«Հրապարակ». Կազանում խափանված թիվ մեկ բորտի դետալն արդեն հայթայթել են «Ժողովուրդ». Փաշինյանի մոտ ամենաշատը դժգոհել են Լենա Նազարյանից. Նա պետք է լինի ցուցակի վերջին հորիզոնականներում «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մտածում է Արթուր Դավթյանին եւ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին փոխելու մասին «168 ժամ»․ Փաշինյանն իրագործում է իր «եւ այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով մյուսներին «Հրապարակ». «Զինադադար» ԱԳՆ-ում. Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը. ԱՄՆ-ն համաձայնել է նրան ընդունել «Հրապարակ». Փաշինյանն ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը. բանակցություններ են ընթանում «Չբարձրաձայնել այլևս չի ստացվում»․ Արտակ Հովհաննիսյան «168 ժամ». Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է «Փաստ». Արթուր Վանեցյանը բարձր տրամադրությամբ է վերադարձել ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ուկրաինային մահաբեր զենք վաճառել. Կրավչուկ


Նորաստեղծ կուսակցության համահիմնադիրը հերքում է Վահե Հակոբյանին

Ներքաղաքական

Սյունիքում ձեւավորվող «Հայաստանի քրիստոնեական միություն» կուսակցության հիմնադիրներից ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ մամուլի հետ զրույցներում նշել էր, թե Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին վտանգավոր մարդ է համարում: Իսկ «Իրավունքի» հետ զրույցում Վահե Հակոբյանը, առանց որեւէ կուսակցության անուն հիշատակելու, նշել էր, թե շատ լավ ճանաչում է` ովքեր են իրեն թիրախավորած նոր կուսակցության ներկայացուցիչները: Ավելին` նա ասել է, որ կոնկրետ այդ մարդկանց ընտանիքին բազմաթիվ օգնություններ են տվել թե՛ իր անձնական միջոցներով, թե՛ Քաջարանի կոմբինատի բարեգործական հիմնադրամի կողմից, ապա հավելել էր. «Ինչ ասեմ` ուրացողներ են... Աստված իրենց հետ»:

«ՉԳԻՏԵՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՆԱՑԱԾ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԼՍԵ՞Լ ԵՆ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՄԱՍԻՆ»

Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» կապ հաստատեց «Հայաստանի քրիստոնեական միություն» կուսակցության համահիմնադիր ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ, որը «Արկ» բնապահպանական հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավարն է.

– Մտածում եք, որ Վահե Հակոբյանը մե՞զ նկատի ունի: Ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե մեր մասին նա ինչ գիտի, որովհետեւ մեր ճանապարհները չեն խաչվել: Չեմ էլ պատկերացնում, թե մեր մասին ինչու պետք է այդպես արտահայտվեր: Ես իրեն ճանաչում եմ իր մարզպետ եղած ժամանակից, բայց ինչ-որ իրավիճակ, որի պատճառով նա կարող է մեզ նկատի ունենալ` ուրացող ասելով, չեմ պատկերացնում:

– Այսինքն` բացառո՞ւմ եք այն, որ նա ինչ-որ ժամանակ Ձեզ աջակցություն է ցուցաբերել` իր անձնական միջոցներով:

– Էլի եմ ասում` չեմ պատկերացնում, որ սա մեզ վերաբերի:

– Պարոն Ղազարյան, Վահե Հակոբյանի նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը մեկ կապվում է Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի անվան հետ, մեկ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Ի՞նչ է հայտնի սյունեցիներին:

– Ըստ տեղեկությունների, նա Միքայել Մինասյանի ընկերն է եւ եկել էր Քաջարանի կոմբինատ` որպես մենեջեր: Բայց շատ հնարավոր է, որ նաեւ սեփականատեր լինի, չեմ կարող ասել, թե քանի տոկոսի: Ամեն դեպքում, ինչքան հասկանում եմ, Քաջարանի կոմբինատի ֆինանսական հոսքերի մեծամասնությունն ինչ-որ ձեւով Վահե Հակոբյանի կողմից են կառավարվում, ու նաեւ իր ձեռքում տարբեր մեդիա հարթակներ կան:

– Միքայել Մինասյանն ասում էր, որ իր ոչ մի ընկեր, համախոհ չի լինելու ոչ ոքի ցուցակում, եթե նա ինչ-որ մեկի ցուցակում է, ապա նա ոչ իր ընկերն է, բառի լայն իմաստով, ոչ իր համախոհը: Իսկ եթե ինքը որոշի մասնակցել այս ընտրություններին, ապա անելու է իր դեմքով, իր ընկերների ու այն մարդկանց հետ, որոնց համար կրելու է ուղիղ պատասխանատվություն: Այս հայտարարությունից հետո կարծում եք հնարավո՞ր է, որ Վահե Հակոբյանը գնա ընտրության, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմած:

– Դժվարանում եմ ասել, բայց առանձնապես տարբերություն չեմ տեսնում` երկուսն էլ` Ռոբերտ Քոչարյանն էլ, ինքն էլ, նույն հներին են ներկայացնում: Միակ տարբերությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանին ամբողջ Հայաստանը գտի, իսկ Վահե Հակոբյանին գիտի միայն Սյունիքը: Չգիտեմ` Հայաստանի մնացած մարզերում լսե՞լ են Վահե Հակոբյանի մասին, թե` ոչ, չեմ կարող ասել:

– Իսկ ընդհանրապես` Սյունիքում ի՞նչ նախընտրական տրամադրություններ կան` «Վերածնվող Հայաստանի» եւ Ձեր կուսակցության վերաբերյալ:

– Շատ դժվար է ասել, մի բան է քաղաքապետների կարծիքները, այլ է բնակչության տրամադրությունները: Օրինակ, ես հավատում եմ, որ կոնկրետ Քաջարանում շատ մեծ հավանականությամբ բավականին մեծ ճնշում կգործադրի նույն Վահե Հակոբյանը, որովհետեւ ժողովրդի գործատուն է: Բայց Քաջարանը համեմատաբար փոքր քաղաք է, իսկ մնացած տեղերում բնակչությունը շատ դեպքերում անկանխատեսելի է: Օրինակ, 2018 թվականի Կապանի քաղաքապետի ընտրություններին կապանցիները դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածուին, եւ քաղաքապետ դարձավ մի մարդ, որին չէր ուզում Փաշինյանը: Իսկ դրանից մեկ ամիս անց` խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ՔՊ-ի թեկնածուները բոլորն էլ Կապանում ընտրվեցին: Այդ տեսակետից կապանցիներն ավելի ռացիոնալ են դատում` քաղաքի դեպքում, անկախ կուսակցական պատկանելիությունից, հույսեր են կապում փորձառու քաղաքապետ, լավ տնտեսվար Գեւորգ Փարսյանի հետ, իսկ արդեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ավելի հեղափոխական ուժի ընտրեցին:

– Եվ հիմա Սյունիքում գո՞հ են իրենց ընտրած իշխող խմբակցության սյունեցի պատգամավորներից:

– Սյունեցիներն իրենց մասին այդքան շատ չեն խոսում, որովհետեւ դեռեւս 2018 թվականին Փաշինյանի թիմը Սյունիքում շատ թույլ է եղել, եւ իրականում մարդիկ չեն քվեարկել կոնկրետ այդ թեկնածուներին, այլ իրենց ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանի օգտին: Այդ տեսակետից մարդիկ ինչ-որ սուպեր ակնկալիքներ չունեն իրենց ընտրած պատգամավորներից, իրենք ավելի շատ ակնկալիքներ ու հիասթափություն ունեն Փաշինյանից, քան նրանցից, ում ընտրել են:

«ՃԻՇՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ ՊԵՏՔ Է ԻՐ ԼՈԳԻԿԱՅՈՎ ՍՏԵՂԾՎԻ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ»

– Ի՞նչ փուլում է Ձեր կուսակցության անդրանիկ համագումարի նախապատրաստական աշխատանքները, հայտարարելո՞ւ եք` արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին:

– Կուսակցության անդամների գրանցման փուլում ենք, համագումարն ամենայն հավանականությամբ կանցկացնենք օնլայն: Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցությանը, կարծում եմ` չենք հասցնի: Իսկ կոնկրետ իմ տրամադրվածությունը հետեւյալն է` շատ ճիշտ բան ենք անում, քրիստոնեական այսպիսի կուսակցություն պետք է լինի, եւ ավելորդ շտապողականությունն անիմաստ է: Պարզապես, գուցե այս առիթից օգտվում ենք, որպեսզի մարդիկ ուշադրություն դարձնեն մեր գաղափարի վրա: Ընդհանուր առմամբ` ճիշտ քաղաքական ուժը, որն ունի գաղափարախոսություն, պետք է իր լոգիկայով ստեղծվի, այլ ոչ թե ուղղակի ընտրություններին ընդառաջ:

– Դուք նշել էիք, որ լիբերալ այն ուժերի հետ, որոնք ինչ-որ առումով հակաքրիստոնեություն, սորոսականություն են քարոզում, հաստատ չեք համագործակցի£ Ո՞ւմ նկատի ունեիք:

– Ինձ թվում է` այստեղ կարեւորն անուն-ազգանունը չէ: Այսօր կարող է ինչ-որ մեկը իր վրա այդպիսի դիմակ քաշի, վաղը` այլ: Կարեւոր է, թե մարդիկ ինչ են մտածում այդ ժամանակ, հետո մարդը կարող է զղջալ իր արածի համար, ու այդ դեպքում` կարելի է իր հետ համագործակցել:

«ԻՆՉՔԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ԿԱ, ՎԱԶՈՒՄ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵՆ` ԱՌԱՆՑ ՄՏԱԾԵԼՈՒ` ՄԵԶ ՊԵ՞ՏՔ Է, ԹԵ` ՈՉ»

– Ի վերջո, եկեք անկեղծանանք` Դուք այս պահին պրոիշխանակա՞ն ուժ եք ձեւավորում, թե՞ ընդդիմադիր:

– Ես կասեի` երկուսի մեջտեղը: Եթե վերցնում ենք ընդհանուր ուղղությունը, ավելի ժողովրդավարություն, ավելի մաքրություն, իհարկե, մենք 100 տոկոսով պաշտպանում ենք այն, բայց մյուս կողմից էլ իշխանության կողմից բաներ կան, որոնք անընդունելի են: Օրինակ, դիլետանտությունը, որ բավականին պրոֆեսիոնալներ չկան: Բացի այդ, այս իշխանությունը գլոբալիզմի ֆիլտր չունի:

– Այսի՞նքն...

– Բան կա, որ աշխարհից պետք է վերցնես, եւ կա, որ պետք է ֆիլտրես: Մինչդեռ այնպիսի տպավորություն է, որ ինչքան կոնվենցիա կա, վազում են ստորագրեն` առանց մտածելու` մեզ պե՞տք է, թե` ոչ: Այո, մենք գտնում ենք, որ պետք է աշխարհի հետ ինտեգրվենք, բայց սա չպետք է անենք մեր ազգային պատկանելիության եւ արժեքների հաշվին, սակայն, միեւնույն ժամանակ, պետք է լինենք ժողովրդավարական եւ իմաստալից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Հրապարակ». Կազանում խափանված թիվ մեկ բորտի դետալն արդեն հայթայթել են«Ժողովուրդ». Փաշինյանի մոտ ամենաշատը դժգոհել են Լենա Նազարյանից. Նա պետք է լինի ցուցակի վերջին հորիզոնականներում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մտածում է Արթուր Դավթյանին եւ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին փոխելու մասին«168 ժամ»․ Փաշինյանն իրագործում է իր «եւ այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով մյուսներին«Հրապարակ». «Զինադադար» ԱԳՆ-ում. Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը. ԱՄՆ-ն համաձայնել է նրան ընդունել«Հրապարակ». Փաշինյանն ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը. բանակցություններ են ընթանում«Չբարձրաձայնել այլևս չի ստացվում»․ Արտակ Հովհաննիսյան«168 ժամ». Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է«Փաստ». Արթուր Վանեցյանը բարձր տրամադրությամբ է վերադարձելԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ուկրաինային մահաբեր զենք վաճառել. ԿրավչուկԼեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, թե լուծեց նախընտրական հիմնական խնդիրները. Աղասի ԵնոքյանԲարսելոնան հարգանք է պահանջել ՈՒԵՖԱ-ից«Հրապարակ»․ Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել«Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են«Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րանՈվքե՞ր են դրամաշնորհ ստացել «Սորոսի» հիմնադրամից՝ պատերազմից ամիսներ առաջ և հետոԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներումԹուրքիայի պաշտպանության նախարարությունը օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ապա հեռացրել գրառումըԺամեր անց ոստիկանապետի նոր տեղակալ կնշանակվի ՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցըՉհամարձակվե՛ս պառակտել հայկական սփյուռքը. Խորեն ՄարդոյանՔննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կենտում գտնվելու դեպքի առթիվ. ՔԿ-ն չի հերքել. «Փաստինֆո»Ադրբեջանը գերիների դիմաց պահանջում է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը. «Коммерсантъ»Մայիսի 7-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերումԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ՇՈՒՇԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ, ՀԱՂԹԱԿԱՆ ՕՐԵՐ ՉՈՒՆԵՆՔ, ԷԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՏՈՆԵՆՔ»Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱԾԵՆ ՄԶԿԻԹԻ. ՇՈՒՇԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱյն ուժերը, որոնց ձեռնտու է ՌԴ-ի մասնատումը, այդ նույն ուժերին էլ ձեռնտու էր Արցախի կորուստը. ՋամալյանՉենք կարող չեզոքություն պահպանել, ամեն ինչ պետք է արվի, որ այս իշխանությունը չվերարտադրվի. Դավիթ ԳալստյանՀՀ ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ գլխավոր վարչության աշխատանքը՝ պատերազմի և հետպատերազմյան շրջանումՓոխզիջում չի լինի` սորոսա-իմքայլական իշխանությունը բացահայտ պատերազմ է սկսել Եկեղեցու դեմԱրեւմտյան երկրների կողմից տարփողվող պատմազեղծարարությունը պետք է մեկընդմիշտ մերժել. պատմաբանԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՈրոշ պրոիշխանական անկախ պատգամավորներ իրենց «աճուրդի են» հանելՍՈՐՈՍԸ, ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎՆ ԷԼ ՆԻԿՈԼԻՆ ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄԷՍ ԼԵՎՈ՞ՆՆ ԻՆՉՈՒ ՀԱՆԿԱՐԾ ԿԱՏԱՂԵՑԱյս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է ՀայաստանըՄոլդովայի նախագահն AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմԱրման Ադամյանը ձյուդոյի Կազանի «Մեծ սաղավարտի» գերմրցաշարի եզրափակիչ մտավԱյսքանը, որ ասել եմ, մի բան էլ ավելացնեմ. Լեւոն Տեր-ՊետրոսյանՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցըՈղջունում եմ իրենց. Գեներալ-գնդապետը իրեն առաջադրված մեղադրանքի մասինԼեռնահայաստանի վերածնունդն անգամ երազում սարսափ կլիներ ադրբեջանցիների համար. պատմաբան«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ ԿՆՇԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ Ռոբերտ Քոչարյանի միակ սխալներից է եղել, որ քո պես տականքին ԱԱԾ-ի պետ էր նշանակել. Սևակ ՄարտիրոսյանՍերժ Սարգսյանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ առաջարկըՓորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը. Արթուր Վանեցյա«Հայփոստի» շուրջ 150 աշխատակից առաջիկա օրերին զրկվելու է աշխատանքից. Թագուհի Թովմասյան (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ