Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ.  Կոչումով բժիշկ. Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վատացած մասնակիցներից մեկին շտապեց օգնություն ցուցաբերել պրոֆեսոր Արմեն Չարչյանը Այս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ Քոչարյան Դանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում Ռոբերտ Քոչարյան ելույթը ավարատեց Հայաստան վանկարկումներով, որին միացան հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիները Եղանակը Հայաստանում մայիսի 9-ին Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգում Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան Օհանյան Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը


Ո՞Վ ԿԿԱՍԵՑՆԻ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ

Վերլուծություն

Հողատուի լպիրշագույն «ընտրարշավը» շարունակվում է: Վայոց ձորում էլ նրա հետ հանդիպման ոչ այն է` որպես «ընտրազանգված», ոչ այն է` որպես կենդանի վահան, բերել էին երեխաների: Ու թեեւ ամեն ինչ գնում է ըստ պլանի` վերարտադրվել կեղծված ընտրություններով, սակայն հողատուն մի տեսակ վախեցած է: Նա հանկարծ հայտարարեց, որ եթե ընդդիմությունն ինչ-ինչ քայլեր անի հրաժարականից հետո, ապա կրկին ուսապարկ պատգամավորների քվեներով կվերընտրվի վարչապետ: Ինչի՞ց է վախենում` անգամ սեփական շողքից: Անգամ ժպտերեսիկ Արմեն Սարգսյանից, որը թեեւ չի ստորագրել ընտրական օրենսգիրքը, բայց չի էլ ուղարկելու ՍԴ, այլ բավարարվում է նրանով, որ հայտարարում է` նոր ընտրական օրենսգրքով նոր ընտրություն կարելի է անել մեկ տարուց ոչ վաղ ժամկետում: Դրանով բրիտանական թագի սույն ներկայացուցիչը ենթադրյալ ընտրությունների վրա կախում է ապալեգիտիմացման ստվերը...

 

ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ՈՒՂԻՈՎ

Հողատուն շարունակում է սեփական միտումնավոր պարտության մեղքը գցել գեներալներ գրպանը: Սամվել Բաբայանի շուրթերով Հ1-ի եթերում իբր իր վրայից «մաքրեց» այդ մեղքը, սակայն ի՞նչ արժեք ունեն ԼՂՀ եւ ՀՀ ղեկավարների դեմ մահափորձերի համար դատված դե-ֆակտո տեռորիստի պնդումները... Նրա էստաֆետը վերցրեց ԱԽՔ-ը, որը հայտարարեց, որ Նիկոլը երբեք չի եղել գերագույն գլխավոր հրամանատար, թեեւ հողատուն աշնանը պատռում էր սեփական կոկորդը իր գերագույնության եւ գլխավորության թեմայով...

Կարճ ասած` անբարո քարոզչական ստախոս խաղ: Գումարած դրան` բանակի «ռեֆորմի» մասին խոսք` վերացնել պարտադիր զորակոչը, անցնել «պրոֆեսիոնալ» բանակի, բայց իրականում վերացնել բանակը: Այն տրամաբանությամբ` քանի դեռ ռուսները կան, ինչների՞ս է պետք սեփական բանակը: Սակայն հարկ է չմոռանալ, որ դա մեկ դարից ավել թուրքերի անշեղ պահանջն է: Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած ռազմական բախումների ընթացքում թուրքերը միշտ ձգտել են «խաղաղության պայմաններ» պարտադրել` վերջնախաղում ունենալով հայկական կանոնավոր զինված ուժերի չեզոքացումը: Հայերի ցեղասպանությունը հնարավոր էր միայն հայկական կանոնավոր զինված ուժերի բացակայության պարագայում: Հենց դրա համար էլ թուրքերը բանակ չունենալու պայման էին առաջ քաշում 1918-ի Բաթումի պայմանագրով, հետո նաեւ 1920-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով: 100 տարի հետո էլ թուրքական ուղեգիծը չի փոխվել, քաղաքականությունը չի փոխվել: Եվ կապիտուլյանտը որպես հլու կամակատար խոսում   զորակոչը վերացնելու, մի քանի տարին մեկ զորակոչիկին 3 ամսով զորակոչելու մասին: Սա հայկական կանոնավոր բանակի ոչնչացման թուրքական ծրագիր է` Հայաստանում իշխանությունը զավթած դավաճանների ձեռքերով, որը 100 տարի է` փորձում են իրականացնել թուրքերը: Սա լրացուցիչ փաստ է, որ դավաճանների խունտային Հայաստանում իշխանություն պահելու միակ շահառուն Անկարան ու Բաքուն են: Իսկ Արցախը հանձնելով Նիկոլը ճանապարհ է հարթում դեպի Սյունիքի կորուստը` հիշենք Մոնթեի խոսքը, որ եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք Հայոց պատմության վերջին էջը: Ինչը եւ ձգտում է անել հողատուն:

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ԼԱՐԱԾ ԾՈՒՂԱԿՆԵՐԸ

Սակայն բացի բանակի ոչնչացումից, իր անսահման անբարո բարբաջանքներով կապիտուլյանտը այլ խնդիր է լուծում, ինչի մասին ահազանգում է անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը. «Հենց սկսում ես ամենաաբսուրդ իսկ խոսքը քննարկել, այն դառնում է քննարկման լեգիտիմ թեմա: Այսինքն այդ զառանցանքները, փուչիկները քննարկելով` մենք դրանք լեգիտիմացնում ենք: Նույնիսկ շատ լավ հասկանալով, որ դրանք ստեր են, փուչիկներ են, ուղղակի անբարոյականություն են: Ըստ էության, ջանասիրաբար վերակենդանացնում ենք դեռ 3 ամիս առաջ քաղաքական դիակի կարգավիճակ ունեցող դավաճան ստահակին: Նիկոլի հետեւից էլ սկսում են սյամոների-արայիկների-վաղարշակների եւ այլոց թշիկները կարմրել ու կենդանության նշաններ ցույց տալ: Եթե ընդդիմադիր մեդիադաշտը մոտ օրերս այս խնդիրը չլուծի, կստացվի, որ աշխատում է ի շահ Նիկոլի, աշխատում է Նիկոլի հաղթանակը կերտելու համար: Ես կոչ եմ անում ընդդիմադիր եւ չեզոք բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին հավաքվել, այս թեման քննարկել, ինչ-որ բանաձեւի գալ Երկիր ՀԺ-ի 24-ժամյա ցիկլից դուրս գալու: Հակառակ դեպքում ԲՈԼՈՐՈՎՍ իշխանության ենք բերելու Հայաստանի գերեզմանափորին` թեպետ եւ իրեն հայհոյելով ու քլնգելով: Մոտակա թեման էլ, որով Նիկոլն իր թույնի հերթական դոզան է սրսկելու դաշտ, կարծում եմ, ապրիլի 24-ն է լինելու»:

Փորձագետն ըստ էության զգուշացնում է, որ հողատուի ստերն ու անբարո թեզերը քննարկելը հղի է դրանց լեգիտիմացման վտանգով: Կա եւ հակառակ կողմը` եթե դրանք անտեսվեն, ապա բարենպաստ միջավայր է ստեղծվում ապագա աննախադեպ ընտրակեղծիքի համար, ընդ որում` բավականին հարթ անցնող կեղծիքի: Հողատուն նաեւ արագացնում է ռեպրեսիվ մեքենան: Պարզ իրավական ժուլիկության միջոցով գործ կարվեց ԲԴԽ նախագահի դեմ, եւ պաշտոնակատար դարձավ Գագիկ Ջհանգիրյանը: Արագորեն գործ կարվեց Արմեն Սմբատյանի վրա, հենց որ վերջինս որոշեց հրաժարվել Իսրայելում ՀՀ դեսպանի պաշտոնից: ԱԱԾ-ն ձերբակալում է բանկերի ղեկավարներին` բանկային գաղտնիքը Նիկոլի ոտքերի տակ փալասի պես չփռելու համար...

Իսկ մյուս ծուղակը Նիկոլը լարում է կուսակցական դաշտում: «Ոչ նախկին, ոչ ներկա» կարգախոսով ծլել է կուսակցությունների մի ամբողջ բույլ, որը երդվում է ռուսամետ լինելու մեջ, եւ դրանց խնդիրն է` փոշիացնել Ռոբերտ Քոչարյանի քվեները: Ինքը` հողատուն, լիզում է Պուտինի կոշիկներն` առաջնորդվելով թուրքական սկզբունքով` «Եթե չես կարող կտրել քեզ հարվածող ձեռքը` համբուրի՛ր եւ դիր գլխիդ»: Բնականաբար, հետո «կտրելու» նկատառումով: Այդ նպատակի համար էլ ամեն ինչ արվում է հակառուսական «Սասնա ծռերին» ԱԺ անցկացնելու համար, որպեսզի ձեւանան ընդդիմադիր` հակառուս դաշտում: Այսինքն` հողատուն ծուղակների շարան է շարում, որոնք կարող են եւ աշխատել: Եթե այդ արատավոր շղթան չպատռվի «ոչ կոնվենցիոնալ» լուծումներով, ապա կաշխատի...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ.  Կոչումով բժիշկ. Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վատացած մասնակիցներից մեկին շտապեց օգնություն ցուցաբերել պրոֆեսոր Արմեն ՉարչյանըԱյս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ ՔոչարյանԴանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրումՌոբերտ Քոչարյան ելույթը ավարատեց Հայաստան վանկարկումներով, որին միացան հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիներըԵղանակը Հայաստանում մայիսի 9-ինՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգումԹող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան ՕհանյանՄահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ ԿիրակոսյանըԿոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվելՆոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներՀաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. ԲաբուխանյանՈ՞վ է Նիկոլ Փաշինյանի պապըԱրոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսինՆոր հաղթանակները` ընդամենը ժամանակի հարց ենՄայիսի 9-ի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ ՄիշուստինինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք, մահացել է 10 մարդԱյսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար. ՓաշինյանՀՀ մարմնամարզիկները «Քութաիսիի Գավաթ - Մեր Ապագա Օլիմպիականները» միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով են վերադառնում տուն«Տարե՛ք էս աղջկան». Նիկոլ Փաշինյանը ախրանիկին հրահանգեց հեռացնել իրեն «Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս» հարցը տված լրագրողին (Video)ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ. ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆ «ԵՍ ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ ՏԵՂ ՈՒՆԵՄ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՄ ՊԱՊԵՐՈՎ».ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸՏԵՆՑ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԲԱՅՐԱՔԹԱՐՆ ԻՆՉԻ Ա ԱՄԵՆ ԳՆՈՎ ՍՈՂՈՍԿՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐ. ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Ռոսկոսմոս»-ի և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնացները Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել են Երկրի բնակիչներինՆիկոլ Փաշինյանը հարյուրավոր ախրանիկների ուղեկցությամբ գնացել է Եռաբլուր. տեսախցիկների առջև ծնկում է զոհերի շիրիմների մոտ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը, թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը Կորոնավիրուսի դեմ մեկ բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել են ՌուսաստանումՊետական համակարգի աշխատակիցներին սպառնացել են հետապնդումներով և աշխատանքից ազատելով. ԱՀ պատգամավորը ահազանգում էԵրբ գյուղ հասանք, Ստեփանակերտից արդեն լուրը հասել էր, որ Հայոց բերդաքաղաքն ազատագրված է...  Երթ-միջոցառում, որի արդյունքում ակնկալվում է ստանալ աննախադեպ մեծ չափերի Հայոց եռագույնըՓաշինյանն այսօր մեկնում է Գեղարքունիք. Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել այցի գրաֆիկը.MediaportԱնգելա Մերկել. Մենք պարտավոր ենք պահել նացիզմի ժամանակ զոհվածների հիշատակըՄի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ».Էլբակեան ԷդգարՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել դատավոր Բեկթաշյանի նկատմամբՓաշինյանը Եռաբլուրում է. ոստիկանները, անվտանգության աշխատակիցներն ու սպորտային հագուստով մարդիկ խոչընդոտում են Tert.am-ի և News.am–ի աշխատանքը (տեսանյութ)Մենակ Կապիտուլյանտ վիժվածքը Շուշին հանձնելուց հետո կարար Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրողին իր արյունոտ ձեռքերով մեդալ տար.Նարեկ Սամսոնյան2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին.Տիգրան ԱբրահամյանՄայիսի 9-ը մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով․ Գարեգին Բ Օրվա հանդիպումների անոնսՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 10-ից 16-ըՀաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ ՍարգսյանՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուՀՀ ԱՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում չի օգտագործել դեղամիջոց, որը նվազեցնում է մահացությունը․ Փաստահավաք խումբԱրմեն Մելիքյանը,Կարեն Ասլանյանն ու Հայկ Մնացականյանը Տոկիոյի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր նվաճեցին Վահագն Վերմիշյանը դատի է տվել ՓաշինյանինՆախագահը դիմել է ՍԴՄալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց«Իրավունքի» լուրը հաստատվեց, Կամո Ցուցուլյանը նշանակվեց փոխոստիկանապետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ