«Հրապարակ». Կազանում խափանված թիվ մեկ բորտի դետալն արդեն հայթայթել են «Ժողովուրդ». Փաշինյանի մոտ ամենաշատը դժգոհել են Լենա Նազարյանից. Նա պետք է լինի ցուցակի վերջին հորիզոնականներում «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մտածում է Արթուր Դավթյանին եւ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին փոխելու մասին «168 ժամ»․ Փաշինյանն իրագործում է իր «եւ այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով մյուսներին «Հրապարակ». «Զինադադար» ԱԳՆ-ում. Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը. ԱՄՆ-ն համաձայնել է նրան ընդունել «Հրապարակ». Փաշինյանն ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը. բանակցություններ են ընթանում «Չբարձրաձայնել այլևս չի ստացվում»․ Արտակ Հովհաննիսյան «168 ժամ». Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է «Փաստ». Արթուր Վանեցյանը բարձր տրամադրությամբ է վերադարձել ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ուկրաինային մահաբեր զենք վաճառել. Կրավչուկ


Հայ ժողովրդի պայքարը չի ավարտվել եւ չի ավարտվի. «Հիշում ենք եւ Պահանջում»

Հասարակություն

ՀՀ ­ԳԱԱ Պատ­մու­թյան ինս­տի­տու­տի տնօ­րեն, ա­կա­դե­մի­կոս ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ անդրադարձել է ՀՀ սփյուռքի հիմնադիր նախագահ Հրանուշ Հրանտի Հակոբյանի՝ ‹‹Հիշում ենք եւ Պահանջում›› վերտառությամբ գրքին:

«Աշխատանքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները նախապատրաստելիս եւ անցկացնելիս՝ հեղինակի գիտական, հրապարակախոսական ակտիվ գործունեության առհավատչյան է։

Հայոց ցեղասպանության թեման շատ արդիական է նաեւ այսօր, քանզի Արցախյան պատերազմին ի ցույց դրվեցին թուրք-ադրբեջանական վայրագ տանդեմի հանցավոր նկրտումները, ցեղասպանական գործողությունները։

Հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է փառավոր հաղթանակներ, նվաճումներ եւ ցավոք՝ դժվարին ու ողբերգական իրադարձություններով լի ժամանակներ, որոնցից ամենադաժանը 1894-1923թթ. Հայոց ցեղասպանությունն է, որն իրականացրեց օսմանյան կայսրությունը՝ Թուրքիան։  Հեղինակը գրեթե իր բոլոր ելույթներում  ներկայացնում է, որ  սուլթան Համիդի, ապա երիտթուրքական կառավարության հայատյաց քաղաքականության նպատակը հազարամյակներ շարունակ հայրենի հողում ապրող հայ էթնոսի ոչնչացումն էր։

Հ․ Հակոբյանը, աշխատության տարբեր հատվածներում եւ կոնկրետ տվյալների հղում կատարելով, եւս մեկ անգամ փաստում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եւ պատերազմի քողի տակ Հայոց ցեղասպանությունն ահռելի չափերի հասավ, եւ  աշխարհի հզորների թողտվությամբ, նրանց սառն ու անտարբեր հայացքի ներքո եղեռնազարկ եղավ մի ողջ ժողովուրդ։ Տեղահան արվեցին եւ մահվան ճամփեքով անապատ քշվեցին միլիոնավոր հայեր, հարյուր հազարավոր անթաղ դիերով ծածկվեցին արաբական անապատները. անմեղ զոհերի հոգիներն ապրողների համար մինչ օրս էլ պատմական ճշմարտության ընդունման կոչնակ են հնչեցնում, պահանջում արդարության վերականգնում։

Աշխատության մեջ քանիցս անդրադարձ է կատարվում մշակութային եղեռնին, պատկերավոր եւ հուզիչ ներկայացվում, թե ինչպես է թուրքական իշխանությունն անթաքույց մոլուցքով ոչնչացրել քաղաքակիրթ ազգի մշակութային արժեքները, դարերով ստեղծված հարստությունը՝ կալվածքներն ու շինությունները, յուրացրել գույքը, դրամական ու նյութական այլ միջոցները, ի չիք դարձրել բանկային խնայողությունները։ Ավերվել, քարուքանդ են արվել քրիստոնյա ազգի հետքերը՝ մեր դարավոր եկեղեցիներն ու վանքերը, խաչքարերն ու հուշարձանները, հրո ճարակ են դարձել ձեռագիր մատյաններն ու գրավոր հիշատակարանները, այսինքն՝ անխնա ջնջել կամ սեփականացրել են այն ամենը, ինչը հայկական էր․ հայոց պատմությունը, հայկական մշակույթը, հայոց դավանանքի մարմնավորումները, սրբատեղիները, ինչը, ավաղ, շարունակվում է նաև մեր օրերում՝ Արցախում։ Այս համատեքստում տարբեր ելույթներում  նա ընդծում է, որ  Թուրքիայում մշակութային ցեղասպանության արդյունքում հայ ժողովուրդը կորցրել է լեզվի կարեւոր բաղկացուցիչ հանդիսացող իր տասնյակ բարբառներից շատերը, աղճատվել է լեզուն եւ պատահական չէ, որ  Հայերենի ճյուղերից մեկը՝ Արեւմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դասվել է վտանգված լեզուների շարքը։ Եվ  տեղին է հեղինակի դիտարկումը /Սրբորոեն պահենք՝ մեր ազգային ինքնության եւ լինելիության վկայականը, էջ 403-412/ որ այսօր օսմանցիների պատճառով ոչ միայն լեզվի պահպանման, այլեւ վերականգնման խնդիր ունենք։

Գրքում հեղինակը ներկայացնում է Հայկական  սփյուռքի եւ հայ համայնքների ձեւավորման, Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված, օտարազգի միսիոներների, դիվանագետների, հոգեւորականների ջանքերով Սիրիա, Լիբանան, ապա՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Լատինական Ամերիկա հասած և այլ երկրներում ապաստանած մեր տառապյալ ժողովրդի բեկորների վերընձյուղման հոգեցունց պատմությունը։ Նկարագրում է, որ  հայի ամուր կամքը, կենսահաստատ ուժն ու համբերությունը, տաղանդն ու աշխատասիրությունը, ապրելով վրեժ լուծելու անհագ ձգտումը տվեցին իրենց պտուղները։ Եվ որբ, սովալլուկ ու անօգնական, միաժամանակ՝ անկոտրում հայը մերժեց մահվան մահիճը եւ փյունիկի նման հառնեց մոխիրներից։ Նա իր ստեղծագործ ու արարող տեսակի, նվիրումի, մարդկային բարձր որակների շնորհիվ օտար ափերում արմատներ ձգեց ու հաստատվեց, կայացավ որպես տվյալ երկրի օրինապաշտ քաղաքացի, մասնակցեց իր երկրորդ հայրենիքի տնտեսական, մշակութային, քաղաքական, սոցիալական կյանքին եւ հարություն առավ որպես Հայկական Սփյուռք՝ ընդգրկելով աշխարհի հարյուրից ավելի երկրներ։

Հրանուշ Հակոբյանն առանձնակի սիրով է անդրադառնում ազգային կառույցների՝ Հայկական Սփյուռքի համախմբմանն ու կազմակերպմանն ուղղված գործունեությանը եւ բերում նրանց մասին ճշգրտված վիճակագրություն։ Այսօր Երկիր մոլորակի չորս ծագերում գործում են հայկական համայնքներ՝ իրենց հազարից ավելի դպրոցներով, յոթ հարյուրից ավելի մշակութային կենտրոններով, բյուր եկեղեցիներով ու հուշարձաններով, հայկական եւ քրիստոնեության խորհրդանիշ հանդիսացող մոտ հազար խաչքարերով, երեք ավանդական կուսակցություններով, երեսուն հազարից ավելի բարեգործական, երիտասարդական, կրթական, մարզական, առողջապահական, մշակութային, կանանց եւ այլ կազմակերպություններով, հարյուրից ավելի համալսարանական հայկական կենտրոններով, քառասունից ավելի համահայկական կառույցներով, սոցիալ-մշակութային եւ այլ հաստատություններով։

Գրքում Հ․ Հակոբյանը յուրահատուկ ոգեւորությամբ է անդրադառնում հայ ժողովրդի տաղանդավոր զավակների գործունեությանը՝ աշխարհի տարբեր երկրներում։ Աշխարհասփյուռ հայությունը ծնեց համաշխարհային ճանաչում ունեցող մտավորականներ, գիտնականներ ու գյուտարարներ, ճարտարապետներ ու ճարտարագետներ, երգիչներ ու նկարիչներ, գրողներ ու կառավարիչներ, գործարարներ ու հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք հսկայական նպաստ բերեցին համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը։ Եվ իրոք, հայերի ավանդը համաշխարհային առաջընթացի, գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության զարգացման գործում հսկայական է։

Ամենուր հայը վաստակեց անուն ու պատիվ, արժանիորեն վայելեց օտարների հարգանքն ու սերը, ձեւավորեց վստահություն եւ ակնածանք հայության եւ Հայաստանի նկատմամբ։ Սփյուռքի մեր ազգակիցները դարձան հայրենիքի դեսպանները հարյուրավոր պետություններում։

Հեղինակն ընդգծում է աշխահատարած հայության ազգային ինքնության պահպանման եւ համաշխարհայնացմանը դիմագրավելու կամքն ու ձգտումը։ Դառնալով աշխարհի քաղաքացիներ՝ հայերը հավատարիմ մնացին իրենց ազգային ինքնությանը, հայկական ընտանեկան ավանդույթներին, հավատքին, Հայրենիքին։ 21-րդ դարում կիրթ եւ գրագետ, կարող եւ նախաձեռնող հայ ժողովուրդը շարունակում է Հայ դատի պահանջատերը լինել, պայքարում է արդարության հաստատման, իր պապերի կորցրած իրավունքների վերականգնման համար։

Թե  գիտական հոդվածներում,  թե հրապարակային ելույթներում ակնհայտ է հեղինակի այն համոզմունքը, որ հենց ցեղասպանության ենթարկված ժողովրդի զավակները պետք է պայքարեն ցեղասպանությունների դեմ։  Հայությունը պայքարում է ոչ միայն իր ոտնահարված իրավունքների վերականգնման, այլ նաեւ որեւէ այլ երկրում ցեղասպանությունը բացառելու, մարդկության դեմ ուղղված ամենածանր ոճրագործության հնարավորությունը մեկընդմիշտ բացառելու համար։

Ուստի, պատահական չէր, որ 2015 թվականին ստեղծվեց Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցը նախապատրաստող եւ միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, նախապատրաստվեցին եւ իրականացվեցին լայնամասշտաբ ծրագրեր ու աննախադեպ ձեռնարկներ Հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում,  Արցախում, եւ իհարկե նաեւ Սփյուռքում։ Աշխատանքում կարեւոր տեղ է հատկացվել ինչպես պետական հանձնաժողովի գործունեությանը, այնպես էլ Սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերի լայնամաշտաբ աշխատանքների լուսաբանմանը։

Հեղինակը նշում է, որ Պետական հանձնաժողովի կազմում ընդգրկվել էին ոչ միայն հայաստանյան եւ Արցախի պետական-քաղաքական գործիչներ, բարեգործներ, այլ նաեւ Հայկական Սփյուռքի հոգեւոր, մշակութային, հասարակական եւ քաղաքական կառույցների ղեկավարներ, աշխարհահռչակ հայեր, եւ այն ձեռք էր բերել համահայկական կառույցի նշանակություն։ Պետական հանձնաժողովի նիստերին հեղինակի ներկայացրած զեկուցումների մեծ մասը վերաբերում է տարածաշրջանային հանձնաժողովների կատարած հսկայածավալ աշխատանքներին։  Տարածաշրջաններում կազմավորվել էին  վաթսունից ավելի հանձնաժողովներ, յուրաքանչյուր համայնքի ներսում ձեւավորվել էին հանձնախմբեր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  միջոցառումները նախապատրաստելու եւ պատշաճ անցկացնելու համար։

Տիկին Հակոբյանը կատարված բազմաթիվ եւ բազմաբնույթ աշխատանքները դասդասել է եւ ընդգծել, որ ազգային ոգով միավորված՝ սփյուռքյան կառույցները ծավալել են գործունեություն՝ քաղաքական, քարոզչական, կրթամշակութային, գիտական, գիտահետազոտական, համայնքային, եկեղեցիների եւ մշակութային հուշարձանների, խաչքարերի, համալիրների կառուցման ու վերանորոգման ուղղություններով։ Գրքում արված կարեւոր հետեւություններից է նաեւ այն, որ Հայկական Սփյուռքի եւ Հայոց պետության միասնականությամբ առավել մեծ թափ ստացավ թուրքական ժխտողական, կեղծարար քաղաքականության դեմ պայքարը։ Թուրքական իշխանությունները, ոչնչի դեմ կանգ չառնելով, փոխեցին նույնիսկ Գալեոպոլիի ճակատամարտի օրը եւ փորձեցին այն նշել 2015թ. ապրիլի 24-ին՝ չկանխատեսելով, որ դրանով իսկ առավել նպաստեցին  Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվական-քարոզչական աննախադեպ արշավին։

Էական է հեղինակի այն եզրահանգումը, որ հայ ժողովրդի պայքարը չի ավարտվել եւ չի ավարտվի, քանի դեռ իրականություն չեն դարձել հայոց իրավունքների վերականգնումը, պատմական արդարության ու ճշմարտության ճանաչումը։

Պայքարը գնալով հզորանում եւ նոր թափ է ստանում, քանզի պատմական հիշողությունը որեւէ կերպ ջնջել հնարավոր չէ։ Հայության սերունդները շարունակելու են հիշել եւ հիշեցնել աշխարհին ցեղասպանության մասին․ «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսը յուրաքանչյուրինս է եւ բոլորինս։

Հրանուշ Հակոբյանը երախտագիտությամբ է հիշում ոչ միայն միսիոներներին, այդ դժնի ժամանակներում հայ ժողովրդին ձեռք մեկնած երկրներին, ազգերին ու անհատներին, այլև հիշատակում է բոլոր այն պետություններին և հայտնի գործիչներին, որոնք անցնող տարիներին անդրադարձ են կատարել Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներին։

Առանձնակի շնորհակալությամբ է ընթերցողին ներկայացնում Հռոմի Պապ Ֆրացիսկոսի կողմից Վատիկանում տրված Պատարագը, հայ ժողովրդին եւ աշխարհին ուղղված նրա  խորիմաստ խոսքերը․․․

Հեղինակը քանիցս անդրադարձել է Հռոմի Պապի կողմից Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելու փաստին՝ որպես հայ ժողովրդին տրված բարձր գնահատական, նրա հանճարեղ զավակին ըստ արժանվույն գնահատելու աննախադեպ իրողություն։ 

Նշել է, որ բազմաթիվ երկրներ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել են օրենքներ, որոշումներ, բանաձեւեր ու հայտարարություններ, եւ այդ գործընթացը շարունակական է։

Հեղինակը համոզմունք է հայտնել, որ հայ ժողովուրդն անվերապահորեն եւ միասնաբար շարունակելու է Հայ Դատի համար պայքարը, քանի դեռ Թուրքիան՝ որպես օսմանյան կայսրության իրավահաջորդ, չի ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը եւ չի զբաղվել հետեւանքների վերացման հարցերով։

Աշխատության մի գլխում զետեղված է հեղինակի՝ «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գրքի այն հատվածը, որը վերնագրված է «Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» և նկարագրում է  Թուրքիայի հայկական համայնքը, անդրադառնում  ազգային ինքնության պահպանման հիմնախնդիրներին, հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ճակատագրին։

Աշխատանքը գնահատելի է նաև այն առումով, որ անդրադառնում է մեր օրերին և ներկայացնում հեղինակի արձագանքը  Արցախյան 2020 թվականի պատերազմին։ Այստեղ այն հոդվածներն են ու կոչերը, որոնք հեղինակն ուղղել է Հայկական Սփյուռքին, աշխարհի պառլամենտականներին,  Ռուսաստանի Դաշնության Պետական Դումային, ներկայացրել է օրհասական իրավիճակը, նկարագրել, թե ինչպես է Արցախը, հրե բոցերում, միայնակ պայքարում միջազգային ահաբեկիչների դեմ՝ հորդորելով օգնել և օր առաջ դադարեցնել պատերազմը, կանխել ահաբեկիչ պետությունների և կազմավորումների հանցավոր գործունեությունը։

Գրքում տեղ են գտել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի եւ տարածաշրջանային հանձնախմբերի կազմերը,  ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից Սփյուռքի հայկական համայնքների, տարածաշրջանային հանձնախմբերի հետ համատեղ մշակած եւ իրականացրած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը։

Աշխատության մեջ հեղինակը կարեւորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրի ընդունման փաստը, վերլուծում Հռչակագրում ամրագրված դրույթներն ու սկզբունքները, հիմնական ուղերձները ուղղված տարբեր պետություններին, կառույցներին եւ ապագա սերնդին։        

Հեղինակն իր ելույթներում ընդգծում է, որ օսմանյան կայսրության կողմից պետականորեն ծրագրված եւ իրականացված Հայոց ցեղասպանությունը, միջազգային իրավունքին համապատասխան, վաղեմության ժամկետ չունի եւ երիտասարդությանը, եկող սերունդներին կոչ է անում շարունակելու պայքարը հայության ոտնահարված իրավունքների վերականգնման, պատմական արդարության ու ճշմարտության  հաղթանակի եւ ցեղասպանությունների կանխման համար։

Գրքի ամփոփիչ մասում՝ որպես առանձին հավելված, ներկայացված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի տեքստը։

Հրանուշ Հակոբյանը աշխատանքի եզրափակիչ հատվածում զետեղել է նաեւ  բոլոր այն պետությունների, կազմակերպությունների ու մարմինների ցանկը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Գրքի հեղինակը տարիներ շարունակ եղել է Հայոց պահանջատիրությանն առնչվող գործընթացների կիզակետում, եւ այս գրքում  նա ի մի է բերել  իր  գիտական, հրապարակախոսական, քաղաքական, մշակութային բնույթի հոդվածներն ու զեկուցումները, ելույթներն ու այլ նյութեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիմնահարցին։

Հրանուշ Հակոբյանը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման ուղղությամբ ազգային պայքարի հետագա շարունակության վերաբերյալ ներկայացրել է նաեւ գիտագործնական, կազմակերպական բնույթի բազմաթիվ առաջարկներ ու երաշխավորություններ, որոնք կարող են օգտագործվել Հայկական Սփյուռքում եւ Հայրենիքում։

Աշխատությունը կարեւոր ներդրում է Հայոց  ցեղասպանության պատմության,  սփյուռքագիտության մեջ եւ կարող է օգտակար լինել հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց, ուսանողների, հետազոտողների, սփյուռքյան կառույցների, ցեղասպանագետների, սփյուռքագետների, նաեւ ընթերցողների լայն շրջանակի համար», - գրել է Ա. Մելքոնյանը:

«Հրապարակ». Կազանում խափանված թիվ մեկ բորտի դետալն արդեն հայթայթել են«Ժողովուրդ». Փաշինյանի մոտ ամենաշատը դժգոհել են Լենա Նազարյանից. Նա պետք է լինի ցուցակի վերջին հորիզոնականներում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մտածում է Արթուր Դավթյանին եւ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին փոխելու մասին«168 ժամ»․ Փաշինյանն իրագործում է իր «եւ այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով մյուսներին«Հրապարակ». «Զինադադար» ԱԳՆ-ում. Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը. ԱՄՆ-ն համաձայնել է նրան ընդունել«Հրապարակ». Փաշինյանն ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը. բանակցություններ են ընթանում«Չբարձրաձայնել այլևս չի ստացվում»․ Արտակ Հովհաննիսյան«168 ժամ». Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է«Փաստ». Արթուր Վանեցյանը բարձր տրամադրությամբ է վերադարձելԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ուկրաինային մահաբեր զենք վաճառել. ԿրավչուկԼեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, թե լուծեց նախընտրական հիմնական խնդիրները. Աղասի ԵնոքյանԲարսելոնան հարգանք է պահանջել ՈՒԵՖԱ-ից«Հրապարակ»․ Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել«Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են«Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րանՈվքե՞ր են դրամաշնորհ ստացել «Սորոսի» հիմնադրամից՝ պատերազմից ամիսներ առաջ և հետոԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներումԹուրքիայի պաշտպանության նախարարությունը օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ապա հեռացրել գրառումըԺամեր անց ոստիկանապետի նոր տեղակալ կնշանակվի ՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցըՉհամարձակվե՛ս պառակտել հայկական սփյուռքը. Խորեն ՄարդոյանՔննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կենտում գտնվելու դեպքի առթիվ. ՔԿ-ն չի հերքել. «Փաստինֆո»Ադրբեջանը գերիների դիմաց պահանջում է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը. «Коммерсантъ»Մայիսի 7-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերումԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ՇՈՒՇԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ, ՀԱՂԹԱԿԱՆ ՕՐԵՐ ՉՈՒՆԵՆՔ, ԷԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՏՈՆԵՆՔ»Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱԾԵՆ ՄԶԿԻԹԻ. ՇՈՒՇԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱյն ուժերը, որոնց ձեռնտու է ՌԴ-ի մասնատումը, այդ նույն ուժերին էլ ձեռնտու էր Արցախի կորուստը. ՋամալյանՉենք կարող չեզոքություն պահպանել, ամեն ինչ պետք է արվի, որ այս իշխանությունը չվերարտադրվի. Դավիթ ԳալստյանՀՀ ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ գլխավոր վարչության աշխատանքը՝ պատերազմի և հետպատերազմյան շրջանումՓոխզիջում չի լինի` սորոսա-իմքայլական իշխանությունը բացահայտ պատերազմ է սկսել Եկեղեցու դեմԱրեւմտյան երկրների կողմից տարփողվող պատմազեղծարարությունը պետք է մեկընդմիշտ մերժել. պատմաբանԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՈրոշ պրոիշխանական անկախ պատգամավորներ իրենց «աճուրդի են» հանելՍՈՐՈՍԸ, ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎՆ ԷԼ ՆԻԿՈԼԻՆ ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄԷՍ ԼԵՎՈ՞ՆՆ ԻՆՉՈՒ ՀԱՆԿԱՐԾ ԿԱՏԱՂԵՑԱյս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է ՀայաստանըՄոլդովայի նախագահն AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմԱրման Ադամյանը ձյուդոյի Կազանի «Մեծ սաղավարտի» գերմրցաշարի եզրափակիչ մտավԱյսքանը, որ ասել եմ, մի բան էլ ավելացնեմ. Լեւոն Տեր-ՊետրոսյանՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցըՈղջունում եմ իրենց. Գեներալ-գնդապետը իրեն առաջադրված մեղադրանքի մասինԼեռնահայաստանի վերածնունդն անգամ երազում սարսափ կլիներ ադրբեջանցիների համար. պատմաբան«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ ԿՆՇԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ Ռոբերտ Քոչարյանի միակ սխալներից է եղել, որ քո պես տականքին ԱԱԾ-ի պետ էր նշանակել. Սևակ ՄարտիրոսյանՍերժ Սարգսյանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ առաջարկըՓորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը. Արթուր Վանեցյա«Հայփոստի» շուրջ 150 աշխատակից առաջիկա օրերին զրկվելու է աշխատանքից. Թագուհի Թովմասյան (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ