Այս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ Քոչարյան Դանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Եղանակը Հայաստանում մայիսի 9-ին Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգում Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան Օհանյան Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը Կոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվել Նոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներ


ՀՀ ԱՆ 12 ԺԱՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ԵՎ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈ՞ՒԹ ՆԵՐԿՐԵԼ

Հասարակություն

«Իրավունքը» դեռեւս շաբաթներ առաջ Առողջապահության նախարարությունից հետաքրքրվել է, թե ե՞րբ, ի՞նչ պայմանագրեր եւ ո՞ր ընկերությունների հետ ունի նախարարությունը՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու համար: Եվ ահա ստացել ենք հետեւյալ պատասխանը.

«Տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով նախարարությունը  2020 թվականի սեպտեմբերի 20-ին միացել է Covax Facilty նախաձեռնությանը՝ բնակչության տաս տոկոսի պատվաստման համար: Նախարարության կողմից կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութ դեռեւս ձեռք չի բերվել: Մինչ օրս ՌԴ ուղիղ հիմնադրամի կողմից ՀՀ-ին նիրաբերվել է 2060 դեղաչափ պատվաստանյութ՝ 1030 անձի համար: Առողջապահության նախարարությունը բանակցությունները շարունակում է բոլոր հնարավոր պատվաստանյութ արտադրողների եւ միջազգային ընկերությունների հետ»:

Ամենատարօրինակն այն է, որ այս պատասխանը մեզ տրամադրելուն զուգահեռ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը մասնավորապես ասել էր. «Բրիտանական արտադրության AstraZeneka պատվաստանյութի 24 000 դեղաչափն արդեն Հայաստանում է: Երեւանի ու մարզերի բոլոր պոլիկլինիկաներին այն կբաշխվի շաբաթվա ընթացքում»:

Ուրեմն ինչպես է ստացվում, որ գրավոր այլ բան են ասում, բայց հայտարարում մեկ այլ բան: Կրկին դիմեցինք նախարարություն, եւ ստացանք հերթական տարօրինակ բացատրությունը, թե՝ մեր հարցի պատասխանն ուղարկման էր պատրաստ ուրբաթ օրը, եւ մինչեւ մենք այն կստանայինք, նոր պատվաստանյութն արդեն ձեռք է բերվել: Ստանում ենք այս իրավիճակը: Մենք նախարարությանն ուղղված հարցման պատասխանը ստացել ենք երկուշաբթի՝ էլ.փոստով: Ու քանի որ ասում են, թե այն պատրաստ էր ուրբաթ օրը, պետք է ենթադրել, որ դա  եղել է աշխատանքային ժամի ավարտին մոտ, եւ այն ուղարկել են երկուշաբթի: Ու ահա ողջ զավեշտը. շաբաթ՝ մարտի 28-ի առավոտյան՝ 8:40-ին նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրվեց հաղորդագրություն, թե. «Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ...»: Ստացվում է հետեւյալը. ուրբաթ երեկոյան նախարարությունը դեռ կորոնավիրուսի դեմ «պատվաստանյութ ձեռք չէր բերել», ընդամենը «բանակցությունները շարունակում էր բոլոր հնարավոր արտադրողների եւ միջազգային ընկերությունների հետ»: Ու դրանից հետո, այսինքն մինչեւ շաբաթ առավոտ ոչ միայն հասցրել էր բանակցություններն ավարտել, այլ նաեւ վճարումներ կատարել ու ստանալ պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Հնարավո՞ր է նման բան. ըստ իս՝ բացառվում է: Իսկ դա կնշանակի, որ մեզ ուրբաթ օրը կեղծ պատասխան են տվել, թաքցրել են պատվաստանյութի ձեռքբերման փաստը, մինչդեռ այդ ընթացքում վարել են բանակցություններ, կնքել պայմանագիր եւ ստացել պատվաստանյութը: Կարելի է ենթադրել նաեւ, թե ինչու. «AstraZeneka» պատվաստանյութի հետ կապված հազարումի սկանդալ կա, ու եթե նախարարությունը կանխավ խոստովաներ, որ հենց այդ պատվաստանյութն է ձեռք բերում եւ ոչ թե, օրինակ, մեր դաշնակից Ռուսաստանի «Սպուտնիկ V»-ը, ապա կարող էր այնպիսի սկանդալ պայթել, որ «AstraZeneka» պատվաստանյութը օդից հետ դառնար արտադրողի մոտ: Եթե այս տարբերակն է, ապա կնշանակի, որ տեղի է ունեցել պատվաստանյութի գաղտագողի ձեռքբերում: Մյուս տարբերակն էլ այն կլիներ, որ «AstraZeneka» պատվաստանյութը ձեռք բերվեր առանց որեւէ պայմանագրի: Ասենք, մեր նախարարը զանգահարեր այդ ընկերության ղեկավարին, թե մի 24 հազար դեղաչափ պատվաստանյութ ուղարկի, նա էլ բարձեր ինքնաթիռ ու ուղարկեր: Այ, այդ տարբերակով հնարավոր էր, որ ուրբաթ երեկոյից մինչեւ շաբաթ առավոր պատվաստանյութը հասներ Հայաստան: Բայց նաեւ երեւի անգամ ԱՆ-ում կհասկանան այս երկրորդ տարբերակի զավեշտը: Կա նաեւ այլ հարց՝ հանուն ինչի՞ ձեռք բերեցին այդ  խիստ կասկածելի «AstraZeneka» պատվաստանյութը, որը, հայտնի դարձավ, որ պատրաստվում է փոխել անունը՝ երկարատեւ սկանդալներից ինչ-որ կերպ խուսափելու համար: Միգուցե շատ էժա՞ն էր, «ջրի գնո՞վ են ձեռք բերել», քանի որ որակի մասով գլուխ գովել չեն կարող. անգամ մեր ԱՆ-ն է խոստովանել հիշատակված հաղորդագրության մեջ, որ սույն «պատվաստանյութն ապահովում է՝ ախտանշանային COVID-19-ի կանխարգելում` 76% արդյունավետություն»: Այն դեպքում, երբ մասնավորապես «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը, ըստ տարբեր գնահատումների, 92-95%-ի կարգի է: Ուրեմն, եթե խնդիրը գինն է, ի՞նչ արժեքով են պատվաստանյութը ձեռք բերել: Աբսուրդ է, սակայն խոսելով պատվաստանյութի ձեռքբերման մասին, նախարարությունը «մոռացել էր» իր նախաձեռնությամբ գինը ներկայացնել, քանի որ խոսքը պետական փողերի մասին է: Փորձեցինք պարզել, բայց պարզվեց, որ պետք է գրավոր դիմենք: Կդիմենք, խնդիր չկա: Սակայն այս պահին էլ ակնհայտ է, որ այս 24 հազար դոզայի հետ կապված նախարարությունը լուրջ սկանդալի մեջ է հայտնվելու:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Այս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ ՔոչարյանԴանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրումՌոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)Եղանակը Հայաստանում մայիսի 9-ինՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգումԹող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան ՕհանյանՄահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ ԿիրակոսյանըԿոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվելՆոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներՀաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. ԲաբուխանյանՈ՞վ է Նիկոլ Փաշինյանի պապըԱրոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսինՆոր հաղթանակները` ընդամենը ժամանակի հարց ենՄայիսի 9-ի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ ՄիշուստինինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք, մահացել է 10 մարդԱյսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար. ՓաշինյանՀՀ մարմնամարզիկները «Քութաիսիի Գավաթ - Մեր Ապագա Օլիմպիականները» միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով են վերադառնում տուն«Տարե՛ք էս աղջկան». Նիկոլ Փաշինյանը ախրանիկին հրահանգեց հեռացնել իրեն «Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս» հարցը տված լրագրողին (Video)ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ. ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆ «ԵՍ ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ ՏԵՂ ՈՒՆԵՄ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՄ ՊԱՊԵՐՈՎ».ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸՏԵՆՑ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԲԱՅՐԱՔԹԱՐՆ ԻՆՉԻ Ա ԱՄԵՆ ԳՆՈՎ ՍՈՂՈՍԿՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐ. ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Ռոսկոսմոս»-ի և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնացները Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել են Երկրի բնակիչներինՆիկոլ Փաշինյանը հարյուրավոր ախրանիկների ուղեկցությամբ գնացել է Եռաբլուր. տեսախցիկների առջև ծնկում է զոհերի շիրիմների մոտ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը, թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը Կորոնավիրուսի դեմ մեկ բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել են ՌուսաստանումՊետական համակարգի աշխատակիցներին սպառնացել են հետապնդումներով և աշխատանքից ազատելով. ԱՀ պատգամավորը ահազանգում էԵրբ գյուղ հասանք, Ստեփանակերտից արդեն լուրը հասել էր, որ Հայոց բերդաքաղաքն ազատագրված է...  Երթ-միջոցառում, որի արդյունքում ակնկալվում է ստանալ աննախադեպ մեծ չափերի Հայոց եռագույնըՓաշինյանն այսօր մեկնում է Գեղարքունիք. Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել այցի գրաֆիկը.MediaportԱնգելա Մերկել. Մենք պարտավոր ենք պահել նացիզմի ժամանակ զոհվածների հիշատակըՄի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ».Էլբակեան ԷդգարՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել դատավոր Բեկթաշյանի նկատմամբՓաշինյանը Եռաբլուրում է. ոստիկանները, անվտանգության աշխատակիցներն ու սպորտային հագուստով մարդիկ խոչընդոտում են Tert.am-ի և News.am–ի աշխատանքը (տեսանյութ)Մենակ Կապիտուլյանտ վիժվածքը Շուշին հանձնելուց հետո կարար Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրողին իր արյունոտ ձեռքերով մեդալ տար.Նարեկ Սամսոնյան2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին.Տիգրան ԱբրահամյանՄայիսի 9-ը մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով․ Գարեգին Բ Օրվա հանդիպումների անոնսՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 10-ից 16-ըՀաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ ՍարգսյանՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուՀՀ ԱՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում չի օգտագործել դեղամիջոց, որը նվազեցնում է մահացությունը․ Փաստահավաք խումբԱրմեն Մելիքյանը,Կարեն Ասլանյանն ու Հայկ Մնացականյանը Տոկիոյի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր նվաճեցին Վահագն Վերմիշյանը դատի է տվել ՓաշինյանինՆախագահը դիմել է ՍԴՄալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց«Իրավունքի» լուրը հաստատվեց, Կամո Ցուցուլյանը նշանակվեց փոխոստիկանապետԻշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան ԱբրահամյանՀայկ Մնացականյանը 3:2 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ