Ավիացիայի հարվածից անմահացավ ընկերների հետ` բռնելով հավերժի ճանփան Մարդիկ աղքատ են, հացի ու դեղի կարիք ունեն, դրանից այն կողմ էլ ի՞նչ իրավունքների խախտում «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի․ Մակունց Սիրված կատարումներ Մայիսի 9-ին, ժամը 19-00-ին Իջևանում Նիկոլ Փաշինյանի պատճառով ծեծկռտուք է եղել Լավրովն Այվազյանին հրավիրել է ՌԴ` «շարունակելու արտաքին քաղաքական և այլ հարցերի շուրջ սերտ շփումները» Լրագրողներին անհիմն մերժումները շատացել են. բացը լցվում է ապատեղեկատվությամբ. Թաթոյան Հայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասին Մոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Լավրով (տեսանյութ) «Նա երևի իրեն արդեն կորցրել է. ամեն ինչ ապացուցված է, պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու». Կարինե Աճեմյանը՝ կապիտուլյանտի հայտարարությունների մասին


Եթե այսպես շարունակվի, լուռ համաձայնությամբ Արցախը կդատարկվի. ԱՀ պատգամավորը փակագծեր է բացում

Ներքաղաքական

<<Իրավունքի>> զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի <<Արդարություն>> խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

-Տիկին Հակոբյան, պատերազմից անցել է շուրջ վեց ամիս, բայց արցախցինները, հատկապես տեղահանված մեր հայրենակիցները շարունակում են ապրել անորոշության մեջ՝ զրկված են մշտական կեցության պայմաններից, ի վերջո կորցրել են հավատքը ապագայի նկատմամբ: Այս պահին իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, երբ հակառակորդը, ըստ էության, ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի սահմաններին է հասել:

-Արցախի ներկայիս իշխանությունները հետպատերազմյան շրջանում մեծ հաշվով զբաղված են ոչ թե երկրի անվտանգության և բնակչության սոցիալական հարցերի լուծմամբ, այլ իրենց իշխանական աթոռի ամրապնդմամբ։ Սոցիալական հարցերի ոչ համակարգված, ոչ հասցեական, ընտրովի լուծումները օգնում են այս իշխանություններին իրենցից կախման մեջ պահելու հոգսերի մեջ խրված արցախցուն։ Այս երևույթը այս իշխանություններին գնալով դարձնում է էլ ավելի անպատասխանատու և ցինիկ, քանզի այնպես չէ, որ նրանք չգիտեն ինչպես իրականացնել համակարգված հասցեական սոցիալական աջակցություն, պարզապես դա իրենց շահերից չի բխում։ Եվ արցախցին աստիճանաբար կորցնում է հույսը ապագայի հանդեպ, սկսում ավելի հաճախ մտածել երկիրը լքելու մասին։ Նույնիսկ այս երևույթը չի անհանգստացնում այս իշխանություններին, իսկ արտագաղթում են բժիշկներ, մանկավարժներ, մշակույթի գործիչներ․․․ Արդյո՞ք որևէ մեկին հրավիրել են իրենց մոտ և փորձել փոխել այդպիսի մտադրությունը։ Իհարկե ոչ, քանզի այդ մարդիկ պատրաստ չեն հանդուրժել նման պարտված իշխանություններին, իսկ իշխանություններն էլ ուրախ են ոչ թիմակիցներից ազատվելուց։ Ու եթե այսպես շարունակվի, լուռ համաձայնությամբ Արցախը կդատարկվի։

-Տիկին Հակոբյան, ըստ Փաշինյանի հայտարարության հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որպես Արցախի խորհրդարանի պատգամավոր ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը: Նախկինում Արցախի քաղաքական ուժերն ունեին իրենց տեսակետը ՀՀ-ում ընթացող գործընթացների վերաբերյալ, ունեին իրենց մոտեցումը այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ: Այս անգամ որքանո՞վ եք աջակցելու այս կամ այն ուժին:

-Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի պաթոլոգիական ստախոս լինելու հանգամանքը, անձամբ ես մտածում եմ, որ նրա այս հայտարարությունը դեռևս չի նշանակում, որ հունիսի 20-ին այնուամենայնիվ կլինեն ընտրություններ։ Միևնույն ժամանակ նրա նկատմամբ չկա այն վստահությունը, որ նույնիսկ եթե լինեն ընտրություններ, ապա այդ ընտրությունները կլինեն ազատ, արդար և թափանցիկ։ Նա թշնամուն հանձնեց Արցախը և պաշտոնավարում է առ այսօր, ինչը՞ կամ ո՞վ է խանգարելու նրան կեղծելու ընտրությունները։ Իհարկե մենք չենք կարող անտարբեր մնալ Հայաստանում տեղի ունեցող որևէ քաղաքական գործընթացին, առավել ևս ընտրություններին, սակայն ինչ ձևաչափով և ինչ չափաբաժնով դեռևս վաղ է խոսել։ Միանշանակ պարզ է, որ Հայաստանի և Արցախի շահերից է օր առաջ ունենալ այնպիսի իշխող քաղաքական թիմ, որի ղեկավարը ունի ճգնաժամային կառավարման մեծ փորձ և բանակցություններ վարելու բարձր որակներ, որի շնորհիվ բանակցությունների սեղանի շուրջ նստած չեն լինի հաղթած և պարտված անձինք։

-Դուք ինքներդ հաճախ եք երթեւեկում ադրբեջանցիների կողմից գրավված մեր տարածքների կողքով, որտեղ տեղակայված են ինչպես ՌԴ խաղապահները, այնպես թշնամական բանակի զինվորները: Ի՞նչ եք զգում ամեն անգամ անցնելով այդքան հարազատ, բայց կապիտուլյանտների շնորհիվ, այսօր թշնամու ձեռքին հայտնված տարածքների կողքով:

-Մեծ ատելություն Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հանդեպ, անսահման մեղավորություն հազարավոր զոհվածների, անհայտ կորածների և գերիների մայրերի առջև, անհագուրդ ցանկություն՝ օր առաջ ազատագրելու մեր Հայրենիքը։

-Ի ՞նչպես եք տեսնում մեր գերեւավարված տղաների վերադարձը, երբ այդ խնդիրը վերջնականապես լուծում կստանա, եւ մեր տղաները կվերադառնան իրենց հայրենիք: Ի ՞նչ է անում այդ առումով Արցախի իշխանությունը:

-Եվ Արցախի, և Հայաստանի իշխանությունները գերիների հետ վերադարձնելու հարցը կարողանում են լուծել այքանով որքանով ցանկացած պարտված, ոչ կենսունակ իշխանություններ, իսկ այս հարցի վերջնական լուծումը հնարավոր է միմիայն կենսունակ, ադեկվատ և չպարտված իշխանություններ ունենալու դեպքում։ Ուստի օրվա հրամայականն է լուծել այս իշխանություններին հեռացնելու հարցը, լինի դա ընտրություններով, թե՝ առանց։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ավիացիայի հարվածից անմահացավ ընկերների հետ` բռնելով հավերժի ճանփանՄարդիկ աղքատ են, հացի ու դեղի կարիք ունեն, դրանից այն կողմ էլ ի՞նչ իրավունքների խախտում«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի․ ՄակունցՍիրված կատարումներ Մայիսի 9-ին, ժամը 19-00-ին Իջևանում Նիկոլ Փաշինյանի պատճառով ծեծկռտուք է եղելԼավրովն Այվազյանին հրավիրել է ՌԴ` «շարունակելու արտաքին քաղաքական և այլ հարցերի շուրջ սերտ շփումները»Լրագրողներին անհիմն մերժումները շատացել են. բացը լցվում է ապատեղեկատվությամբ. ԹաթոյանՀայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասինՄոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Լավրով (տեսանյութ)«Նա երևի իրեն արդեն կորցրել է. ամեն ինչ ապացուցված է, պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու». Կարինե Աճեմյանը՝ կապիտուլյանտի հայտարարությունների մասինԼատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով. Էդուարդ ՇարմազանովԵթե պարտության խորհրդանիշ Հարութունյանը հրաժարական տա և հայտարարի, որ այլևս երբեք չի մասնակցելու ընտրությունների, ապա իրավիճակը կտրուկ կփոխվի եւ կսկսվի Արցախի առողջացման փուլըԼևոն Արոնյանը մայիսի 8-ին Երևանում հանդես կգա դասախոսությամբ Զգում եմ զույգ եղբայրս կենդանի է. Երկկողմանի ծնողազուրկ Ստեփանը հավատով սպասում է անհետ կորած եղբորը. ՎԻԴԵՈՀայկական խայտաբղետ նախընտրական խճանկար. ահաբեկիչներից մինչեւ օլիգարխներԿարևորագույն հարց է Ադրբեջանից գերիների վերադարձը. Այվազյանը՝ ԼավրովինLIVE. Սերգեյ Լավրովի եւ Արա Այվազյանի մամուլի ասուլիսըՕդանավակայանում թալանում են մարդկանցՆիկոլ, Հայաստանում կա մեկ կապիտուլյանտ, և այդ մեկ կապիտուլյանտը դու՛ ես.Նաիրա ԿարապետյանԶինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեցԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներինԴու հասկանո՞ւմ ես, որ դրսի համար պոլի շոր ես դարձել, իսկ կարողա՞ սրա մեղավորն էլ են Սերժն ու Ռոբերտը. Նարեկ ՍամսոնյանԵվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնսՍերգեյ Լավրովը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում (Photo)Նախորդ շաբաթ ՀՀ-ի և Արցախի տարածքում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ«Բարի լույս, Երևան». Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից (լուսանկար)Կորոնավիրուսի տարածման ֆոնին Եգիպտոսում կոշտ «լոքդաուն» է հայտարարվելՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԹանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ ոսկու․ NYMEXՆավթի գները նվազել ենԻնչպե՞ս է հայ վարպետը, խաբելով ադրբեջանցուն, վերականգնել Ղազանչեցոց եկեղեցու գմբեթըԱյսօր տեղի կունենա Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով դատական նիստըԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին«Հրապարակ»․ ՀԱԿ-ը կամուկացի մեջ է՝ մասնակցի՞, թե՝ ոչ«Հրապարակ»․ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջնականապես հրաժարվեց իր հոգեզավակից«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ բարդույթը․ նա սեփական ձեռքով սեփական դեմքին դաջած պիտակները վերահասցեագրում է մարդկանց, որոնք Արցախն ու Հայաստանն անառիկ են պահել«Հրապարակ»․ Նախընտրական շրջանում կարճաժամկետ աշխատատեղեր՝ քվեների դիմացՎրաստանը քննարկում է ցամաքային սահմանների բացման հարցը«Փաստ»․ Պետական գերատեսչություններում աշխատակիցների վրա քվեներ բերելու «պլան» է դրվել«Հրապարակ»․ Իշխանությունը խոշորացույցի տակ է վերցրել ոչ յուրայիններինԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներումTert.am. Երբ ավարտվի ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահների պաշտոնավարման առաջին ժամկետը, կգնահատենք, թե արդյոք ՄԽ–ը պահպանել է իր ազդեցության մնացորդները․ Մոդեստ ԿոլերովՀՀԿ -ն ու «Հայրենիք»-ը ընտրություններին կմասակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով․ ովքեր են ցուցակի տասնյակումՍուտը եւ էժան հեղինակությունը դարձել է իշխող ուժի հավատամքը Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկում է ընտրություններին մասնակցել Ազգային համաձայնության դաշինքովԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ. Քյարամն էլ ընկավ դաշտում վիրավոր, Հոգու մեջ պահած լույսեր համասփյուռ. Newsmedia.amԱյսօր հոգեհանգստի արարողությունն էրՄայոր Լենդրուշ Խաչատրյանն ունի բոլորիս աջակցության կարիքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶարմանալի էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից այս հրապարակումն անելը՝ առանց հանդիպման մյուս կողմերին նախապես տեղեկացնելու. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ