Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստված ՌԴ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ է ներկայացրել Չինաստանում չղջիկների մոտ նոր կորոնավիրուսներ են հայտնաբերվել «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ Եվրո-2020․ Օրվա հանդիպումների անոնս Հաստատվել է կորոնավրուսի 39 նոր դեպք, ապաքինվել է 77 և մահացել է քաղաքացի ԶԼՄ. «Համաշխարհային առաջնորդները արեւայրուք են ընդունում» կլիմայական հերթական բողոքի ցույցում Ամեն ինչ գնում է՝ ըստ ծրագրի. Նախ ոչնչացնել հավաքական ինքնությունը, երբ դեռ կա երկիր, հետո արդեն՝ անհատական ինքնությունը, երբ չի լինի արդեն երկիր «Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել». Սերժ Սարգսյան Բաց թող նրան, նա ինքը հետ կգա, եթե դու անես այս 7 քայլերը, կամ՝ ինչպես հեռանալ տղամարդուց, որ նա վերադառնա Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սերժ Սարգսյան


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ԿՈՄՊՐՈՄԻՍ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է

Միջազգային

Եվ այսպես, այսօր սկսվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցը Հայաստան: Այնուհետեւ, մայիսի 10-11-ին (ընդմիջումը պայմանավորված է մայիսի 9-ի տոնական միջոցառումներով) ՌԴ ԱԳ նախարարը կայցելի Բաքու:

 

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՈՐ ՇՐՋԱԴԱՐՁԸ

Ավելի վաղ, մեջբերելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, առիթ ունեցել էինք տեղեկացնել, որ այցի ընթացքում «նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ միջազգային համագործակցության վերաբերյալ հարցեր»: Միաժամանակ Զախարովան տեղեկացրել էր, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրի, այն է՝ տարածաշրջանային կոմունիկացիաների վերագործարկման հարցի «կատարման գործնական կողմերին»: Ուշադրություն դարձնենք այս հանգամանքին. եթե այցի հիմքը տարածաշրջանային կոմունիկացիաների թեման է, ու այն դիտարկվելու է նաեւ «միջազգային համագործակցության» համատեքստում, ապա միանշանակ է, որ խոսքը նաեւ Թուրքիայի մասին է: Ու այստեղ մեկ ուշագրավ փաստ. վերջին ժամանակներս Թուրքիայից եւս դեպի Ռուսաստան միանգամայն ուշագրավ մեսիջներ են գնում: Ընդ որում, դրանք նկատելիորեն ակտիվացան այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը: Այսպես, ապրիլի 24-ին, Բայդենի ուղերձի հնչելուն պես, կտրուկ ակտիվացան Թուրքիայի ազգայնական շրջանակները, որոնք, ինչպես հայտնի է, Էրդողանի իշխանության առանցքային հիմքերից են: Այսպես, թուրքական «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը, ով ունի Էրդողանի ստվերային ամենակարեւոր մերձավորներից մեկի համարում, մինչեւ իսկ օրակարգ բերեց ամերիկյան «Ինջիրլիք» ռազմաբազան հաշված շաբաթների ընթացքում վտարելու հարցը: Ավելին, Փերինչեքը նաեւ հետեւյալ միտքն առաջ քաշեց. «Նրա (Բայդենի- Հեղ.) հայտարարությունից հետո Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները միանշանակ կմոտենան: Բայդենի հայտարարությունը հարձակում է Թուրքիայի, Ասիայի, Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ... Հիմա Բայդենն անցել է գործողությունների եւ սկսել Թուրքիայից, որպեսզի հետո քայլեր ձեռնարկի Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ»: Իսկ «սկսել Թուրքիայից» մտքի տակ նա տեսնում է հետեւյալը. «Դա Էրդողանի վարչակազմին տապալելու նրա ցանկության հաստատումն է»: Վերջապես, Փերինչեքը նաեւ ակնարկում է, որ այս հարցում կոմպրոմիսի տարբերակ գործնականում չկա, քանի որ ամերիկյան գործող վարչակազմն առաջնորդվում է վաղօրոք մշակված ծրագրով, հաշվի առնելով, որ. «Իր մտադրությունների մասին Բայդենը հայտարարել էր դեռ մինչեւ նախագահ ընտրվելը»:

Այդպիսով, թուրքական ազգայնականությունը ներկայացրեց իր այն տեսլականը, որը ցանկանում էր, որ Էրդողանի համար դառնա գործունեության ուղենիշ: Ասենք, չի բացառվում նաեւ այս տարբերակը (նույնիսկ ավելի հավանական է թվում). Էրդողանը պարզապես ազգայնական ուժերի միջոցով ազդակ հղեց ԱՄՆ-ին, թե այն մտքին է, որ Վաշինգտոնը սլաքներն ուղղել է իր եւ թուրք ազգայնականության դեմ՝ դրանով փորձելով Թուրքիայում վերականգնել երբեմնի գաղափարական համակարգը՝ Աթաթուրքի աշխարհիկ մոտեցումները, որից Էրդողանը ցուցադրաբար հրաժարվեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուն պես: Ուստիեւ, «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն պես ազգայնականության միջոցով Վաշինգտոնին ակնարկեց, որ ունի այլ տարբերակ՝ աշխարհաքաղաքական վեկտորը վերջնականապես շրջել դեպի Ռուսաստան ու Չինաստան գլոբալ բեւեռ: Հասկանալի է, մի որոշ ժամանակ էր պետք՝ Վաշինգտոնից պատասխան ռեակցիա ստանալու համար, եւ որոշ գործոններ այս ընթացքում եկան հուշելու, որ այն Անկարայի սրտովը չէ: Համենայնդեպս, այս օրերին Թուրքիայից ԱՄՆ-ին ուղղված մեղադրանքները շարունակվում են, այս անգամ, թե Վաշինգտոնը շարունակում է լուրջ աջակցություն ցուցաբերել քրդերին: Եվ ահա այս իրավիճակում էլ նույն Փերինչեքը վերսկսեց ՌԴ-ի հետ համագործակցության թեման, այս անգամ արդեն անցնելով կոնկրետ դետալների: Այսպես, այն պահին, երբ ՆԱՏՕ-ն, թեեւ մի փոքր թուլացած տեմպերով, սակայն շարունակում է Ուկրաինայի հետ կապված հարձակումները Մոսկվայի ուղղությամբ, թուրք ազգայնականության նույն կարկառուն ներկայացուցիչն առաջարկեց՝ Էրդողանը պետք է Ղրիմը ռուսական ճանաչի: Ավելին, ըստ Փերինչեքի. «Թուրքիան պետք է ճանաչի Կիպրոսի, Ղրիմի եւ Աբխազիայի անկախությունը»: Ընդ որում, որ առաջին հերթին, պետք է լուծել հենց Ղրիմի հարցը, դրանով ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերին կտրելով Սեւ ծովից: «Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինա»,- հայտարարել է Փերինչեքը՝ հավելելով, որ Անկարան էլի կօգնի Ղրիմի թաթարներին, բայց արդեն Մոսկվայի, այլ ոչ թե Կիեւի հետ համագործակցելով: Վերջապես, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին մեծ սխալ է գործում՝ վստահելով Արեւմուտքին, քանի որ Վաշինգտոնը «Ուկրաինային եւ Հունաստանին օգտագործում է որպես իր խամաճիկները, իսկ թուրքական կողմը չի կարող հանգիստ հաշվի նստել տարածաշրջանում ամերիկյան տիկնիկների ակտիվության հետ»:

 

ԷՐԴՈՂԱՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵ՞Ց, ԹԵ՞ ԹՈՒՐՔԻԱՆ ՇՐՋՎՈՒՄ Է ԱՄՆ-ԻՑ

Թուրքական ազգայնականության նման հարձակումը Վաշինգտոնին ուղղված հերթական սպառնալի՞քն է, թե՞ այսկերպ Էրդողանը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ից շրջվելու հարցում վերջնական վճիռ է կայացրել եւ կոնկրետ քայլեր է մատնանշում: Այս հարցի պատասխանը միայն ժամանակը կտա: Բայց մյուս կողմից էլ կան պարզ փաստեր, որոնք գալիս են հուշելու, որ Անկարայի համար առնվազն տնտեսական առումով ռուս-չինական ուղղությունը մնում է առավել քան հետաքրքիր: Այն կարգի, որ հանուն դրա կարող է դեմքը շրջել Վաշինգտոնից, որից միայն հարվածներ է ստանում: Վերադառնանք Լավրովի այցին, որի ընթացքում, կրկնենք, հիմնական շեշտը դրվելու է կոմունիկացիաների վերագործարկման թեմայի վրա՝ «միջազգային համագործակցության» համատեքստում: Չմոռանանք, սա հենց այն գործընթացն է, որի վերջնարդյունքում էլ Թուրքիան ¥հասկանալի է, ոչ միայն¤ կարող է հիշատակված տնտեսական օգուտները քաղել՝ չինական «Մետաքսի ուղու» եւ Հնդկաստան-Եվրոպա ծրագրվող կոմունիկացիոն առանցքի հաշվին: Երկուսի համար էլ Իրանն ու այնտեղից՝ Հարավային Կովկասը առանցքային կետեր են, եւ հասկանալի է, որ էապես կարեւորվելու է նաեւ Հայաստանից  Թուրքիա կոմունիկացիաները եւ հատկապես՝ գործնականում պատրաստի երկաթուղին: Ի դեպ, երբ թուրք ազգայնականները խոսում են նաեւ «Աբխազիայի անկախությունը» ճանաչելուց ¥ինչը, ի դեպ, էապես հակասում է Արցախի անկախությունը չճանաչելու մասին թուրք-ազերիական մեկնաբանություններից, բայց նաեւ չմոռանանք, որ Արցախի հարցը դեռ կա¤, ապա դա, վերջին հաշվով, նշանակում է աբխազական երկաթուղու վերագործարկման հեռանկար, Աբխազիայից կապ ՌԴ-ի, այդ թվում՝ Կերչի կամուրջով Ղրիմի, հեռանկարում՝ Ուկրաինայի հետ, ու այս ամենը նույնպես տեղավորվում է հիշատակված գլոբալ կոմունիկացիոն համակարգի տեսլականի հետ: Այսպիսով, գնալով ակնհայտ է դառնում, որ կոմունիկացիոն այս սցենարը, որի մասին դեռ տարիներ առաջ խոսելու առիթներ քանիցս ունեցել ենք, զարգանում է գերարագ տեմպերով, նաեւ իր հետեւից մի շարք քաղաքական խոշոր հարցերի լուծման հնարավոր տարբերակներ մատնանշելով: Ու չմոռանանք, որ այդ տիպի հարցերի թվում առաջնային տեղերից մեկում է Հայաստան-Թուրքիա կոմունիկացիաների ապահովումը: Ընդ որում, եթե Հայաստան-Ադրբեջան կոմունիկացիաների գործարկման սկզբունքի տակ գոնե ինչ-որ փաստաթուղթ դրված է՝ հունվարի 11-ի մոսկովյան համաձայնագիրը, ապա Հայաստան-Թուրքիա հաղորդակցության հիմքում անգամ դա չկա: Ընդ որում, ինչքան էլ որ տնտեսական առումով նման հաղորդակցությունը ձեռնտու լինի ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի համար, մեկ է, այս հարցով ցանկացած առաջարկ բախվելու է հայտնի խնդիրներին: Մի կողմից, Ցեղասպանության ճանաչման հարցն է այստեղ բավականին լուրջ արգելակի դեր կատարում եւ մյուս կողմից՝ եղել եւ մնում է պանթյուրքիզմի վտանգը, որը Ալիեւի այդքան քարոզած «միջանցքի» արդյունքում միայն սրվում է եւ մտահոգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ռուսաստանի, ասենք, խոշոր հաշվով, նաեւ «Մետաքսի ուղու» սկզբնաղբյուր Չինաստանի համար, որը, չմոռանանք, ունի Անկարայի կողմից մշտապես թեժացվող ույղուրների խնդիրը:

 

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԽՆԴԻՐԸ

Այս ամենի համատեքստում հնարավո՞ր է հայ-թուրքական կոմունիկացիաների հարցում կոմպրոմիսային լուծում գտնել: Ամեն դեպքում չբացառենք, որ Լավրովի այցի հիմքում կարող է նաեւ այդ թեման լինել: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում, թե այդ այցի շեմին ինչպես Կազանից Հայաստան թռչող Նիկոլի ինքնաթիռը հանկարծ «ռադարներից անհետացավ» Կարսի երկնքում: Այլ հարց է, թե ինչ լուծում է հնարավոր ակնկալել: Կա երկու տարբերակ: Նախ, կոմպլեքս լուծում տալ հայ-թուրքական բոլոր հակասություններին, այդ թվում՝ Ցեղասպանության հետ կապված, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, որն արդեն մեխանիկորեն կբերի կոմունիկացիաների վերագործարկման: Այս տարբերակը, թերեւս, ներկայումս Թուրքիայի համար եւս կարող է ամենաձեռնտուն լինել. ի վերջո, Բայդենի ճանաչումն Անկարայի համար հերթական ազդակն էր, որ հետագա քաղաքական ճնշումները միայն կխորանան, ու քանի դեռ Հայաստանում Նիկոլն է, կարող են իրենց առավելագույն հարմար տարբերակ գտնել՝ Ցեղասպանության թեմայից վերջնականապես ազատվելու համար: Բայց կստացվի՞, այստեղ վերապահումների պակաս չկա: Եվ երկրորդ տարբերակը, որ հայ-թուրքական քաղաքական հարցերը մի կողմ թողնելով, պայմանավորվածություն ձեռք բերվի միայն կոմունիկացիաների վերագործարկման հարցով, որն ավելի իրատեսական տեսք ունի: Բայց ամեն դեպքում ունենք այն սուբյեկտիվ կարծիքը, որ Լավրովն այս երկու տարբերակով էլ քննարկումներ կունենա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստված ՌԴ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ է ներկայացրելՉինաստանում չղջիկների մոտ նոր կորոնավիրուսներ են հայտնաբերվել«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂԵվրո-2020․ Օրվա հանդիպումների անոնսՀաստատվել է կորոնավրուսի 39 նոր դեպք, ապաքինվել է 77 և մահացել է քաղաքացիԶԼՄ. «Համաշխարհային առաջնորդները արեւայրուք են ընդունում» կլիմայական հերթական բողոքի ցույցումԱմեն ինչ գնում է՝ ըստ ծրագրի. Նախ ոչնչացնել հավաքական ինքնությունը, երբ դեռ կա երկիր, հետո արդեն՝ անհատական ինքնությունը, երբ չի լինի արդեն երկիր«Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել». Սերժ ՍարգսյանԲաց թող նրան, նա ինքը հետ կգա, եթե դու անես այս 7 քայլերը, կամ՝ ինչպես հեռանալ տղամարդուց, որ նա վերադառնաԵս հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սերժ ՍարգսյանՍպասվում է առանց տեղումների եղանակՏեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ Բանակցություններից հետո նրանք ազատ են արձակվելՄոսկվան ողջունել է՝ գերիներիներին ականապատ դաշտերի քարտեզների դիմաց փոխանակումըՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 14-ից հունիսի 20-ըՎիժվածքը ցնցումների մեջ է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ բարձրացումից. Արմեն ԱշոտյանԻնչպես դիմավորեցին գերությունից վերադարձած 15 տղաներինԹալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզաշավ անող խմբի մյուս անդամներին. MediaportՉինական «Չժուժուն» մարսագնացը Կարմիր մոլորակի վրա սելֆի է արելԱդրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանին ծաղրում են հայ դիրքապահներին (տեսանյութ)Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց. Տեր Հովհաննես քահանա ՀովհաննիսյանՌԴ վարչապետ Սերգեյ Լավրովը.Փաշինյանի խոսքից հետո Աննա Հակոբյանը և Պապիկյանը մի կերպ են զսպում ծիծաղը.VideoՈ՞ւմ է հակացուցված ծիրան ուտելԵվրո-2020․ Բելգիան վստահ հաղթանակ տարավ Ռուսաստանի հավաքականի նկատմամբ (տեսանյութ)Մեկ ականի հայտնաբերման և վնասազերծման համար ծախսվում է մոտ 1000 եվրո, իսկ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել քարտեզ, որտեղ 97 հազար ականի տեղորոշում կա.Տաթեւ ԱյվազյանԱրթուր Վանեցյան. «Սրանք սովորական երիտթալանչիներ են»Շատ հետաքրքիր պատկեր ականապատ դաշտերի քարտեզների ու գերիների հարցի վերաբերյալ.Կարեն ՎրթանեսյանՆախագահ Սերժ Սարգսյանը Օնիկ Գասպարյանի հետ հեռախոսազրույցի մասին. «Մի՛ արատավորիր ուսադիրներդ, մի՛ զիջիր ավելին...»Այս իշխանության համար զինվորականների, մարդու կյանքը արժեք չունի և թեման օգտագործում են այնպես, ինչպես այդ պահին իրենց ներքաղաքական, ներթիմային, նեղ անձնական շահերն են պահանջում.Տիգրան ԱբրահամյանԱմերիկյան կողմը որոշել է Բայդեն-Պուտին հանդիպմանը կոշտ մոտեցմամբ հանդես գալ. NBCՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱյն ինչ այսօր տեղի է ունենում ինձ մոտ աթոռակռվի տպավորություն է թողնում` գնացեք առաջնային կերպով զբաղվեք մեր գերեւավարված տղաների խնդիրներովԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվումԲելգիա - Ռուսաստան, Դանիա - Ֆինլանդիա խաղերի լավագույն ֆուտբոլիստները (ֆոտո)Բավ է, մի խոսե՛ք այլեւս, մեր համբերությունն էլ չափ ունի. Տեր ԱռաքելԱմեն մեկս մեր գործով պետք է փորձենք ամրացնել մեզ եւ մեր երկիրը. Արտակ ԱսատրյանԱպագան բարոյապես սպանում են, չխաբվե՛ք, հայ ժողովուրդ. Տեր ՀովսեփԳերիների մեջ օրեր առաջ Վարդենիսից տարած տղաներն էլ կանՍերժ Սարգսյանը ազատ շրջում է փողոցներով, լուսանկարԶոհված զինվորները պետք է երկնքում հպարտանան, որ իրենց հարազատները երջանիկ են. Նիկոլ Փաշինյան«Հատակը փտած, պատերը խոնավ, տան մեջ մկներ էլ կան՝ օր ա եղել մի-մի կտոր հացով կշտացել, պարկել ենք քնելու». Newsmedia.amԱդրբեջանին հանձնված քարտեզները պարունակում են Աղդամում 97 հազար ականի գտնվելու վայրի մասին տեղեկություններՁայն առնել ծախելն ավելի ծանր մեղք է , քան մարմնավաճառ լինելըԷրիկ Խաչատրյանը Հայաստան վերադարձած գերիների թվում է (լուսանկար)Տեղի ունեցավ հայկական մանկապատանեկան փառատոն ՂրիմումՄեր 15 եղբայրները վերադառնում են. ՓաշինյանՍամվել Բաբայանի թիմակիցն առաջարկում է ադրբեջաներենն Արցախում դարձնել պաշտոնական լեզուԿաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուն կալանավորվել էՓաշինյանը երկիրը տանում է քաղաքացիական բախումների. Նաիրա Զոհրաբյան«Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններըԶգույշ եղեք ու մի տրվեք սադրանքի. Փաշինյանն ուզում է նոր ողբերգություն հրահրի ու այդ բեռը թողնի հաջորդ իշխանությանը. Հովհաննիսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ