Բայդենը չեղյալ է հայտարարել իր նախորդի ստորագրած յոթ հրամանագրերը Մտահոգված եմ` չափազանց լուրջ. ՀՀ ներքին գործերի նախկին նախարար «Ասում էին՝ արի այստեղ». ադրբեջանցիներին այդքան մոտ հանդիպելն անակնկալ էր Վերիշենի հովվի համար.NEWS.am Իրանը Երեւանին եւ Բաքվին զսպվածության եւ փոխադարձ սահմանները հարգելու կոչ է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ`տեղում ծանոթանալու իրավիճակին Քննություն է տարվում՝զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ Էլինար Վարդանյանը «Հայաստան» դաշինքին առաջին կին թեկնածու լինելու լուրերի մասին Ո՞ւմ խորհուրդ չի տրվում բողկ ուտել Այն բարձունքից,  որտեղ այս պահին տեղակայված է թշնամին վերահսկվում է Պարսկաստանի հետ կապող միակ ճանապարհը, Սիսիան օդանավակայանը. ԳՇ նախկին պետ «Ժողովուրդ». Անկախ պատգամավորների նոր նախագիծը՝ Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի վերաբերյալ


Ձեռքները հասավ Ծիծեռնակաբերդին. լավ, էս անհասներին ո՞ր ջերմոցից են «քաղում», ուզում եմ հասկանալ. որ շարունակում են քայքայել Հայի կոդը

Հասարակություն

<<Քեզ համար>> զինվոր հայրենանվեր նախագծի հեղինակ ակտիվ իրականացնող, հայտնի, պրոֆեսիոնալ լրագրող, մեր գործընկեր Գայանե Զարգարյանը անդրադարձել է թրքասիրությամբ տոգորված որոշ իշխանիկների թրքահաճո հայտարարություններին, գրելով.

Ենթադրենք, որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ճանաչում է, ի՞նչ է տեղի ունենում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել գուժել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Դիտարկմանը, թե Հայաստանն աշխարհից խնդրում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն հիմա հայտարարություններ է տեսնում, որ ՀՀ-ն ուզում է ցեղասպանողների հետ հարաբերություն կառուցել, Աղազարյանն արձագանքել է․ «Իսկ աշխարհը, որ ասում է՝ Թուրքիա, եթե մի քիչ համը հանես, Ցեղասպանությունը կճանաչեմ, դա լա՞վ է»։
Դիտարկմանը, թե ՀՀ-ին դրանից «ոչ տաք է, ոչ սառը», պատգամավորն արձագանքել է․ «Ներողություն եմ խնդրում, հայ ժողովուրդ, վաղը որ Թուրքիան Ցեղասպանությունը ճանաչում է, ի՞նչ է տեղի ունենում դրանից հետո, «ուգլ» եք կոխում, բրդում եք, դու հայրենասեր ես, թե դավաճան ես»։…

Հ. Գ 1


Անկեղծ ուզում եմ հասկանալ. լավ, արդյո՞ք աղազարյան հովիկը իրականություն է… Արդյո՞ք հայը, զտարյուն հայը, արդյո՞ք աղազարյան հովիկի նման շփոթմունքը՝ Սիմանթոյի, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի, Կոմիտասի…սերունդների աչքերին կարող է նայել, ու ասել, որ ոչ բարով-խերով ինքն էլ է հայ…ում երակներում՝ պարզել է պետք , թե որ «սորտի» արյուն է հոսում…

Զարմանալու, ցնդելու բան է. ունենալ Կոմիտաս, ում «սիրտը ճաք տվեց» սեփական ժողովրդի բնաջնջումից, եւ դար հետո ահավասիկ ունենալ աղազարյան հովիկ անունով մի մունետիկ, նիկոլի ապերախտ մի վկա, ով պիտի գուժեր բոթը. «Ինչ է տեղի ունենում, երբ Թուրքիան ճանաչում է Հայոց ցեղասպանություն»:
Չէ, աշխարհիս վերջն է սա…

Ի Սեր Աստծո. Հայի անունն էլ չտաք, Հայի անվան տակ հանդես չգաք, խորհրդարան էլ չներխուժեք, ու մեր փոխարեն որոշումներ չկայացնեք. անամոթներ ու անհայրենիք մանկուրտներ, որ գրավել եք երկրի բարձրագույն ամբիոնը:


Ձեր պես անգոների ուղեղի մեջ հասկացել ենք, որ պտուտակահանով անգամ անհնար է խցկել՝ ինչ բան է հայն ու հայրենիքը, ինչ բան է հաղթանակն ու պարտությունը, ինչ ասել է ցեղասպանության ճանաչում ու պահանջատիրություն…ուստի այսուհետ որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ հանդես չգալ Հայի անունից…
Բավ է, ձեր ժանգոտ գործիքակազմով ոտնահարեք հայի պատիվն ու արժանապատվությունը: Բավ է, շարունակեք բարբարոս թուրքի ջրաղացին ու յաթաղանին ջուր լցնել…

Լավ, Նիկոլ.դու էս բիոզանգվածին ո՞ր լաբարատորաներում ես ստանում, էս անհասներին որտեղի՞ց ես պեղում, կամ ո՞ր ջերմոցից ես «քաղում», ուզում եմ հասկանալ:
Ուզում եմ հասկանալ, դու ի՞նչ ես խառնում սրանց կերի հետ, Նիկոլ…ինչով ես սրանց «բտում», ու շարունակում քայքայել ՀԱՅԻ ԿՈԴԸ:

Դեռեւս ամիսներ առաջ, այդ կանխազգացողությունը կար. որ դուք ձերոնցով, ձեր անպատասխանատու թայֆայով մոտենում եք մեր տներին…
բայց որ այսպիսի արագությամբ, այսպիսի գայլային ախորժակներով ու թրքաբարո հռետորաբանությամբ կարող էիք մագլցել ու հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ անկեղծ չէի սպասում: Ախ մոռացել էի, Ծիծեռնակաբերդն էլ՝ տխուր ու մռայլ տեսք ունի…դուք ինչպես կարող էիք թուրքի կոկորդին մնացած այդ հսկա ոսկորն էլ չփոշիացնել, մանրացնել…
Չէ ո՞ր, ձեզ մոտ լավ է ստացվում
կզելն ու ծնկելը, նիկո՛'լ…
Պարզապես դուք ու Ձեր նմանները, հովիկ աղազարյաններն ու ձեր կերպերը ի՞նչ գործ ունեն խորհրդարանում, ի՞նչ գործ ունեն մեր անունից որոշումներ կայացնելու, ու օրենքներ դակելու, որ այսօր էլ մենք ստիպված լինենք քաղելու այս աղետալի պատմության ու ողբերգության դառը պտուղները:

Նիկո՛լ, հող հանձնելուց ու հազարավոր լուսավոր մեր տղերքին հողին հանձնելուց հետո, վկաներդ՝ բթամիտ երեսփոխաններդ.
հիմա էլ հող են նախապատրաստում մի ամբողջ ազգի պատմություն ջնջելու, ու հայոց պահանջատիրությունը մորթելո՞ւ….ո՞ր իրավունքով, նիկո՛լ...Չի ստացվելու. ուշքի արի ու հեռացի՝ խունտայիդ հետ միասին նիկո՛լ: Հային գլորեցիք անդունդ, էլ ինչքա՞ն, էլ ո՞ւր, մորթվում ենք նիկոլ…


Հ. Գ 2


Իսկ մեր Լուսավոր ու Հերոս Տղաները…
հովիկ աղազարյան,եւ աղազարյանատիպեր բոլոր… ականջներդ լայն բացեք, եւ լսեք.հազարավոր մեր զոհերը՝ նախ եւ առաջ անդառնալի մեր կորուստն են, մեր վիշտն են, մեր ողբերգությունն են:
Բայց նրանք այո, նախ եւ առաջ մեր Հերոսներին կյանք տված ծնողների ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ, ու նաեւ ցանկացած պատվախնդիր հայի…այն հայի, ում համար թանկ ու անգին է հայ զինվորը, հայը, հողը, մայր Հայրենիքը:

Ադրբեջանա-թուրքական բարբարոս ու ցեղասպան դաշինքը, այլեւս չեմ կասկածում. անշեղորեն կիրականացնի «Մեծ Թուրան»-ի ծրագիրը, քանի դեռ ձեզ պես անհայրենիք հարճերը շարունակում են  մնալ իշխանության ղեկին:

Հ.Գ 3


Եւ Նիկո՛լ, ստատուսներ գրելուց առաջ էլ, սթափվի՛ր, հետո ձոնիր.
հաղթանակ՝պարտությունից հետո…

Անշուշտ, ցանկացած հայ հպարտ է մեր ֆուտբոլի հավաքականի հաղթանակով, բայց տեղին չէ, ու առնվազն բարոյական չէ, զուգահեռներ անցկացնել ցեղասպանության այս նոր էջի՝ արցախյան նոր գոյամարտի պարտության եւ ֆուտբոլի հավաքականի հաղթանակի միջեւ… «Մասկիրովկան» խիստ անհաջող էր. նման ստատուս կարող էիր գրել՝ առնվազն Շուշին ու Հադրութը հետ բերելուց հետո միայն, Նիկո՛լ….

Այս նամակն էլ՝հատուկ ձեր անհաս թայֆայի համար եմ հրապարակում. մի քանի անգամ կարդացեք, գուցե տեղ հասնի… աղազարայն հովիկ ու ազոյանական հովիկներ բոլոր.

 

ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ԵՂԵՌՆԸ


Հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ թուրքական կառավարությունն իրականացրեց հայերի բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը՝ արյունալի գործողություններ ձեռնարկելով թե՛ հասարակ ժողովրդի, թե՛ մտավորականության դեմ։ Կազմելով մտավորականների 2 խումբ՝ թուրք ոճրագործներն աքսորեցին նրանց Այաշ եւ Չանգր։ Առաջին ցուցակում ընդգրկվածներն անմիջապես սպանվեցին, իսկ երկրորդ ցուցակի մտավորականությունը (այդ թվում՝ Կոմիտասը) բռնեց աքսորի 7-շաբաթյա երկար ու դաժան ճանապարհը՝ գիտակցելով իր ողբերգական վախճանը։
Ֆիզիկական և հոգեկան ցնցումներ, ճնշվածություն. այսպիսին էր տիրող վիճակն աքսորավայրում։
Առաջին հարվածը Կոմիտասը ստացավ այն ժամանակ, երբ իր երգով ուզում էր ընկերներին հասկացնել գալիք արհավիրքի մասին։ Հանկարծ ոստիկանի սահմռկեցուցիչ հարվածն ընդհատեց նրա երգը։ Անսպասելի հարվածի ուժգնությունից Կոմիտասը սփրթնեց և չկարողացավ շարժվել...
Մեկ ուրիշ անգամ, անցնելով դիակների և մահացող մարդկանց միջով՝ կոմպոզիտորն ականատես եղավ մի աղեկեզ տեսարանի. թուրք ոստիկանն աննկարագրելի դաժանությամբ ու հաճույքով պատռեց երկունքի ցավով տառապող կնոջ փորը, իսկ նորածնի ճիչը խեղդեց իր ուժգին հարվածով։ Մոր և որդու դժոխային տառապանքն ու դաժան մահը մինչև հոգու խորքը ցնցեցին Կոմիտասին. այդ պահին նա ի վիճակի չէր նույնիսկ խոսել...


...Չանգրի ճանապարհին տեղի ունեցած դեպքը նույնպես անջնջելի հետք թողեց կոմպոզիտորի հիշողության մեջ։ Այն աքսորյալները, որոնց մեջ դեռ մի փոքր ուժ կար, գնացել էին խմելու ջուր հայթայթելու։ Բաժակ չլինելու պատճառով պետք է խմեին դույլից։ Տեղյակ լինելով Կոմիտասի նրբանկատությանն ու խիստ մաքրասիրությանը՝ նրա ընկերները՝ Սիամանթոն եւ Դանիել Վարուժանը, խմելու հնարավորությունն առաջինն ընձեռեցին նրան։ Սակայն, Կոմիտասը դեռ չէր հասցրել մի կում անել, երբ անգութ ոստիկանը խլեց նրա ձեռքից ջրով լի դույլն ու շպրտեց այն...Կոմպոզիտորն անկենդան հայացքով մտավ իր վրանը. նրա գունատությունը վախեցրեց այնտեղ եղած բժիշկներին։ Մեկ ժամ անց Կոմիտասը դուրս եկավ, միացավ ընկերներին։ Վերջիններս նրան ջուր առաջարկեցին, սակայն, թախծոտ ժպիտը դեմքին՝ նա հրաժարվեց։ Կոմպոզիտորը սկսեց խոսել ինքն իր հետ՝ արտասանելով ինչ-որ անհասկանալի բառեր։ Գիշերը շատ անհանգիստ անցկացրեց...
Հաջորդ օրը, շարունակելով Չանգր տանող ճանապարհը, Կոմիտասը մի զառամյալ, կեղտոտ էշ տեսավ բլրի լանջին։ Հավաքելով իր փարաջայի փեշերը՝ նա հարգանքով խոնարհվեց, ողջունեց էշին և բացականչեց. «Մի՛ շտապեք, ընկերնե՛ր, թույլ տվեք, որ ոստիկանն անցնի» ։
Շատերն այս խոսքերը որպես հումոր ընդունեցին, սակայն բժիշկներ Թորգոմյանն ու Սեւակը, լավ իմանալով Կոմիտասին, հոգեկան խանգարվածության տարրեր նկատեցին։
Վերջիններիս առկայության մասին է վկայում նաև հետևյալ դեպքը։ Աքսորավայրում, զգալով իրենց ողբերգական վախճանը, հայ մտավորականության ներկայացուցիչները խնդրեցին Կոմիտասին երգել «Տեր, ողորմեա» -ն։ Վերջացնելով երգը և լսելով ընկերների հեծկլտոցն ու հառաչանքը՝ կոմպոզիտորն հանկարծ համակվեց հիստերիկ ծիծաղով։ Սարսափահար եղած ընկերների՝ Կոմիտասին հանգստացնելու ջանքերն ապարդյուն անցան...
Երեք ամսվա տանջանքներից հետո հրաման եկավ կոմպոզիտորին վերադարձնել աքսորավայրից, և ազդեցիկ անձանց միջնորդությամբ հրաշքով փրկված իր երկու ընկերների՝ բժիշկ Թորգոմյանի և խմբագիր Քեչյանի հետ Կոմիտասին բերեցին Կոստանդնուպոլիս։
Նրա թողած վերջին գրության մեջ, երբ բորբոքված ուղեղում դեռ չէին մարել գիտակցության վերջին կայծերը, հնչում է անելանելիությունն ու խոր հուսահատությունը. «Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ աներևույթ և անզուսպ ալիքներ հախուրն կհուզեն ի խորս մեր հալածական եւ ողբեգալի կենաց ծովու։ Անմիտ որսորդներ բոլորած, միամիտ ձկներ ցանցած։ Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա։ Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն...Ու՞ր է մեր խոհական Խորենացին, թող ելլե արյունաքամ հողու տակեն և ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը...
Սիրտս փլած է...» ։
Կոմիտասի հետ կայացած հանդիպումից հետո այսպես է հիշում կոմպոզիտորին նրա աշակերտուհի Աղավնի Մեսրոպյանը. «Մենք Քեչյանների տանն էինք, երբ ականատես եղանք մի սրտաճմլիկ տեսարանի։ Կոմիտասը, չխնամված տեսքով, կանգնած էր մուտքի մոտ և շրջապատված էր աքսորվածների ընտանիքների անդամներով, որոնք ցանկանում էին իրենց հարազատներից տեղեկություններ իմանալ։
«Նրանք էլ կվերադառնան։ Մի՛ հապաղեք, նամակներ ու հեռագրեր գրեք նրանց, եղեք սրտակից կանայք ու մայրեր...» ։
Ապա նետվելով Քեչյանի մահճակալի վրա ու խեղդվելով արցունքների մեջ՝ ավելացրեց. «Ա՜խ, ինչպե՞ս չստեմ, ինչպե՞ս չխաբեմ մեր այրիացած քույրերին։ Ոչ ոք չի տեսել մեր ազգային ողբերգության վերքերը... Այդ ապրումները մեզ կխելագարեցնեն» ։
Ճակատագրի բերումով այդպես էլ եղավ։ Կոմիտասը դարձավ 1915 թվականի Մեծ եղեռնի ականատեսն ու հրաշքով փրկված «զոհը» ։
Հայ ժողովրդի ողբերգությունը կանխորոշեց երաժշտության հանճարի դաժան կյանքի հետագա 20 տարիների ընթացքը...

 

Բայդենը չեղյալ է հայտարարել իր նախորդի ստորագրած յոթ հրամանագրերըՄտահոգված եմ` չափազանց լուրջ. ՀՀ ներքին գործերի նախկին նախարար«Ասում էին՝ արի այստեղ». ադրբեջանցիներին այդքան մոտ հանդիպելն անակնկալ էր Վերիշենի հովվի համար.NEWS.amԻրանը Երեւանին եւ Բաքվին զսպվածության եւ փոխադարձ սահմանները հարգելու կոչ է արելՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ`տեղում ծանոթանալու իրավիճակինՔննություն է տարվում՝զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿԷլինար Վարդանյանը «Հայաստան» դաշինքին առաջին կին թեկնածու լինելու լուրերի մասինՈ՞ւմ խորհուրդ չի տրվում բողկ ուտելԱյն բարձունքից,  որտեղ այս պահին տեղակայված է թշնամին վերահսկվում է Պարսկաստանի հետ կապող միակ ճանապարհը, Սիսիան օդանավակայանը. ԳՇ նախկին պետ«Ժողովուրդ». Անկախ պատգամավորների նոր նախագիծը՝ Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի վերաբերյալՀայտնի են ապագայի 10 մասնագիտությունները«Փաստ». Տեղերում չեն ուզում ասոցացվել այս իշխանությունների հետ«168 ժամ». Վերելակից՝ Սեւ լիճ․Ալիեւ-Փաշինյան կապի գաղտնիքներըՔանի դեռ Նիկոլը Հայաստանում իշխանության ղեկին է, Ալիևների ընտանիքի համար ապագա կա, և այդ ապագան պայծառ է.Կարեն Վրթանեսյան«Ժողովուրդ». Սահմաններին տեղի ունեցածն Արտակ Դավթյանի թերացումն էՍյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն.Արման ԹաթոյանԱլեն Սիմոնյանին ասեք, որ էս ամեն ինչի ավարտից հետո աշխարհի ցանկացած ծայրում ինքն իրա սեփական կաշվի վրա զգալու ա հայրենիքի յուրաքանչյուր հանձնած սանտիմետրի գինը.Նարեկ ՍամսոնյանՍրանք պետք է գնան՝ լավով, թե վատով, արդեն կարևոր չէ, հակառակ դեպքում, բոլորս՝ առանց բացառությունների, մեր հայրենիքում ապրելու հնարավորություն այլևս չենք ունենալու.Տիգրան Աբրահամյան«Հրապարակ». Սյունեցիները չեն պատրաստվում Իշխանասարը զիջել թշնամուն«Հրապարակ». Փաշինյանը որոշել է իր ցուցակը համալրել իշխանամերձ բիզնեսմեններովԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներումՆԻԿՈ՛Լ, ԱՆՀԱՊԱՂ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ ՀԱՅՏԱՐԱՐԻ. ՀԻՄԱ ՄԵՐ ԳՈՅԻ ՊԱՅՔԱՐՆ է ՆԻԿՈ՛Լ, ԵՒ ՀԱՅԸ ՊԻՏԻ ՀԱՂԹԻ. ՃԱՆԱՉՎԱԾ ԼՐԱԳՐՈՂԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸՈրպեսզի անհայրենիք ապագայում ամոթից գետինը չմտնես. Հայը պարտավոր է հաղթել (Տեսանյութ)Սահմանը չի ներում ավելորդ քուն, ավելորդ խոսք, ավելորդ վախ. Շահե ԱճեմյանԱննա Հակոբյանը պատրաստվում է գաղտնի մեկնել ԱՄՆ, որտեղ հանդիպելու է հրեական ու սորոսական համայնքների հետՍթափվե՛ք, սա մի նոր գենոցիդ է. Սարգիս ՍիմոնյանՆկատողություն է տվել մայիսի 17֊ով, այնինչ այսօր մայիսի 14֊ն էԱՄՆ Պետդեպը կոչ է անում Բաքվին անհապաղ դուրս բերել զորքը Հայաստանի հետ սահմանիցԽուճապ չկա, ամեն ինչ գնում է իր հունով. պաշտպանության նախարարՀՀ ՄԻՊ֊ը դիմում է սփյուռքինՔանի այս վիժվածքներն են իշխանության, ժողովուրդ իմացե´ք, ո´չ խաղաղություն եք ունենալու, ո´չ անվտանգություն, ո´չ էլ հաց. Գևորգ ԳևորգյանՉի բացառվում, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ոչ իր կամքով. ռազմական փորձագետ Ավստրիական զարգացման բանկի գործադիր խորհրդի անդամ Սաբինե Գաբերի հարցազրույցըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՑՐԵԼ ԵՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՂԵՏԻՓաշինյանի ծրագրերը պարզապես չեն համընկնում Հայաստանի շահերի հետ. ՑիգանոկԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԶարեհ Սինանյանին անգամ իշխանությո՞ւնը չի վստահումԲանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը․ Նիկոլ ՓաշինյանԱԼԻԵՎԸ ՊԵՏՔ Է ՇՏԱՊԻ, ՔԱՆԻ ԴԵՌ ՆԻԿՈԼՆ ԻՋԵՎԱՆԻ ԿԱՄ ԲԱՔՎԻ ՃԱՄՓԱՆ ՉԻ ԲՌՆԵԼՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 20 ՀԱՅԱՍՏԱՆ ԿՄՆԱ՞Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել 2 կմ. (տեղորոշում)Տեր-Պետրոսյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ում տիրող իրավիճակը և հնարավոր զարգացումներըՀրանուշ Խառատյանի դուստրը գրական մրցանակաբաշխությանը կներկայացնի Հայաստանը ՀՀ-ն ձեռնարկելու է համարժեք միջոցներ՝ Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար. ԱԺ հայտարարությունըԿհայտարարվի՞ ռազմական դրությունՎաղարշակ Հարությունյանը Շոյգուին ներկայացրել է ստեղծված իրադրությունում հայկական կողմի գործողություններըՓաշինյանը պաշտոնապես դիմել է Տաջիկստանի նախագահինՊետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը` Սյունիքի մասին. Sputnik Արմենիա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ