Հակառուսական տրամադրությունները չեն բխում Հայաստանի իրական շահերից. ՌԴ դեսպան. Sputnik Արմենիա Ինչ նկատի ուներ Փաշինյանը «շինելու եմ» արտահայտությունն անելիս․ Լենա Նազարյանը մեկնաբանում է «Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի Մնաց 6 օր. Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Հայաստանը հունիսին ամենից նախընտրելի ուղղությունն է եղել ռուս զբոսաշրջիկների շրջանում Հայկ Սարգսյանը, Վահե Ղալումյանը, Արփի Դավոյանը կոչ են անում իրենց չընտրելու դեպքում ընտրել ԼՀԿ-ին Սյունիքի մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են. ՄԻՊ Միակ թոռս զոհվեց պատերազմում՝ ինչի՞ համար՝ հանուն էս անասունի՞. Քաղաքացին՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների հետ հանդիպմանը Ինչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել: Ինչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել:


«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԻՆՉ ԱՍԵԼ ԵՆ, ԷԴ ԷԼ ԱՐԵԼ Է»

Հասարակություն

Աստիճանաբար նորանոր փաստեր, վկայություններ են ի հայտ գալիս, որոնք շարունակում են հիմնավորել, թե իրականում ինչ խայտառակ վիճակ էր բանակի շարքերում՝ պատերազմի ընթացքում: Կարճ ասած, որ ամեն ինչ արվել է պարտությունն ապահովելու համար: Նման հերթական պատմությունը «Իրավունք TV»-ի տաղավարում ներկայացրեց անհետ կորածների խնդրով ակտիվորեն զբաղվող ԱՐՍԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ՝ անդրադառնալով պատերազմում հոկտեմբերի 2-ին նահատակված փոքր եղբոր` Արման Ղուկասյանի (մարմինը հարազատներին են հանձնել դեկտեմբերի 16-ին-Ա.Ղ.) ոդիսականին:

«Եղբայրս պատերազմի առաջին իսկ օրը մեկնեց Ջաբրաիլ: Մեկ ամսվա ծառայող որդուն օգնության էր գնացել` պատերազմի լուրն իմանալուն պես: Բայց հասնելով տեղ, տեսնելով, թե ինչ իրավիճակ է, զանգեց ինձ, ասեց. «Ապեր, սենց բարդակ ես չէի տեսել, ստեղից կամ ես պետք է վիրավորվեմ՝ ինձ տանեն, կամ ես պետք է զոհվեմ, որ էլի ինձ տանեն, ուրիշ տարբերակ չունեմ: Էս էրեխեքին մսաղացի բերան են տվել: Չեմ կարա էս էրեխեքին թողնեմ, գնամ Սաքիս մոտ»,- սկսեց պատմել Արսենը՝ անցնելով մանրամասներին:

 

«Հոպար ընկել ենք շրջափակման մեջ, վերեւից խփում են, ներքեւից՝ խփում են»

- Հոկտեմբերի 2-ին վերջին անգամ խոսեցինք Արմանի հետ: Ասեց՝ հեռախոսի զարյադկան նստում է, որ հնարավոր լինի` կկապվի: Ու վերջ... Հոկտեմբերի 6-ին, տեսնելով, որ ոչ մի լուր չկա, վեր եմ կենում գնում Արցախ: Նախ Արմանիս որդու` Սաքոյիս մոտ: Պարզվեց, որ Ջաբրայիլից նրանց տեղափոխել են Հադրութի դպրոց: Գնացի, տեսա էրեխուն. հոր`  Արցախում լինելու մասին էդպես էլ էրեխեն չիմացավ: Գնացի, տեսա Սաքիս, ով այսօր անհայտ կորածների ցանկն է համալրում:Ճանապարհին, հասկանալով, թե ինչ է կատարվում, ասեցի՝ արի Սաք, ես քեզ տանելու եմ ստեղից, ստեղ դժոխք է: Ունքերը խառնեց, թե բա. «Հոպար էս ինձ ինչի՞ տեղ ես դրել, ես իմ ընկերներին թողեմ, գնա՞մ: Դժոխքն արդեն անցել է, Ջաբրայիլում էր իսկական դժոխքը, որտեղից մենք փրկվեցինք»: Չկարողացա համոզել, թողեցի էրեխուն զորամասում, իսկ ես գնացի եղբորս փնտրելու: Ամսի 9-ին հետ վերադարձա Հադրութ, զանգեցի էրեխուն, ասեց. «Հոպար, դիրքերում ենք, բոյ ենք տալիս»: Ամսի 10-ին էլ զանգեց, ու ասեց. «Հոպար, ընկել ենք շրջափակման մեջ` վերեւից խփում են, ներքեւից խփում են»: Անմիջապես կապ եմ հաստատել Գորիսի ՌՈ-ի հետ, ասել երեխաների գտնվելու վայրը, որպեսզի արագ միջոցներ ձեռնարկեն: Դրանից հետո մի անգամ էլ է զանգում Սաքս ու հայտնում, որ իրավիճակը նույն է, Վանք գյուղի մոտակայքում են: Դրանից հետո մտել են այդ գյուղի միջով, դուրս եկել, որ բարձրանան դեպի Հադրութ: Էդ արանքում նորից ընկել են աբստրելի տակ: Վերջին անգամ էդ տեղանքից զանգեց էրեխես, դա էր վերջին կապը:

- Քանի՞ հոգով էին:

- Ամենասկզբում 90 եւ ավել հոգով էին դիրքերից նահանջ արել, բայց քանի որ դիվերսիոն խումբը անընդհատ հարձակումներ է արել էրեեքի վրա, կամաց-կամաց ցրվելով, զոհվելով, վիրավորվելով մնացել է 13 հոգի: 13-ից 11-ը այսօր ողջ առողջ են, երկու հոգի չկան` մեկը իմ Սաքոն, մյուսը` ընկերը:

- Ի՞նչ են պատմում ողջ մնացածները:

- Պատմում են, որ խմբով դուրս են եկել դեպի Հադրութ: Այդ ժամանակ կրակոցից ընկել է ընկերներից մեկը, իսկ Սաքոս, ականատեսների պատմածով, կարողացել է դուրս գալ կրակի տակից: Բայց ո՞ւր, ո՞ր կողմ, մինչ օրս անհայտ է: Այդ տարածքը, որտեղ վերջին անգամ Սաքիս ողջ են տեսել, երեք անգամ ԱԻՆ-ը ստուգել է, բայց ոչ մի բան չի գտել:  Ասեցին, որ ինքը մայկայով էր մնացել. պատկերացնո՞ւմ եք, հոկտեմբերի 10-ին: Պատմում են, որ մինչ այդ տարածք հասնելը Սաքոյի ընկերը վիրավորվել է, Սաքս էլ ֆորմեն հանել, կապել է ընկերոջ վերքը, մնացել էր մի հատ ավտոմատ, երկու հատ մագազին, ուրիշ ոչ մի բան: Սաքիս մասին շատ բան չեմ պատմում, թե ոնց է փրկել հրամանատարին, ոնց է վիրավոր ընկերոջը տարել ապահով տեղ. ու դա արել է մի ամսվա ծառայողը: Դա այն դեպքում, երբ եղել են սպաներ, որ փախել են: Որոնցից մեկը իրենց կամբատը` Վահանյան Իշխանն է, ով էրեխեքին խաբելով, թե տանում է ապահով տեղ, տարել, մտցրել է մսաղացի բերանը: Ինքն էլ հետույքից մի հատ փոքր ասկոլկի պատճառով նստել է բեռնատար մեքենա ու փախել` էրեխեքին թողնելով անօգնական:

- Ո՞ր զորամասի կամբատներից էր, պարոն Ղուկասյան:

- Ջաբրայիլի կամբատներից էր, կալանքի են վերցրել, հոդվածները ներկայացրել: Էն օրն էլ իմացանք, որ ստորագրությունով Վերաքննիչ դատարանը, ինչքան գիտեմ, ազատ է արձակել: Ու այ սենցների համար են նաեւ էրեխեքը զոհվել:

 

«Ինչ հարց տվել եմ, կոնկրետ պատասխան չենք ստացել»

- Դուք կարծում եք, որ Ձեր եղբոր որդին գերեվարվածների մե՞ջ է:

- Ոչ թե կարծում եմ, այլ հուսով եմ: Որովհետեւ իրեն վերջին պահին տեսնողները պատմում են, որ անգամ քերծվածք չի եղել վրան: Ես չեմ հասկանում էս ղեկավարությանը, թե ինչու շուտ չեն դադարեցրել,` քսանհինգ հազարի մասին մտածում էին, բա էս հինգ հազարի մասին ինչի՞ չէին մտածում: Ու էս դեռ վերջը չի, հլը գալու է այն օրը, երբ 150-200 զինվորի մարմին ընդհանրապես չեն տալու ծնողներին. դրանք վառված, ածխացած մարմիններն են տանկերի մեջ:

- Պարոն Ղուկասյան, Դուք առիթ ունեցել եք հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ հարցը նրան չե՞ք տվել:

- Գիտեք ոնց, ինչքան ես իր հետ հանդիպել եմ, ինքը միշտ խուսափողական, շրջանցիկ է պատասխանել: Էսքան ժամանակ ինչ հարց տվել եմ, կոնկրետ պատասխան չենք ստացել: Տպավորությունն այն է, որ Փաշինյանին ինչ ասել են, էդ էլ արել է: Ես եկել եմ այն եզրահանգմանը, որ սա պատերազմ չէր, սա կետ առ կետ, սցենարով գրված ծրագիր էր: Որովհետեւ չի կարա, ասենք, ինչ-որ գեներալի տրված լինի խնդիր, որ ինքը պետք է լուծի, բայց էդ մարդը ոչ թե լուծի, այլ նպաստի պարտությանը: Սա ոնց ու ով կարա մեկնաբանի: Գեներալներն ասում են` մենք մեղք չունենք, կառավարությունն ասում է` մենք մեղք չունենք. բոլորն «անմեղ» են: Մեղավորը ո՞վ դուրս եկավ. զոհված, գերի, անհայտ կորած տղերքը, կամ էլ` մենք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հակառուսական տրամադրությունները չեն բխում Հայաստանի իրական շահերից. ՌԴ դեսպան. Sputnik ԱրմենիաԻնչ նկատի ուներ Փաշինյանը «շինելու եմ» արտահայտությունն անելիս․ Լենա Նազարյանը մեկնաբանում է«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունիՄնաց 6 օր. Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՀայաստանը հունիսին ամենից նախընտրելի ուղղությունն է եղել ռուս զբոսաշրջիկների շրջանումՀայկ Սարգսյանը, Վահե Ղալումյանը, Արփի Դավոյանը կոչ են անում իրենց չընտրելու դեպքում ընտրել ԼՀԿ-ին 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցների թիվը հասել է 2904-ի․ Ադրբեջանի ՊՆՍյունիքի մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են. ՄԻՊՄիակ թոռս զոհվեց պատերազմում՝ ինչի՞ համար՝ հանուն էս անասունի՞. Քաղաքացին՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների հետ հանդիպմանըԻնչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել:Ինչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել:Աստված ուղղակի մեզ փրկեց. Գերությունից վերադարձած հերոս Նարեկ Սիրունյանի առաջին զրույցըԻրար «ուտելուց» առաջ` երկու կողմին է վերաբերում. զբաղվեք մեր գերեւվարված, անհայտ կորած տղաների խնդրովՊատերազմի թողած անջնջելի հետքն ու դրա հետևանքները հերոս տղաների վրա.«Իրավունք TV»- ի տաղավարում հոգեբան Իրինա Ծատուրյանն էԳռզոն որոշել է գնել «Սև շենքը». Էդիկ Մինասյանի խոսքով` առանց իրենց կարծիքը հաշվի առնելու նման բան չի կարող լինել Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), իր սատարումն է հայտնում ՀանրապետականինՊԵԿ-ը հիշեցնում է՝ ՌԴ-ում հունիսի 1-ից գործում է պանրի և պաղպաղակի մակնշման պահանջըՄեր 15 գերիներին Երևան բերելուց առաջ Ադրբեջանում ասել են՝ հագնվեք, ձեզ տանում ենք մորթելու. պատգամավորՀնարավորին արագ ականազերծումը Բաքվին և Անկարային պետք է հաջորդ պատերազմին նախապատրաստվելու համար. Ոսկանյան«Հայաստանի Հանրապետությունում մարդը պետք է ապրի ապահով և լավ». Արթուր ՎանեցյանՈվքե՞ր են կորոնավիրուսի նոր շտամների փոխանցողներ դառնումՓաշինյանը զանգահարել է Դիանա Գասպարյանին և հայհոյել․ մանրամասներ՝ ձայնագրությունից«Նիկոլ հողատու». Փոքր Վեդիում քաղաքացին՝ ՓաշինյանինԱյս պահին Մասիսում Փաշինյանի հանրահավաքին մասնակցում են միայն իր հետ միկրոավտոբուսներով տարված մարդիկ. Mediaport«Շուշին պատրաստում են Էրդողանի այցի համար, Քարինտակ մտնող ճանապարհի հանգույցին հարթակ է կառուցվել»Նիկոլի աջակիցը քարոզարշավից հետո հարբած վիճակում նստարանի վրա քնել է Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրության մասինՉներկայանալ չենք կարող, ստիպված պետք է գնանք․ Արարատի մարզպետը ստիպել է մասնակցել Փաշինյանի հանրահավաքինՆիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել եկեղեցու հասցեին․ Մայր Աթոռ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների. ԸՎԿԱյդ ընտրության հիմքում, մեր պետականության գոյության, կամ չգոյության հարցն է. Արտակ Զաքարյանի կոչն ուսուցիչներինՊետք է «ատամ ունեցող» ղեկավար. ո՞ւմ է սատարում ԿոմկուսըՈր քաղաքական ուժին է սատարում Եզդիների ազգային միությունըՈվքեր կարծում են, թե Փաշինյանը 60-70 տոկոս է հավաքելու, իրենց տեղը հոգեբուժարանում է. ՆահապետյանԱրզաքանցյանը դատի է տվել ԿԸՀ-ինԻնչ է բացահայտում ձայնագրությունը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացվել (տեսանյութ)Անդրանիկ Քոչարյանը նեղվել է կապիտուլյանտ և դավաճան պիտակից և հեռացել պիցերիայից.Past.amԵդիգարյանը հեռացել է «Արարատից»Երեկվա դրությամբ ՀՀ-ում կատարվել է կորոնավիրուսի դեմ 55 557 պատվաստումՍորոսականները զանգվածորեն լցվում են դպրոցական խորհուրդներ՝ փոխքաղաքապետի ձեռամբ․ Yerkir.amԿրակոցներ Արարատի մարզում` «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է 50-ից ավելի պարկուճ․ shamshyan.comՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք, մահացել է 4 մարդ«Այո՛, Ալիևը թող մեզ սպանի, թող կոտորի». Փաշինյանի ընտրազանգված (Video).MediaportԲաքվում Թուրքիայի դեսպանն այցելել է Շուշի (լուսանկարներ)«Մեծ յոթնյակ»-ի գագաթնժողովում վեճ է տեղի ունեցել Էմանուել Մակրոնի և Բորիս Ջոնսոնի միջևԵվրո-2020. Օրվա խաղերի անոնսԱՄՈԹ ԱՅՆ ՀԱՅԻՆ, ՈՐ ԱՆՁՆ ՈՒՐԱՑԱՎ. ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆ. Newsmedia.amԲիթքոինի փոխարժեքն աճել է 10 տոկոսովՇՏԱՊ. 44 օրյա պատերազմի մասնակիցները հայտնվել են աղանդավորների լարած թակարդում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ