«Չբարձրաձայնել այլևս չի ստացվում»․ Արտակ Հովհաննիսյան «168 ժամ». Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է «Փաստ». Արթուր Վանեցյանը բարձր տրամադրությամբ է վերադարձել ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ուկրաինային մահաբեր զենք վաճառել. Կրավչուկ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, թե լուծեց նախընտրական հիմնական խնդիրները. Աղասի Ենոքյան Բարսելոնան հարգանք է պահանջել ՈՒԵՖԱ-ից «Հրապարակ»․ Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել «Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են «Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան Ովքե՞ր են դրամաշնորհ ստացել «Սորոսի» հիմնադրամից՝ պատերազմից ամիսներ առաջ և հետո


ԲԱՅՑ ՈՐՏԵՂԻ՞Ց ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ, ԱՅՆ ԷԼ` «ASTRAZENECA»

Հասարակություն

Երեկ ուշագրավ տեղեկատվություն տարածեց Արցախի առողջապահության նախարարությունը: Ըստ այդմ. «ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ այսօրվանից Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը... Պատվաստումները իրականցվում են ռուսական «Sputnik-V» եւ «AstraZeneca» պատվաստանյութերով...»:

Նախարարությունը նաեւ նշում է, որ ոչ միայն թիրախային խմբերի անձինք, այլ նաեւ «պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձ» կարող է դիմել նախարարության «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ կամ զանգահարել: Իսկ դա ակնարկ է զանգվածային, ավելի կոնկրետ՝ բոլոր ցանկացողներին պատվաստելու պատրաստակամության մասին: Բայց այսքանով հանդերձ մեկ կարեւոր հարց կա՝ որտեղի՞ց Արցախում զանգվածային պատվաստումների համար անհրաժեշտ խմբաքանակ, այն էլ միաժամանակ երկու տեսակի պատվաստանյութի՝ «Sputnik-V»-ի եւ «AstraZeneca»-ի: Չմոռանանք, պատվաստանյութի ձեռքբերումը ներկայումս ամեն մի երկիր էլ համարում է այնպիսի կարեւոր քայլ, որ չեն հապաղում այդ մասին հրապարակային տեղեկատվություն տարածել: Սակայն, մասնավորապես՝ վերջին օրերին ԱՀ ԱՆ կայքում (ֆեյսբուքյան էջում) պատվաստանյութ ներկրելու մասին ակնարկ անգամ չգտանք: Ընդ որում, եթե հնարավոր է ենթադրություններ անել «Sputnik-V»-ի առկայության մասին՝ մտածելով, թե այն ռուսներն են նվիրել, ապա բաց է մնում «AstraZeneca»-ի հարցը: Հայաստանի՞ց են տարել. միգուցե: Բայց այս դեպքում չմոռանանք, որ առ այսօր Հայաստանում պաշտոնապես հայտարարվել է պատվաստանյութի երկու փոքր խմբաքանակի ներկրման մասին՝ 24 հազար դոզա «AstraZeneca» գնել են եւ մեկ էլ Պուտինի միջամտությամբ ռուսները «Sputnik-V»-ի 15 հազար դոզա խմբաքանակ նվիրեցին: Ընդ որում, այս խմբաքանակները, ինչպես նաեւ պաշտոնապես բացատրեցին, Հայաստանում հազիվ բավարարեր ռիսկային խմբերին: Բայց եթե անգամ այդ ողջ պաշարը տային Արցախին, էլի բնակչության համընդհանուր պատվաստման համար ծավալները չէին բավարարելու: Իրավիճակն ավել ուշագրավ է դարձնում ԱՀ ԱՆ հիշատակված տեղեկատվությունից մեկ օր առաջ հայտնի դարձած լուրը: Համաձայն դրա՝ «Ապրիլի 19-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի դաշտային հոսպիտալում պատվաստվել է COVID-19-ի դեմ ռուսական «Sputnik-V» պատվաստանյութով...»: Ու եւս մեկ դրվագ. «Արցախի ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ներկայումս ռուսական կողմի հետ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում Արցախի Հանրապետություն «Sputnik-V» պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակ ներկրելու ուղղությամբ՝ համավարակի դեմ պատվաստման գործընթացը բնակչության շրջանում կազմակերպելու նպատակով»:

Այսպիսով, ստանում ենք նման իրավիճակ. եթե ԱՀ ԱԽ նախագահը ստիպված է եղել պատվաստվել ռուսական հոսպիտալում, ապա դա պարզ ակնարկ է, որ պատվաստանյութի որեւէ խմբաքանակ էլ ԱՀ-ում ապրիլի 19-ին չի եղել: Կամ պետք է մտածել ֆանտաստիկ տարբերակը, որ եղել է, սակայն Բալասանյանին այդ մասին չեն տեղեկացրել, ու նա ոչ միայն ստիպված է եղել ռուսների մոտ պատվաստվել, այլ նաեւ անիմաստ տեղը «բերան ծռել», թե մեզ «Sputnik-V» պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակը տվեք: Բայց շատ ավելի հավանական է, որ ոչ մի խմբաքանակ էլ չի եղել, քանի որ նույն եւ նախորդ օրերին ԱՀ ԱՆ-ն, տեղեկացնելով Արցախի կորոնավիրուսային իրավիճակի մասին, տեղեկատվությունը մշտապես ավարտում էր այս մտքով՝ «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետեւել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու եւ օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»: Այսինքն, կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական միջոցը ցուցումներին հետեւելն էր, այլ ոչ թե համընդհանուր պատվաստումը: Ու այս տարբերակի դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ Բալասանյանի պատվաստվելուց եւ ռուսների հետ բանակցությունների մասին տեղեկացնելուց ժամեր անց հանկարծ Արցախում պատվաստանյութի այնպիսի խմբաքանակներ հայտնվեցին, որ կարող են ողջ բնակչությանը բավարարել: Արցախի մեր քաջատեղյակ աղբյուրն այս հարցի հետ կապված տեղեկացրեց, որ իրոք երեկ ԱՀ պատվաստանյութի մի որոշ խմբաքանակ մտել է  Հայաստանից: Նաեւ, որ դրա բավականին փոքր մասն է «Sputnik-V», ու հիմնականում խոսքը «AstraZeneca»-ի մասին է: Աղբյուրը փոխանցեց նաեւ, որ խոստացել են, որ նոր խմբաքանակներ էլ կլինեն, եւ ԱՀ ԱՆ-ն էլ շտապել է լուրը մարդկանց փոխանցել: Բայց այդ ո՞ր «բարեգործը» նման հարց լուծեց, երբ Հայաստանում դեռ պատվաստման առումով զրոյական վիճակ է: Ահա, սրա հետ էլ կապված է մեր աղբյուրի տեղեկության ամենահետաքրքիր մասը: Այն, որ Հայաստանում «AstraZeneca»-ն այդպես էլ չեն կարողանում «նաղդել», բոլորի աչքի առաջ է: Մինչդեռ մեր իշխանական շրջանակների որոշ ներկայացուցիչներ այդ հաշվին մեծ փողեր սարքելու լուրջ ախորժակներ ունեին: Ու երբ «բիզնեսը» Հայաստանում սկսեց կաղալ, որոշեցին նաեւ Արցախում փող աշխատել: Ընդ որում՝ ռուսներին շրջանցելով, քանի որ նրանք ցանկանում էին Արցախի բնակչության պատվաստման հարցը լուծել «Sputnik-V»-ի միջոցով, ընդ որում՝ որպես նվիրատվություն: Բայց եթե նվիրատվության տեսքով գար անհրաժեշտ խմբաքանակը, բնական է, որ Արցախին «AstraZeneca» վաճառելու եւ արանքում զգալի փողեր «սարքելու» հարցը կտապալվեր: Ու այն պահին, երբ պարզ դարձավ, որ ռուսների հետ պատվաստանյութի հարցը գրեթե լուծվում է, շտապեցին առաջ ընկնել՝ «AstraZeneca»-ի որոշ խմբաքանակ ուղարկելով եւ ցույց տալով, թե արդեն «շուկան» զբաղված է: Մեր աղբյուրը  ասաց նաեւ, որ այս տեղեկության որոշ դետալներ դեռ պետք է հստակեցնել, այսինքն, ուշագրավ բացահայտումներ դեռ կլինեն, սակայն այս պահին էլ ակնհայտ է, որ այլ տարբերակ, քան Հայաստանից «AstraZeneca» Արցախ տանելն է, պարզապես չկա: Այլընտրանքը կլիներ, որ Ալիեւն է այդ պատվաստանյութը տվել, որը անհամեմատ ավելի վտանգավոր տարբերակ է:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

«Չբարձրաձայնել այլևս չի ստացվում»․ Արտակ Հովհաննիսյան«168 ժամ». Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է«Փաստ». Արթուր Վանեցյանը բարձր տրամադրությամբ է վերադարձելԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ուկրաինային մահաբեր զենք վաճառել. ԿրավչուկԼեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, թե լուծեց նախընտրական հիմնական խնդիրները. Աղասի ԵնոքյանԲարսելոնան հարգանք է պահանջել ՈՒԵՖԱ-ից«Հրապարակ»․ Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել«Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են«Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րանՈվքե՞ր են դրամաշնորհ ստացել «Սորոսի» հիմնադրամից՝ պատերազմից ամիսներ առաջ և հետոԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներումԹուրքիայի պաշտպանության նախարարությունը օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ապա հեռացրել գրառումըԺամեր անց ոստիկանապետի նոր տեղակալ կնշանակվի ՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցըՉհամարձակվե՛ս պառակտել հայկական սփյուռքը. Խորեն ՄարդոյանՔննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կենտում գտնվելու դեպքի առթիվ. ՔԿ-ն չի հերքել. «Փաստինֆո»Ադրբեջանը գերիների դիմաց պահանջում է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը. «Коммерсантъ»Մայիսի 7-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերումԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ՇՈՒՇԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ, ՀԱՂԹԱԿԱՆ ՕՐԵՐ ՉՈՒՆԵՆՔ, ԷԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՏՈՆԵՆՔ»Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱԾԵՆ ՄԶԿԻԹԻ. ՇՈՒՇԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱյն ուժերը, որոնց ձեռնտու է ՌԴ-ի մասնատումը, այդ նույն ուժերին էլ ձեռնտու էր Արցախի կորուստը. ՋամալյանՉենք կարող չեզոքություն պահպանել, ամեն ինչ պետք է արվի, որ այս իշխանությունը չվերարտադրվի. Դավիթ ԳալստյանՀՀ ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ գլխավոր վարչության աշխատանքը՝ պատերազմի և հետպատերազմյան շրջանումՓոխզիջում չի լինի` սորոսա-իմքայլական իշխանությունը բացահայտ պատերազմ է սկսել Եկեղեցու դեմԱրեւմտյան երկրների կողմից տարփողվող պատմազեղծարարությունը պետք է մեկընդմիշտ մերժել. պատմաբանԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՈրոշ պրոիշխանական անկախ պատգամավորներ իրենց «աճուրդի են» հանելՍՈՐՈՍԸ, ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎՆ ԷԼ ՆԻԿՈԼԻՆ ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄԷՍ ԼԵՎՈ՞ՆՆ ԻՆՉՈՒ ՀԱՆԿԱՐԾ ԿԱՏԱՂԵՑԱյս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է ՀայաստանըՄոլդովայի նախագահն AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմԱրման Ադամյանը ձյուդոյի Կազանի «Մեծ սաղավարտի» գերմրցաշարի եզրափակիչ մտավԱյսքանը, որ ասել եմ, մի բան էլ ավելացնեմ. Լեւոն Տեր-ՊետրոսյանՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցըՈղջունում եմ իրենց. Գեներալ-գնդապետը իրեն առաջադրված մեղադրանքի մասինԼեռնահայաստանի վերածնունդն անգամ երազում սարսափ կլիներ ադրբեջանցիների համար. պատմաբան«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ ԿՆՇԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ Ռոբերտ Քոչարյանի միակ սխալներից է եղել, որ քո պես տականքին ԱԱԾ-ի պետ էր նշանակել. Սևակ ՄարտիրոսյանՍերժ Սարգսյանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ առաջարկըՓորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը. Արթուր Վանեցյա«Հայփոստի» շուրջ 150 աշխատակից առաջիկա օրերին զրկվելու է աշխատանքից. Թագուհի Թովմասյան (Տեսանյութ)Կասկածող եմ ման գալիս, պարոն Բաբաջանյան. Վլադիմիր Վարդանյան (Տեսանյութ)Հայաստանի անվտանգային համակարգն ու տնտեսությունը պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը. Վանեցյան (Տեսանյութ)Կորոնայից ու սանձազերծած պատերազմից հետո երկրի քաղաքացին ընկել է թմրաքունի ազդեցության տակ Զուտ փաստեր եմ արձանագրելու Վիկտոր Ենգիբարյանի մասին. ավելին անելու ժամանակ չունեմ. Հայկ ՄամիջանյանՆորք Մարաշի աղմկահարույց գործով դատավարությունը մտնում է ուշագրավ փուլ. հրապարակվեց իրականությունը «ջրի երես» հանող գաղտնալսումըՇուշան Ստեփանյանն իրեն չի ներում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ