«Իրավունք»․ Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին զրկել են անգամ իրենց հաշվին արձակուրդից «Հրապարակ». ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի՞ 07:10 - «Հրապարակ». Իշխանությունն իր կարգախոսը «գողացել» է Ռոբերտ Քոչարյանի թիմից Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն «Հրապարակ». Բուժաշխատողների շրջանում խուճապ է «Հրապարակ». Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին ՄԱԿ-ից հայտնել են մարդկությանը մոտեցող աղետի մասին Մխիթարյանը, մեծ հավանականությամբ, կլքի «Ռոման» ⚡️Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️ Այս օրհասական պահին անհնար է հայրենիքի փրկությունից զատ այլ բանի մասին մտածել. Աննա Մայիլյան


«Կգա ազգի առաջ պատասխան տալու ժամանակը»

Մշակութային

"Իրավունքը" զրուցեց բանաստեղծուհի, հրապարակագիր, արձակագիր, ՀԳՄ անդամ, նկարիչ, ՀՆՄ պատվավոր անդամ ՆԱՆԵԻ հետ:
– Երկու տարի առաջ փոփոխություն կատարվեց "ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին" օրենքում եւ որոշվեց, որ ապրիլ ամսի վերջին շաբաթը հպարտ քաղաքացիները կտոնեն որպես Քաղաքացու տոն: Այս ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը ապրիլի 24-ն է` Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: 2018-ի ապրիլյան հեղափոխականների համար այս ապրիլի 24-ը, փաստորեն, Քաղաքացու տոնն է: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը:
– Երեւի մի փոքր հեռվից մոտենամ հարցին. Ցավալին այն է, որ մեր երկրի բոլոր նախագահները` ընտրակեղծարարությամբ կամ ստերով գրավեցին ո՛չ իրենց տեղը մեր իշխանական բարձրերում, եւ այդ պատճառով ժողովուրդը միշտ մենակ եղավ, ամեն անգամ պահ փնտրելով, ագահության վիրուսով բռնվածներից ազատվելու համար ու…աչքերը գրեթե փակ` իրեն նետեց սեփական գրպանը լայն բացած հերթականի հետեւից: 
Եվ օրենքներն անգամ ձեւվեցին նրանց անպատժելիությանն ու անարգել ալան-թալանի հոգեբանությանն ու գործին հարիր: Հասարակ մարդիկ էլ հետ չմնացին` յուրաքանչյուրն իր տեղում կարծեց, թե ծեղի չափ, թե ավելին թռցնելով, իր հարցերը կարող է լուծել: Յուրաքանչյուրն իր ես-ի եւ իր ընտանիքի շահը, փառքը, ունեցվածքը երկիր ունենալուց ավելի կարեւորեց, շատ հեշտ թողեց պապերի գերեզմանները, իր փեշերից աղերսանքով կառչած հարազատ հողը ու. "Որտեղ հաց` այնտեղ կաց" ասաց ու …
Գործեց մեր ողբերգությունների հիմքերի հիմքը` նժդեհյան "սեփական բարօրության կրոնի" պաշտամունքը: Հետո բողոքեցինք` մոմերը վառած ու դեպի վեր նայելով, մինչդեռ, ահա թե ինչպիսի քրիստոնյաներ ենք եղել ու կանք… 
Բնականաբար, այդպես ավելի ու ավելի պետք է թուլանային մեր երկրի հիմնասյուները: Մինչդեռ թշնամիների այսպիսի առատության մեջ մեր առաջին գործը պետք է լիներ` հանգիստ ու քուն մոռացած, ռազմական ու դիվանագիտական պատնեշներ կառուցելը մեր սահմաններով մեկ: Բայց մենք երկիրը հարստացնելու եւ զորացնելու փոխարեն, համատարած աղքատության մեջ, միայն մի խումբ իրենց բիզնեսներն ու բանկային, օվշորային հաշիվները կլորացնողների զորացրինք: 
Եվ "քաղաքացի" ասվածն ավելի հենց այդ անազգ, անխղճմտանքներին է վայելում: "Քաղաքացի" բառը գլոբալիստների ծրագրերում իր կարեւոր տեղն ունի, որովհետեւ զուրկ է ազգային, ժողովրդային արժեքներից, որովհետեւ կեղծ   "դեմոկրատիայի" եւ "հավասարության" լիիրավ քույրն է: Քաղաքացի կարող է քո երկրում լինել նաեւ երկիր խցկված ու իր լամուկները բազմացնող օտարազգին, թշնամին անգամ: Եվրոպայում "քաղաքացիության" իրավունքի աջուձախ բաշխումով են արդեն քրիստոնյա, քաղաքակիրթ ազգային երկրները գրեթե կորցրել իրենց դեմքը, ներկվել մահմեդականության, արաբականության մրուրով: 
Ու զարմանալի չէ, որ փայլուն, պսպղուն փաթեթավորմամբ քողարկված այդ պատուհաս-հեղափոխության հեղինակները` դրսի դավերին եւ ծրագրերին հավատարմագրված, ամեն պահ պետք է ոչ միայն այդ բառն օգտագործեին, այլ դեռ տոն դարձնեին` մեր ազգայինի, մեր հավատի, մեր ցավերի եւ մեր հաղթանակների տոների ու հիշատակի օրերի ավելի ու ավելի անտեսման եւ իրավազրկման ֆոնի վրա: 
Եվ ասես պատահական էլ չէ (պատահական ոչինչ չի լինում), որ այս տարի ապրիլի 24-ը համընկել է այդ չարաբաստիկ համահարթեցման, անհեթեթության նորատոնի հետ, որը մեր պարտության, մեր անկման ճանապարհի հիմնաքարերից մեկն է: 
Եվ միանգամայն ծրագրավորած գործընթացի տրամաբանությամբ, ընդամենը երեք տարի անց, ապրիլի 24-ը նախկիններից շատ ավելի սգավոր ու արցունքոտ դարձավ (դրա համար հոգացողները շատ էին): Այս տարի հին զոհերի հետ մենք մի նոր ցեղասպանության նահատակների ենք սգալու, որովհետեւ եղածն ավելի ցեղասպանության, քան պատերազմի էր նման: Անպայման կգա այս չմեղմացող սուգի մեղավորների` ազգի առաջ պատասխան տալու ժամանակը, էլ չասած այնտեղ` Բարձրյալի առաջ…
Այդ սուգը բոլորիս մեջ է, ամեն օր, ամեն ժամ ու պահ: Այն մենք դեռ չենք էլ կարող որպես հուշ` տեղավորել մեկ օրվա մեջ, որովհետեւ մեր պարտությունը շարունակվում է դեռ ամեն օր, ամեն ժամ ու պահ… Քանի դեռ…
– Եղեռնը, Սումգայիթի ջարդը, արցախյան պատերազմները մեր ազգային ցավն են: Ի՞նչ եք կարծում` այսքանից հետո կարո՞ղ ենք մենք թուրքին ներել եւ առեւտրատնտեսական հարաբերություններ սկսել, համագործակցել նրանց հետ:
– Նախ ուզում եմ նշել, որ ցավը` ցավ, բայց մենք մեր հաղթանակներն էլ պետք է տեսնենք, գնահատենք, տեր կանգնենք: Անկեղծ ասած, միայն հաղթելը հասկացանք, բայց դրանից հետո եկավ այն քիչ առ քիչ, բանակցային սեղանների շուրջ, զգոնությունը կորցրած, անծրագիր կյանքով պարտության մատնելու ժամանակը, մեր սեփական ստվերից անգամ վախենալու ժամանակը….ինչո՞ւ չճանաչեցինք Արցախի անկախությունը… ինչո՞ւ հաղթողի բոլոր իրավունքներով չհոխորտացինք թշնամու վրա, ինչո՞ւ առաջ չքաշվեց Նախիջեւանի եւ Արցախի մեկ ստորագրությամբ մեզանից օտարելը, ինչո՞ւ` ապրելով Արցախի հողին, արյուն թափելով ու հաղթելով, շարունակեցինք եւ շարունակում ենք նրան թշնամու կնքած անունով կոչել (արդյո՞ք հողն ինքը չհեռացավ մեզնից` զզվելով մեր շուրթերով իրեն շուլալվող այդ "Ղարաբաղ" թուրքականից ու ամոթալիից, իր ծաղկուն դեմքին նետվող այդ "Սեւ այգի" վիրավորանքից)… 
Իսկ ինչ վերաբերում է թուրքին ներելուն. նախ` ներում են զղջացողին միայն եւ դեռ զգոնությունն էլ չկորցնելու պայմանով, իսկ սրանք դեռ Ցեղասպանության խարանն իրենց ճակատից չջնջած, նորերն են ծրագրում… ներում են մարդո՞ւն, մինչդեռ մենք գործ ունենք առայժմ դեռ արյունռուշտ, գլուխներ կտրող ու դրանով հպարտացող վայրենու հետ…ի վերջո, մենք գործ ունենք մեր հրաշք ջահելներին, մեր լույս տղաներին այսօր էլ դեռ խոշտանգողների հետ…
Նորից հիշեմ եւ հիշեցնեմ Արտաշիր արքայի պալատի ճակատին փորագրածը. "Օտարից ոչ կին առ, ոչ էլ սննդամթերք". Օտարի՞ց, իսկ մենք դարավոր, մեր բնօրրանի մեծամասնությունը ջարդերով սեփականած թշնամու հետ գործ ունենք: Եվ մենք դեռ պատերազմի մեջ ենք ու այդպես լինելու է հաստատ դեռ շատ երկար. սահմաններ բացելը` մեր կործանումը ոչ միայն երազող, այլ նաեւ որպես ծրագիր բարձրաձայնողի հետ, ինքնասպանությունից էլ ավելին է, որովհետեւ կարելի է ինքնասպանություն գործել նաեւ ավելի անցավ, առանց խոշտանգողի ձեռքը հանձնվելու… նման հայտարարություններն այնքան դուրս են նորմալ տրամաբանությունից, որ դրանք քննարկելն անգամ անիմաստ է թվում:
Թուրքիան այսօր հայտարարում է, որ Ադրբեջանի հետ մեկ ազգ, երկու պետություն են, մինչդեռ դա ապշեցնելու չափ ակնառու էր սումգայիթյան ջարդերի օրերին, երբ ազերի խուժանը հայերի հետ վարվեց նույնկերպ, նույն խոշտանգող հրեշի ձեռագրով, ինչ թուրքը` Եղեռնի օրերին: Առանց գաղափար ունենալու անգամ, թե ինչ կտտանքներ են օգտագործվել այն ժամանակ, խորհրդային բարության դպրոցն անցած գրեթե դպրոցահասակ ազերիները հենց այդ նույն կտտանքներն էին իրենց արյան հուշումով կրկնում:
Մենք պետք է օր առաջ սկսենք պատրաստվել, պատրաստվել ոչ միայն թուրք-ազերուն դիմակայելուն, այլ ողջ աշխարհին, որ դավերի ու ականների կծիկ է, պետք է պատրաստվենք խելամտությամբ, սպառազինվելով, օգտագործելով Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության ուժը, չվհատվելով, չթուլանալով, վեր կանգնելով ցավից անգամ` հանուն մեր գոյատեւության: 
Սա վերջը չէ, սա ընդամենը ընթացք է` իր վերուվարով, եւ մենք անելիք դեռ շատ ունենք… ամեն պահ, գուցե անգամ հրաշքով, կարող է ամեն բան ի նպաստ մեզ փոխվել. Պատրաստ լինենք…
Եվ չմոռանանք, որ մենակ չենք. Մեզ հետ է մեր նախնյաց` սրտի պես տրոփող, կենդանի հողը, մեր նահատակների վրեժի ծարավը, սրբաց դասերի օրհնանքը, մեր Հավատի լույսն ու Բարձրյալը… միայն թե գիտակցենք, կարեւորենք մեր ունեցածը եւ ուժ առնենք դրանից…
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

«Իրավունք»․ Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին զրկել են անգամ իրենց հաշվին արձակուրդից«Հրապարակ». ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի՞07:10 - «Հրապարակ». Իշխանությունն իր կարգախոսը «գողացել» է Ռոբերտ Քոչարյանի թիմիցՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն«Հրապարակ». Բուժաշխատողների շրջանում խուճապ է«Հրապարակ». Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասինՄԱԿ-ից հայտնել են մարդկությանը մոտեցող աղետի մասինՄխիթարյանը, մեծ հավանականությամբ, կլքի «Ռոման»⚡️Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Այս օրհասական պահին անհնար է հայրենիքի փրկությունից զատ այլ բանի մասին մտածել. Աննա ՄայիլյանՎիճող տղամարդը ծնկեց ու ներողություն խնդրեց. Սթափեցնող միջադեպ երևանյան փողոցումԱԽՔ-ն իրան լրիվ մեծ ախք-ի տեղ ա դրել. Աննա ՄկրտչյանՖերդինանտ Կարապետյանի համար օլիմպիական ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունը մնաց աշխարհի առաջնությունըՕմբուդսմենը կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի Հանրային հեռուստատեսության աշխատանքըԱՆԴՐԱԴԱՐՁ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆԱռաջարկներ ստացել եմ գրեթե բոլոր կուսակցություններից. Սոֆյա Հովսեփյան Հեռու չէ այն օրը, երբ դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման առաջին հայցերը կներկայացնի դատարան. ՀՀ գլխավոր դատախազԲռնցքամարտիկ էր. Նոր ուշագրավ մանրամասներ Էջմիածնում հնչած կրակոցներից Հանրային հեռուստատեսությունը Սյունիքի հետ կապված իմ հայտարարություններից գրեթե ոչ մի բան չի լուսաբանում. ՄԻՊԲԱ ՀԻՄԻ ԻՆՉ ԱՆԵՆՔ, ԷՍ ՃԱՄՊՐՈՒԿՆ ՈՒՐ ԴՆԵՆՔ... ԴԻՄԱՆԱԼՈՒ ՉԻՁեզ ներկայացված տեսանյութում կարող եք համոզվել, թե ինչպես են Նիկոլն ու ԱԽՔ-ը անգամ իրենց փնթի «կռուտիտներով» իրար հակասում. Արմեն ԱշոտյանՀայկական խայտաբղետ նախընտրական խճանկար. ահաբեկիչներից մինչեւ օլիգարխներԻ՞նչ գաղտնի բանակցություններ են ընթացել փաշինյանական ու ադրբեջանաթուրքական իշխանությունների միջև. ԱԱԾ պահեստազորի սպաները հայտարարություն են տարածել«Վերածնվող Հայաստանը» և ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցեն Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքովԶելենսկին Բայդենին հրավիրել է այցելել ՈւկրաինաԻնչո՞ւ են ռուս զինվորականները Փաշինյանին ուղեկցել Սյունիք. պարզաբանում է Արմեն ԳրիգորյանըԱվիացիայի հարվածից անմահացավ ընկերների հետ` բռնելով հավերժի ճանփանՄարդիկ աղքատ են, հացի ու դեղի կարիք ունեն, դրանից այն կողմ էլ ի՞նչ իրավունքների խախտում«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի․ ՄակունցՍիրված կատարումներ Մայիսի 9-ին, ժամը 19-00-ին Իջևանում Նիկոլ Փաշինյանի պատճառով ծեծկռտուք է եղելԼավրովն Այվազյանին հրավիրել է ՌԴ` «շարունակելու արտաքին քաղաքական և այլ հարցերի շուրջ սերտ շփումները»Լրագրողներին անհիմն մերժումները շատացել են. բացը լցվում է ապատեղեկատվությամբ. ԹաթոյանՀայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասինՄոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Լավրով (տեսանյութ)«Նա երևի իրեն արդեն կորցրել է. ամեն ինչ ապացուցված է, պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու». Կարինե Աճեմյանը՝ կապիտուլյանտի հայտարարությունների մասինԼատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով. Էդուարդ ՇարմազանովԵթե պարտության խորհրդանիշ Հարութունյանը հրաժարական տա և հայտարարի, որ այլևս երբեք չի մասնակցելու ընտրությունների, ապա իրավիճակը կտրուկ կփոխվի եւ կսկսվի Արցախի առողջացման փուլըԼևոն Արոնյանը մայիսի 8-ին Երևանում հանդես կգա դասախոսությամբ Զգում եմ զույգ եղբայրս կենդանի է. Երկկողմանի ծնողազուրկ Ստեփանը հավատով սպասում է անհետ կորած եղբորը. ՎԻԴԵՈԿարևորագույն հարց է Ադրբեջանից գերիների վերադարձը. Այվազյանը՝ ԼավրովինLIVE. Սերգեյ Լավրովի եւ Արա Այվազյանի մամուլի ասուլիսըՕդանավակայանում թալանում են մարդկանցՆիկոլ, Հայաստանում կա մեկ կապիտուլյանտ, և այդ մեկ կապիտուլյանտը դու՛ ես.Նաիրա ԿարապետյանԶինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեցԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներինԴու հասկանո՞ւմ ես, որ դրսի համար պոլի շոր ես դարձել, իսկ կարողա՞ սրա մեղավորն էլ են Սերժն ու Ռոբերտը. Նարեկ ՍամսոնյանԵվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնսՍերգեյ Լավրովը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում (Photo)Նախորդ շաբաթ ՀՀ-ի և Արցախի տարածքում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ