Ինչ նկատի ուներ Փաշինյանը «շինելու եմ» արտահայտությունն անելիս․ Լենա Նազարյանը մեկնաբանում է «Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի Մնաց 6 օր. Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Հայաստանը հունիսին ամենից նախընտրելի ուղղությունն է եղել ռուս զբոսաշրջիկների շրջանում Հայկ Սարգսյանը, Վահե Ղալումյանը, Արփի Դավոյանը կոչ են անում իրենց չընտրելու դեպքում ընտրել ԼՀԿ-ին Սյունիքի մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են. ՄԻՊ Միակ թոռս զոհվեց պատերազմում՝ ինչի՞ համար՝ հանուն էս անասունի՞. Քաղաքացին՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների հետ հանդիպմանը Ինչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել: Ինչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել: Աստված ուղղակի մեզ փրկեց. Գերությունից վերադարձած հերոս Նարեկ Սիրունյանի առաջին զրույցը


AstraZeneca-ն պատվաստանյութ չէ, այն քաղաքական գործիք է. Հայկ Այվազյան

Հասարակություն

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը եւ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ի ցույց ամենքի` պատվաստվեցին կորոնավիրուսի համավարակի դեմ` «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:

– Պատվաստումից հետո Տիգրան Ավինյանը հորդորել է հանրությանը՝ չտրվել տեղեկատվական մանիպուլյացիաներին ու կեղծ լուրերին եւ պատվաստմանը վերաբերվել որպես անհրաժեշտ միջոցառման` կանխելու համար համավարակը: Նա նշել է, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստվելը պայմանավորված է նրանով, որ այդ պատվաստանյութի շուրջ է տարածվում ամենից շատ ապատեղեկատվությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Եթե ուշադրություն դարձնեք այդ պատվաստման ընթացքին, ապա կտեսնեք, որ Տիգրան Ավինյանն իր խոսքի ժամանակ աչքերը ներքեւ էր պահում, ինչը վկայում է սուտ խոսելու մասին: Սովորաբար, մարդը, երբ վստահ ինչ-որ ճշմարտություն է ասում, նայում է ուղիղ, իսկ նա աչքերը կախեց ներքեւ: Այսինքն, առնվազն ժեստերի արվեստից ելնելով, կարելի է ասել, որ նա սուտ էր խոսում: Ամեն դեպքում, եթե օբյեկտիվ գնահատական տանք, ապա պետք է նշենք, որ «ԱստրաԶենեկան», որպես այդպիսին, պատվաստանյութ չէ: Այն քաղաքական գործիք է` պետությունների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար:

– Պարոն Այվազյան, ի՞նչ նկատի ունեք, կբացե՞ք փակագծերը:

– Եթե դու «ԱստրաԶենեկա» ես ընդունում, որը շատ ավելի քիչ արդյունավետ է, քան «Սպուտնիկ» պատվաստանյութը, հետեւաբար ընդունում ես այն երկրների խաղի կանոնները, որոնք դեղագործության ոլորտում թելադրում են իրենց կամքը եւ իրենց պայմանները: Հիմա, եթե դու «ԱստրաԶենեկա» ես գովազդում, նշանակում է՝ քեզ համար արեւմտյան տրանսնացիոնալ կորպորացիաների, այսպես ասած, կամքն է կարեւոր, այլ ոչ թե քո ժողովրդի առողջությունը: Ի դեպ, իրականում թեպետ «Սպուտնիկի» արդյունավետությունը բարձր է, բայց այստեղ էլ քաղաքական գործոնը կա. Ռուսաստանը դրանով ձգտեց, որ առաջինը լինի՝ որպես պատվաստանյութ թողարկող, եւ այդպես էլ եղավ: Բայց տարբերությունն այն է, որ «Սպուտնիկի» դեպքում ե՛ւ քաղաքական ասպեկտ կա, ե՛ւ արդյունավետ է: Իսկ «ԱստրաԶենեկա»-ի պարագայում կա աշխարհաքաղաքական ասպեկտ եւ թույլ արդյունավետություն: Ուստիեւ, դրանից անգամ եվրոպական երկրներն են հրաժարվում:

– «ԱստրաԶենեկայի» ժամկետը մայիսի վերջին լրանում է, կկարողանա՞ն արդեն իսկ ձեռք բերված 24 հազար դեղաչափը սպառել, թե՞, այնուամենայնիվ, միջոցներ են գտնելու, որ ստիպեն մարդկանց: Օրինակ, նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը համոզում էր, որ երկու ամսվա ընթացքում որեւէ երկիր այլեւս թույլ չի տալու չպատվաստված որեւէ անձ մուտք գործի իր տարածք:

– Վստահ եմ, որ այս ընթացքում ակտիվ պրոպագանդա է իրականացվելու: Նաեւ վստահ եմ, որ «ԱստրաԶենեկայով» պատվաստվողների քանակը չի ավելանա էականորեն, որովհետեւ, ամեն դեպքում, մարդիկ լուրեր կարդում են, գիտեն՝ ինչ է տեղի ունենում, լսում են մասնագետների կարծիքները: Հավանաբար, ամեն մեկը մտերիմ բժիշկ կունենա, որը հստակ խորհուրդ կտա այդ հարցում: Օրինակ, տեղեկություն ունեմ, որ «Գարդասիլի» պատվաստումների հետ կապված շատ բժիշկներ ուղղակի ներքին կարգով իրենց մտերիմներին խորհուրդ չեն տվել պատվաստվել: Նույնը կլինի հիմա, իրենք, բնականաբար, կտեսնեն, որ այն չի սպառվում, եւ, իհարկե, Արեւմուտքից կստիպեն, որ սպառեն: Այնպես որ, այդ դեպքում իշխանությունն արդեն իրավական լծակներով կստիպի: Ընդ որում` լայնորեն տարածում են նաեւ, թե մարդ չի կարող ինքնուրույն ընտրել՝ որ պատվաստանյութով է ուզում պատվաստվել: Այսինքն, որն առաջարկում են, այն էլ պետք է ընդունես: Չեմ բացառում նաեւ, որ իրոք սահմանափակումներ մտցնեն, եւ չպատվաստված անձինք չկարողանան ճանապարհորդել, իսկ եթե գնա պատվաստվելու եւ հարցնի` ի՞նչ պատվաստանյութ է, ասեն` սա ենք առաջարկում, եւ վերջ, ուրիշ չկա:

– Սկզբում ասում էին, որ 55-ից բարձր տարիք ունեցողները պետք է նախ պատվաստվեն, հիմա ամենաբարձր մակարդակով կարծես խնդրում են, որ 18 տարեկանից բարձր բոլորն անխտիր պատվաստվեն: Ինչպե՞ս կբացատրեք տարիքային շեմերի փոփոխությունը:

– Շատ պարզ, որովհետեւ այս մարդիկ բարոյական որեւէ արգելքներ չունեն: Նույն իրավիճակն էլ «Գարդասիլի» ժամանակ էր, երբ իրենք տարիքային շեմ փոխեցին, չնայած` այդ պատվաստանյութի վերջին տարբերակը նախատեսված չէր տարիքային այդ շեմի համար: Սկզբում, իրոք, իրենք հայտարարել էին, որ 55-ից բարձր տարիք ունեցողները նախ պետք է պատվաստվեն, բայց հասկացան, որ այդ պայմաններով չի սպառվելու, մանավանդ, որ դեպքեր է եղել, որ տրոմբ է առաջացրել, եւ մարդիկ ուղղակի սրտի կաթվածից մահացել են: Հետեւաբար՝ որոշեցին տարիքային շեմն իջեցնել, որ գոնե որոշակի սպառման քանակ ապահովեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչ նկատի ուներ Փաշինյանը «շինելու եմ» արտահայտությունն անելիս․ Լենա Նազարյանը մեկնաբանում է«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունիՄնաց 6 օր. Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՀայաստանը հունիսին ամենից նախընտրելի ուղղությունն է եղել ռուս զբոսաշրջիկների շրջանումՀայկ Սարգսյանը, Վահե Ղալումյանը, Արփի Դավոյանը կոչ են անում իրենց չընտրելու դեպքում ընտրել ԼՀԿ-ին 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցների թիվը հասել է 2904-ի․ Ադրբեջանի ՊՆՍյունիքի մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են. ՄԻՊՄիակ թոռս զոհվեց պատերազմում՝ ինչի՞ համար՝ հանուն էս անասունի՞. Քաղաքացին՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների հետ հանդիպմանըԻնչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել:Ինչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել:Աստված ուղղակի մեզ փրկեց. Գերությունից վերադարձած հերոս Նարեկ Սիրունյանի առաջին զրույցըԻրար «ուտելուց» առաջ` երկու կողմին է վերաբերում. զբաղվեք մեր գերեւվարված, անհայտ կորած տղաների խնդրովՊատերազմի թողած անջնջելի հետքն ու դրա հետևանքները հերոս տղաների վրա.«Իրավունք TV»- ի տաղավարում հոգեբան Իրինա Ծատուրյանն էԳռզոն որոշել է գնել «Սև շենքը». Էդիկ Մինասյանի խոսքով` առանց իրենց կարծիքը հաշվի առնելու նման բան չի կարող լինել Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), իր սատարումն է հայտնում ՀանրապետականինՊԵԿ-ը հիշեցնում է՝ ՌԴ-ում հունիսի 1-ից գործում է պանրի և պաղպաղակի մակնշման պահանջըՄեր 15 գերիներին Երևան բերելուց առաջ Ադրբեջանում ասել են՝ հագնվեք, ձեզ տանում ենք մորթելու. պատգամավորՀնարավորին արագ ականազերծումը Բաքվին և Անկարային պետք է հաջորդ պատերազմին նախապատրաստվելու համար. Ոսկանյան«Հայաստանի Հանրապետությունում մարդը պետք է ապրի ապահով և լավ». Արթուր ՎանեցյանՈվքե՞ր են կորոնավիրուսի նոր շտամների փոխանցողներ դառնումՓաշինյանը զանգահարել է Դիանա Գասպարյանին և հայհոյել․ մանրամասներ՝ ձայնագրությունից«Նիկոլ հողատու». Փոքր Վեդիում քաղաքացին՝ ՓաշինյանինԱյս պահին Մասիսում Փաշինյանի հանրահավաքին մասնակցում են միայն իր հետ միկրոավտոբուսներով տարված մարդիկ. Mediaport«Շուշին պատրաստում են Էրդողանի այցի համար, Քարինտակ մտնող ճանապարհի հանգույցին հարթակ է կառուցվել»Նիկոլի աջակիցը քարոզարշավից հետո հարբած վիճակում նստարանի վրա քնել է Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրության մասինՉներկայանալ չենք կարող, ստիպված պետք է գնանք․ Արարատի մարզպետը ստիպել է մասնակցել Փաշինյանի հանրահավաքինՆիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել եկեղեցու հասցեին․ Մայր Աթոռ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների. ԸՎԿԱյդ ընտրության հիմքում, մեր պետականության գոյության, կամ չգոյության հարցն է. Արտակ Զաքարյանի կոչն ուսուցիչներինՊետք է «ատամ ունեցող» ղեկավար. ո՞ւմ է սատարում ԿոմկուսըՈր քաղաքական ուժին է սատարում Եզդիների ազգային միությունըՈվքեր կարծում են, թե Փաշինյանը 60-70 տոկոս է հավաքելու, իրենց տեղը հոգեբուժարանում է. ՆահապետյանԱրզաքանցյանը դատի է տվել ԿԸՀ-ինԻնչ է բացահայտում ձայնագրությունը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացվել (տեսանյութ)Անդրանիկ Քոչարյանը նեղվել է կապիտուլյանտ և դավաճան պիտակից և հեռացել պիցերիայից.Past.amԵդիգարյանը հեռացել է «Արարատից»Երեկվա դրությամբ ՀՀ-ում կատարվել է կորոնավիրուսի դեմ 55 557 պատվաստումՍորոսականները զանգվածորեն լցվում են դպրոցական խորհուրդներ՝ փոխքաղաքապետի ձեռամբ․ Yerkir.amԿրակոցներ Արարատի մարզում` «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է 50-ից ավելի պարկուճ․ shamshyan.comՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք, մահացել է 4 մարդ«Այո՛, Ալիևը թող մեզ սպանի, թող կոտորի». Փաշինյանի ընտրազանգված (Video).MediaportԲաքվում Թուրքիայի դեսպանն այցելել է Շուշի (լուսանկարներ)«Մեծ յոթնյակ»-ի գագաթնժողովում վեճ է տեղի ունեցել Էմանուել Մակրոնի և Բորիս Ջոնսոնի միջևԵվրո-2020. Օրվա խաղերի անոնսԱՄՈԹ ԱՅՆ ՀԱՅԻՆ, ՈՐ ԱՆՁՆ ՈՒՐԱՑԱՎ. ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆ. Newsmedia.amԲիթքոինի փոխարժեքն աճել է 10 տոկոսովՇՏԱՊ. 44 օրյա պատերազմի մասնակիցները հայտնվել են աղանդավորների լարած թակարդումԵս կասկած չունեմ, որ նման զրույցներ ունեցել են Նիկոլի ոչ միայն բոլոր թիմակիցները, այլ նաև տանեցիները՝ կինն ու երեխաները․ Սամվել Ֆարմանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ