«Հրապարակ»․ Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել «Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են «Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան Ովքե՞ր են դրամաշնորհ ստացել «Սորոսի» հիմնադրամից՝ պատերազմից ամիսներ առաջ և հետո Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ապա հեռացրել գրառումը Ժամեր անց ոստիկանապետի նոր տեղակալ կնշանակվի ՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցը Չհամարձակվե՛ս պառակտել հայկական սփյուռքը. Խորեն Մարդոյան Քննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կենտում գտնվելու դեպքի առթիվ. ՔԿ-ն չի հերքել. «Փաստինֆո»


ԵՎՍ ՄԵԿ ԿՆՃԻՌ ՍԱՐՔԵՑԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Միջազգային

Եվ այսպես, հայ ռազմագերիների այդպես էլ չլուծվող հարցը վերջին օրերին ԵԽԽՎ օրակարգում է: Բայց թե ինչի է ցանկանում հասնել հայկական պատվիրակությունը, մնում է առնվազն անհասկանալի:

 

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՈՒԶԱԾԸ ՆՈՒՅՆՆ Է

Այն, որ ռազմագերիների թեման մեր երկրում վերածվել է քաղաքական շահարկումների հարցի, դժվար չէ նկատել: Այդ շահարկումները սկսեց իշխանությունը՝ դեռ ամիսներ առաջ շրջանառության մեջ դնելով թեզը, թե տեսեք, ընդդիմությունը հանրահավաքներ է անում ու խանգարում է ռազմագերիներին վերադարձնել: Բայց ահա երկար ժամանակ ընդդիմությունից միտինգային հարցերով ձայն ու ծպտուն չկա, իսկ ռազմագերիների թեման մեկ միլիմետրով անգամ տեղից չի շարժվել: Իսկ ահա վերջին ժամանակներս իշխանությունը սկսեց գնալ ռազմագերիների հարցով շատ ավելի վտանգավոր քայլերի՝ այն դարձնելով ՌԴ-ի հետ հարաբերությունների, ավելի կոնկրետ՝ հակառուսական տրամադրություններ սրելու թեմայի: Համոզվելու համար բավական է հիշեցնել գեներալ Մուրադովի հետ կապված խայտառակ սադրանքը, որը հայաստանյան իշխանության հատկապես սորոսական թեւը արագորեն ուղղեց այս հուն՝ ռուսները եթե ցանկանան, ռազմագերիների հարցը շատ արագ կլուծեն, ու քանի որ հարցը լուծված չէ, ուրեմն՝ չեն ցանկանում: Ու աստիճանաբար այս թեզը հասցրին հետեւյալ «տրամաբանությանը»՝ ռուսները պարտավոր են հարցը լուծել, քանի որ իրենք են միջնորդը, ու եթե չեն լուծում, նշանակում է, որ վատ միջնորդ են: Եթե այս վերջին մոտեցման տակ լիներ միայն իշխանությունների այն հաշվարկը, որ պարզապես իրենց անկարողության պատասխանատվությունը դնում են ուրիշի վրա, էլի կլիներ սրիկայություն, բայց ոչ այդքան վտանգավոր: Մինչդեռ իրականությունն այն է, որ բացի սույն սրիկայությունից, այստեղ ակնհայտորեն այլ հաշվարկներ էլ կան: Դժվար չէ կռահել, որ «ռուսները վատ միջնորդ են» թեզը նշանակում է վերադարձ «ռսի սապոգը» հայտնի քարոզչությանը, որը Հայաստանում տարիներով առաջ են մղում արեւմտյան փողերով, եւ որը դարձավ արցախյան այս պարտության հիմնական պատճառներից մեկը: Ճիշտ է, այս քարոզչությունը պատերազմի վերջում մի պահ արգելակեցին, թերեւս հասկանալով, որ այն պահին, երբ հայաստանյան սահմանամերձ բնակավայրերն այլ ելք չտեսնելով, պատսպարվում են ռուսական դրոշի տակ, ապա հակառուսական քարոզները կարող են այդ պահին քարոզիչների համար ծանր հետեւանքներ ունենալ: Բայց հիմա, երբ տեսան, որ անգամ հազարավոր պատանիների պատերազմում զոհաբերելուց հետո պատասխանատվության չեն ենթարկվում, ինչո՞ւ չվերադառնան հնին: Եվ ահա ներկայումս էլ, ռազմագերիների թեման մտցնելով ԵԽԽՎ օրակարգ, ըստ էության՝ տվեցին այս վերջին ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը: Բացատրենք ասվածը:

 

ԻՍԿ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՉՕԳՆԵՑ

Մեր երկրի համար մասնավորապես վերջին ամիսների կտրվածքով ամենամեծ հարցերից մեկն այն է, թե Արեւմուտք կոչվածը, վերջին հաշվով, ի՞նչ արեց մեզ համար: Փաստը սա է. տարիներով Հայաստանում քարոզել, ավելին՝ «բլիթի եւ մտրակի» քաղաքականությամբ ամեն կերպ առաջ են տարել ժամանակակից եվրոպական արժեքներ կոչվածը: Այն, որ դա մեր երկրի բնակչության մի զգալի մասին աստիճանաբար վերածում էր «անողնաշարների»՝ դրանով իսկ հզոր հարված հասցնելով պետության պաշտպանողականությանը, դեռ էն գլխից էր ակնհայտ: Ու որպեսզի մարդկանց մոտ տարրական ինքնապաշտպանության բնազդը գլուխ չբարձրացներ, այդ մտավախությունների դեմ օրակարգ բերեցին՝ «Արեւմուտքը մեզ կօգնի» հայտնի տխրահռչակ բանաձեւը, թե՝ բա մենք կթողնե՞նք, որ Ադրբեջանն ագրեսիայի գնա, խախտի մարդու իրավունքներն ու այս-այս կոնվենցիաները: Մինչդեռ այն, որ այդ ամենի տակ ընդամենը պարզ ծրագիր էր՝ ռուսական ռազմաբազան դուրս մղել Հայաստանից, ի սկզբանե էլ ակնհայտ էր: Բայց ահա վերջին պատերազմը (ասենք, նաեւ ապրիլյանը) ցույց տվեց, որ Ադրբեջանը թքած ունի ամեն մի մարդու իրավունքի ու կոնվենցիայի վրա: Իսկ ահա նույն Արեւմուտքը, բացի «կոկորդիլոսի արցունքներ» թափելուց, որեւէ բանով չօգնեց՝ գոնե պատերազմը կանգնեցնելու համար: Պատճառն էլ առավել քան ակնհայտ էր. Արցախի ամբողջական հանձնումը Ադրբեջանին հենց այն արդյունքին էր տանելու, որի համար Արեւմուտքը տարիներով հսկայական փողեր է ծախսել՝ տարածաշրջանից ռուսական զորքերի հեռացմանը: Բայց տեղի ունեցավ հակառակը, եւ ահա այս իրավիճակում, երբ Արեւմուտքը համառորեն արցախյան հակամարտության միջոցով տարածաշրջանի աշխարհաքաղաքականություն վերադառնալու համառ փորձեր է ձեռնարկում,Հայաստանը սկսել է այդ ուղղությամբ որոշ սողանցքներ բացել: Սկսեցին Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցային գործընթացը վերսկսելու նախաձեռնությունից, թեեւ աչքի առաջ ունենք այն փաստը, որ հենց նույն ՄԽ-ի գործունեության արդյունքում կանգնեցինք տանուլ տված պատերազմի փաստի առաջ: Մինչդեռ կա շատ պարզ հարց՝ եթե ժամանակին, ունենալով ամբողջական Արցախ, այսինքն՝ նաեւ ինչ-ինչ զիջումների հնարավորություն, բանակցային ճանապարհով միայն կորուստների հասանք, հիմա ինչի՞ վրա են հույսները դրել, երբ խոսում են նոր բանակցություններից:

 

ԷԼԻ «ԱՆԳԼԻԱԿԱՆ ՆԱՎԵՐԻՆ» ՍՊԱՍՈՂԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Գումարվեց նաեւ ռազմագերիների թեման, եւ նույն հարցն է: Լավ, լավագույն տարբերակով՝ ասենք թե պատերազմի ժամանակ Հայաստանի ամբողջական պարտության մասին երազով Արեւմուտքը սեփական ինչ-ինչ շահերից ելնելով, որոշեց մի փոքր գոռգոռալ, թե Ալիեւը սրիկա է, մարդկանց պահում է պատանդի կարգավիճակով, դա մազաչափ անգամ մեզ կմոտեցնի՞ ռազմագերիների փաստացի վերադարձին: Էս գլխից էլ պարզ չէ՞, որ թեկուզեւ սեփական ամբիցիաներից ելնելով, Ալիեւը էլ ավելի կարգելակի այդ հարցը: Ընդ որում, այս անգամ կարող է նաեւ Մոսկվայի առաջ արդարանալ՝ բա Հայաստանը դրսից Արեւմուտք է բերում ինձ վրա, որը նաեւ ձեր՝ ռուսներիդ հեղինակությանն է հարված, ինչպե՞ս հարցը լուծեմ: Ու այս իրավիճակում ԵԽԽՎ կոչվածն ունի՞ այն լծակները, որոնք,  եթե, իհարկե, ցանկանա, կգործադրի ու Ալիեւին կպարտադրի՝ լուծել ռազմագերիների հարցը. եթե ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունն ու մեր դեռ գործող իշխանությունները տեսնում են նման լծակներ, թող ներկայացնեն: Մինչդեռ այդ պատվիրակության կազմում նաեւ ընդդիմադիր դիրքերից ներկայացող ուժերի ներկայացուցիչներ կան, որոն նաեւ Եվրոպայից խնդրում են՝ տեր կանգնել ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում մնացած հայկական մշակութային արժեքներին: Իհարկե, նորից հույժ կարեւոր խնդիր է: Բայց երբ, օրինակ, Նաիրա Զորհաբյանն առաջարկում է Վեհաժողովին՝ դիտորդական առաքելություն ուղարկել՝ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրեր եւ կասեցնել 21-րդ դարի մշակութային վանդալիզմը» կամ՝ «Ալիեւին լռեցնի», իրոք հավատո՞ւմ է, որ Եվրոպան դա կարող է կամ կցանկանա անել: Իսկ եթե ինքն էլ չի հավատում, ո՞րն է նման քայլերի իմաստը: Այն դեպքում, երբ այս քայլերն իրենց տակ ունեն նաեւ ռուսների հետ նոր հակամարտության հիմքեր: Այն, որ ԵԽԽՎ-ում  ռուսական պատվիրակությունը ձեռնպահ մնաց այս ամենին խառնվելուց, պարզ ակնարկ է, որ Մոսկվան այստեղ խնդիրներ տեսնում է: Մասնավորապես, մշակութային արժեքների հարցով չմոռանանք, որ ՌԴ-ն նախագահ Պուտինի մակարդակով է աջակցության պատրաստակամություն հայտնել, եւ այն, որ, օրինակ, Դադիվանք այցելելու հնարավորություն կա, դրա արդյունքն է: Ու ինչպե՞ս են նայելու մեր պատվիրակության այն կոչերին, թե՝ Վեհաժողով, դիտորդական առաքելություն ուղարկիր: Որ դա ակնարկ է, թե Պուտինն իր խոստումը չի կարող կամ չի՞ ուզում կատարել: Նաեւ ռազմագերիների հարցով. Եվրոպայից օգնություն խնդրելու փաստը Մոսկվայում չի՞ ընկալվելու հայկական կողմից հնչեցված պարզ ակնարկ, թե ռուսների հետ կապված հույսեր չկան, թող եվրոպացիները դրանով զբաղվեն: Չէ, կրկնենք, ռազմագերիների, մշակութային արժեքների եւ նման այլ հարցերն իրոք կարեւոր են, իմաստ ունի աշխարհով մեկ աղմկել: Բայց տանել եւ հարցը եվրոպական պաշտոնական օրակարգին հրամցնելն արդեն աղմկել չէ, դա այս խառը օրերին Մոսկվայի եւ Բրյուսելի սուր բախումներում Եվրոպա խաղալ է նշանակում: Ընդ որում, մեր խատվիրակությունը հազիվ թե չգիտակցի, որ նման խաղը ոչ միայն ռեալ լուծումներ չ տալու ռազմագերիների հարղցում, այլ, մեծ հավանականությամբ, էլ ավելի է հեռացնելու լուծումը: Վերջապես, որ այդ կերպ առնվազն եւս մեկ կնճիռ են ավելացնում հայ-ռուսական հարաբերություններում: Ու հանուն ինչի՞...

Ամենահավանական բացատրությունն այն է, որ նորից հին խաղն է օրակարգում՝ ռուսների դեմքին ժպտալով, տակից արեւմտյան ավանտյուրաներն են առաջ տանում: Առավել եւս, որ մեր տեղական սորոսականները միանգամից միացան խաղին, երբ ռուսների դեմ քվեարկեց փախստականների թեման ռուսներին մեղադրող այլ բանաձեւի հետ միաժամանակ օրակարգ մտցնելուն ¥օրակարգում, որը պետք է հաստատվեր նույն քվեարկությամբ, բացի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների կետից, ներառված էին նաեւ Նավալնիի ձերբակալմանը եւ Եվրոպայում խաղաղության դեմ Ռուսաստանի սպառնալիքին վերաբերող կետերը, ու հասկանալի է, որ ռուսական պատվիրակությունը դեմ էր քվեարկելու նման օրակարգին: Իսկ թե ում էր պետք ռազմագերիների եւ ռուսներին հարվածող այդ կետերը մեկ փաթեթով մտցնել օրակարգ, դա եւս կարելի է կռահել¤: Ու նույն ձայնապնակն է՝ ռուսնե՞րն են մեզ փրկելու: Բայց այլ հարց է, թե այս 30 արծաթանոցներն ինչու էին ձայները կտրել, երբ մեր բոլոր սահմաններին ռուսական դրոշներ էին շարում: Լավ, պատերազմական այս կորուստներն է՞լ դաս չեղան, որ նման «գեղցիական շուստրիության» վերջնարդյունքում միայն մեր երկիրն է տուժելու: Թե՞ բավական է «փողն առնեք եւ թռնեք» մոտեցումը՝ երկրի հերն էլ անիծած:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հրապարակ»․ Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել«Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են«Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րանՈվքե՞ր են դրամաշնորհ ստացել «Սորոսի» հիմնադրամից՝ պատերազմից ամիսներ առաջ և հետոԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներումԹուրքիայի պաշտպանության նախարարությունը օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ապա հեռացրել գրառումըԺամեր անց ոստիկանապետի նոր տեղակալ կնշանակվի ՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցըՉհամարձակվե՛ս պառակտել հայկական սփյուռքը. Խորեն ՄարդոյանՔննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կենտում գտնվելու դեպքի առթիվ. ՔԿ-ն չի հերքել. «Փաստինֆո»Ադրբեջանը գերիների դիմաց պահանջում է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը. «Коммерсантъ»Մայիսի 7-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերումԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ՇՈՒՇԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ, ՀԱՂԹԱԿԱՆ ՕՐԵՐ ՉՈՒՆԵՆՔ, ԷԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՏՈՆԵՆՔ»Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱԾԵՆ ՄԶԿԻԹԻ. ՇՈՒՇԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱյն ուժերը, որոնց ձեռնտու է ՌԴ-ի մասնատումը, այդ նույն ուժերին էլ ձեռնտու էր Արցախի կորուստը. ՋամալյանՉենք կարող չեզոքություն պահպանել, ամեն ինչ պետք է արվի, որ այս իշխանությունը չվերարտադրվի. Դավիթ ԳալստյանՀՀ ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ գլխավոր վարչության աշխատանքը՝ պատերազմի և հետպատերազմյան շրջանումՓոխզիջում չի լինի` սորոսա-իմքայլական իշխանությունը բացահայտ պատերազմ է սկսել Եկեղեցու դեմԱրեւմտյան երկրների կողմից տարփողվող պատմազեղծարարությունը պետք է մեկընդմիշտ մերժել. պատմաբանԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՈրոշ պրոիշխանական անկախ պատգամավորներ իրենց «աճուրդի են» հանելՍՈՐՈՍԸ, ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎՆ ԷԼ ՆԻԿՈԼԻՆ ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄԷՍ ԼԵՎՈ՞ՆՆ ԻՆՉՈՒ ՀԱՆԿԱՐԾ ԿԱՏԱՂԵՑԱյս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է ՀայաստանըՄոլդովայի նախագահն AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմԱրման Ադամյանը ձյուդոյի Կազանի «Մեծ սաղավարտի» գերմրցաշարի եզրափակիչ մտավԱյսքանը, որ ասել եմ, մի բան էլ ավելացնեմ. Լեւոն Տեր-ՊետրոսյանՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցըՈղջունում եմ իրենց. Գեներալ-գնդապետը իրեն առաջադրված մեղադրանքի մասինԼեռնահայաստանի վերածնունդն անգամ երազում սարսափ կլիներ ադրբեջանցիների համար. պատմաբան«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ ԿՆՇԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ Ռոբերտ Քոչարյանի միակ սխալներից է եղել, որ քո պես տականքին ԱԱԾ-ի պետ էր նշանակել. Սևակ ՄարտիրոսյանՍերժ Սարգսյանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ առաջարկըՓորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը. Արթուր Վանեցյա«Հայփոստի» շուրջ 150 աշխատակից առաջիկա օրերին զրկվելու է աշխատանքից. Թագուհի Թովմասյան (Տեսանյութ)Կասկածող եմ ման գալիս, պարոն Բաբաջանյան. Վլադիմիր Վարդանյան (Տեսանյութ)Հայաստանի անվտանգային համակարգն ու տնտեսությունը պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը. Վանեցյան (Տեսանյութ)Կորոնայից ու սանձազերծած պատերազմից հետո երկրի քաղաքացին ընկել է թմրաքունի ազդեցության տակ Զուտ փաստեր եմ արձանագրելու Վիկտոր Ենգիբարյանի մասին. ավելին անելու ժամանակ չունեմ. Հայկ ՄամիջանյանՆորք Մարաշի աղմկահարույց գործով դատավարությունը մտնում է ուշագրավ փուլ. հրապարակվեց իրականությունը «ջրի երես» հանող գաղտնալսումըՇուշան Ստեփանյանն իրեն չի ներում Բաբաջանյանը բանակի «գլխատման» պրոցեսի մեջ ուղղակի դերակատարում ունի. Նախկին վարչապետն ընդդեմ Բաբաջանյանի գործով «փուչիկը» սկսեց պայթելՈրդին մասնատել է մորը եւ կերելԵրեք տարում ԱԱԾ 5 տնօրեն փոխելու մեջ միտում կարող ենք տեսնել. Արթուր Վանեցյան Փրկել է 25 զինակից ընկերների կյանքը և հենց նույն օրը հերոսաբար զոհվել իր պահած դիրքումՊետությանը պետք են ազգային դիմագիծ, պետականամետ մտածելակերպ ունեցող, գրագետ դեմքեր, արդարադատության նիշը պատվով պահող պաշտոնյաներ. Հայտնի լրագրողի ուշագրավ վերլուծությունըՍա արդեն անհնար է մարսել, ինչպես գիտեք երկու սարսափելի հարված եղավ․ հազիվ եմ զսպում ինձ, իսկ դուք մեղադրում եք. կներեք, բայց… (Video).starnews.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ