Արթուր Վանեցյանը կվերցնի մանդատը ՀՀ-ի եւ Ադրբեջանի «Կյանքի խոսք» աղանդի առաջնորդները, մեկնել է Քելբաջար և Դադիվանք հայկական վանք արձակուրդը անցկացնելու, զվարճանալու Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում LIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսը Քոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազություն Պատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան Օսկանյան Թուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին Բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են պրոֆեսորի զրուցի իրական բովանդակությունը Ինչքան պետք ա մարդը ՈՉԻՆՉ լինի, որ ԱԺ ընտրություններին մի ավտոբուս մարդու քվե ստացած լինի, բայց երջանկությունից ղզղնած հայացքով մասնակցի կապիտուլյանտի հրավիրած հանդիպմանն ու գետինը չմտնի.Նարեկ Սամսոնյան Պորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքը


Պետական պարտքն այս պահին մեր ամենաէական խնդիրն է՝ հատել է ՀՆԱ-յի 60% շեմը. տնտեսագետ

Տնտեսություն

Համավարակի եւ պատերազմի հետեւանքով Հայաստանի՝ առանց այն էլ դրական ընթացք չունեցող տնտեսության վիճակն ավելի վատացավ. պետական պարտքն ավելացավ, նկատելի գնաճ եղավ: Ոլորտում առկա խնդիրների եւ դրանց լուծման հնարավոր ճանապարհների մասին զրուցել ենք տնտեսագետ Աշոտ Պետրոսյանի հետ:

- Պարոն Պետրոսյան, Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակն ինչպե՞ս կգնահատեք, որո՞նք են հիմա առաջնային խնդիրները:

-Հիմա մեր տնտեսությունը գտնվում է բավական բարդ վիճակում: Հաշվի առնենք նաեւ, որ 2020-ին Հայաստանում արձանագրվել է 7,6 տոկոս տնտեսական անկում, իսկ այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում գրանցվել է եւս 2 տոկոս տնտեսական անկում: Հայաստանի պետական պարտքն այս պահին մեր ամենաէական խնդիրն է, քանի որ այն հատել է համախառն ներքին արդյունքի 60 տոկոսի շեմը՝ մոտ 63 տոկոս է կազմում: Ինչպես նաեւ ունենք բնակչության իրական եկամուտների որոշակի նվազում՝ այս տարվա առաջին եռամսյակին աշխատավարձն աճել է ընդամենը 2%-ով՝ այն դեպքում, երբ ունենք մոտ 5,2% գնաճ:

- Տնտեսական աճի տարբեր գնահատումներ ենք տեսնում, օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է մոտ 1% տնտեսական աճ 2021 թվականի համար, ՀՀ կառավարությունից ընդհուպ երկնիշ տնտեսական աճի կանխատեսում է արվում: Ձեր կարծիքով այս պահին կա՞ն երկրում տնտեսական աճ ապահովելու նախադրյալներ:

-2020 թվականն իրականում տնտեսական առումով շատ բարդ տարի էր մեզ համար, եւ ինչպես արդեն նշեցի, տարին ամփոփել ենք 7,6 % տնտեսական անկումով, ուստի՝ այդ վատ տարվա հետ համադրության արդյունքում՝ մենք կարող ենք ապահովել տնտեսական աճ այս տարի, բայց, կարծում եմ, որ շատ ավելի կարեւոր է հասկանալ, թե կան արդյոք երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու պայմաններ, ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ պետք է իրականացվի մեր երկրում, որպեսզի ապահովենք կայուն տնտեսական աճ: Մեր տնտեսության զարգացման հիմնական խնդիրներից մեկը եղել է այն, որ տնտեսական քաղաքականությունը հիմնականում վարվել է կենտրոնական իշխանությունների կողմից, եւ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները կտրված են եղել տնտեսական զարգացմանը նպաստելու գործողություններից: Հայաստանում կա 500-ից ավել համայնք, որոնք ոչ մի ձեւ որեւէ ներդրում չեն ունենում ՀՀ տնտեսության աճի եւ զարգացման վրա: Օրինակ՝ համայնքապետերը զբաղված չեն իրենց համայնքում ներդրումներ գեներացնելու գործընթացով, քանզի ներկայիս հարկային համակարգը համայնքային բյուջեներին նոր ներդրումներից որեւէ մասհանում չի նախատեսում, որեւէ շարժառիթ ստեղծված չէ: Ավելին՝ հաճախ նոր ներդրումները միայն գլխացավանք են համայնքի ղեկավարների համար: Այս հարցի լուծման մեր առաջարկվող մոտեցումն այն է, որ կատարվող ներդրումներից գեներացվող եկամտային հարկից եւ շահութահարկից որոշակի հատկացումներ արվեն համայնքային բյուջեներին, որպեսզի համայնքների ղեկավարները շահագրգռված լինեն ներդրումների ներգրավմամբ եւ նրանք կարողանան ավելի ակտիվ գործունեություն ծավալել ներդրողների հետ կատարվող աշխատանքներում: Բացի այդ, ներդրումների գործընթացում հարկավոր է ներգրավվել պետական բոլոր հնարավոր գերատեսչությունները, այս հարցը մի կամ մի քանի հոգու խնդիրը չպետք է լինի: Մինչդեռ այսօր ներդրումներով հիմնականում զբաղվում է միայն էկոնոմիկայի նախարարությունը:

-Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ ներդրումներով պետք է զբաղվեն բոլոր գերատեսչությունները։

-Այսօր, ցավոք, մեր կառավարման համակարգում ներդրված չէ արդյունավետության առանցքային ցուցանիշների (KPI) համակարգը, այսինքն ոլորտային գերատեսչությունների կատարողականի գնահատման հստակ մեխանիզմները բացակայում են: Մենք կարծում ենք, որ նման համակարգի ներդրման պարագայում հենց ոլորտային ներդրումների գեներացումը պետք է դառնա աշխատանքի կատարողականի գնահատման առանցքային ցուցանիշներից մեկը: Օրինակ՝ կրթության ոլորտային գերատեսչությունը ևս պետք է օր ու գիշեր լծված լինի իր ոլորտում ներդրումներ ներգրավելով՝ իմանալով, որ դրանից կախված կլինի նաև իր աշխատանքի կատարողականը:

- Ձեր ելույթներից մեկում նշել եք երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու հնարավորությունների մասին, բերել օրինակներ, որոնցից մեկը GSP+ հնարավորությունն է: Կմանրամասնեք ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ հնարավորություններ է այդ համակարգը տալիս:

- Եվրամիության կողմից ընդունված համակարգ է, որը հնարավորություն է տալիս մոտ 6000-ից ավել անուն ապրանքատեսակ արտահանել ԵՄ երկրներ առանց որեւէ մաքսատուրքի կամ էական նվազեցված մաքսատուրքով: Սա , բնականաբար, շատ մեծ հնարավորություն է մեր տնտեսության համար: Հայաստանը հիմա մասնակի օգտվում է այդ հնարավորություններից, որպես օրինակ կարող եմ բերել «Ռուսալ» ընկերության փորձը, որը որոշեց Հայաստանում բացել արտադրություն: Նրանք Ռուսաստանից հումքը բերում են, այստեղ վերամշակում իրականացնում, որից հետո արտահանում են ԵՄ երկրներ: Անգամ հումքի տեղափոխման հետ կապված էական ծախսերի առկայությամբ ավելի նպատակահարմար էր հենց Հայաստանից կազմակերպել արտահանում: Սա կարելի է դիտարկել որպես GSP+ համակարգի միջոցով իրականացվող հաջողված ներդրումային ծրագիր եւ փաստել, որ նմանատիպ հնարավորություններն իրականում շատ են, հարկավոր է ինտենսիվ աշխատել, որպեսզի այլ արտադրություններ եւս ձեւավորվեն Հայաստանում, որոնք կկարողանան հենց GSP+ի միջոցով իրենց արտադրանքն արտահանել: Կարող եմ ասել, որ նմանատիպ աշխատանքներ տարվում են, բայց այն կարող էր ավելի արդյունավետ լինել, եթե պետական կառավարման համակարգը կամ համապատասխան գերատեսչությունները լծված լինեն այս աշխատանքներին՝ մանրամասն տեղյակ լինելով համակարգի առավելությունների մասին:

- Դուք արդեն շեշտեցիք, որ ՀՀ պետական պարտքը հատել է 60%-ի մակարդակը: Ո՞րն է պարտքի այսչափ ավելացման պատճառը եւ հնարավոր է արդյոք հետագայում նվազեցնել կամ գոնե կանգնեցնել պարտքի հետագա ավելացումը:

-Պարտքի աստիճանական կամ կտրուկ ավելացումը տնտեսությունում առկա կառուցվածքային հիմնախնդիրներով է պայմանավորված: Քանի դեռ մեզ չի հաջողվի ապահովել ՀՀ-ից արտահանման բավարար մակարդակ, ներմուծման փոխարինելիություն, մենք ցավոք ունենալու ենք պարտքի հետագա ավելացում: Կարող ենք փաստել, որ միակ ելքը տնտեսության լուրջ կառուցվածքային բարեփոխումներն են:

-2020 թվականի պատերազմի հետևանքով Հայաստանը ունեցավ նաեւ ռեսուրսային կորուստներ՝ ՀԷԿ-եր, հացահատիկի դաշտեր, արոտավայրեր: Այս հանգամանքն ինչպես կազդի երկրի ֆինանսական շուկայի վրա, ի՞նչ ճանապարհով պետք է իրակացնենք վերականգնում:

-Այս առումով իրավիճակը բավական խնդրահարույց է, եւ ստեղծված իրավիճակից առավելապես կայուն եւ առանց ցնցումների դուրս գալու համար կառավարությունը պետք է աջակցություն ցուցաբերի, իրականացնի մասնակի կամ ամբողջական փոխհատուցում տուժածներին, հավանաբար նաեւ ֆինանսական կառույցներին:

- Վերջում խնդրում եմ ասել, թե ո՞րն է երկարաժամկետ տնտեսական աճի հիմնական գրավականը;

-Այս մասով ամենակարեւոր ոլորտը կրթությունն է, եւ հենց կրթության մեջ է պետք փնտրել վաղվա հզոր տնտեսություն կառուցելու հնարավորությունը: Այս պահին առավելապես խոսում եմ բուհական կրթության մասին: Ցավոք, պետք է փաստեմ, որ այսօր բուհական կրթությունը կտրված է իրական տնտեսությունից: Կրթությունն այսօր տնտեսության պահանջներին համապատասխան կադրեր չի պատրաստում: Երկրում կա առանցքային ոլորտների որակյալ կադրերի մեծ պահանջարկ: Կարծես որպես թիրախային ոլորտ ենք ընտրել օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտը, սակայն այսօր արդեն ունենք որակյալ ծրագրավորողների կարիք, գյուղատնտեսության ոլորտում չկան որակյալ ագրոնոմներ, անասնաբույժեր: Առանց կրթության եւ գիտության հնարավոր չէ հզոր տնտեսության կառուցում:

Արթուր Վանեցյանը կվերցնի մանդատը ՀՀ-ի եւ Ադրբեջանի «Կյանքի խոսք» աղանդի առաջնորդները, մեկնել է Քելբաջար և Դադիվանք հայկական վանք արձակուրդը անցկացնելու, զվարճանալուԱդրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ումLIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսըՔոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազությունՊատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան ՕսկանյանԹուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին Բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են պրոֆեսորի զրուցի իրական բովանդակությունըԻնչքան պետք ա մարդը ՈՉԻՆՉ լինի, որ ԱԺ ընտրություններին մի ավտոբուս մարդու քվե ստացած լինի, բայց երջանկությունից ղզղնած հայացքով մասնակցի կապիտուլյանտի հրավիրած հանդիպմանն ու գետինը չմտնի.Նարեկ ՍամսոնյանՊորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքըՈ՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք, մահացել է 1 մարդՈւլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԻրականում այս խոշոր շահերի բախման կիզակետում Հայաստանը դեռ չի պարտվել, չնայած գտնվում է վտանգավոր սահմանագծին.Վարդան ՈսկանյանԻնձ հաջողվել մի տեսանյութ գտնել, որտեղ հստակ արձանագրված է ԼՀԿ-ի պայքարը Նիկոլի դեմ...Կարեն ՎրթանեսյանՓաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս, որ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի.MediaportԱրտակ Բեգլարյանը պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել հանրահավաքի ժամանակԱրցախցիների ճնշող մեծամասնությունը իրենց առջև ծառացած հարցերի լուծումը տեսնում էին Հայաստանում իշխանության փոփոխությամբ.Տիգրան ԱբրահամյանԱջափնյակի թաղապետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»Թանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ պլատինի․ NYMEXԱլեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Եվրո-2020․ Օրվա խաղերի անոնսՀՈՒՆԻՍԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԲիթքոինի գինը բարձրանում է«Հրապարակ». Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴՆավթը թանկանում է«Ժողովուրդ». Փաշինյանը ժողովրդի 26.49 %-ի վարչապետն է«Իրավունք»․ Սիփան Փաշինյանն արդեն իրեն Իջևանի քաղաքապետ է համարում«Հրապարակ». ՔՊ ցուցակի մինչեւ 90 համարը կանցնի խորհրդարան. ով է լինելու ԱԺ նախագահը«Իրավունք»․ Սամվել Բաբայանն իրեն պաշտպանության նախարար տեսնո՞ւմ էՎերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡Ատելությունը խժռելու է նրանց, ովքեր ժողովրդին գազազեցնելով՝ ստացան քաղաքական դիվիդենտներ. ԱբովյանՀայաստանը նաեւ մարդիկ են` հուսահատված, աղանդավոր, պատեհապաշտ ու մոլորված. Գագիկ Սարոյան Որոշում եմ կայացրել դուրս գալ քաղաքականությունից. Արթուր ԴանիելյանԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏՆԱՎԵՐ ԴԱՐՁՐԵՑ 5526 ԸՆՏԱՆԻՔԻª 22177 ԲՆԱԿՉՈՎԿոպիտ ընտրախախտում. զինծառայողների բաց քվեարկությունՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՄԻՋՈՑՈ՞Վ«ՉԷՐ ԿԱՐԵԼԻ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԼ»Համացանցում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը (Video)ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԾԱԽՍԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 1 ՄԼԴ 169 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԴրսից որոշել են ընտրություններ - ներսից ժողովուրդը քվեարկեց - դրսից ողջունում են. Արմեն ԱշոտյանԻՆՉԻ ՍՊԱՍԵՆՔ ԱՅՍ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄԻՆՉՊԵՍ ԷՐՄԵՆԻՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԲացահայտվել է 3200-ամյա խորհրդավոր արձանիկների առեղծվածըԵս թողեցի ընտանիքս ու եկա Սասուն Խաչատրյանի հորը վիրահատելու, բայց այսօրվա հիվանդի վիրահատությունը հետաձգեցի, վախեցա, որ այս հոգեվիճակով սխալ թույլ կտամ. Արմեն ՉարչյանՇուրջ 800 000 դոլար. Վրաստանում վաճառել են Բերիայի ամառանոցը (լուսանկար)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ