Արթուր Վանեցյանը կվերցնի մանդատը ՀՀ-ի եւ Ադրբեջանի «Կյանքի խոսք» աղանդի առաջնորդները, մեկնել է Քելբաջար և Դադիվանք հայկական վանք արձակուրդը անցկացնելու, զվարճանալու Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում LIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսը Քոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազություն Պատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան Օսկանյան Թուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին Բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են պրոֆեսորի զրուցի իրական բովանդակությունը Ինչքան պետք ա մարդը ՈՉԻՆՉ լինի, որ ԱԺ ընտրություններին մի ավտոբուս մարդու քվե ստացած լինի, բայց երջանկությունից ղզղնած հայացքով մասնակցի կապիտուլյանտի հրավիրած հանդիպմանն ու գետինը չմտնի.Նարեկ Սամսոնյան Պորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքը


ՊԱԼԱՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ. ԻՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԲԼԵՖԱՅԻՆ ՍՑԵՆԱՐ

Վերլուծություն

Արմեն Սարգսյանի կողմից երկրորդ` բրիտանական քաղաքացիությունը թաքցնելու համար դեռ բավականին վաղուց 45 փաստաբաններ դիմել էին ՀՔԾ` քրգործ հարուցելու, ՀՔԾ-ն մերժել էր: Բողոքարկել էին դատախազություն, եւ հանկարծ` օ՜հ, հրաշք, կապիտուլյանտի գրպանային դատախազությունը վերացրեց ՀՔԾ-ի մերժումը, եւ Արմեն Ելիզավետիչի գլխին կախվեց քրեական հետապնդման սպառնալիքը: Այդ ի՞նչ հանկարծ կատարվեց...

 

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ + «ՍԱՍՆԱ ԾՌԵ՞Ր»

Ամեն ինչ սկսվեց Կազանում, երբ «Իզվեստիայի» թղթակցուհին կապիտուլյանտին հարց ուղղեց Տիգրան Ավինյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին: Այնուհետ տարբեր տելեգրամ-ալիքներում նյութեր շրջանառվեցին, որ մինչ Նիկոլը Կազանում ազերիների հետ թեյ է խմում եւ փախլավա զխտկվում, պալատական հեղաշրջում է հասունանում` Տիգրան Ավինյան+Արմեն Սարգսյան+ԼՀԿ+Նիկոլին ծախող ՔՊ-ական ուսապարկեր, ովքեր կապիտուլյանտին ամերիկյան սցենարով պետք է կանգնեցնեն Ավինյանի` ԱԺ-ում վարչապետ ընտրվելու փաստի առաջ: Հիշեցին նաեւ Սյունիքում Արմեն Ելիզավետիչի հանդիպումը ԱՄՆ դեսպանի հետ...

Կարծես թե տրամաբանություն կա` ամերիկացիներն արտահերթ ընտրությունների բոլոր սցենարներով կարծես թե այլ տարբերակ չունեն ազդեցություն պահելու ՀՀ ներքաղաքական դաշտում: Եվ այդ համատեքստում ՀՀ նախագահի գլխին քրեական հետապնդման սպառնալիքը կախելը կարծես բացատրելի է դառնում: Գումարած դրան` «Սասնա ծռերը» մայիսի 7-ին նշանակել են «վճռորոշ» հանրահավաք. «Վճռորոշ, քանի որ այդ օրը մեզանից յուրաքաչյուրից է կախված` կունենա՞նք ինքնիշխան երկիր ու կկերտե՞նք մեր երազած ազգային պետությունը, թե՞ կշարժվենք Կրեմլի կողմից մշակված ընտրական օպերացիայի սցենարով եւ մեր երկիրը կտանենք հերթական ցնցումների ճանապարհով: Մենք ակնկալում ենք, որ մեր հայրենակիցներն այս վճռական ժամանակահատվածում կանեն իրենց ճիշտ եւ վճռորոշ քայլը` մայիսի 7-ին դուրս գալով Երեւանի փողոցներ եւ Ազատության հրապարակում իրենց աջակցությունն հայտնելով Բեւեռին»:

Կրեմլի «ընտրական օպերացիա» ասելով թերեւս նկատի ունեն, որ ո՛չ Քոչարյանի ճամբարը, ո՛չ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքը եւ ո՛չ էլ ԲՀԿ-ն առանձնապես աչքի չեն ընկել ամերիկամետությամբ, իսկ կապիտուլյանտը գնացել է անգամ այնպիսի ճորտաբարո նվաստացման, ինչպիսին է ապրիլի 24-ին Պուտինին զանգահարելը եւ ընտրությունների թեմայով զրուցելը... Ի դեպ, ԱԺ իշխող խմբակցությունում էլ ՔՊ ցուցակի հարցով գզվռտոց է, իսկ «պատերի տակ» խոսակցություններ կան, որ ուսապարկերին առաջարկվել է մինչ 100 հազարական դոլար «հոնորար»` պալատական հեղաշրջմանը մասնակցելու համար, ու նաեւ հողատուների խունտայի ոճիրների համար չդատվելու երաշխիք: Բայց արդյո՞ք այդ տեղեկատվությունն իրական է, թե՞ տեղեկատվական բլեֆ է... Ի դեպ, ադրբեջանական կայքերով էլ կոչեր են շրջում` մայիսի 9-ին «Գրադի» հարվածներ հասցնել Ստեփանակերտում հաղթանակի շքերթ անող ռուս խաղաղապահներին, իսկ հայկական որոշ ռեսուսներ փորձում են Վիտալի Բալասանյանին վերագրել Մարտունիում Նժդեհի արձանն ապամոնտաժելու մտադրություն, ինչն աբսուրդ եւ անբարո սադրանք է:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՆԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Ի դեպ, գոյություն ունի բավականին ցինիկ փորձագիտական տեսակետ, որ հիմա ռուսներին բացարձակ միեւնույն է, թե ինչ աշխարհաքաղաքական լոզունգներ կունենա ՀՀ ապագա իշխանությունը, քանզի Հայաստանն ամբողջովին կորցրել է քաղաքական սուբյեկտայնությունը եւ դարձել է սոսկ քաղաքականության օբյեկտ: Կլինի թունդ ռուսամետ վարչակարգ` կանի այն, ինչ որոշել են Կրեմլում, հնչեցնելով ականջահաճո բաներ: Կլինի թունդ արեւմտամետ վարչակարգ` կանի նույնը, սակայն կհնչեցնի ականջատհաճ բաներ... Կարճ ասած, վարչակարգի «կողմնորոշումը» կունենա նույ արժեքն, ինչ սեզոնային նորաձեւության գույները: Անշուշտ, դա թեեւ չափազանցված է, սակայն ճշմարտությունից կարող է հեռու էլ չլինել: Իսկ Նիկոլը կարող է արտահերթ ընտրությունների հարցում փոշմանած լինել: Իշխանամետ ՀԿ-ներն անց են կացրել զանգվածային հարցախույզներ, եւ ըստ քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանի, ստացվել է հետեւյալ պատկերը. ՔՊ` 22%, Ռոբերտ Քոչարյանի դաշինք` 18%, ՀՀԿ-«Հայրենիք»` 5%, ԲՀԿ եւ ԼՀԿ` 3-ական տոկոս, իսկ ընտրողների գրեթե կեսն էլ դեռ կողմնորոշված չեն: Մարզերում էլ (կախված մարզից) կապիտուլյանտի դիրքերը կա՛մ ավելի բարվոք են, կա՛մ ավելի վատ: Քաղաքագետ Աղասի Ենոքյանի գնահատականով էլ. «Ընդդիմության երկճյուղումը Հանրապետականի դաշինքի եւ Քոչարյանի ընտրական բլոկի լուրջ առավելություններ կապահովի ընտրությունների ժամանակ, սակայն այն պարունակում է նաեւ մեծ վտանգներ: Որեւէ կասկած չկա, որ երկու դաշինքներն էլ ԱԺ ընտրական շեմը կհաղթահարեն: Սա բավական առողջ ընտրական ռելիեֆ է, եւ իրարից ձայն փախցնելու խնդիր չի կարող լինել: Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն հանդուրժում Քոչարյանին, բայց մտածում են Հայրենիքը չկորցնելու մասին, կքվեարկեն Հանրապետականի բլոկի օգտին, եւ համապատասխանաբար, նրանք, ովքեր պատկերացնում են վերածնունդը, բայց նկատառումներ ունեն Սերժ Սարգսյանի վերաբերյալ, կքվեարկեն ՀՅԴ-Սյունեցիներ դաշինքի օգտին: Այսինքն, այս ուժերը առանձին-առանձին հանդես գալով ձայներ չեն կորցնում, այլ միայն շահում են»:

Հասկանալի է, որ կապիտուլյանտի ճամբարն զգում է ընտրություններում իշխանությունը կորցնելու վտանը, եւ այդ պատճառով հիստերիկ ձեւով առաջ են տանում «Միայն թե ատելի նախկինները հետ չգան» թեզը, ու նաեւ խաղարկում են կեղծ հարցումներ, իբր Նիկոլն առնվազն 60% «նաղդ» գրպանում ունի, իսկ տեսահոլովակներում հնչում են ժեխերի հիացական արտահայտությունները, թե պետք է 70, 80, նույնիսկ 90 տոկոս քվե, որպեսզի «ռոբասերժականները» վերջնական կործանվեն... Բայց, խոշոր հաշվով, «պալատական հեղաշրջման» վարկածը նաեւ կարող է հարմար պատրվակ լինել Նիկոլի համար` մայիսի 10-ին կրկին վարչապետ ընտրվելու ու ռեպրեսիաների թափանիվը արագ պտույտների տակ գցելու համար: Սակայն նախընտրական օպերացիաներ իրականացվում են նաեւ դրսից: Այսպես, Մոսկվայի Կարնեգի  կենտրոնի փորձագետ Կիրիլ Կրիվոշեյեւը նշում է. «Հայ հասարակության հիմնական պահանջն այժմ ամենեւին էլ ռազմական ռեւանշի կամ բարեկեցության բարելավման մեջ չէ. ոչ ոք դրան չի հավատում: Մարդիկ ցանկանում են ապահովել ամենատարրական կարիքները` անվտանգություն եւ ունեցածի պահպանում: Եվ ի հավելումն` նրանք ցանկանում են անկեղծ իմանալ, թե ինչ է կատարվել իրենց երկրի հետ: Վերջինը լայն դաշտ է բացում արտաքին շահարկումների համար. շատերը կցանկանան հայ ընտրողին պատմել «ճշմարտության» իրենց տարբերակը եւ դրանով ազդել երկրի ապագա քաղաքականլան լանդշաֆտի վրա: Այդ թվում եւ Մոսկվան, չնայած հեշտ չէ նրա նպատակները ճշգրիտ գուշակել»:

Այո՛, այդ թվում եւ` Մոսկվան, բայց ոչ միայն Մոսկվան: Եվրոպան, ԱՄՆ-ն, թուրքերը` բոլորն էլ հայ ընտրողի հատկապես չկողմնորոշված հատվածի վրա ազդելու ձգտում ունեն: Սակայն նման է, որ առավել մեծ խանդով կապիտուլյանտները վերաբերվում են Չինաստանի այնքան էլ չերեւացող ազդեցությանը, ու թերեւս դրանով էր պայմանավորված Նիկոլի, «Օմեգա» Արարատ Միրզոյանի եւ գարշելի Ալեն Սիմոնյանի լակոտական քրքիջը Չինաստանից նվեր ստացած 100 հազար դեղաչափ պատվաստանյութի թեմայով: Որը, սակայն, մի օր չինացիները հաստատ նրանց քթներից կբերեն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Արթուր Վանեցյանը կվերցնի մանդատը ՀՀ-ի եւ Ադրբեջանի «Կյանքի խոսք» աղանդի առաջնորդները, մեկնել է Քելբաջար և Դադիվանք հայկական վանք արձակուրդը անցկացնելու, զվարճանալուԱդրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ումLIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսըՔոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազությունՊատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան ՕսկանյանԹուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին Բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են պրոֆեսորի զրուցի իրական բովանդակությունըԻնչքան պետք ա մարդը ՈՉԻՆՉ լինի, որ ԱԺ ընտրություններին մի ավտոբուս մարդու քվե ստացած լինի, բայց երջանկությունից ղզղնած հայացքով մասնակցի կապիտուլյանտի հրավիրած հանդիպմանն ու գետինը չմտնի.Նարեկ ՍամսոնյանՊորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքըՈ՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք, մահացել է 1 մարդՈւլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԻրականում այս խոշոր շահերի բախման կիզակետում Հայաստանը դեռ չի պարտվել, չնայած գտնվում է վտանգավոր սահմանագծին.Վարդան ՈսկանյանԻնձ հաջողվել մի տեսանյութ գտնել, որտեղ հստակ արձանագրված է ԼՀԿ-ի պայքարը Նիկոլի դեմ...Կարեն ՎրթանեսյանՓաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս, որ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի.MediaportԱրտակ Բեգլարյանը պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել հանրահավաքի ժամանակԱրցախցիների ճնշող մեծամասնությունը իրենց առջև ծառացած հարցերի լուծումը տեսնում էին Հայաստանում իշխանության փոփոխությամբ.Տիգրան ԱբրահամյանԱջափնյակի թաղապետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»Թանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ պլատինի․ NYMEXԱլեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Եվրո-2020․ Օրվա խաղերի անոնսՀՈՒՆԻՍԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԲիթքոինի գինը բարձրանում է«Հրապարակ». Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴՆավթը թանկանում է«Ժողովուրդ». Փաշինյանը ժողովրդի 26.49 %-ի վարչապետն է«Իրավունք»․ Սիփան Փաշինյանն արդեն իրեն Իջևանի քաղաքապետ է համարում«Հրապարակ». ՔՊ ցուցակի մինչեւ 90 համարը կանցնի խորհրդարան. ով է լինելու ԱԺ նախագահը«Իրավունք»․ Սամվել Բաբայանն իրեն պաշտպանության նախարար տեսնո՞ւմ էՎերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡Ատելությունը խժռելու է նրանց, ովքեր ժողովրդին գազազեցնելով՝ ստացան քաղաքական դիվիդենտներ. ԱբովյանՀայաստանը նաեւ մարդիկ են` հուսահատված, աղանդավոր, պատեհապաշտ ու մոլորված. Գագիկ Սարոյան Որոշում եմ կայացրել դուրս գալ քաղաքականությունից. Արթուր ԴանիելյանԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏՆԱՎԵՐ ԴԱՐՁՐԵՑ 5526 ԸՆՏԱՆԻՔԻª 22177 ԲՆԱԿՉՈՎԿոպիտ ընտրախախտում. զինծառայողների բաց քվեարկությունՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՄԻՋՈՑՈ՞Վ«ՉԷՐ ԿԱՐԵԼԻ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԼ»Համացանցում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը (Video)ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԾԱԽՍԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 1 ՄԼԴ 169 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԴրսից որոշել են ընտրություններ - ներսից ժողովուրդը քվեարկեց - դրսից ողջունում են. Արմեն ԱշոտյանԻՆՉԻ ՍՊԱՍԵՆՔ ԱՅՍ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄԻՆՉՊԵՍ ԷՐՄԵՆԻՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԲացահայտվել է 3200-ամյա խորհրդավոր արձանիկների առեղծվածըԵս թողեցի ընտանիքս ու եկա Սասուն Խաչատրյանի հորը վիրահատելու, բայց այսօրվա հիվանդի վիրահատությունը հետաձգեցի, վախեցա, որ այս հոգեվիճակով սխալ թույլ կտամ. Արմեն ՉարչյանՇուրջ 800 000 դոլար. Վրաստանում վաճառել են Բերիայի ամառանոցը (լուսանկար)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ