Զգում եմ զույգ եղբայրս կենդանի է. Երկկողմանի ծնողազուրկ Ստեփանը հավատով սպասում է անհետ կորած եղբորը. ՎԻԴԵՈ Հայկական խայտաբղետ նախընտրական խճանկար. ահաբեկիչներից մինչեւ օլիգարխներ Կարևորագույն հարց է Ադրբեջանից գերիների վերադարձը. Այվազյանը՝ Լավրովին LIVE. Սերգեյ Լավրովի եւ Արա Այվազյանի մամուլի ասուլիսը Օդանավակայանում թալանում են մարդկանց Նիկոլ, Հայաստանում կա մեկ կապիտուլյանտ, և այդ մեկ կապիտուլյանտը դու՛ ես.Նաիրա Կարապետյան Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին Դու հասկանո՞ւմ ես, որ դրսի համար պոլի շոր ես դարձել, իսկ կարողա՞ սրա մեղավորն էլ են Սերժն ու Ռոբերտը. Նարեկ Սամսոնյան Եվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնս


Ցավում եմ, որ որոշ անձանց մոտ կուսակցություն ստեղծելու մոլուցք կա. Արամ Սարգսյան

Ներքաղաքական

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության մասին որոշում չունի, թե ինչու` «Իրավունքը» հետաքրքրվեց Դեմկուսի նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ:

- Որոշում չունենք այն պարզ պատճառով, որովհետեւ այդպիսի ընտրություններ հայտարարված չեն, որպեսզի այն կայանա: Պետք է այդ ընտրությունները լինեն համապատասխան որոշման հիման վրա, որը կարող է արձանագրել ՀՀ նախագահը: Այդ փաստը չկա, եւ դեռ հարցական է` այսպես կոչված, այսօրվա իշխող խմբակը կգնա՞ այդ քայլին, կուզենա՞ լինեն ընտրություններ, թե` ոչ: Ուստի` այս պարագայում խոսել մեր կուսակցության որոշման մասին, շատ վաղաժամ է: Գլխավոր հարցը հիմա ոչ թե, այսպես կոչված, ընրություներին պատրաստվելն է, այլ այն, թե ինչպես անենք, որ օր առաջ այս իշխանությունը հոժարակամ հեռանա, որից հետո նոր կարելի է քննարկել, թե ինչ ընտրություններ եւ երբ պետք է դրանք անցկացվեն, ինչ կառավարություն պետք է ձեւավորել: Եվ սա այսօր ՀՀ նախագահի պարտականությունների մեջ է մտնում, որպես պետության գլուխ, որը պետք է պահպանի պետությունը:

– Պարոն Սարգսյան, Դուք վերջերս հանդիպել եք նախագահ Արմեն Սարգսյանի հետ, կարծում եք` կա՞ նրա մոտ այդ գիտակցումը:

– Կարծում եմ` այո: Մենք հանդիպման ժամանակ որոշ առումով շոշափել ենք այդ հարցը, բայց չեմ կարող իր անունից որեւէ բան հայտարարել: Համենայնդեպս, նախագահը օրերս Սյունիքում էր` Մարդու իրավունքների պաշտպանի հետ, եւ շատ լավ ընդունվեց ժողովրդի կողմից: Սա խոսում է այն մասին, որ նախագահը մտահոգված է այս ամենի համար: Այն, որ նա երկու օրենք չստորագրեց եւ ուղարկեց Սահմանադրական դատարան, նույնպես խոսում է այդ մասին: Այնպես որ, պետք է սպասել, կարծում եմ` մեր հանրությունն աելի շուտ ոչ թե մեղադրանքով պետք է հանդես գա նրա նկատմամբ, այլ` պահանջի, որպեսզի կատարի իր գործառույթները, որոնք անհրաժեշտ են: Ըստ իս, սա շատ կարեւոր հանգամանք է:

– Հիմա քաղաքական ուժերի շարքերում ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում: Ավելին` ընտրություններին ընդառաջ շուրջ երկու տասնյակ կուսակցություն է ստեղծվել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ցավում եմ, որ որոշ անձանց մոտ կուսակցություն ստեղծելու մոլուցք կա, իրենց ժարգոնով ասած` «կուսակցության տեր դառնալու»: Երբեւիցե կուսակցությունը չի ստեղծվում այն ձեւով, ինչպես իրենք են հիմա անում: Մի գործարար որոշում է ինչ-որ քայլ անել, մյուսն էլ ինտելեկտուալների կուսակցություն է ստեղծում, բայց նայում ես այդ դահլիճում նստած մարդկանց, որոնք բացարձակ կապ չունեն ինտելեկտի հետ, մեկ ուրիշն էլ չգիտեմ ինչ անուն է դրել իր կուսակցությանը: Ինչեւէ, դրանք մանկական խաղեր են, որոնց ուշադրություն դարձնելը սխալ է: Գրանցվում են, իբրեւ կուսակցություն, թող գրանցվեն, Աստված իրենց հետ, բայց իրականում իրավիճակը լրիվ այլ է: Մենք հիմա պետք է մտածենք մեր պետության պահպանման եւ զարգացման հնարավորությունների մասին: Եթե այն չլինի, ավելորդ է ընդհանրապես որեւէ բան քննարկել, հետեւաբար, ով ինչպիսի միավորում ստեղծում է, թող ստեղծի:

– Ի՞նչ խնդիր է լուծում այն միավորումը, որի մաս եք կազմում նաեւ Դուք: Նկատի ունեմ` «Հայահավաք» նախաձեռնությունը:

– Մենք հենց «Հայահավաքի» գաղափարն ենք դրել մեր առջեւ եւ դրա հիման վրա ձեւավորելու ենք այնպիսի մի միասնություն, որի խնդիրն իրականում պարզ է` այս իշխանությունը պետք է հրաժարական տա, որպեսզի հավասար պայմաններում կարողանա մեզ հետ մասնակցել ընտրություններին: Բայց ընտրությունները կարող են լինել միայն եւ միայն 6-8 ամիս հետո, երբ կկարողանանք կարգի բերել երկրի վիճակը, փոխել մթնոլորտը եւ վերջապես ամբողջ հնարավորություններն օգտագործել` ազգային անվտանգությունն ապահովելու համար: Ի դեպ, այն, որ իշխող խմբակն անընդհատ մատնանշում է, թե այսօր սահմանները որոշվում են 2010 թվականին ընդունված օրենքով, առնվազն տգիտություն է: Իրենք չեն հասկանում, թե ինչ են ասում, բայց անընդհատ կրկնում են, որ իրենց իբր թե արդարացնեն:

– Իսկ ո՞րն է իրականությունն այս հարցում:

– Նախ այդ սահմանները չեն գծվել, եւ անգամ եթե պատկերացնենք, որ թեկուզ Խորհրդային Միության ժամանակ այդպիսի ադմինիստրատիվ սահմաններ են եղել, ապա իրավիճակը փոխվելուց հետո` երբ եղել է հրահրված պատերազմ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ, այդ պարագայում են փոխվել սահմանները նաեւ Արցախի Հանրապետության: Դրանից հետո պետք է լիներ համապատասխան խաղաղության պայմանագիր, որի ամենագլխավոր կետերից մեկը պետք է լիներ սահմանների համապատասխան դելիմիտացիան եւ դեմարկացիան, որը չի եղել: Ինչ վերաբերում է, թե ինչպիսի օրենք է ընդունվել այն ժամանակ, ապա խոսքն այն մասին էր, որ Արցախի Հանրապետության սահմաններին համապատասխան է գծվել այդ սահմանը, իսկ հիմա լրիվ ուրիշ իրավիճակ է: Բացի այդ, կապիտուլյացիա ստորագրած հայտարարության մեջ հստակ գրված է, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ ստորագրման պահին կանգնած են եղել: Մինչդեռ հայտարարությունից հետո` հոժար կամքով հանձնել են այն տարածքները, որոնք այդ պահին չպետք է հանձնվեին` մինչեւ համապատասխան պայմանագիր չկնքվեր: Սակայն, Արցախի տարածքները հանձնվեցին եւ շարունակում էին հանձնվել այնքան ժամանակ մինչեւ Ռուսաստանը չորոշեց ինքնակամ արդեն վերցնել պատասխանատվությունն իր վրա եւ փրկել գոնե այն 30 տոկոսը տարածքի, որը Արցախի Հանրապետությանն էր: Այսպիսի պայմաններում մենք սրանց հետ ինչպե՞ս լուրջ հարցերի մասին խոսենք, սրանով ուղղակի ինքներս մեզ պետք է հասցնենք նվաստացուցիչ վիճակի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Զգում եմ զույգ եղբայրս կենդանի է. Երկկողմանի ծնողազուրկ Ստեփանը հավատով սպասում է անհետ կորած եղբորը. ՎԻԴԵՈՀայկական խայտաբղետ նախընտրական խճանկար. ահաբեկիչներից մինչեւ օլիգարխներԿարևորագույն հարց է Ադրբեջանից գերիների վերադարձը. Այվազյանը՝ ԼավրովինLIVE. Սերգեյ Լավրովի եւ Արա Այվազյանի մամուլի ասուլիսըՕդանավակայանում թալանում են մարդկանցՆիկոլ, Հայաստանում կա մեկ կապիտուլյանտ, և այդ մեկ կապիտուլյանտը դու՛ ես.Նաիրա ԿարապետյանԶինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեցԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներինԴու հասկանո՞ւմ ես, որ դրսի համար պոլի շոր ես դարձել, իսկ կարողա՞ սրա մեղավորն էլ են Սերժն ու Ռոբերտը. Նարեկ ՍամսոնյանԵվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնսՍերգեյ Լավրովը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում (Photo)Նախորդ շաբաթ ՀՀ-ի և Արցախի տարածքում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ«Բարի լույս, Երևան». Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից (լուսանկար)Կորոնավիրուսի տարածման ֆոնին Եգիպտոսում կոշտ «լոքդաուն» է հայտարարվելՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԹանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ ոսկու․ NYMEXՆավթի գները նվազել ենԻնչպե՞ս է հայ վարպետը, խաբելով ադրբեջանցուն, վերականգնել Ղազանչեցոց եկեղեցու գմբեթըԱյսօր տեղի կունենա Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով դատական նիստըԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին«Հրապարակ»․ ՀԱԿ-ը կամուկացի մեջ է՝ մասնակցի՞, թե՝ ոչ«Հրապարակ»․ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջնականապես հրաժարվեց իր հոգեզավակից«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ բարդույթը․ նա սեփական ձեռքով սեփական դեմքին դաջած պիտակները վերահասցեագրում է մարդկանց, որոնք Արցախն ու Հայաստանն անառիկ են պահել«Հրապարակ»․ Նախընտրական շրջանում կարճաժամկետ աշխատատեղեր՝ քվեների դիմացՎրաստանը քննարկում է ցամաքային սահմանների բացման հարցը«Փաստ»․ Պետական գերատեսչություններում աշխատակիցների վրա քվեներ բերելու «պլան» է դրվել«Հրապարակ»․ Իշխանությունը խոշորացույցի տակ է վերցրել ոչ յուրայիններինԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներումTert.am. Երբ ավարտվի ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահների պաշտոնավարման առաջին ժամկետը, կգնահատենք, թե արդյոք ՄԽ–ը պահպանել է իր ազդեցության մնացորդները․ Մոդեստ ԿոլերովՀՀԿ -ն ու «Հայրենիք»-ը ընտրություններին կմասակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով․ ովքեր են ցուցակի տասնյակումՍուտը եւ էժան հեղինակությունը դարձել է իշխող ուժի հավատամքը Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկում է ընտրություններին մասնակցել Ազգային համաձայնության դաշինքովԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ. Քյարամն էլ ընկավ դաշտում վիրավոր, Հոգու մեջ պահած լույսեր համասփյուռ. Newsmedia.amԱյսօր հոգեհանգստի արարողությունն էրՄայոր Լենդրուշ Խաչատրյանն ունի բոլորիս աջակցության կարիքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶարմանալի էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից այս հրապարակումն անելը՝ առանց հանդիպման մյուս կողմերին նախապես տեղեկացնելու. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակԱյս դրածոն ձեռնտու է արտաքին հզոր խաղացողներին, Հայաստանը որպես մանրադրամ օգտագործելու համար. Գևորգ Գևորգյան«Արտ մյուզիք» արվեստի 12-րդ մրցույթ-փառատոնը նվիրված էր արցախյան պատերազմի քաջ զինվորներինԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՊԱՐԶ ԱԿՆԱՐԿԵՑ` ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵԼ ՍԴՌուսաստանը կամաց-կամաց վերականգնում է ԽՍՀՄ սահմանները. Հայկ ԱյվազյանԸնտրությունները լինելու են պայքար` խրամատի երկու կողմերում գտնվող ուժերի միջեւ. ՄինասյանԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔ«Դժվար եմ պատկերացնում, որ թաղապետի համար գերեզմանոցը զբոսանքի վայր լինի»Նիկոլականներն ընդդեմ իմքայլականներիՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ԿՈՄՊՐՈՄԻՍ ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԷՊԱԼԱՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ. ԻՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԲԼԵՖԱՅԻՆ ՍՑԵՆԱՐՀԱՐՍԱՆԻՔ, ԾՆՈՒՆԴ, ԿՆՈՒՆՔ, ՍԵԼՖԻ ԱՆՈՂՆԵՐ. ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐՈՒՄ ՏԺԺԱՑՈՂ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԷԼԻՏԱՐՆԵՐ»... ԷՍ ՁԵՐ ՏՈՐԹԵՐԻ ԿՈՐՊՈՒՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ՈՎ Ա ՞...Որտե՞ղ եք մոլորեցնում հանրությանը. Ուրիխանյանը Փաշինյանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ