Այս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ Քոչարյան Դանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Եղանակը Հայաստանում մայիսի 9-ին Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգում Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան Օհանյան Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը Կոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվել Նոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներ


Հասարակության մեջ «չգիտեմ» ասելու բարդույթ կա,  դրա համար էլ այս օրին ենք հասել. Թամամյան

Թեմա

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ Գևորգ Թամամյանը կարծում է, որ երբ դիմացդ մարդու առողջությունն է ու կյանքը, անթույլատրելի է անձնական ամբիցիաներով շարժվելը։

- Պարոն Թամամյան, արդեն կորոնավիրուսի 3-րդ ալիքն է ակտիվացել, այս մասին ի՞նչ կասեք։

- Ես էպիդեմիոլոգ չեմ, այդ մասին նեղ մասնագետներին կխնդրեմ հարցնեք։ Ոչ թե խուսափում եմ պատասխանել, որովհետեւ չեմ կարող վիրուսի մասին ինչ-որ տեղեկություններ հայտնել, կամ ավելի քիչ եմ տիրապետում այն հնարքներին, որ մի երկու հոդվածներից մեջբերումներ անեմ, պարզապես դրա համար գոյություն ունեն նեղ մասնագետներ, նրանց խոսքը պետք է լինի որոշիչ։ Մեր դժբախտություններից մեկն այն է, որ բոլորը խոսում, լուրջ վերլուծություններ են անում կորոնավիրուսի մասին, այդ աղմուկով խլացնելով ինֆեկցիոնիստի ու էպիդեմիոլոգի խոսքը։ Ուռուցքաբանը պետք է խոսի ուռուցքաբանության մասին, ինֆեկցիոնիստը՝ ինֆեկցիոն հիվանդությունների։ Մենք ամեն ինչ խառնել ենք իրար։ Հասարակության մեջ «չգիտեմ» ասելու բարդույթ կա,  դրա համար էլ այս օրին ենք հասել։ Ինչ-որ անլուրջ միջավայր է ստեղծվել, ինչի հետեւանքով էլ նաև կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվեցինք։

- Սա գալիս է մեր հասարակության անկարգապահությունից ու անտեղյակությունի՞ց։

- Նժդեհն ասել է․ «Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն»։ Օրինակ, եթե դպրոցում երեխաներին առողջ ապրելակերպ եմ դասավանդում, նրանց ասում եմ՝ չծխեք, պատմում եմ ծխելու վնասակար ազդեցությունների մասին,  բայց հետո՝ ընդմիջման ժամանակ լսարանի դիմաց կանգնած ծխում եմ, երեխաները կընկալե՞ն այդ մեսիջը։ Իհարկե՝ ոչ։ Հիմա նույնն այս տարբերակն է, եթե կորոնավիրուսի դեմ պայքարն ի սկզբանե անլրջացվել է, վերածվել շոուի, էլ ի՞նչ ենք պահանջում հասարակությունից։ Հասարակության հետ ճիշտ կոմունիկացիան, մասնագետների ներգրավվումը շատ կարևոր է։ Մեկ տարի առաջ կազմալուծվեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, որտեղ լավագույն մասնագետներն էին աշխատում։ Այս կենտրոնի կորուստը կարող ենք լուրջ մասնագիտական և մարդկային կորուստ համարել,  որը չափազանց բացասական եմ գնահատում երկրի համար։ Կորոնավիրուսի հենց առաջին օրերին իմ կարծիքն արտահայտել եմ հանրային՝ ասելով, որ սա այն հարցն է, որի շուրջ պետք է ամբողջ բժշկական հանրությունը համախմբվի և քայլեր  ձեռնարկենք, բայց... Երբ դիմացը մարդու առողջությունն է՝ կյանքը,  այստեղ անձնական ամբիցիաներով շարժվելն անթույլատրելի է։ Համոզված եմ, որ ժամանակը միշտ ամեն ինչ իր տեղը դնում է։

- Սեպտեմբերին, երբ Աննա Հակոբյանը հրաժարվեց «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից, շատերի համար անակնկալ էր, ըստ Ձեզ, ինչո՞ւ նման որոշման եկավ նա։

- «Ժպիտների քաղաքը» հիմնադրվել էր 2014 թվականին՝ մի խումբ  բժիշկների կողմից, որոնց մեջ նաև ես էի։ Ստեղծման միակ նպատակը Հայաստանում ուռուցքաբանությունը և արյունաբանությունը զարգացնելն էր։ Օրինակ, 2016 թվականին «Ժպիտների քաղաքը»՝ Հարվարդի համալսարանի հետ համատեղ, Հայաստանում ստեղծեց քաղցկեղի առաջին հոգեսոցիալական ծառայությունը։ Նույն թվականին կազմակերպվեց նաև խոշոր միջազգային կոնգրես, որի ժամանակ Հայաստան եկան աշխարհահռչակ ուռուցքաբաններ և արյունաբաններ։ 2018  թվականի հեղափոխությունից հետո, «Նվիրիր կյանք» հիմնադրամը, որը մինչ այդ բավականին լայն գործունեություն էր ծավալել, աջակցություն էր ցուցաբերել  երեխաներին, հայտարարեց, որ այդ պահին սառեցնում է գործունեությունը։ Ես եղել եմ նաև «Նվիրիր կյանքի» փորձագիտական խմբի անդամ, հոգաբարձուների խորհրդի հետ համատեղ նաև հավաքվում էր փորձագետների խումբը։ Եվ քանի որ անորոշ իրավիճակ էր, և այդ օրը նույն առիթով տիկին Հակոբյանը հարցազրույց տվեց, արտահայտելով իր մտահոգությունը և պատրաստակամությունը, ընկերներիցս մեկի միջոցով դիմեցի նրան, հանդիպեցինք, խոսեցինք հիմնադամի և խնդիրների մասին, հետո հավաքվեցինք Հայաստանում գործող բոլոր հիմնադրամների հետ միասին։ Քննարկումներից մեկի ժամանակ որոշում կայացվեց, որ պիտի այդ բեռը վերցվի և «Ժպիտների քաղաքի» հիմքի վրա շարունակվի այդ գործը։ Առաջարկեցինք տիկին Հակոբյանին, որ գլխավորի հիմնադրամը, որպեսզի կարողանանք համատեղ նորից գումարներ հավաքել երեխաների բուժման համար, ինչն էլ, կարծում եմ, բավականին լավ կազմակերպվեց ամբողջ թիմի աշխատանքի արդյունքում։ Մինչ օրս չի եղել մի երեխա, որը չստանա անհրաժեշտ բուժումը և այդ ամենը ամբողջությամբ անվճար։ Համենայնդեպս, այդ երկուսուկես տարվա ընթացքում շատ մեծ աշխատանք կատարվեց՝ մանկական ուռուցքաբանության ոլորտում։ Պարտավոր եմ նշել, որ այդ ընթացքում Աննա Հակոբյանի հետ մեր համագործակցությունը շատ պրոդուկտիվ եղավ։ Իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելու պատճառների մասին ճիշտ չի լինի, որ ես պատասխանեմ, որովհետեւ անձամբ ես էլ չեմ հարցրել։

- «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն այժմ զբաղեցնում է Բագրատ սրբազանը։

- 2018 թվականին մենք բժիշկներով ենք խնդրել Բագրատ Սրբազանին, որ լինի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Բացի այն, որ նա մեր ազգի ամենալուսավոր մարդկանցից մեկն է, գրեթե տասը տարի անընդհատ այցելում էր կլինիկա և այնտեղ բուժվող երեխաներին իր հոգևոր օրհնությունն էր բերում։ Նրա ներկայությունը շատ կարևոր էր։ Իսկ վերջերս խորհրդի անդամների կողմից եղավ առաջարկ Սրբազանին՝ ղեկավարել հիմնադրամը, նա էլ համաձայնվեց ստանձնել այդ ծանր գործը։ 

Այս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ ՔոչարյանԴանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրումՌոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)Եղանակը Հայաստանում մայիսի 9-ինՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգումԹող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան ՕհանյանՄահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ ԿիրակոսյանըԿոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվելՆոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներՀաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. ԲաբուխանյանՈ՞վ է Նիկոլ Փաշինյանի պապըԱրոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսինՆոր հաղթանակները` ընդամենը ժամանակի հարց ենՄայիսի 9-ի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ ՄիշուստինինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք, մահացել է 10 մարդԱյսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար. ՓաշինյանՀՀ մարմնամարզիկները «Քութաիսիի Գավաթ - Մեր Ապագա Օլիմպիականները» միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով են վերադառնում տուն«Տարե՛ք էս աղջկան». Նիկոլ Փաշինյանը ախրանիկին հրահանգեց հեռացնել իրեն «Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս» հարցը տված լրագրողին (Video)ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ. ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆ «ԵՍ ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ ՏԵՂ ՈՒՆԵՄ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՄ ՊԱՊԵՐՈՎ».ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸՏԵՆՑ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԲԱՅՐԱՔԹԱՐՆ ԻՆՉԻ Ա ԱՄԵՆ ԳՆՈՎ ՍՈՂՈՍԿՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐ. ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Ռոսկոսմոս»-ի և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնացները Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել են Երկրի բնակիչներինՆիկոլ Փաշինյանը հարյուրավոր ախրանիկների ուղեկցությամբ գնացել է Եռաբլուր. տեսախցիկների առջև ծնկում է զոհերի շիրիմների մոտ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը, թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը Կորոնավիրուսի դեմ մեկ բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել են ՌուսաստանումՊետական համակարգի աշխատակիցներին սպառնացել են հետապնդումներով և աշխատանքից ազատելով. ԱՀ պատգամավորը ահազանգում էԵրբ գյուղ հասանք, Ստեփանակերտից արդեն լուրը հասել էր, որ Հայոց բերդաքաղաքն ազատագրված է...  Երթ-միջոցառում, որի արդյունքում ակնկալվում է ստանալ աննախադեպ մեծ չափերի Հայոց եռագույնըՓաշինյանն այսօր մեկնում է Գեղարքունիք. Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել այցի գրաֆիկը.MediaportԱնգելա Մերկել. Մենք պարտավոր ենք պահել նացիզմի ժամանակ զոհվածների հիշատակըՄի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ».Էլբակեան ԷդգարՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել դատավոր Բեկթաշյանի նկատմամբՓաշինյանը Եռաբլուրում է. ոստիկանները, անվտանգության աշխատակիցներն ու սպորտային հագուստով մարդիկ խոչընդոտում են Tert.am-ի և News.am–ի աշխատանքը (տեսանյութ)Մենակ Կապիտուլյանտ վիժվածքը Շուշին հանձնելուց հետո կարար Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրողին իր արյունոտ ձեռքերով մեդալ տար.Նարեկ Սամսոնյան2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին.Տիգրան ԱբրահամյանՄայիսի 9-ը մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով․ Գարեգին Բ Օրվա հանդիպումների անոնսՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 10-ից 16-ըՀաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ ՍարգսյանՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուՀՀ ԱՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում չի օգտագործել դեղամիջոց, որը նվազեցնում է մահացությունը․ Փաստահավաք խումբԱրմեն Մելիքյանը,Կարեն Ասլանյանն ու Հայկ Մնացականյանը Տոկիոյի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր նվաճեցին Վահագն Վերմիշյանը դատի է տվել ՓաշինյանինՆախագահը դիմել է ՍԴՄալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց«Իրավունքի» լուրը հաստատվեց, Կամո Ցուցուլյանը նշանակվեց փոխոստիկանապետԻշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան ԱբրահամյանՀայկ Մնացականյանը 3:2 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ