«Նա երևի իրեն արդեն կորցրել է. ամեն ինչ ապացուցված է, պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու». Կարինե Աճեմյանը՝ կապիտուլյանտի հայտարարությունների մասին Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով. Էդուարդ Շարմազանով Լևոն Արոնյանը մայիսի 8-ին Երևանում հանդես կգա դասախոսությամբ Զգում եմ զույգ եղբայրս կենդանի է. Երկկողմանի ծնողազուրկ Ստեփանը հավատով սպասում է անհետ կորած եղբորը. ՎԻԴԵՈ Հայկական խայտաբղետ նախընտրական խճանկար. ահաբեկիչներից մինչեւ օլիգարխներ Կարևորագույն հարց է Ադրբեջանից գերիների վերադարձը. Այվազյանը՝ Լավրովին LIVE. Սերգեյ Լավրովի եւ Արա Այվազյանի մամուլի ասուլիսը Օդանավակայանում թալանում են մարդկանց Նիկոլ, Հայաստանում կա մեկ կապիտուլյանտ, և այդ մեկ կապիտուլյանտը դու՛ ես.Նաիրա Կարապետյան Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեց


«Փաստ»․ Գլխավոր ապիկարը հերթական անգամ փորձում է մեղավորությունն ինչ-որ մեկի վրա բարդել

Մամուլի տեսություն

«Մեր երկրում համաճարակային իրավիճակը չի շտկվում, տարբեր բնորոշումներով՝ ավելի է վատթարանում: Մյուս կողմից էլ՝ սկսվել է պատվաստման գործընթացը, ինչի շուրջ տարակարծությունները շատ են, շատ դեպքերում առողջապահական գերատեսչության կողմից չեն տրվում հստակ և սպառիչ բացատրություններ քաղաքացիներին հուզող տարբեր հարցերի վերաբերյալ: Բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը հակահամաճարակային իրավիճակը բնութագրում է մեկ բառով՝ ողբալի:

«Ողբալի իրավիճակ է: Մենք չունենք որևէ տեսակի պայքար, տապալում ենք պատվաստումների գործընթացը, չենք կարողանում կորոնավիրուսի դեմն առնել: Տապալվեց կանխարգելումը, տապալվեց կորոնավիրուսի վարման պրոցեսը, երբ Հայաստանում հաստատվեցին կորոնավիրուսի դեպքերը, հիմա էլ տապալվում է պատվաստումների, իմունիզացիայի գործընթացը: Որևէ արդյունավետ բան չի արվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորյանը:

Անդրադառնում ենք պատվաստանյութերի շուրջ ընթացող բանավեճին: Մի դեպքում Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պատվաստումների դեմ Հայաստանում շարժումներ են սկսվել, բայց մյուս դեպքում՝ քաղաքացիներն անկեղծորեն մտահոգ են կոնկրետ պատվաստանյութի հետ կապված տարբեր երկրներից ստացվող տեղեկատվությամբ, մասնավորապես, որ այն առաջացնում է թրոմբ, այլ հիվանդություններ, անգամ մահվան պատճառ է դառնում: «Նախ՝ նշեմ, որ Փաշինյանը հերթական անհեթեթությունն է ասում, հակապատվաստումային որևէ տեսակի պայքար չի գնում, ընթանում է քննարկում, ինչը նորմալ է: Վերլուծում ենք տվյալները, որոնք ստացվում են տարբեր կառույցներից, լրատվամիջոցներից և այլն։ Դրանք մեկնաբանվում են ոլորտի փորձագետների կողմից։ Գլխավոր ապիկարը հերթական անգամ փորձում է մեղավորությունն ինչ-որ մեկի վրա բարդել։ Բնակչության շրջանում ավելի մեծ վստահություն է վայելում, օրինակ՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութը, քան «AstraZeneca»-ն։ Ի՞նչն է խանգարում մարդկանց մատակարարել «Սպուտնիկ V» պատվաստանյութը։

Ինչո՞ւ են ամենահասարակ հարցն անլուծելի խնդիր դարձնում։ Օրերս նվեր ենք ստացել հարյուր հազար դեղաչափ չինական պատվաստանյութ։ Դեռևս որևէ տեղեկություն չունենք դրա մասին, չգիտենք՝ լա՞վն է, թե՞ վատը, ինֆորմացիայի չենք տիրապետում։ Հարց է ծագում՝ եթե կա պատվաստանյութ, որի մասին բացասական որևէ խնդիր չի արձանագրվել, ինչո՞ւ չենք բերում այդ պատվաստանյութը, ինչո՞ւ ենք պարտադրաբար բերում սկանդալային պատվաստանյութ, ուզում, որ այն մեզ մոտ կիրառվի, ու հետո էլ նեղանում, որ չի կիրառվում։ Դա ի՞նչ գործելաոճ է։ Նման օրինակ բերեմ։ Տղամարդն ամուսնանում է մի աղջկա հետ, որն իր մոր սրտով չէ։ Բերում է տուն, և սկսվում են վեճերը։ Հիմա հարց՝ կա՛մ թող տուն չբերի այդ աղջկան, կա՛մ էլ չամուսնանա նրա հետ։ Բայց նա ուզում է և՛ ամուսնանալ, և՛ որ կռիվ չլինի։ Այդպես չի լինում։ Հիմա այս դեպքում ուզում են մարդիկ պատվաստվեն, և պատվաստվեն սկանդալային պատվաստանյութով։ Սա հնարավոր չէ տեղավորել նորմալ մարդու հոգեբանության և մտածելակերպի մեջ»,-նշում է մեր զրուցակիցը:

Դիտարկմանը՝ իսկ դեռ հնարավո՞ր է առողջապահության ոլորտում ստեղծված այս բարդ իրավիճակը շտկել, Գրիգորյանը դրական է արձագանքում. «Իհարկե, հնարավոր է։ Ես, իմ գործընկերները, տարբեր գործիչներ բազմիցս հանդես ենք եկել խորհուրդներով։ Քանի որ մեր կառավարությունը չի կարողանում և չի ուզում հասկանալ, ընկալել այդ խորհուրդները կամ, հնարավոր է, իրենց մոտ Դանինգ-Կրյուգերի սինդրոմ է (ճանաչողական կողմնակալություն, երբ ցածր ունակություններով անձինք տառապում են երևակայական գերազանցությամբ և սխալմամբ իրենց մտավոր կարողությունները գնահատում են շատ ավելի բարձր, քան իրականում է-խմբ.), ես այլևս չեմ պատրաստվում խորհրդատվություն տրամադրել նրանց։ Իրավիճակի՝ իմ շտկման միակ մեխանիզմն իշխանափոխությունն է։ Ապիկարները պետք է հեռանան։ Յուրաքանչյուր մարդ պետք է անի այն, ինչի համար ստեղծված է։ Մեր երկրի թիվ մեկ ապիկարը ստեղծված է սուտ լուրեր տարածելու, մարդկանց վարկաբեկելու, մարդկանց վրա շառ անելու համար։ Նրա ամբողջ կյանքի ուղին անցել է նման կերպ։ Ինքը դրա համար է ստեղծված, թող շարունակի զբաղվել դրանով»,-հավելում է առողջապահության կազմակերպիչը։

Փաստորեն, ինչպես և կարծիք էին հայտնում ոլորտի փորձագետները, առողջապահության նախարարի փոփոխությունը ևս որևէ դրական միտում չունեցավ: «Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Ապիկարը մնում է ապիկար։ Դրական միտում կլինի միայն այն դեպքում, երբ ապիկարները հեռանան իշխանությունից»,-եզրափակում է Գևորգ Գրիգորյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

«Նա երևի իրեն արդեն կորցրել է. ամեն ինչ ապացուցված է, պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու». Կարինե Աճեմյանը՝ կապիտուլյանտի հայտարարությունների մասինԼատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով. Էդուարդ ՇարմազանովԼևոն Արոնյանը մայիսի 8-ին Երևանում հանդես կգա դասախոսությամբ Զգում եմ զույգ եղբայրս կենդանի է. Երկկողմանի ծնողազուրկ Ստեփանը հավատով սպասում է անհետ կորած եղբորը. ՎԻԴԵՈՀայկական խայտաբղետ նախընտրական խճանկար. ահաբեկիչներից մինչեւ օլիգարխներԿարևորագույն հարց է Ադրբեջանից գերիների վերադարձը. Այվազյանը՝ ԼավրովինLIVE. Սերգեյ Լավրովի եւ Արա Այվազյանի մամուլի ասուլիսըՕդանավակայանում թալանում են մարդկանցՆիկոլ, Հայաստանում կա մեկ կապիտուլյանտ, և այդ մեկ կապիտուլյանտը դու՛ ես.Նաիրա ԿարապետյանԶինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեցԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներինԴու հասկանո՞ւմ ես, որ դրսի համար պոլի շոր ես դարձել, իսկ կարողա՞ սրա մեղավորն էլ են Սերժն ու Ռոբերտը. Նարեկ ՍամսոնյանԵվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնսՍերգեյ Լավրովը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում (Photo)Նախորդ շաբաթ ՀՀ-ի և Արցախի տարածքում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ«Բարի լույս, Երևան». Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից (լուսանկար)Կորոնավիրուսի տարածման ֆոնին Եգիպտոսում կոշտ «լոքդաուն» է հայտարարվելՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԹանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ ոսկու․ NYMEXՆավթի գները նվազել ենԻնչպե՞ս է հայ վարպետը, խաբելով ադրբեջանցուն, վերականգնել Ղազանչեցոց եկեղեցու գմբեթըԱյսօր տեղի կունենա Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով դատական նիստըԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին«Հրապարակ»․ ՀԱԿ-ը կամուկացի մեջ է՝ մասնակցի՞, թե՝ ոչ«Հրապարակ»․ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջնականապես հրաժարվեց իր հոգեզավակից«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ բարդույթը․ նա սեփական ձեռքով սեփական դեմքին դաջած պիտակները վերահասցեագրում է մարդկանց, որոնք Արցախն ու Հայաստանն անառիկ են պահել«Հրապարակ»․ Նախընտրական շրջանում կարճաժամկետ աշխատատեղեր՝ քվեների դիմացՎրաստանը քննարկում է ցամաքային սահմանների բացման հարցը«Փաստ»․ Պետական գերատեսչություններում աշխատակիցների վրա քվեներ բերելու «պլան» է դրվել«Հրապարակ»․ Իշխանությունը խոշորացույցի տակ է վերցրել ոչ յուրայիններինԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներումTert.am. Երբ ավարտվի ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահների պաշտոնավարման առաջին ժամկետը, կգնահատենք, թե արդյոք ՄԽ–ը պահպանել է իր ազդեցության մնացորդները․ Մոդեստ ԿոլերովՀՀԿ -ն ու «Հայրենիք»-ը ընտրություններին կմասակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով․ ովքեր են ցուցակի տասնյակումՍուտը եւ էժան հեղինակությունը դարձել է իշխող ուժի հավատամքը Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկում է ընտրություններին մասնակցել Ազգային համաձայնության դաշինքովԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ. Քյարամն էլ ընկավ դաշտում վիրավոր, Հոգու մեջ պահած լույսեր համասփյուռ. Newsmedia.amԱյսօր հոգեհանգստի արարողությունն էրՄայոր Լենդրուշ Խաչատրյանն ունի բոլորիս աջակցության կարիքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶարմանալի էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից այս հրապարակումն անելը՝ առանց հանդիպման մյուս կողմերին նախապես տեղեկացնելու. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակԱյս դրածոն ձեռնտու է արտաքին հզոր խաղացողներին, Հայաստանը որպես մանրադրամ օգտագործելու համար. Գևորգ Գևորգյան«Արտ մյուզիք» արվեստի 12-րդ մրցույթ-փառատոնը նվիրված էր արցախյան պատերազմի քաջ զինվորներինԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՊԱՐԶ ԱԿՆԱՐԿԵՑ` ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵԼ ՍԴՌուսաստանը կամաց-կամաց վերականգնում է ԽՍՀՄ սահմանները. Հայկ ԱյվազյանԸնտրությունները լինելու են պայքար` խրամատի երկու կողմերում գտնվող ուժերի միջեւ. ՄինասյանԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔ«Դժվար եմ պատկերացնում, որ թաղապետի համար գերեզմանոցը զբոսանքի վայր լինի»Նիկոլականներն ընդդեմ իմքայլականներիՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ԿՈՄՊՐՈՄԻՍ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ