ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Եղանակը Հայաստանում մայիսի 9-ին Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգում Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան Օհանյան Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը Կոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվել Նոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներ Հաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. Բաբուխանյան Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի պապը


ԱՀԱ ԹԵ ՈՒՐ Է ՆԻԿՈԼԸ ՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Միջազգային

Դատելով նախօրեին ԱԺ-ում ունեցած Նիկոլի ելույթից, նա մասնավորապես Արցախի հարցում փորձում էր այս միտքն առաջ տանել՝ 20 տարի դիվանագիտական ու ռազմական առումով բան չեն արել, ու ինչպե՞ս կարող էինք 2 տարում այդ ամենը շտկել: «Ինչպես չենք կարողացել 20 տարի Զինված ուժերում չարածը անել 2 տարում, այնպես էլ չենք կարողացել բանակցային գործընթացում չարածը անել երկու տարում»,- ասաց նա՝ գրեթե «լացակումած» հավելելով. «Այո, չենք արել, եւ դա մեր ձախողումն է, դրա համար ես ստանձնում եմ անձնական պատասխանատվություն»:

 

ՀԻՆ «ԱՖՅՈՐԱՆ»՝ ՆՈՐՈՎԻ

Այն, որ սա հերթական սադրանքն է, հասկանալի է: Պարզապես այս հարցից գլուխ հանենք՝ ինչո՞ւ 20 տարի: Դա պարզ է՝ ուզում է նորից առաջ տանել սեփական այն մոտեցումը, թե՝ երկրորդ եւ երրորդ նախագահները բան չեն արել: Այսինքն, ուզում է ասել, թե առաջին նախագահն ամեն ինչ ճի՞շտ է արել. այդպես է ստացվում: Բայց ահա ամենատարօրինակը. ԼՏՊ-ի խոսնակ Արման Մուսինյանն արագորեն անդրադարձավ Նիկոլի ելույթին, թե՝ «Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միեւնույնն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»: Դե, սա արդեն իսկական «խոզություն» է. Նիկոլն իր քաղաքական քավորին ազատի մեղքի բեռից, նա էլ, ի պատասխան, հայհոյի՞: Չնայած, Մուսինյանը կոշտ արձագանքի առիթ ուներ. իրականում Նիկոլը ԼՏՊ-ին էլ չխնայեց, հայտարարելով, թե՝ «2018-ի ամռանը առաջին նախագահի հետ հանդիպում է եղել, եւ կարող եմ գաղտնիք բացել, թե ինչ է ասել ինձ: Ասել է՝ «Հողերն արդեն պետք է տաս»: Իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս»:

Հասանք ամենաէականին. այսպիսով, Նիկոլն իր դիվանագիտական խայտառակ պարտությունը փորձում է նորից «բացատրել» բազմիցս ասած այն տարբերակով, թե բոլորն իրենից ի սկզբանե սպասում էին հողերի հանձնում: Բայց ո՞ր հողերի մասին է խոսքը: Նիկոլն էլ է անուղղակի խոստովանում, որ մինչ պատերազմն օրակարգում է եղել հայտնի «5+2»՝ իր ելույթում ասելով, թե 2020 թվականի հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստից հետո. «Համաձայն պայմանավորվածության ես զանգել եմ ՌԴ նախագահին ու ասել եմ, որ մենք ուզում ենք հրադադար Ադրբեջանի տարածքների 5+2 ձեւաչափով վերադարձի պայմանով: Մի պայման, որը նախկինում էլ միջնորդների կողմից ՀՀ-ին առաջադրված է եղել ամենատարբեր ֆորմատներով...»: Բայց ահա այդ ժամանակ, երբ Պուտինը խոսել է Ալիեւի հետ, նա արդեն չի ցանկացել այդ տարբերակը. «Պարզ է դարձել, որ Ադրբեջանը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեջ պահանջը...»: Նաեւ, որ արդեն ցանկանում է ոչ թե 5+2 բանաձեւը, այլ՝ «7 տարածքների վերադարձ»:  Մինչդեռ, հիշեցնենք, որ Պուտինը հայտարարել է մինչ այդ՝ հոկտեմբերի 10-ին եղած քննարկումների մասին, որը Նիկոլը ձախողել է Շուշիի պատրվակով: Այդ պահին դեռ Հադրութը գրավված չէր, ու նաեւ՝ հենց 5+2-ն էր օրակարգում: Ինչու Նիկոլը մինչ այդ չհամաձայնեց, ինչու նախօրեին ելույթում շրջանցեց հոկտեմբերի 10-ի մասին Պուտինի հայտարարությունը, հասկանալի է: Սակայն հիշեցնենք, որ պարզապես այստեղ ֆիքսեցինք հիմնական փաստը՝ ընդհուպ  հոկտեմբերի 10-ը, այսինքն՝ նաեւ պատերազմի շեմին օրակարգում հենց 5+2-ն էր, այսինքն, ԼՏՊ-ն Նիկոլից պահանջել է հենց այդ տարածքները վերադարձնել: «Ինչի՞ դիմաց», շարունակում է իր մերժումը բացատրել Նիկոլը: Այստեղ նաեւ հիշեցնենք, որ 2019թ. սկզբներին Մինսկի խումբը եւս ներկայացրեց իր պաշտոնական առաջարկը՝ 5+2 սխեման, Արցախի համար միջանկյալ կարգավիճակ եւ կարգավիճակի որոշումը հետագայում՝ հանրաքվեով: Նիկոլն արդարանում է, թե՝ Ադրբեջանը պատերազմից առաջ էլ, ընթացքում էլ չի ընդունել ԼՂ կարգավիճակի ճշգրտման օրակարգը. «Սա եղել է, ուշադրություն դարձրեք, 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ու 2020 թվականի 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը»: Միգուցե: Սակայն Ապրիլյան քառօրյան այդ իրադարձություններից բավականին շուտ էր ավարտվել, շատ բան էր փոխվել: Կրկնենք, այդ փոփոխությունների արդյունքում էր, որ ՄԽ-ն խոսում էր ինչպես միջանկյալ կարգավիճակի, այնպես էլ՝ ապագա հանրաքվեի մասին: Այսինքն, ինչքան էլ հիմա Նիկոլն արդարանա, մեկ բան միանշանակ է՝ ընդհուպ  սեպտեմբերի 26-ը հենց ՄԽ-ի այդ առաջարկն է եղել օրակարգում: Ընդ որում, առանց Նիկոլի ասելու էլ, սա միանշանակ է. կրկնենք, ՄԽ-ն այդ առաջարկը պաշտոնապես է ներկայացրել, ու Նիկոլը երբեւէ չի ասել, թե դա կեղծ է, նման բանակցային օրակարգ չկա: Ի վերջո, նույն ելույթում Նիկոլն անգամ խոստովանեց, թե հիմա էլ համանախագահները պատրաստակամ են՝ շարունակել բանակցային գործընթացը հայտնի սկզբունքների շրջանակներում. «Իսկ այդ սկզբունքներից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշում է ենթադրում»:  Ընդ որում, նաեւ առնվազն անցած օգոստոսից ակնհայտ էր, որ չստորագրելու հետեւանքը լինելու է նոր պատերազմը: Հենց այդ սխեմայի տակ էլ Նիկոլը ստորագրություն չի դրել, եւ այստեղ մեղքը ոչ մի նախկինի, արածի ու չարածի վրա էլ դնել չի կարող: Ու պարզ հարց՝ ինչո՞ւ:

 

ԱԼԻԵՎԻ ՈՒ ՆԻԿՈԼԻ «ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ» ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ

Ահա այստեղ է, որ հերթական անգամ ի հայտ է գալիս նույն հարցը՝ իսկ այդ ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլի եւ Ալիեւի հայտարարությունները պարբերաբար գալիս ու նույն կետում իրար են միանում: Այսպես, հազիվ էր Ալիեւն օրերս հայտարարել, թե՝ «Մենք հավատում ենք, որ հակամարտության էջը փակ է: Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի հետ հնարավոր խաղաղ համաձայնագրի մասին», երբ Նիկոլը հերթական անգամ սկսեց առաջ տանել կոմունիկացիաների թեման ու նույն «շուստրի» տեսքով: Թե, ուզում ենք մետաղաձուլական գործարան եւ նոր ատոմակայան կառուցել, բայց պետք է ճանապարհները բաց լինեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր իմաստ ստանա. «Այդ դեպքում դեպի Իրան եւ Ռուսաստան երկաթուղային ճանապարհի բացումը հատկապես կարեւոր է Հայաստանի համար: Կասկածում եմ, որ Ադրբեջանը ապակառուցողական մոտեցում կցուցաբերի այդ հարցում»: Կարճ ասած, որ ճանապարհների բացումը Հայաստանի համար ծայրահեղ անհրաժեշտություն է, բայց Ալիեւն ամեն ինչ կփորձի ձախողել: Մինչդեռ Ալիեւը, որ ճանապարհների բացման հեռանկարը համարում էր իր հերթական «մեծագույն հաղթանակը», իր հերթին է տոնայնությունը փոխել՝ ձայնակցելով Նիկոլին: Ըստ Հեյդարովիչի. «Առաջին հերթին, ի՞նչ պետք է անի Հայաստանը: Պետք է հրաժարվի Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, նորից գրի իր Սահմանադրությունը... Կառավարությունը ցանկանում է ամրապնդել իր քաղաքական դիրքերը... Թող Սահմանադրությունից բացառեն Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները»: Քանի որ. «Եթե Հայաստանը ցանկանում է վերջ դնել դժվարություններին՝ կապված հաղորդակցությունների հետ, ապա պետք է դառնա տարանցիկ երկիր: Որքանով ինձ հայտնի է, Թուրքիայի կառավարությունը պատրաստ է: Այդպիսով, գնդակը Հայաստանի կողմում է»: Կարճ ասած, թող Հայաստանը հրաժարվի Ցեղասպանությունից, եւ ճանապարհները կբացվեն: Ու պատահակա՞ն էր, որ միաժամանակ Հայաստանի իշխանամերձ շրջանակները սկսեցին խոսել թուրքերի հետ հաշտվելուց. նման պատահականություններ չեն լինում: Թե դեպի ուր է գնում այս ամենը, Նիկոլի ելույթին արձագանքելով, ներկայացրեց Միքայել Մինասյանը, ով, գաղնտնիք չա, որ բազմիցս է հանդես եկել Նիկոլի իրական միտումները ներկայացնող եւ գործնականում ամեն անգամ էլ հետագայում ապացուցված բացահայտումներով: Այս անգամ Մինասյանը գրում է. «Հնի ու նորի անբովանդակ աղմուկը բարձրացնելով, նա բացի որ վերադարձնում է իր գոյության իմաստը, փորձում է պահել եւ վերարտադրել իր իշխանությունը՝ ընդդիմության բացարձակ լռության պայմաններում, այլեւ ծածկադմփոց է անում «խաղաղության պայմանագրի»՝ բուռն ընթացող աշխատանքը: Այդ պայմանագիրը փոխարինելու է եռակողմ հայտարարությանը, որի բոլոր դրույթներին Նիկոլն արդեն համաձայնել է»:

Ահա եւ ամբողջը՝ «խաղաղության համաձայնագիր», որի մասին խոսում էր նաեւ Ալիեւը: Բայց մեկ պարզ հարց մնում է. ի վերջո, չի կարող լինել որեւէ «խաղաղության համաձայնագիր», որտեղ դետալային կերպով ֆիքսված չէ Արցախի ճակատագիրը: Ուրեմն, մասնավորապես՝ Արցախի մասով այդ ո՞ր «դրույթներին է համաձայնվել» Նիկոլը: Միամտություն կլիներ մտածել, որ այսքան հաջողություններից ու արցախյան հակամարտությունն ավարտված համարելուց հետո Ալիեւը կհամաձայնի, որ նման համաձայնագրի մեջ սողոսկի թեկուզեւ փոքր դետալ, որը Արցախի համար անկախ ապագայի հեռանկարի մասին կակնարկի: Ու եթե զուգահեռաբար Ալիեւի հաջորդ «պատգամը» եւս մեր իշխանությունները կատարեն՝ հրաժարվեն «Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից», կիրականանա նաեւ Նիկոլի «երազանքը»՝ Ալիեւն այլեւս  «ապակառուցողական մոտեցում կցուցաբերի» ճանապարհների վերագործարկման հարցում, ինչքան էլ որ այն եռակողմ հայտարարության կետերից մեկն է: Ու կունենանք միանգամայն «բարիդրացիական» հարաբերություններ թուրք-ազերիական տանդեմի հետ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրումՌոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)Եղանակը Հայաստանում մայիսի 9-ինՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգումԹող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան ՕհանյանՄահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ ԿիրակոսյանըԿոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվելՆոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներՀաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. ԲաբուխանյանՈ՞վ է Նիկոլ Փաշինյանի պապըԱրոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսինՆոր հաղթանակները` ընդամենը ժամանակի հարց ենՄայիսի 9-ի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ ՄիշուստինինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք, մահացել է 10 մարդԱյսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար. ՓաշինյանՀՀ մարմնամարզիկները «Քութաիսիի Գավաթ - Մեր Ապագա Օլիմպիականները» միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով են վերադառնում տուն«Տարե՛ք էս աղջկան». Նիկոլ Փաշինյանը ախրանիկին հրահանգեց հեռացնել իրեն «Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս» հարցը տված լրագրողին (Video)ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ. ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆ «ԵՍ ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ ՏԵՂ ՈՒՆԵՄ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՄ ՊԱՊԵՐՈՎ».ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸՏԵՆՑ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԲԱՅՐԱՔԹԱՐՆ ԻՆՉԻ Ա ԱՄԵՆ ԳՆՈՎ ՍՈՂՈՍԿՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐ. ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Ռոսկոսմոս»-ի և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնացները Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել են Երկրի բնակիչներինՆիկոլ Փաշինյանը հարյուրավոր ախրանիկների ուղեկցությամբ գնացել է Եռաբլուր. տեսախցիկների առջև ծնկում է զոհերի շիրիմների մոտ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը, թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը Կորոնավիրուսի դեմ մեկ բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել են ՌուսաստանումՊետական համակարգի աշխատակիցներին սպառնացել են հետապնդումներով և աշխատանքից ազատելով. ԱՀ պատգամավորը ահազանգում էԵրբ գյուղ հասանք, Ստեփանակերտից արդեն լուրը հասել էր, որ Հայոց բերդաքաղաքն ազատագրված է...  Երթ-միջոցառում, որի արդյունքում ակնկալվում է ստանալ աննախադեպ մեծ չափերի Հայոց եռագույնըՓաշինյանն այսօր մեկնում է Գեղարքունիք. Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել այցի գրաֆիկը.MediaportԱնգելա Մերկել. Մենք պարտավոր ենք պահել նացիզմի ժամանակ զոհվածների հիշատակըՄի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ».Էլբակեան ԷդգարՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել դատավոր Բեկթաշյանի նկատմամբՓաշինյանը Եռաբլուրում է. ոստիկանները, անվտանգության աշխատակիցներն ու սպորտային հագուստով մարդիկ խոչընդոտում են Tert.am-ի և News.am–ի աշխատանքը (տեսանյութ)Մենակ Կապիտուլյանտ վիժվածքը Շուշին հանձնելուց հետո կարար Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրողին իր արյունոտ ձեռքերով մեդալ տար.Նարեկ Սամսոնյան2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին.Տիգրան ԱբրահամյանՄայիսի 9-ը մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով․ Գարեգին Բ Օրվա հանդիպումների անոնսՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 10-ից 16-ըՀաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ ՍարգսյանՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուՀՀ ԱՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում չի օգտագործել դեղամիջոց, որը նվազեցնում է մահացությունը․ Փաստահավաք խումբԱրմեն Մելիքյանը,Կարեն Ասլանյանն ու Հայկ Մնացականյանը Տոկիոյի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր նվաճեցին Վահագն Վերմիշյանը դատի է տվել ՓաշինյանինՆախագահը դիմել է ՍԴՄալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց«Իրավունքի» լուրը հաստատվեց, Կամո Ցուցուլյանը նշանակվեց փոխոստիկանապետԻշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան ԱբրահամյանՀայկ Մնացականյանը 3:2 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչԳիտնականները սովորել են ջնջել մարդկային հիշողությունըՆԺԴԵՀԻ ԱՐՁԱՆՆԵՐ ՊԵՏՔ Է ՇԱՏ ԴՐՎԵՆ․ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ