Ասում են՝ վերևներից մինչև հրաման չլինի, իմ սեփականությունն ինձ չեն վերադարձնի. ՀՀ քաղաքացին ահազանգում է
Հասարակություն
«Իրավունքը» շարունակում քաղաքացիներից ստանալ ամենատարբեր խնդիրներին առնչվող ահազանգեր: Այս անգամ խմբագրություն է դիմել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի բնակիչ Հայկազ Բաղդասարյանը, ով ներկայացրեց հետեւյալ աբսուրդային իրավիճակը.
-Շուրջ մեկ ամիս կլինի Երեւան քաղաքի վարչությունն ինձ կանգնեցրել է աբսուրդային իրավիճակի առաջ: Բաղրամյան-Լեո խաչմերուկում մեքենաս խափանվել էր, մեծ ֆուռ էր, մինչև գնացել էի, որպեսզի օգնություն բերեմ, մեքենաս տեղափոխեմ, եկա տեսա, որ մեքենան շրջապատված է ոստիկաններով։ Ասեցին, որ ճանապարհ եմ փակել ու պետք է մեքենաս տանեն տուգանային հրապարակ։ Արդեն մեկ ամիս է, ինչ մեքենաս ինձ չեն վերադարձնում։ Երևանի ոստիկանության վարչության հետաքննիչը, ում անունը Սարգիս է, ինձ ասում է, մինչեւ վերևներից չասեն՝ մեքենադ քեզ չի վերադարձվի։ Էդ մեքենայով ես իմ օրվա հացն եմ վաստակում։ Չգիտեմ, թե արդեն ում դիմեմ։ Դիմել եմ գլխավոր դատախազին, պատասխանել են, որ հարցը իրենց տիրույթում չի։ Մեքենաս ապօրինի կերպով պահում են՝ ասելով, որ վերևներից մինչև հրաման չլինի, իմ սեփականությունն ինձ չեն վերադարձնի։ Ստիպված դիմում եմ լրատվամիջոցին, որպեսզի խնդիրս բարձրաձայնվի։