Թուրքիայում կորոնավիրուսի ռեկորդային դեպքեր են գրանցվել
Միջազգային
Թուրքիայում երեք օր շարունակ կորոնավիրուսային հիվանդացության ռեկորդային թվով դեպքեր են գրանցվում։ Ապրիլի 2-ին գրանցվել է 42 308 դեպք։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում ապրիլի 2-ից 5-ը ժամը 21։00-5։00-ն պարետային ժամ է սահմանվում։
Նշենք, որ Թուրքիայում հունվարի սկզբից մեկնարկել են պատվաստումները CoronaVac պատվաստանյութով, մարտից երկրում օգտագործում են նաև Pfizer պատվաստանյութը։ Առաջին փուլով պատվաստվել են բժիշկները, ուսուցիչները։ Այս ընթացքում պատվաստվել է 16 մլն մարդ, որոնցից 7 միլիոնը ստացել է պատվաստանյութի կրկնակի չափաբաժին։