Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ.  Կոչումով բժիշկ. Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վատացած մասնակիցներից մեկին շտապեց օգնություն ցուցաբերել պրոֆեսոր Արմեն Չարչյանը Այս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ Քոչարյան Դանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Եղանակը Հայաստանում մայիսի 9-ին Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգում Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան Օհանյան Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը


Քծնում են Նիկոլին, որ հայտնվեն նախընտրական դժբախտ ցուցակում. Աճեմյան

Հանդիպում

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ: Իսկ երկրում համատարած անորոշության ու պատերազմի ողբերգական հետեւանքների ֆոնին` Ազգային ժողովում այս շաբաթ ծափահարեցին երկրի թիվ մեկ «կապիտուլյանտի» պիտակը վաստակած Նիկոլ Փաշինյանին` իր թունոտ ելույթի համար: Այս ամենի շուրջ էլ ծավալվեց «Իրավունք TV»-ի զրույցը ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ հետ:

«ՆԻԿՈԼԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ՊԼԻՆՏՈՒՍԻՑ ԾԱՑՐ ԻՋՆԵԼ ԱՆՎԵՐՋ ՀՆԱՐԱՎՈՐ Է»

– Տիկին Աճեմյան, խորհրդարանում այս շաբաթ տեղի ունեցավ տարվա գլխավոր «մոնոներկայացումը»` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, որն արժանացավ իշխող խմբակցության ծափերին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Բացի այն, որ բնականաբար դրան բացասաբար եմ վերաբերվում, տեսանք, թե ադրբեջանցիներն ու առհասարակ` դրսից շատերն ինչպես են ծաղրում: Այս օրերին շատ եմ մտածում, թե մեր մասին ինչ են կարծում տարբեր երկրներում, որովհետեւ դրական վերաբերմունք ձեւավորել այս ամենի հանդեպ անհնար է: Այս առումով, իհարկե, սա շատ մեծ խայտառակություն էր` վատ ու անշնորհք բեմադրություն էր: Փաստորեն, նա շարունակում է ձեւավորել օրակարգ` անընդհատ ստեր, մանիպուլիացիաներ է անում, որպեսզի հասարակությունն իրենով զբաղվի, անվերջ քննարկի իր եւ իր թուրքամետ, թուրքաբարո խմբակի տկարամիտ արտահայտությունները: Ինչ վերաբերում է ծափերին, կարծում եմ` այդ խմբակում, որին կուսակցություն չեմ կարող ասել, մարդիկ են, ում շնչելը, արտաշնչելը, փռշտալը, ամեն ինչը հրահանգավորվում է Փաշինյանի կողմից: Հիմա չափազանց մեծ «դոզայով» քծնում են Փաշինյանին, իսկ պատճառը մեկն է` հայտնվել նախընտրական այդ դժբախտ ցուցակներում: Դժբախտ, որովհետեւ երկրի այս ողբերգական իրավիճակում մտածել ինչ-որ ցուցակների մասին, ընդունել, քննարկել օրենքներ, թե տոներին քանի օր պետք է հանգստանան, այլ կերպ հնարավոր չէ բնորոշել: Մենք այնպիսի՜ կորուստներ ենք ունեցել, միջազգային ասպարեզում խայտառակվել ենք մինչեւ վերջ եւ հիմա անընդհատ ասում ենք, որ պլինտուսից էլ ավելի ցածր իջնել հնարավոր չէ, բայց Փաշինյան Նիկոլը ցույց է տալիս, որ  անվերջ հնարավոր է:

– Ընդամենն օրեր առաջ Ադրբեջանի նախագահը մի սարսափելի «պուրակ» էր բացել` հայ զինվորների խրտվիլակներով, բայց այս ամենին ի արձագանք` ԱԺ ամբիոնից եւ Փաշինյանի շուրթերից հնչեց ասմունք` ուղղված Ալիեւին...

– Ազգային ժողովում հայտնված տգետների խմբակին, որոնք հայտնի են միայն իրենց տափակ արտահայտություններով եւ, բառի ուղիղ իմաստով, լրագրողների երեսին դռները խփելու անդաստիարակությամբ, կարծում եմ` հրահանգավորվել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի մասին չի կարելի որեւէ վատ արտահայտություն անել: Անընդհատ բոլորը զարմանում են, թե ինչու չի կարելի պարզ հարցերին տալ պարզ պատասխաններ: Մինչդեռ այդ պատասխանները չեն հնչում նրանց կողմից, որովհետեւ գնում ենք դեպի ապրիլի 24-ը ու ուզում են բացառել ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի մասով որեւէ բացասական արտահայտություն:

 

«ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԵՐԿԻՐ ԿԿՈՐՑՆԵՆՔ, ԵԹԵ ՉԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԱՅՍ ԱՄԵՆԻ ԴԵՄՆ ԱՌՆԵԼ»

– Համենայնդեպս, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը գտնում է, որ հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թշնամանք չլինի:

– Ու սա ասվում է այն պարագայում, որ որեւէ մեկը չէր կարող ենթադրել այսպիսի կապիտուլիացիա եւ խայտառակ պարտություն: 2018-ի հայտնի իրադարձություններից հետո մեզ ասում էին` միայն չասեք, թե Փաշինյանը եկել է իշխանության, որ հողեր հանձնի, իբրեւ մենք խտացնում ենք գույները: Եղել են նաեւ լրագրողներ, որոնք ուրախացել էին փոփոխությունների համար: Մինչդեռ մենք բացարձակապես գույները չենք խտացրել, հենց 2018-ի մայիս ամսից սկսած խոսել եմ այն մասին, որ այս մարդն արհավիրք է մեզ համար: 20 տարի նա իր ստերով մանիպուլացրել է մեր հասարակությանը: Երեւի թե, մեր սխալներից մեկն այն է եղել, որ տոլեռանդ եւ, այսպես ասած, բարենպաստ միջավայր ենք ստեղծել` իբրեւ թե ժողովրդավար, եւ դրա հետեւանքով է, որ նա կարողացավ իր ատելության սերմերը հաստատել եւ իր ստերի շնորհիվ, որով մանիպուլացրեց հասարակությանը, եկավ եւ զավթեց իշխանությունը: Կարծում եմ` այս խմբակը ե՛ւ թրքամետ է, ե՛ւ չունի Հայրենիքի զգացողություն: Երեւի, իրենք էլ են զարմացել` հիմա գումարներ են ստանում, պարգեւավճարներ... Նաեւ կա հասարակության մի զգալի մոլորյալ մաս, որը չեմ տեսնում, թե մտածում է Հայոց աշխարհի այս բեկորները, որոնք մնացել են, փրկելու մասին: Կան մարդիկ, ովքեր իրենց կյանքով ապրում են հանգիստ ու չեն պատկերացնում ողբերգության այն աստիճանը, որի առաջ կանգնած ենք: Էլ չասեմ, որ այս ապիկար սրիկան որեւէ պատկերացում չունի, թե աշխարհում ինչ գործընթացներ են իրականանում: Այս գլոբալ աշխարհաքաղաքական պրոցեսների մեջ մենք հայտնվել ենք մի թրքահպատակի ձեռքում, ինչը կարող է դեռ շատուշատ ավելի վատ հետեւանքներ ունենալ: Մենք կարող ենք վերջնականապես երկիր կորցնել, եթե չկարողանանք այս ամենի դեմն առնել:

– Բայց Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից շատ վստահ պնդում էր, որ ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ թե ինքն է, այլ ՀՀ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները:

– Հետաքրքիր է, որ նույնիսկ առաջին նախագահի մասին է նա սկսել այդպես խոսել: Գիտեք, շատ ուրախ եմ, որ երեք նախագահների գրասենյակներն էլ իրենց արձագանքում չպատասխանեցին եւ այլեւս այդ մեծ լավաշները չգրվեցին, որովհետեւ ամեն ինչ արդեն ասված է, բոլոր հարցերին փաստարկված պատասխանները տրված են: Պարզապես, ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հրապարակում կանգնած բղավում էր, թե ով Ղարաբաղը հանձնի, ժողովո՜ւրդ, դուք իրեն հենց այստեղ այրեք, որովհետեւ առանց ձեր իմացության, որեւէ քայլ չեմ անելու: Եվ, փաստորեն, թաքուն կապիտուլիացիան ստորագրվեց, դավադրաբար հանձնվեց Շուշին, Հադրութը, իրենց պատճառով զոհեր ունենք, ու ԱԺ ամբիոնից դեռ պլյուս-մինուս է անում, թե քանիսն են: Սա ահավոր էր, որն իր մեջ ծաղր էր պարունակում: Այսինքն` զոհերն իրենց համար ոչինչ են: Պարզապես, պետք է վերջ դրվի նիկոլիզմին, որն առկա է մեր երկրում: Նրանք, ովքեր  իրենց ձեռքով կարող են նորից ընտրել այս մարդուն, թող իմանան, որ ընտրում են մեր երկրի ոչնչացումը եւ այն ամենը, ինչ կապված է չլինելու հետ:

 

«ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԵԾ ԴԱՇԻՆՔԻ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՄԻԱՅՆ ԿԱՐԵԼԻ Է ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՓՈԽԵԼ»

– Հնարավոր արտահերթ ընտրություններին պատրաստվում է նաեւ ընդդիմությունը: Ոմանք իշխանության հետ հաշտ ու համերաշխ նախընտրական ցուցակներ են կազմում: Իսկ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացրեց այն սխեման, որ կա պայմանավորվածություն` առնվազն խորհրդարանական ընդդիմության հետ, թե ինչպես պետք է իրավիճակը հասցնեն ընտրությունների:

– Քանի որ նա դավադրական այդ սխեմաների մասնագետն է, նաեւ ասաց, որ եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չլինի, ԱԺ-ում իրեն նորից կընտրեն վարչապետ, եւ ամեն ինչ իր հունով կգնա:

– Փաշինյանն ասում էր, որ եթե խորհրդարանական ընդդիմությունն առաջադրի որեւէ վարչապետի թեկնածու, ապա այդ դեպքում` ինքը հենց ԱԺ-ում վարչապետ կվերընտրվի, եւ տեղի չեն ունենա արտահերթ ընտրություններ: Չե՞ք բացառում այս տարբերակը:

– Խորհրդարանում, որպես այդպիսին, մեղմ ասած` վառ արտահայտված ընդդիմություն չկա: Նաեւ չեմ բացառում, որ այս վեց ամիսների ընթացքում են նրանք համագործակցում իշխանության հետ: Իրենց մի քանի մանդատի համար մարդիկ ամեն ինչի ընդունակ են, էլի եմ ասում` դժբախտ ցուցակների, դժբախտ մանդատի եւ դժբախտ Ազգային ժողովի, որովհետեւ այն, ինչ թողել ենք այդ կառույցում, այլեւս որեւէ կապ չունի քաղաքական ինստիտուտ համարելու հետ: Պարզապես, խելամիտ չէ, որովհետեւ ամեն ինչ ավերվեց: Այսօր քաղաքականություն, քաղաքական դեբատներ, գոյություն չունեն: Ով ավելի բարձր հայհոյի ու բղավի, նրա ձայնն է անցում, եւ այս ամենը ներդրեց հենց Նիկոլը: Եվ փաստացի ատելության այնքան սերմեր կային գցված, որ դրանք աճեցին ու զարգանում են: Այսօր ընդդիմությունը մի ելք ունի` համախմբվել, կարծում եմ` երեք նախագահների մեծ դաշինքի լինելիության շնորհիվ միայն կարելի է ինչ-որ բան փոխել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ.  Կոչումով բժիշկ. Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վատացած մասնակիցներից մեկին շտապեց օգնություն ցուցաբերել պրոֆեսոր Արմեն ՉարչյանըԱյս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ ՔոչարյանԴանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրումՌոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)Եղանակը Հայաստանում մայիսի 9-ինՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգումԹող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան ՕհանյանՄահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ ԿիրակոսյանըԿոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվելՆոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներՀաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. ԲաբուխանյանՈ՞վ է Նիկոլ Փաշինյանի պապըԱրոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսինՆոր հաղթանակները` ընդամենը ժամանակի հարց ենՄայիսի 9-ի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ ՄիշուստինինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք, մահացել է 10 մարդԱյսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար. ՓաշինյանՀՀ մարմնամարզիկները «Քութաիսիի Գավաթ - Մեր Ապագա Օլիմպիականները» միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով են վերադառնում տուն«Տարե՛ք էս աղջկան». Նիկոլ Փաշինյանը ախրանիկին հրահանգեց հեռացնել իրեն «Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս» հարցը տված լրագրողին (Video)ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ. ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆ «ԵՍ ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ ՏԵՂ ՈՒՆԵՄ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՄ ՊԱՊԵՐՈՎ».ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸՏԵՆՑ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԲԱՅՐԱՔԹԱՐՆ ԻՆՉԻ Ա ԱՄԵՆ ԳՆՈՎ ՍՈՂՈՍԿՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐ. ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Ռոսկոսմոս»-ի և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնացները Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել են Երկրի բնակիչներինՆիկոլ Փաշինյանը հարյուրավոր ախրանիկների ուղեկցությամբ գնացել է Եռաբլուր. տեսախցիկների առջև ծնկում է զոհերի շիրիմների մոտ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը, թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը Կորոնավիրուսի դեմ մեկ բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել են ՌուսաստանումՊետական համակարգի աշխատակիցներին սպառնացել են հետապնդումներով և աշխատանքից ազատելով. ԱՀ պատգամավորը ահազանգում էԵրբ գյուղ հասանք, Ստեփանակերտից արդեն լուրը հասել էր, որ Հայոց բերդաքաղաքն ազատագրված է...  Երթ-միջոցառում, որի արդյունքում ակնկալվում է ստանալ աննախադեպ մեծ չափերի Հայոց եռագույնըՓաշինյանն այսօր մեկնում է Գեղարքունիք. Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել այցի գրաֆիկը.MediaportԱնգելա Մերկել. Մենք պարտավոր ենք պահել նացիզմի ժամանակ զոհվածների հիշատակըՄի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ».Էլբակեան ԷդգարՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել դատավոր Բեկթաշյանի նկատմամբՓաշինյանը Եռաբլուրում է. ոստիկանները, անվտանգության աշխատակիցներն ու սպորտային հագուստով մարդիկ խոչընդոտում են Tert.am-ի և News.am–ի աշխատանքը (տեսանյութ)Մենակ Կապիտուլյանտ վիժվածքը Շուշին հանձնելուց հետո կարար Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրողին իր արյունոտ ձեռքերով մեդալ տար.Նարեկ Սամսոնյան2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին.Տիգրան ԱբրահամյանՄայիսի 9-ը մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով․ Գարեգին Բ Օրվա հանդիպումների անոնսՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 10-ից 16-ըՀաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ ՍարգսյանՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուՀՀ ԱՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում չի օգտագործել դեղամիջոց, որը նվազեցնում է մահացությունը․ Փաստահավաք խումբԱրմեն Մելիքյանը,Կարեն Ասլանյանն ու Հայկ Մնացականյանը Տոկիոյի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր նվաճեցին Վահագն Վերմիշյանը դատի է տվել ՓաշինյանինՆախագահը դիմել է ՍԴՄալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց«Իրավունքի» լուրը հաստատվեց, Կամո Ցուցուլյանը նշանակվեց փոխոստիկանապետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ