Այս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ Քոչարյան Դանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Եղանակը Հայաստանում մայիսի 9-ին Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգում Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան Օհանյան Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը Կոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվել Նոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներ


Առանց հիստերիայի ու մեղավորների փնտրտուքի` պետք է ընդունել, որ սա մեր ընդհանուր աղետն է` ե՛ւ ՌԴ-ի, ե՛ւ ՀՀ-ի. Լեպեխին

Միջազգային

Ըստ ԵԱՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԻ` ընդամենը պարզ վերլուծություն անելով` կարելի էր ենթադրել, որ արցախյան պատերազմում հայկական կողմը պարտություն է կրելու, ինչի մասին նա բարձրաձայնել է դեռեւս 2013 թվականին:

- Սա ակնհայտ էր, ինչի մասին ասել եմ դեռ Հայաստանի ԵՏՄ մտնելու նախաշեմին: Պարզ վերլուծությունը ցույց էր տալիս, որ Ադրբեջանը տնտեսապես բավականին արագ է զարգանում` իր նավթային փողերով, Թուրքիայի եւ մի շարք արեւելյան երկրների աջակցությամբ: Եվ այս  իրավիճակում Ադրբեջանի բնակչության թիվն աճում էր, ու դրա հետ մեկտեղ աճում էին նաեւ ռեւանշիստական տրամադրությունները, այսինքն` ցանկությունը ուժի միջոցով լուծել Ղարաբաղի խնդիրը: Իսկ Հայաստանում բնակչության թիվը չի աճում, տնտեսությունն անկում է ապրում, եւ ես անընդհատ ասել եմ, որ երկիրը պետք է անցնի տնտեսական արդիականացման: Պետք է ընդունվեր տնտեսական մի մոդել, որը թույլ կտար Հայաստանին բավական արագ զարգանալ: Պետք էր օգտագործել այն հնարավորությունը, որը տալիս էր ԵՏՄ-ի եւ Ռուսաստանի հետ համագործակցությունը: Հայաստանը պետք է հատուկ պլան ունենար, որ եթե անհրաժեշտ է, նույնիսկ կարողանար ստիպել Ռուսաստանին գումարներ ներդնել տարբեր ներդրումային նախագծերում: Եվ երբ 2018 թվից սկսվեցին Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում դժվարությունները, սա արդեն պարտության գլխավոր նախանշանն էր: Չկար հստակ համագործակցություն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, իսկ սա տեսնում էր նաեւ հակառակորդը ու պլանավորում էր իր օպերացիան: Հաշվարկ էր արված նրա վրա, որ երբ սկսեն ռազմական գործողությունները, բնական է, հայկական ղեկավարությունը շփոթության մեջ է ընկնելու, քանի որ չուներ պաշտպանական ռազմավարություն: Հայկական ղեկավարության մի մասը կողմնորոշված էր դեպի Ռուսաստանի հետ միություն« մյուս մասը` Արեւելքի հետ հարաբերությունների խորացման կողմնակիցն էր: Կարծում էին, թե իրենց ՆԱՏՕ-ն կօգնի, եւ այդ ընթացքում Ռուսաստանն էլ դանդաղում էր որոշումներ կայացնել, որովհետեւ նրան չէին դիմել պաշտոնապես օգնության խնդրանքով:

– Փաստորեն, կարծում եք` պատերազմի նման հետեւանքների համար իր մեղքի բաժինն ուներ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի՞ ղեկավարությունը:

– Կարծում եմ` պետք չէ ման գալ ինչ-որ մեկի մեղքը, թե` ահա՜ մեղավոր է Հայաստանի կառավարությունը, կամ մեղավոր է Ռուսաստանը: Հիմա պետք է աշխատել ոչ թե մեղքի ռեժիմում, այլ աղետի գիտացման ռեժիմի մեջ, որ մեղավոր են ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ռուսաստանը: Ավելի ստույգ` Ռուսաստանը ոչ թե մեղավոր է, այլ մեծ սխալներ է արել: Ռուսաստանի սխալն այն էր, որ երբ սկսեցին ռազմական գործողությունները պետք էր անհապաղ մտցնել ռուսական խաղաղապահներին եւ ռազմական գործողություններ սկսել` կապված նրանց տեղակայման հետ, օրինակ` Իրանի սահմանին կից: Եվ, հետեւաբար, հայկական կառավարության սխալն էլ այն էր, որ երբ սկսեցին ռազմական գործողությունները պետք էր անհապաղ պաշտոնապես դիմել ռուսական կառավարությանը ու պայմանավորվել միասնական գործողությունների վերաբերյալ: Թե ինչու չարվեց, արդեն ասացի: Հայ-ռուսական հարաբերությունների վիճակն այդ պահին թույլ չէին տալիս Հայաստանի ղեկավարությանը միանգամից դիմել Ռուսաստանին, բոլորը շփոթմունքի մեջ էին եւ տարբեր տեսակետներ ունեին: Իսկ Ռուսաստանում կողմնորոշվում են օրինական կառավարության քայլերով, ու քանի դեռ իրենց պաշտոնապես չեն դիմել, չեն խառնվում: Ավելին` Ռուսաստանում որոշները միանգամից դուրս եկան Փաշինյանի դեմ` ասելով, թե ինչու պետք է օգնենք մեկին, ով դեմ է արտահայտվել Եվրասիական տնտեսական միությանը, ընդ որում` այդ թվում անգամ հայ համայնքի ներկայացուցիչներ կային, մյուս կողմից էլ` ՌԴ-ում էլ կա որոշ «ագենտուրա», որն ազդում է կառավարության վրա: Օրինակ` բրիտանական, թուրքական, ադրբեջանական, որոնք իրենց փաստարկներն էին առաջ քաշում: Ինձ համար, իհարկե, լրիվ պարզ էր, որ այլ ելք չկա, միեւնույնն է« Ռուսաստանը կմտցնի խաղաղապահներին, բայց անհրաժեշտ էր շուտ անել« այլ ոչ թե այդքան երկար մտածել, ծանրութեթեւ անել: Եվ երբ ադրբեջանական զորքերը գրոհեցին Շուշիի վրա եւ համապատասխանաբար վտանգ առաջացավ Լաչինի միջանցքի ուղղությամբ, միայն այդ ժամանակ հրատապ մտցվեցին խաղաղապահ ուժերը: Այնպես որ, այսօր այս վիճակից դուրս գալու գլխավոր ազդակն այն է, որ պետք է այս ճշմարտությունն ընդունել` առանց հիստերիայի եւ մեղավորների փնտրտուքի, որ` այո, սա մեր ընդհանուր աղետն է` ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի:

– Հիմա համարում եք Արցախյան հիմնախնդրի հարցն այսպիսով փակվա՞ծ, թե՞ տեսնում եք, օրինակ, ռեւանշի հնարավորություն:

– Այս հարցը չի կարող փակված լինել, քանի դեռ այնտեղ ապրում են հայեր, ովքեր գտնվում են անհարմար վիճակում ու չեն ցանկանում լինել Ադրբեջանի կազմում: Ադրբեջանը ոչ մի կերպ ցույց չի տվել, որ պատրաստ է ընդառաջ գնալ այդ մարդկանց, նրբորեն վերաբերվել եւ նաեւ պահպանել հայկական մշակույթը: Այնտեղ տարբեր երեւույթներ են ընթանում, եւ տեսնում ենք, որ չնայած` պաշտոնապես կնքված համաձայնագրին, ծածուկ շարունակվում են նրանց առաջխաղացումը: Տեղաշարժվում են սահմանները, իսկ որոշ ծայրահեղականներ խաչքարեր են կոտրում եւ այլն: Այսինքն` ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, իսկ հարցը դեռ փակված չէ: Ավելին` Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ: Այնտեղ կանգնած են խաղաղապահները, եւ սա արդեն խոսում է այն մասին, որ չկա որոշակի կարգավիճակ: Խաղաղապահները կարող են կանգնած մնալ 5-10 տարի, իսկ հետո՞: Այդ պատճառով մի կողմից վիճակն անկայուն է, բայց մյուս կողմից հայկական կողմը հնարավորություն չունի այժմ ազդել այդ ամենի վրա: Ինձ թվում է` այժմ պետք չէ զբաղվել այդ հարցով, հիմա հայկական ղեկավարությունը պետք է զբաղվի պատերազմի հետեւանքների վերացմամբ, ավելի կոնկրետ` առաջին հերթին ռազմագերիների վերադարձի խնդրով, բոլոր զոհերի մարմիները գտնելով եւ նրանց անունների ճշգրտմամբ: Պետք է մեխանիզմներ ստեղծել խաղաղապահների հետ համագործակցության, որպեսզի հնարավոր լինի կանխել այս սողացող փորձերը ինչ-որ տարածքներում սահմանների տեղաշարժման, ադրբեջանական ուժերի կուտակման, քանի որ 1200 խաղաղապահը, շատ փոքր թիվ է այդ տարածաշրջանի անվտանգությունը պահպանելու համար: Նրանք չեն կարող հետեւել բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում ողջ սահմանով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖԱՆ

Այս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ ՔոչարյանԴանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրումՌոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)Եղանակը Հայաստանում մայիսի 9-ինՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգումԹող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան ՕհանյանՄահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ ԿիրակոսյանըԿոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվելՆոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներՀաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. ԲաբուխանյանՈ՞վ է Նիկոլ Փաշինյանի պապըԱրոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսինՆոր հաղթանակները` ընդամենը ժամանակի հարց ենՄայիսի 9-ի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ ՄիշուստինինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք, մահացել է 10 մարդԱյսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար. ՓաշինյանՀՀ մարմնամարզիկները «Քութաիսիի Գավաթ - Մեր Ապագա Օլիմպիականները» միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով են վերադառնում տուն«Տարե՛ք էս աղջկան». Նիկոլ Փաշինյանը ախրանիկին հրահանգեց հեռացնել իրեն «Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս» հարցը տված լրագրողին (Video)ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ. ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆ «ԵՍ ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ ՏԵՂ ՈՒՆԵՄ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՄ ՊԱՊԵՐՈՎ».ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸՏԵՆՑ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԲԱՅՐԱՔԹԱՐՆ ԻՆՉԻ Ա ԱՄԵՆ ԳՆՈՎ ՍՈՂՈՍԿՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐ. ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Ռոսկոսմոս»-ի և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնացները Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել են Երկրի բնակիչներինՆիկոլ Փաշինյանը հարյուրավոր ախրանիկների ուղեկցությամբ գնացել է Եռաբլուր. տեսախցիկների առջև ծնկում է զոհերի շիրիմների մոտ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը, թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը Կորոնավիրուսի դեմ մեկ բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել են ՌուսաստանումՊետական համակարգի աշխատակիցներին սպառնացել են հետապնդումներով և աշխատանքից ազատելով. ԱՀ պատգամավորը ահազանգում էԵրբ գյուղ հասանք, Ստեփանակերտից արդեն լուրը հասել էր, որ Հայոց բերդաքաղաքն ազատագրված է...  Երթ-միջոցառում, որի արդյունքում ակնկալվում է ստանալ աննախադեպ մեծ չափերի Հայոց եռագույնըՓաշինյանն այսօր մեկնում է Գեղարքունիք. Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել այցի գրաֆիկը.MediaportԱնգելա Մերկել. Մենք պարտավոր ենք պահել նացիզմի ժամանակ զոհվածների հիշատակըՄի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ».Էլբակեան ԷդգարՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել դատավոր Բեկթաշյանի նկատմամբՓաշինյանը Եռաբլուրում է. ոստիկանները, անվտանգության աշխատակիցներն ու սպորտային հագուստով մարդիկ խոչընդոտում են Tert.am-ի և News.am–ի աշխատանքը (տեսանյութ)Մենակ Կապիտուլյանտ վիժվածքը Շուշին հանձնելուց հետո կարար Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրողին իր արյունոտ ձեռքերով մեդալ տար.Նարեկ Սամսոնյան2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին.Տիգրան ԱբրահամյանՄայիսի 9-ը մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով․ Գարեգին Բ Օրվա հանդիպումների անոնսՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 10-ից 16-ըՀաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ ՍարգսյանՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուՀՀ ԱՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում չի օգտագործել դեղամիջոց, որը նվազեցնում է մահացությունը․ Փաստահավաք խումբԱրմեն Մելիքյանը,Կարեն Ասլանյանն ու Հայկ Մնացականյանը Տոկիոյի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր նվաճեցին Վահագն Վերմիշյանը դատի է տվել ՓաշինյանինՆախագահը դիմել է ՍԴՄալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց«Իրավունքի» լուրը հաստատվեց, Կամո Ցուցուլյանը նշանակվեց փոխոստիկանապետԻշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան ԱբրահամյանՀայկ Մնացականյանը 3:2 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ