«Հրապարակ»․ Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել «Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են «Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան Ովքե՞ր են դրամաշնորհ ստացել «Սորոսի» հիմնադրամից՝ պատերազմից ամիսներ առաջ և հետո Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ապա հեռացրել գրառումը Ժամեր անց ոստիկանապետի նոր տեղակալ կնշանակվի ՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցը Չհամարձակվե՛ս պառակտել հայկական սփյուռքը. Խորեն Մարդոյան Քննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կենտում գտնվելու դեպքի առթիվ. ՔԿ-ն չի հերքել. «Փաստինֆո»


Պատերազմով անցած մարտիկները միայն մեկ ձեւով են տեսնում հողերի վերադարձը. Նազիկ Ամիրյան

Հանդիպում

Կայացավ Հաղթանակի «5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը, որի նախագահ միաձայն ընտրվեց ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի այրին` ՆԱԶԻԿ ԱՄԻՐՅԱՆԸ: Նա «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ լեգենդար 5-րդ բրիգադի մարտիկներով միավորվել են եւ նորից ցանկանում են իրենց հնարավորությունները, ուժն ու կորովը ներդնել մեր հայրենիքի կառուցման եւ ամրապնդման գործում:

- Տիկին Ամիրյան, ինչո՞ւ հենց հիմա որոշեցիք ստեղծել այսպիսի կազմակերպություն, եւ ո՞րն է այսօր լինելու «5-րդ բրիգադի» առաքելությունը:

– 44-օրյա արցախյան պատերազմը մեզ ապացուցեց, որ բավականին ժամանակ բաց ենք թողել մեր երկրի սահմանների ամրապնդումը, նաեւ կազմակերպչական աշխատանքներն են բավականին կաղացել, եւ հետեւանքը եղավ մեր բազմահազար ջահել տղաների կորուստը: Եվ այսօր ո՞ւմ է պետք պատերազմի բովով անցած մարտիկներիս ուսադիրները, եթե այն չօգտագործենք մեր երկրի համար: Մի՞թե պետք է մտածենք, թե մենք պահեստազորի ենք, մեր անցած ճանապարհն էլ մեզ պետք չէ: Հակառակը` գտնում եմ, որ ինքս բավականին ուժ ու եռանդ կարող եմ ներդնել, իսկ մեր բրիգադը կարող է բավականին սահման պահել, կառուցել, վերազինել սահմանամերձ, սահմանապահ, սահմանային հատվածներում, այդ հնարավորությունն ունենք եւ անելու ենք:

– Համագումարի ժամանակ կոչ արեցիք համախմբման, որպեսզի կարողանանք ազգովի վերականգնել այն կորուստները, որ ունեցել ենք այս պատերազմի ընթացքում: Ինչպե՞ս եք պատկերացնում համախմբումն օրվա իշխանության հետ, որը հենց այդ կորուստների մեջ առնվազն ունի իր մեղքի բաժինը:

– Միասնականության կոչն իհարկե ուղղված էր իմ մարտական ընկերներին: Այն այդքան էլ չի նշանակում, որ ես կոչ եմ անում պատերազմում պարտված իշխանության հետ միասնական բեւեռ կազմել: Ես կոչ արեցի, որպեսզի բոլոր կռվող տղաները, որոնք ունակ են զենք բռնելու, հասկանում են` ինչ է հայկական բանակը, համախմբվեն մեր բանակի շուրջը եւ փորձենք այն կորցրածը, այն չարածը, չիրականացրածը, որի հետեւանքը եղավ այս 44-օրյա պատերազմը, նորից զրոյից ստեղծել: Այսօրվա իրականությունը ցույց է տալիս, որ մենք հասել ենք 1988-89 թվականներին: Այսքան տարի հետ ենք գնացել եւ նորից սկսում ենք այդ թվականներից` նրանից, ինչ ունեինք այդ ժամանակ: Համագումարին, ինչպես տեսաք, հավաքվել էին մարդիկ, ովքեր հոգով, սրտով, նաեւ ֆիզիկապես պատրաստ են այդ միասնականությանը եւ իրենց լուման ներդնելու մեր բանակաշինության, Հայրենիքի կառուցման գործում:

– Ի դեպ, համագումարին ներկաների շարքում չտեսանք, օրինակ, Մանվել Գրիգորյանի մարտական ընկեր գեներալ-մայոր Սեյրան Սարոյանին: Հետաքրքիր է` եղե՞լ է Ձեր կողմից առաջարկ, որ միանա այս կազմակերպությանը, թե՞ նրա հետ որեւէ հարաբերություն չկա այլեւս:

– Սա 5-րդ բրիգադի համագումարն էր, այստեղ հավաքված էին փառապանծ 5-րդ բրիգադի մարտիկները, իսկ երիտասարդները, որոնց տեսաք, 5-րդ բրիգադի զոհված մարտիկների  զավակներն էին ու թոռները, կողմնակի ոչ ոք չկար:

– Կազմակերպությունը լինելու է մրցակից ու այլընտրա՞նք երկար տարիներ Ձեզ համար բավական հարազատ դարձած ԵԿՄ-ին: 

– Իհարկե` ոչ, քանի որ ինքս էլ ԵԿՄ անդամ եմ, ինձ ոչ ոք չի հեռացրել, եւ ես երբեք չեմ հանձնի իմ վկայականը: Ես այդ միության անդամ եմ, եւ այն համարում եմ մեր մայր կառույցը: ԵԿՄ-ն ամբողջ Հայաստանի տարածքներում միության հավերժ նախագահ սպարապետ Վազգեն Սարգսյանի որդեգրած ուղուց, կարելի է ասել, չի շեղվել, եւ մենք ընդունում ենք այդ ուղին: Եթե ուսումնասիրեք Հաղթանակի «5-րդ բրիգադ» հայրենասիրականան հասարակական կազմակերպության կանոնադրությունը, կտեսնեք, որ այս երկու կազմակերպություններն իրարից չեն շեղվում, իրար չեն խանգարում, եւ ոչ մի հակասություն միմյանց միջեւ չկա: Նույն կերպ երկու կազմակերպությունն էլ լծվելու են Հայրենիքի հզորացման, սահմանների ամրապնդման աշխատանքներին:

– Ձեր խոսքում շեշտեցիք կորցրած հողերը վերադարձնելու մասին, մինչդեռ որեւէ քաղաքական ուժ այսօր չի խոսում հնարավոր ռեւանշի մասին: Ինչպե՞ս եք այն պատկերացնում:

– Պատերազմը դեռ չի ավարտվել, մենք կողմ ենք խաղաղության, բայց ոչ մուրացկանի կարգավիճակով ապրելուն: Պատերազմով անցած մարտիկները միայն մեկ ձեւով են տեսնում հողերի վերադարձը... Փակագծեր չբացեմ, բայց եթե մենք չպայքարենք, ոչ մեկը մեզ նվեր չի տալու մեր հողերը, հակառակը` մեզնից կտանեն: Ճիշտ է, այսօր «5-րդ բրիգադի» մարտիկները մի քիչ տարիքներն առել են, բայց ուղեղներն աշխատում է, կան մարտական գործողություններին ակտիվ մասնակից հետախույզներ, սակրավորներ, հրետանավորներ, որոնք բախտի բերմամբ կամ պատահմամբ ողջ են մնացել եւ հասել են այս օրվան« եւ մենք փորձելու ենք օգտագործել նրանց ցանկացած ունակություններն ու հմտությունները:

– Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ գործող գեներալները շատ զգաստ կանգնում են ու զինվորական պատիվ են տալիս այն մարդուն, ով վաստակել է կապիտուլյանտ պիտակը...

– Սա գործող գեներալների պատվի ու արժանապատվության հարցն է, իրենց հարցրեք:

– Այս օրերին մամուլում շատ քննարկվեց, թե Ձեր կազմակերպությունն անմասն չի մնալու առաջիկա հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից: Ո՞ւմ է պատրաստվում սատարել «5-րդ բրիգադը»:

– Այս պահին նման խնդիր մեր հասարակական կազմակերպությունն իր առջեւ դրված չունի: Մենք վերակազմավորման փուլում ենք, եւ ինչպես նկատեցիք «5-րդ բրիգադը» միատարր չէր, մեր մարտիկներն ի սկզբանե եղել են բազմակուսակցական, եւ այս պահին խոսել ընտրություններին ինչ-որ մի կուսակցության կամ անձի սատարելու մասին, ժամանակավրեպ է:

– Իսկ Դուք ինքներդ որեւէ մեկին կսատարե՞ք:

– Ես այժմ կողմնորոշում չունեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Հրապարակ»․ Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել«Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են«Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րանՈվքե՞ր են դրամաշնորհ ստացել «Սորոսի» հիմնադրամից՝ պատերազմից ամիսներ առաջ և հետոԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներումԹուրքիայի պաշտպանության նախարարությունը օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ապա հեռացրել գրառումըԺամեր անց ոստիկանապետի նոր տեղակալ կնշանակվի ՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցըՉհամարձակվե՛ս պառակտել հայկական սփյուռքը. Խորեն ՄարդոյանՔննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կենտում գտնվելու դեպքի առթիվ. ՔԿ-ն չի հերքել. «Փաստինֆո»Ադրբեջանը գերիների դիմաց պահանջում է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը. «Коммерсантъ»Մայիսի 7-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերումԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ՇՈՒՇԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ, ՀԱՂԹԱԿԱՆ ՕՐԵՐ ՉՈՒՆԵՆՔ, ԷԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՏՈՆԵՆՔ»Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱԾԵՆ ՄԶԿԻԹԻ. ՇՈՒՇԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱյն ուժերը, որոնց ձեռնտու է ՌԴ-ի մասնատումը, այդ նույն ուժերին էլ ձեռնտու էր Արցախի կորուստը. ՋամալյանՉենք կարող չեզոքություն պահպանել, ամեն ինչ պետք է արվի, որ այս իշխանությունը չվերարտադրվի. Դավիթ ԳալստյանՀՀ ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ գլխավոր վարչության աշխատանքը՝ պատերազմի և հետպատերազմյան շրջանումՓոխզիջում չի լինի` սորոսա-իմքայլական իշխանությունը բացահայտ պատերազմ է սկսել Եկեղեցու դեմԱրեւմտյան երկրների կողմից տարփողվող պատմազեղծարարությունը պետք է մեկընդմիշտ մերժել. պատմաբանԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՈրոշ պրոիշխանական անկախ պատգամավորներ իրենց «աճուրդի են» հանելՍՈՐՈՍԸ, ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎՆ ԷԼ ՆԻԿՈԼԻՆ ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄԷՍ ԼԵՎՈ՞ՆՆ ԻՆՉՈՒ ՀԱՆԿԱՐԾ ԿԱՏԱՂԵՑԱյս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է ՀայաստանըՄոլդովայի նախագահն AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմԱրման Ադամյանը ձյուդոյի Կազանի «Մեծ սաղավարտի» գերմրցաշարի եզրափակիչ մտավԱյսքանը, որ ասել եմ, մի բան էլ ավելացնեմ. Լեւոն Տեր-ՊետրոսյանՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցըՈղջունում եմ իրենց. Գեներալ-գնդապետը իրեն առաջադրված մեղադրանքի մասինԼեռնահայաստանի վերածնունդն անգամ երազում սարսափ կլիներ ադրբեջանցիների համար. պատմաբան«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ ԿՆՇԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ Ռոբերտ Քոչարյանի միակ սխալներից է եղել, որ քո պես տականքին ԱԱԾ-ի պետ էր նշանակել. Սևակ ՄարտիրոսյանՍերժ Սարգսյանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ առաջարկըՓորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը. Արթուր Վանեցյա«Հայփոստի» շուրջ 150 աշխատակից առաջիկա օրերին զրկվելու է աշխատանքից. Թագուհի Թովմասյան (Տեսանյութ)Կասկածող եմ ման գալիս, պարոն Բաբաջանյան. Վլադիմիր Վարդանյան (Տեսանյութ)Հայաստանի անվտանգային համակարգն ու տնտեսությունը պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը. Վանեցյան (Տեսանյութ)Կորոնայից ու սանձազերծած պատերազմից հետո երկրի քաղաքացին ընկել է թմրաքունի ազդեցության տակ Զուտ փաստեր եմ արձանագրելու Վիկտոր Ենգիբարյանի մասին. ավելին անելու ժամանակ չունեմ. Հայկ ՄամիջանյանՆորք Մարաշի աղմկահարույց գործով դատավարությունը մտնում է ուշագրավ փուլ. հրապարակվեց իրականությունը «ջրի երես» հանող գաղտնալսումըՇուշան Ստեփանյանն իրեն չի ներում Բաբաջանյանը բանակի «գլխատման» պրոցեսի մեջ ուղղակի դերակատարում ունի. Նախկին վարչապետն ընդդեմ Բաբաջանյանի գործով «փուչիկը» սկսեց պայթելՈրդին մասնատել է մորը եւ կերելԵրեք տարում ԱԱԾ 5 տնօրեն փոխելու մեջ միտում կարող ենք տեսնել. Արթուր Վանեցյան Փրկել է 25 զինակից ընկերների կյանքը և հենց նույն օրը հերոսաբար զոհվել իր պահած դիրքումՊետությանը պետք են ազգային դիմագիծ, պետականամետ մտածելակերպ ունեցող, գրագետ դեմքեր, արդարադատության նիշը պատվով պահող պաշտոնյաներ. Հայտնի լրագրողի ուշագրավ վերլուծությունըՍա արդեն անհնար է մարսել, ինչպես գիտեք երկու սարսափելի հարված եղավ․ հազիվ եմ զսպում ինձ, իսկ դուք մեղադրում եք. կներեք, բայց… (Video).starnews.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ