Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին» «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը Վանաձորում ավարտվել է երթով. ՖՈՏՈՇԱՐՔ Թուրքիայի նախագահը ելույթ կունենա Ադրբեջանի խորհրդարանում Հակառուսական տրամադրությունները չեն բխում Հայաստանի իրական շահերից. ՌԴ դեսպան. Sputnik Արմենիա Ինչ նկատի ուներ Փաշինյանը «շինելու եմ» արտահայտությունն անելիս․ Լենա Նազարյանը մեկնաբանում է «Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի Մնաց 6 օր. Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Հայաստանը հունիսին ամենից նախընտրելի ուղղությունն է եղել ռուս զբոսաշրջիկների շրջանում Հայկ Սարգսյանը, Վահե Ղալումյանը, Արփի Դավոյանը կոչ են անում իրենց չընտրելու դեպքում ընտրել ԼՀԿ-ին Սյունիքի մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են. ՄԻՊ


«ԱՄԵՆ ԱՐԺՈՂ-ՉԱՐԺՈՂ ՆԺԴԵՀԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՆՈՒՄ»

Մշակութային

Լեռնահայաստանի 100-ամյակի կապակցությամբ «Իրավունք» TV-ի հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, Գարեգին Նժդեհի դերակատար ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

 

- Երբ կերտում էիք Նժդեհի կերպարը, ի՞նչ էիք զգում այդ պահին:

– Զգում էի ինձ այնպես, ինչպես որ հիմա եմ զգում`դավաճանված, լքված, վաճառված Հայաստանի Հանրապետության հասարակություն, որն իր մեջ չկարողացավ այնքան ուժ գտնել, որ իր զավակներին չենթարկեր ցեղասպանության:

– «Գարեգին Նժդեհ» ֆիլմում ասվում է. «Երբեք չէի կարող պատկերացնել, որ իմ հաղթանակների համար ստիպված եմ արդարանալ»:

– Նժդեհը շատ վրդովված եւ նեղացած էր հասարակությունից, որ չլսեցին եւ չընդունեցին: Այսօր արժող-չարժող խոսում է Նժդեհից, Նժդեհի մտքերն է արտաբերում: Նժդեհի անվան տակ ելույթ են ունենում: Ձեւացնում են իբրեւ ազգային ուժեր: Եվ ամենասարսափելին հենց դա է: Նժդեհը ներողություն է խնդրել, որ այդ տեսակ հասարակություն, հասարակարգ է գոյություն ունեցել, որոնք չըմբռնեցին, չկարողացան հասկանալ ճշմարտության ճանապարհը: Նա ներողություն խնդրեց այն մի բուռ հողի համար, որ արյունով էր ներկված, ներծծված: Ինքը իր հողի, իր ցեղի համար էր պայքարում, բայց ցեղը թմբիրի մեջ էր այսօրվա օրինակով: Ամեն մեկը գտել էր մի լափաման եւ այդ լափամանից էր օգտվում: Նույնն էլ այսօր է կատարվում: Պատմությունը կրկնվում է:

– Հարյուր տարի անց՝ այսօր, Սյունիքը նորից վտանգի տակ է, բայց մենք չունենք Նժդեհի նման հերոսներ:

– Նժդեհի նման հերոսներ ունենք, ուղղակի մենք այն ազգն ենք, ովքեր առաջնորդվում են` գնա մեռի, արի սիրեմով: Մարդուն պետք է իր կենդանության օրոք գնահատել: Այսօր Արցախի յոթանասուն տոկոսը, Սյունիքի քսան-երեսուն տոկոսը վաճառված է: Եթե հանձնենք Սյունիքը եւ Արցախը, շատ ծանր տապանաքար կդնենք Հայաստանի վրա:

– Մեր դժբախտությունների համար մե՞նք ենք մեղավոր:

– Մեր ամեն ինչի համար ենք մենք մեղավոր, որովհետեւ չենք կարողանում միասնաբար լինել: Հայկական ասացվածք կա՝ «Առաջ մորթուս, հետո որդուս»: Երբ որ մենք կմտածենք՝ առաջ որդուս, թոռանս, հետո մորթուս, այդ ժամանակ կարող է ինչ-որ բանի հասնենք: Որովհետեւ այսօր  մտավորականությունն է կտրվել Թումանյանից, Իսահակյանից, Չարենցից, Շարլ Ազնավուրից, Վիկտոր Համբարձումյանից: Իրական առաքելությունից կտրվել են հանուն մի բաժակ ջրի կամ մի ափսե ճաշի:

– Դրանով մենք վճարեցինք Արցախով:

– Մենք վճարեցինք շատ թանկ: Մենք վճարեցինք Եռաբլուրով, պատերազմով եւ հողերի հանձնումով: Մարդը մահկանացու է, բայց մեռնելու գերագույն հաճույքը ո՞րն է, երբ որ դու պայքարում ես քո հայրենիքի համար: Եվ դա մնալու է դարեդար, ոչ թե լափը լափեցիր, վերջացավ, կյանքն ավարտվեց ու գնացիր կորար: Ո՛չ ազգի համար բան արեցիր, ո՛չ էլ՝ քո ընտանիքի: Այսօր մտավորականությունը պետք է լինի լոկոմոտիվի դերում:

– Այսօր մտավորականներից շատ քչերն են խոսում:

– Այո, շատ քչերն են խոսում, ու դա ցավալի է:

– Հարցազրույցներին մշակույթի գործիչներից շատ քչերն են համաձայնում քաղաքական թեմաներով զրուցել:

– Այս երկիրը մերն է: Եվ երկրում կատարվող ամեն ինչ ինչ-որ չափով վերաբերվում է նաեւ մեզ: Մենք պարտավոր ենք խոսել: Եթե դու վերցրել ես քո ուսերին մտավորական լինելու առաքելությունը, հասկացել ես, որ ի վերուստ քեզ տրվել է դա, ուրեմն դու պարտավոր ես դա անել: Իսկ եթե դու դա փողով, ծանոթով ես գնել, այդպես էլ կլինի, իսկ մենք դարեդար Տիգրան Մեծից սկսած մի բուռ այս հողի վրա միշտ այդպես ենք ապրել, որ այսօր այս օրին ենք հասել: Միշտ խոսել է փողը, բարեկամը, ծանոթը եւ այլն: Իրական առաքելությունով եկածներին միշտ մտցրել են անկյուն,Նժդեհի, Փարաջանովի պես մարդկանց փակել բանտերում: Օրինակներ շատ կան: Բայց այսօր այն պահն է, որ պարոնա՛յք մտավորականներ, պետք է դուք առաջնորդեք հասարակությանը, ժողովրդին: Այլապես ձեր առաջնորդը չի լինի ո՛չ Թումանյանը, ո՛չ Դեմիրճյանը, ո՛չ Րաֆֆին: Ձեր առաջնորդը կլինի օրվա վարչապետը, նախագահը:

– Թատրոններում այսօր նույնիսկ ներկայացումներն են արգելում:

– Դա ինչ-որ բարդույթների հետ է երեւի կապված: Խորհրդային Միության տարիներին անգամ այդպես չեն վարվել: Ես մասնակցել եմ Սունդուկյան թատրոնում «Պեպո» ներկայացմանը»՝ Խորեն Աբրահամյանի բեմադրությամբ, իրենք չարգելեցին, այլ ասացին` այս մասը փոխեք: Ի՞նչ է նշանակում արգելել Վահրամ Սահակյանի ներկայացումը: Դա սատիրա է: Դա իր տեսակն է: Եթե խորիմաստ լիներ այդ օրվա իշխանությունը,կառավարությունը եւ ղեկավարությունը, ընդհակառակը՝ կֆինանսավորեին, որ այդտեսակ ներկայացումներ շատ լինեն: Ջուրը եթե թափ տանք, ինքը գազ կունենա: Այդպիսին հասարակությունն է: Բերանը պետք է բացես, որ գազը դուրս գա: Այն կարող ես բացել այդ ներկայացումներով: Դու կարող ես մարդկանց միջից այդ փուքսը, հոգսը, վրդովմունքը հանել դրանով…

Կամ ասում են՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, բայց ժամանակավոր պաշտոնակատար է: Այդպես չի լինում: Դա իրավունքի, օրենքի մեջ չի տեղավորվում: Հրաժարականը Լեւոն Տեր-Պետրոսյանինն էր, որ հրաժարական տվեց, գնաց: Սրանով եւս մի թոզ են փչում ժողովրդի աչքին:  

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը Վանաձորում ավարտվել է երթով. ՖՈՏՈՇԱՐՔԹուրքիայի նախագահը ելույթ կունենա Ադրբեջանի խորհրդարանումՀակառուսական տրամադրությունները չեն բխում Հայաստանի իրական շահերից. ՌԴ դեսպան. Sputnik ԱրմենիաԻնչ նկատի ուներ Փաշինյանը «շինելու եմ» արտահայտությունն անելիս․ Լենա Նազարյանը մեկնաբանում է«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունիՄնաց 6 օր. Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՀայաստանը հունիսին ամենից նախընտրելի ուղղությունն է եղել ռուս զբոսաշրջիկների շրջանումՀայկ Սարգսյանը, Վահե Ղալումյանը, Արփի Դավոյանը կոչ են անում իրենց չընտրելու դեպքում ընտրել ԼՀԿ-ին 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցների թիվը հասել է 2904-ի․ Ադրբեջանի ՊՆՍյունիքի մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են. ՄԻՊՄիակ թոռս զոհվեց պատերազմում՝ ինչի՞ համար՝ հանուն էս անասունի՞. Քաղաքացին՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների հետ հանդիպմանըԻնչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել:Ինչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել:Աստված ուղղակի մեզ փրկեց. Գերությունից վերադարձած հերոս Նարեկ Սիրունյանի առաջին զրույցըԻրար «ուտելուց» առաջ` երկու կողմին է վերաբերում. զբաղվեք մեր գերեւվարված, անհայտ կորած տղաների խնդրովՊատերազմի թողած անջնջելի հետքն ու դրա հետևանքները հերոս տղաների վրա.«Իրավունք TV»- ի տաղավարում հոգեբան Իրինա Ծատուրյանն էԳռզոն որոշել է գնել «Սև շենքը». Էդիկ Մինասյանի խոսքով` առանց իրենց կարծիքը հաշվի առնելու նման բան չի կարող լինել Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), իր սատարումն է հայտնում ՀանրապետականինՊԵԿ-ը հիշեցնում է՝ ՌԴ-ում հունիսի 1-ից գործում է պանրի և պաղպաղակի մակնշման պահանջըՄեր 15 գերիներին Երևան բերելուց առաջ Ադրբեջանում ասել են՝ հագնվեք, ձեզ տանում ենք մորթելու. պատգամավորՀնարավորին արագ ականազերծումը Բաքվին և Անկարային պետք է հաջորդ պատերազմին նախապատրաստվելու համար. Ոսկանյան«Հայաստանի Հանրապետությունում մարդը պետք է ապրի ապահով և լավ». Արթուր ՎանեցյանՈվքե՞ր են կորոնավիրուսի նոր շտամների փոխանցողներ դառնումՓաշինյանը զանգահարել է Դիանա Գասպարյանին և հայհոյել․ մանրամասներ՝ ձայնագրությունից«Նիկոլ հողատու». Փոքր Վեդիում քաղաքացին՝ ՓաշինյանինԱյս պահին Մասիսում Փաշինյանի հանրահավաքին մասնակցում են միայն իր հետ միկրոավտոբուսներով տարված մարդիկ. Mediaport«Շուշին պատրաստում են Էրդողանի այցի համար, Քարինտակ մտնող ճանապարհի հանգույցին հարթակ է կառուցվել»Նիկոլի աջակիցը քարոզարշավից հետո հարբած վիճակում նստարանի վրա քնել է Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրության մասինՉներկայանալ չենք կարող, ստիպված պետք է գնանք․ Արարատի մարզպետը ստիպել է մասնակցել Փաշինյանի հանրահավաքինՆիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել եկեղեցու հասցեին․ Մայր Աթոռ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների. ԸՎԿԱյդ ընտրության հիմքում, մեր պետականության գոյության, կամ չգոյության հարցն է. Արտակ Զաքարյանի կոչն ուսուցիչներինՊետք է «ատամ ունեցող» ղեկավար. ո՞ւմ է սատարում ԿոմկուսըՈր քաղաքական ուժին է սատարում Եզդիների ազգային միությունըՈվքեր կարծում են, թե Փաշինյանը 60-70 տոկոս է հավաքելու, իրենց տեղը հոգեբուժարանում է. ՆահապետյանԱրզաքանցյանը դատի է տվել ԿԸՀ-ինԻնչ է բացահայտում ձայնագրությունը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացվել (տեսանյութ)Անդրանիկ Քոչարյանը նեղվել է կապիտուլյանտ և դավաճան պիտակից և հեռացել պիցերիայից.Past.amԵդիգարյանը հեռացել է «Արարատից»Երեկվա դրությամբ ՀՀ-ում կատարվել է կորոնավիրուսի դեմ 55 557 պատվաստումՍորոսականները զանգվածորեն լցվում են դպրոցական խորհուրդներ՝ փոխքաղաքապետի ձեռամբ․ Yerkir.amԿրակոցներ Արարատի մարզում` «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է 50-ից ավելի պարկուճ․ shamshyan.comՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք, մահացել է 4 մարդ«Այո՛, Ալիևը թող մեզ սպանի, թող կոտորի». Փաշինյանի ընտրազանգված (Video).MediaportԲաքվում Թուրքիայի դեսպանն այցելել է Շուշի (լուսանկարներ)«Մեծ յոթնյակ»-ի գագաթնժողովում վեճ է տեղի ունեցել Էմանուել Մակրոնի և Բորիս Ջոնսոնի միջևԵվրո-2020. Օրվա խաղերի անոնս
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ