Նոր երաժշտական նախագիծ՝ հայաստանյան իրականությունում (Պրեմիերա)
ՄշակութայինԵրաժշտական աշխարհում reverb տերմինը կարեւորագույն նշանակություն ունի վոկալի եւ գործիքի ձայնը հարստացնելու համար։Իսկ Natural Reverb-ը՝ բնական արձագանքը, ձայնագրման ստուդիաներից դուրս երաժշտական նախագիծ է՝ ճարտարապետական կառույցը ձայնագրման ստուդիայի վերածելու համար։
Երգչուհի Նազիկ Բաղդասարյանը (Nazo) եւ երաժիշտ Գարիկ Գեւորգին հայաստանյան հետաքրքիր ճարտարապետական կառույցները վերածում են ձայնագրման ստուդիայի՝ տեղում նվագելով ու երգելով՝ ձայնագրելով տվյալ պահին լսվող ամեն ձայն:

