«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի Մնաց 6 օր. Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Հայաստանը հունիսին ամենից նախընտրելի ուղղությունն է եղել ռուս զբոսաշրջիկների շրջանում Հայկ Սարգսյանը, Վահե Ղալումյանը, Արփի Դավոյանը կոչ են անում իրենց չընտրելու դեպքում ընտրել ԼՀԿ-ին Սյունիքի մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են. ՄԻՊ Միակ թոռս զոհվեց պատերազմում՝ ինչի՞ համար՝ հանուն էս անասունի՞. Քաղաքացին՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների հետ հանդիպմանը Ինչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել: Ինչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել: Աստված ուղղակի մեզ փրկեց. Գերությունից վերադարձած հերոս Նարեկ Սիրունյանի առաջին զրույցը Իրար «ուտելուց» առաջ` երկու կողմին է վերաբերում. զբաղվեք մեր գերեւվարված, անհայտ կորած տղաների խնդրով


Թատրոնի միջազգային օրը՝ 45 մլն դրամ, Ջազի միջազգային օրը՝ 0 կոպեկ. Ջազի հայկական ասոցիացիայի նախագահը խտրականություն որակեց քաղաքապետարանի մոտեցումը

Մշակութային

Ջազի հայկական ասոցիացիան, լինելով փորձառու և պարկեշտ կազմակերպություն, 2021 թվականի փետրվարի 15-ից նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետարան, որպեսզի աջակցեն Ջազի միջազգային օրվան նվիրված մի ջոցառումը կազմակերպելուն, այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ասոցիացիայի նախագահ Կարեն Մովսեսյանը:

«Քանի որ մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նամակ ենք ստացել, թե օրվա կապակցությամբ ի՞նչ ենք կազմակերպելու այս տարի Երևան քաղաքում, այն կցել ենք մեր նամակին ու ներկայացրել Երևանի քաղաքապետին: Սակայն ստացանք իրենց բանավոր պատասխանը՝ նպատակահարմար չենք գտնում կազմակերպել այդ միջոցառումը: Դա մեզ համար անակնկալ էր, նման բան չէինք սպասում: Ու այդ պահին մեզ ոչ ոք չի բացատրում պատճառը: Մոտ 10 օր անց կրկին բանավոր մեզ ասացին՝ այո, այս տարի ևս համատեղ կկազմակերպենք, բայց մի փոքր այլ ֆորմատով: Մենք համաձայնվեցինք», - մանրամասնեց նա:

Կարեն Մովսեսյանի խոսքով՝ այլ ֆորմատ ասելով նկատի են ունեցել, որ միջոցառումը Կասկադում չկազմակերպվի (նախորդ տարիներին մշտապես Կասկադում է կազմակերպվել), այլ իրականանա թանգարաններում: Ասոցիացիան այս առաջարկը ևս ընդունել է:

«Մեր կազմակերպությունը սկսեց աշխատանքները, հրավիրեցինք տեխնիկների, մասնագետների, պայմանավորվեցինք թանգարանների ղեկավարների հետ, բայց որոշ ժամանակ անց Երևանի քաղաքապետարանից կրկին բանավոր «հրահանգ» են ստանում. «Այս տարի չենք ուզում կազմակերպենք անգամ այդ ֆորմատով»:

Ես չհասկանալով՝ ինչ է կատարվում, հանդիպեցի քաղաքապետի օգնականին ու բացատրեցի, որ սա 10-րդ հոբելյանական տարին է, ամբողջ աշխարհում տոնը նշվում է, ու սխալ կլինի այսպիսի վարկանիշային միջոցառումը Երևանը չնշի: Օրինակներ եմ ներկայացրել, թե որ երկրում, ոնց ու ինչ շուքով են կազմակերպում, կրկին ցույց եմ տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նամակը:

Քաղաքապետարանն այս անգամ կրկին ձևաչափի փոփոխություն է կատարում. միջոցառումը կանցկացվի Սիրահարների այգում, նաև խոստանում են՝ կազմակերպելու համար ասոցիացիային 15 միլիոն դրամ կհատկացնեն

«Միջոցառման անցկացման վայրն ու 15 միլիոն դրամը հնչեցվել է հենց քաղաքապետարանի կողմից», - շեշտեց բանախոսը:

«Այս անգամ էլ այցելում ենք Սիրահարների այգի, պայմանավորվում, այգում 4 տեղ բեմ ենք նախատեսում, ինչը բավական բարդ աշխատանք է տեխնիկների համար: Սա հոբելյանական 10-րդ տարին է, ու ուզում էինք մի փոքր տարբեր ներկայանալ: Վստահելով քաղաքապետի խոսքին՝ ես նույնիսկ չեմ մերժել լրագրողներին ու հանրայնացրել եմ միջոցառման անցկացման վայրը: Սակայն որոշ ժամանակ անց իմանում եմ, որ չեղարկում են միջոցառումը», - ասաց ասոցիացիայի նախագահը:

Լուրը ստանալուն պես Կարեն Մովսեսյանը կապ է հաստատել քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որպեսզի պարզաբանում ստանա:

«Հետպատերազմյան իրավիճակ է, կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ կան, գումարի սղության հետ կապված խնդիրներ կան», - իր ներկայացնելով՝ բառացիորեն խոսնակի պատճառաբանությունները մեջբերեց ասոցիացիայի նախագահը:

«Ընդունեցի, որ պատճառները հարգելի են, բայց հետաքրքրվեցի՝ Ձեր թվարկածները հենց միայն Ջազի միջոզգային օրվա՞ն են վերաբերում: Եթե ոչ, այդ դեպքում 20 օր առաջ քաղաքապետարանի կողմից ինչպե՞ս կազմակերպվեց թատրոնի միջազգային օրը, որը մեծ միջոցառում էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքում: Այդ պատճառներն այն ժամանակ չե՞ն գործել: Ինչո՞ւ եք խտրականություն դնում, ի՞նչ տարբերություն՝ Թատրոնի միջազգային օր, թե՞ Ջազի միջազգային օր: Առաջինի դեպքում ծախսում եք 45 միլիոն դրամ, երկրորդի դեպքում՝ 0 կոպեկ: Հիմա էլ պատճառաբանեցին, որ այդ նախահաշիվը հաստատվել էր դեռևս անցած տարի: Հարցնում եմ՝ իսկ դու գիտե՞ք, որ Ջազի միջազգային օրվա համար հատկացվող ամենամյա բյուջեն հստակեցված է դեռևս 2012 թվականից: Դրանից հետո հետևյալ արտահայտությունն է գալիս՝ «ում կուզենք՝ կտանք, ոնց կուզենք՝ կանենք, դա մեր իրավասության ներքո է»: Մեկտեղ ինձ ասում է՝ Ջազի միջազգային օրը Երևան քաղաքի մշակութային միջոցառումների ցանկից հանված է: Փաստորեն, ես այս ու այն կողմ եմ դիմում, մինչդեռ այդ օրը միջոցառումների շարքում չկա», - տարակուսանք է հայտնեց նա:

Սակայն Կարեն Մովսեսյանը որոշել է քաղաքապետի խոսնակի ասածը ստուգել քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան հատվածում, որտեղ նշվում է ի սկզբանե որոշված Երևան քաղաքի մշակութային միջոցառումների ցանկը, որոնք պետք է ֆինանսավորվեն պետական բյուջեից: Երևանի քաղաքապետի 2021 թվականի բյուջետային ցանկում սևով սպիտակի վրա նշված է՝ Ջազի միջազգային օր, ապրիլի 30

«Կա՛մ այս տղան տեղյակ չի՝ քաղաքապետարանում ինչ է կատարվում, կա՛մ պարզապես սուտասան է: Ինչևէ, սա թողնում եմ իր խղճին, կուղարկեմ իրեն, որ տեղեկանա», - նշեց ասոցիացիայի նախագահը՝ ակնարկելով Հակոբ Կարապետյանին:

Գրավոր մերժումը Ջազի միջազգային ասոցիացիայի նախագահը ստացել է հենց Ջազի միջազգային օրը: Այնտեղ նշված է, որ իրենց ներկայացրած հաշվարկը ողջամիտ կասկած է հարուցել ներկայացված ծախսերի ուռճացված լինելու առումով, ինչի կապակցությամբ ներկայումս Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը քննություն է իրականացնում: Կարեն Մովսեսյանի մոտ, իր խոսքով, ողջամիտ կասկած է առաջանում՝ ինչի՞ վրա է ծախսվել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ հատկացված 45 միլիոնը, այս անգամ ինքն է խնդրում՝ քննություն անցկացրեք: 

«Մենք իրենց ուղղակի աշխատանքային թուղթ ենք ներկայացրել, որը ոչ պաշտոնական թուղթ է հանդիսանում, չունի մեր ասոցիացիայի հետ կապված ո՛չ կնիք, ո՛չ ստորագրություն: Պետք է այդ «թղթի» շուրջ քննարկումներ ընթանային ու միասին որոշեինք, Բայց ոչ մի անգամ մեզ քննարկման չհրավիրեցին, ոչ մի զանգ, հարցում այդ թղթում գրվածի հետ կապված չստացանք»: 

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահը քաղաքապետարանին աշխատանքային եռօրյա ժամկետ տվեց, որպեսզի վերջինս հրապարակի Ջազի հայկական ասոցիացիայի կողմից քաղաքապետարանին ներկայացված ֆինանսական հաշվարկը: Փաստաթուղթ, որի տակ կլինի ասոցիացիայի կնիքը և ստորագրությունը: Եռօրյա ժամկետի ավարտից հետո Ջազի հայկական ասոցիացիացիան կդիմի դատարան՝ հերյուրանքի և իր անունը պախարակելու փորձի համար: 

 

«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունիՄնաց 6 օր. Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՀայաստանը հունիսին ամենից նախընտրելի ուղղությունն է եղել ռուս զբոսաշրջիկների շրջանումՀայկ Սարգսյանը, Վահե Ղալումյանը, Արփի Դավոյանը կոչ են անում իրենց չընտրելու դեպքում ընտրել ԼՀԿ-ին 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցների թիվը հասել է 2904-ի․ Ադրբեջանի ՊՆՍյունիքի մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են. ՄԻՊՄիակ թոռս զոհվեց պատերազմում՝ ինչի՞ համար՝ հանուն էս անասունի՞. Քաղաքացին՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների հետ հանդիպմանըԻնչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել:Ինչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել:Աստված ուղղակի մեզ փրկեց. Գերությունից վերադարձած հերոս Նարեկ Սիրունյանի առաջին զրույցըԻրար «ուտելուց» առաջ` երկու կողմին է վերաբերում. զբաղվեք մեր գերեւվարված, անհայտ կորած տղաների խնդրովՊատերազմի թողած անջնջելի հետքն ու դրա հետևանքները հերոս տղաների վրա.«Իրավունք TV»- ի տաղավարում հոգեբան Իրինա Ծատուրյանն էԳռզոն որոշել է գնել «Սև շենքը». Էդիկ Մինասյանի խոսքով` առանց իրենց կարծիքը հաշվի առնելու նման բան չի կարող լինել Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), իր սատարումն է հայտնում ՀանրապետականինՊԵԿ-ը հիշեցնում է՝ ՌԴ-ում հունիսի 1-ից գործում է պանրի և պաղպաղակի մակնշման պահանջըՄեր 15 գերիներին Երևան բերելուց առաջ Ադրբեջանում ասել են՝ հագնվեք, ձեզ տանում ենք մորթելու. պատգամավորՀնարավորին արագ ականազերծումը Բաքվին և Անկարային պետք է հաջորդ պատերազմին նախապատրաստվելու համար. Ոսկանյան«Հայաստանի Հանրապետությունում մարդը պետք է ապրի ապահով և լավ». Արթուր ՎանեցյանՈվքե՞ր են կորոնավիրուսի նոր շտամների փոխանցողներ դառնումՓաշինյանը զանգահարել է Դիանա Գասպարյանին և հայհոյել․ մանրամասներ՝ ձայնագրությունից«Նիկոլ հողատու». Փոքր Վեդիում քաղաքացին՝ ՓաշինյանինԱյս պահին Մասիսում Փաշինյանի հանրահավաքին մասնակցում են միայն իր հետ միկրոավտոբուսներով տարված մարդիկ. Mediaport«Շուշին պատրաստում են Էրդողանի այցի համար, Քարինտակ մտնող ճանապարհի հանգույցին հարթակ է կառուցվել»Նիկոլի աջակիցը քարոզարշավից հետո հարբած վիճակում նստարանի վրա քնել է Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրության մասինՉներկայանալ չենք կարող, ստիպված պետք է գնանք․ Արարատի մարզպետը ստիպել է մասնակցել Փաշինյանի հանրահավաքինՆիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել եկեղեցու հասցեին․ Մայր Աթոռ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների. ԸՎԿԱյդ ընտրության հիմքում, մեր պետականության գոյության, կամ չգոյության հարցն է. Արտակ Զաքարյանի կոչն ուսուցիչներինՊետք է «ատամ ունեցող» ղեկավար. ո՞ւմ է սատարում ԿոմկուսըՈր քաղաքական ուժին է սատարում Եզդիների ազգային միությունըՈվքեր կարծում են, թե Փաշինյանը 60-70 տոկոս է հավաքելու, իրենց տեղը հոգեբուժարանում է. ՆահապետյանԱրզաքանցյանը դատի է տվել ԿԸՀ-ինԻնչ է բացահայտում ձայնագրությունը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացվել (տեսանյութ)Անդրանիկ Քոչարյանը նեղվել է կապիտուլյանտ և դավաճան պիտակից և հեռացել պիցերիայից.Past.amԵդիգարյանը հեռացել է «Արարատից»Երեկվա դրությամբ ՀՀ-ում կատարվել է կորոնավիրուսի դեմ 55 557 պատվաստումՍորոսականները զանգվածորեն լցվում են դպրոցական խորհուրդներ՝ փոխքաղաքապետի ձեռամբ․ Yerkir.amԿրակոցներ Արարատի մարզում` «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է 50-ից ավելի պարկուճ․ shamshyan.comՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք, մահացել է 4 մարդ«Այո՛, Ալիևը թող մեզ սպանի, թող կոտորի». Փաշինյանի ընտրազանգված (Video).MediaportԲաքվում Թուրքիայի դեսպանն այցելել է Շուշի (լուսանկարներ)«Մեծ յոթնյակ»-ի գագաթնժողովում վեճ է տեղի ունեցել Էմանուել Մակրոնի և Բորիս Ջոնսոնի միջևԵվրո-2020. Օրվա խաղերի անոնսԱՄՈԹ ԱՅՆ ՀԱՅԻՆ, ՈՐ ԱՆՁՆ ՈՒՐԱՑԱՎ. ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆ. Newsmedia.amԲիթքոինի փոխարժեքն աճել է 10 տոկոսովՇՏԱՊ. 44 օրյա պատերազմի մասնակիցները հայտնվել են աղանդավորների լարած թակարդումԵս կասկած չունեմ, որ նման զրույցներ ունեցել են Նիկոլի ոչ միայն բոլոր թիմակիցները, այլ նաև տանեցիները՝ կինն ու երեխաները․ Սամվել ՖարմանյանՀանրային բարձր վստահությունն ու հեղինակությունը ամենից թանկն է. Արման Թաթոյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ