Չէր կարելի այս իշխանության հետ ընտրության գնալ. Ռոբերտ Մարգարյան Այս ահեղ մարտում, Հայրենիքս նման է վիրավոր ընկերոջ, որին մենակ չենք թողնելու, չենք ընկրկելու, շարունակելու ենք պայքարել. Գևորգ Գևորգյան Ստեփանակերտում մերժում են Արայիկ Հարությունյանին Սասուն Միքայելյանը գիշերը տեղափոխվել է հիվանդանոց Արմեն Չարչյանը կալանավորվեց Հայաստանը կրկին պետք է դառնա նախագահական երկիր. Արմեն Սարգսյան 44-օրյա պատերազմը տնավեր դարձրեց 5526 ընտանիքի` 22177 բնակչով. Ուշագրավ մանրամասներ «Պատիվ ունեմ» դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կապիտուլյանտին դատում են, ոչ թե մտնում նրա հետ ընտրապայքարի մեջ. Աբգար Ափինյան Բառեր չեմ գտնում արտահայտվելու. Մեղրիի քաղաքապետը եւս շոկի մեջ է


«ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՏՎԵՑԻՆՔ, ՈՐ ՎԱՉԱԳԱՆԻ ՆՄԱՆ ՔԱՋԵՐԻՆ ԴԱՍԱԼԻՔ ՍՏԱԽՈՍՆԵՐՆ ԱՌԱՋՆՈՐԴԵՆ»

Մշակութային

Տպագրվել է ազգային հերոս Վաչագան Մանուկյանին նվիրված գիրքը: Իսկ թե ի՞նչ է զգում հերոսի հայրը` բանաստեղծ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, եւ ինչպե՞ս է վերաբերվում դասալքությանը, հայրենիքին ու հայրենասիրություն շահարկողներին, իմացանք նրա հետ ունեցած զրույցից:

 

– Ի՞նչ եք զգում այս պահին:

– Ինձ համար շատ չափումներ այլ իմաստ են առել: Ժամանակը կարողանում եմ հետուառաջ տալ կառավարման վահանակով, որի արդյունքում 100 տարի անց` անմահականները շարունակելու են իրենց ընթացքը, եւ մեր սիրո երկիրը նրանց շնորհիվ ապրելու է: Զգացողությանս ամենաշեշտված գույնն ահագնացող կարոտի գույնն է, որը չի փարատվում, չի մեղմվում, չի խամրում: Այս գիրքը Վաչագանի սխրագործության առաջին ձեռնարկն է, հայրենիքին անմնացորդ նվիրումի վկայագիրը, մեր հայրենակիցների գնահատանքն ու խոսքն է` իրենց հերոսին ուղղված:

– Այսօր ամեն երկրորդը խոսում է հայրենասիրությունից, բայց իր մեջ չի տալիս այն հարցը, թե ի՞նչ է ինքն արել հայրենիքի համար: Սա մեզ ո՞ւր կտանի:

– Վաչագանն ասում է` հայրենասիրությունը կդառնա ծաղրի առարկա: Հիմա նրա խոսքի ճշմարտության դառնությունն ենք զգում: Տեսնում ենք` ինչպես են մարդիկ օտարանում իրենց ազգային արժեքներին, ինչպես են մոլորեցնող երեւույթներով փշրում ապրեցնող սիրո կենարար տարածքները, ինչպես են մարդուն օտարում մարդուց: Մորթապաշտների համար հայրենիքն իրենց վեհերոտ մարմինն է, իրենց ողորմելի պալատն է` ժողովրդին հարստահարելով, խոշտանգելով շինված: Դրանց, այդ ողորմելի գոյանքների համար, մեծագույն արժեքն ուտելիքներն ու զուգարանի թղթերն են` հոգեւոր ընկալումների բացակայությամբ: Բայց միեւնույնն է, մեր հզոր մշակույթը թույլ չի տա այդ անասնակալածներին ջնջելու դարերով ստեղծածն ու փայփայածը:

– Ձեր որդին առաջնորդվեց Նժդեհի գաղափարներով եւ առանց վարանելու իր կյանքը տվեց հայրենիքն: Ի՞նչ կասեք այն խավին, որոնք դասալիք են եւ մեծ-մեծ խոսում են հայրենասիրությունից ու վեհ գաղափարներից:

– Նա իր մեջ կրում էր մեր պատմական հզոր հայրենիքի շունչն ու ոգին: Նրա համար տեսանելի չէր այսօրվա Հայաստանի խեղճուկրակ պատկերը: Նա հաղթական էջերով էր սնել իր էությունը եւ հանուն այդ արժեքների` հզորի իր կյանքը նվիրաբերեց: Մենք թույլ տվեցինք, որ Վաչագանի նման քաջերին դասալիք ստախոսներն առաջնորդեն: Մենք դավաճաններին պատերազմի օրենքի խստությամբ չդատապարտեցինք, եւ պարտության շունչը թեւածում է դասալիք-հողատուների աթոռապաշտ ներկայությամբ:

– Ապրիլի 27-ին Լեռնահայաստանի 100-ամյակն էր: Նժդեհը քաջությամբ պահեց Սյունիքը, ինչը հիմա չենք տեսնում: Անընդհատ հողեր են հանձնվում: 100 տարի հետո Սյունիքը նորից վտանգված է: Ինչո՞ւ այսօր մենք չունենք Նժդեհի նման առաջնորդներ, այլ ունենք այն, ինչ ունենք:

– Մենք նման խնդիր մեր առջեւ չենք դրել: Այսօրվա իշխող քաղաքական ուժիկի գերնպատակը` գեյերի, տրանսգենդերների, հոգով ու մարմնով խեղվածների իրավունքների պաշտպանությունն է: Ամեն բան արվում է, որ որոմով պատվի հայոց կենարար դաշտը, որ վիրավոր հոգուն խաղաղություն ու զվարթանք բերող մեր Առաքելական եկեղեցին կորցնի իր ազգապահպան դերն ու նշանակությունը, որ հայոց ստեղծագործական ոգին այլեւս ազգ զորացնող գիր չարարի եւ այսպահական, շողշողուն անարժեքությամբ ներկայանա: Վստահ եմ, ժամանակը ցույց կտա, որ Եռաբլուրը կասեցնելու է ազգակործանների երթը եւ, իրենց ոգու խիզախումները վերաշնչավորելով, հզոր հայրենիք ենք ունենալու:

– Հերոսի հայր լինելը ի՞նչ է պարտավորեցնում:

– Պարտավորեցնում է` թույլ չտալ «դըմփ-դըմփ-հու» կանչող ծախու գոյանքներին ավերելու իր մեծ սիրո հայրենիքը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Չէր կարելի այս իշխանության հետ ընտրության գնալ. Ռոբերտ ՄարգարյանԱյս ահեղ մարտում, Հայրենիքս նման է վիրավոր ընկերոջ, որին մենակ չենք թողնելու, չենք ընկրկելու, շարունակելու ենք պայքարել. Գևորգ ԳևորգյանՍտեփանակերտում մերժում են Արայիկ ՀարությունյանինՍասուն Միքայելյանը գիշերը տեղափոխվել է հիվանդանոցԱրմեն Չարչյանը կալանավորվեցՀայաստանը կրկին պետք է դառնա նախագահական երկիր. Արմեն Սարգսյան44-օրյա պատերազմը տնավեր դարձրեց 5526 ընտանիքի` 22177 բնակչով. Ուշագրավ մանրամասներ «Պատիվ ունեմ» դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԿապիտուլյանտին դատում են, ոչ թե մտնում նրա հետ ընտրապայքարի մեջ. Աբգար Ափինյան Բառեր չեմ գտնում արտահայտվելու. Մեղրիի քաղաքապետը եւս շոկի մեջ է«Վերջին հարցազրույցում նա բացահայտել էր Շուշին ու Հադրութը հանձնելու փաստերը»․ Հոխիկյանը՝ Մանախի ձերբակալության մասինՊեսկով. Տեսնում ենք, որ Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարելՀայաստանում ընտրությունները նոր են տեղի ունեցել, դեռ վաղ է դատել տարածաշրջանի վրա դրանց ազդեցության մասին. Լավրով«Չեմ զարմանա, որ ընտրությունների արդյունքների կապակցությամբ կապիտուլյանտ ոհմակին շնորհավորի նաև թուրք-ադրբեջանական տանդեմը». Արմեն Աշոտյան«Հայաստան» դաշինքը վաղը կներկայացնի հետագա անելիքներըՍամվել Բաբայանը կնշանակվի պաշտպանության նախարար Հայաստանում օդի ջերմաստիճանը կհասնի +40-իԻնչ փուլում է Փաշինյանի որդու՝ հայ գերիների հետ փոխանակման գործընթացը․ Փաշինյանը կշարունակի՞ պնդել առաջարկըՇուռնուխում ՔՊ-ի 51 ձայնը բացատրելի է. քվեարկությանը գյուղում մասնակցել է 43 սահմանապահՀամացանցում ծաղրի առարկա դարձած կինն Արփի Դավոյանի ազգականն էԱդրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանին մեղադրում է Լաչինում անտառների կանխամտածված ոչնչացման մեջՔՊ-ն առավել շատ ձայն հավաքել է Տավուշում, «Հայաստան» դաշինքը՝ Սյունիքում և Երևանում, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ Արարատում2018 թվականի համեմատ` Նիկոլ Փաշինյանը կորցրել է ավելի քան 197 հազար քաղաքացու վստահությունՈվքեր ընտրեցին հորս սպանողին, այլեւս չփորձեք մոտենալ ինձ եւ մայրիկիս. գրում է զոհված կապիտանի դուստրըՇոկի մեջ եմ, էլ ասելիք մնաց, որ ասեմ. Որոտանի համայնքապետը ընտրության արդյունքների մասինԱռերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով ստացվել և նախապատրաստվել է 87 նյութ, 2 քրեական գործ. ՔԿՆիկոլը հաղթեց մարզերի հաշվինՀայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 64 հազար 293 քաղաքացիԻ՞նչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվեն մանդատներից. ԿԸՀ նախագահի պարզաբանումը (Տեսանյութ)Ազգի գեների մասին սուտը չափազանց վտանգավոր թույն էՀայ ժողովուրդը նորից պարտվեց, բայց այս անգամ ոչ թե արտաքին կամ ներքին թշնամուն, այլ ինքն իրեն. Սենոր ՀասրաթյանՆոր ԱԺ-ն կունենա 107 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատՔոչարյանը հավաք է հրավիրելԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքներըԵրևանը երկուսին չի դիմանա. Հայաստանում խորհրդարանական ընտրությունները վերջնականապես երկիրը բաժանեցին բարիկադների հակառակ կողմերում. КоммерсантъՍալյուտ են խփում, որովհետև իրենք էլ չէին հավատում, որ ադրբեջանին տրված տան տերը կարող է իրենց օգտին քվեարկիԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏԻ ՄԵԾՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՆԱՔԱՐ ՔՊ-ն միայնակ կառավարություն է ձևավորում, և «Պատիվ ունեմ»-ը` բոնուսներով որպես 3-րդ ուժ, մտնում է խորհրդարան․ Տիգրան Մուկուչյանը՝ քվեարկության նախնական արդյունքների մասինԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԲՈՂՈՔԱՐԿՎԵՆ. ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱ Օրվա խորհուրդՈւնենք այն, ինչ ունենք... Աստված պահի Հայրենիքս․ Տիգրան ՈւրիխանյանՁեզ սրի եմ մատնելու, ամէնքդ կոտորուելու էք, որովհետեւ կանչեցի ձեզ, չլսեցիք. Բագրատ Սրբազանը մեջբերում է արել Սուրբ ԳրքիցՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 26, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 224 253 է, մահվան դեպքերինը՝ 5594«Վաղը, երբ 10 մետրից թուրք տեսնեք, հանեք 3 համարի թուղթ ցույց տվեք` օգնում է». Մհեր ՄկրտչյանԱյն, որ ՔՊ-ն կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ․ Արա ԶոհրաբյանՇուշիում հրավառություն են արել թշնամիները. նրանք էլ են ուրախ, որ վերարտադրվում է Նիկոլը.Նաիրի ՀոխիկյանՌԴ ռազմածովային ուժերը նորագույն պատմության մեջ առաջին անգամ վարժանքներ են անցկացնում Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածումՀայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 64 293 պատվաստումԸնտրությունների արդյունքները չեն արտացոլում ոչ երեկ տեղի ունեցած բուն ընտրությունների արդյունքները, ոչ էլ առավել ևս հանրային քաղաքական տրամադրություններ.Նարեկ ՍամսոնյանՆոր ԱԺ-ն կունենա 107 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 71 մանդատ, «հայաստան» դաշինքը՝ 29 եւ «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ