Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ.  Կոչումով բժիշկ. Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վատացած մասնակիցներից մեկին շտապեց օգնություն ցուցաբերել պրոֆեսոր Արմեն Չարչյանը Այս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ Քոչարյան Դանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Եղանակը Հայաստանում մայիսի 9-ին Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգում Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան Օհանյան Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը


Մենք չենք պատրաստվում թուլացնել ճնշումը. Հայկ Մամիջանյան

Ներքաղաքական

Հայրենիքի փրկության շարժումը երեկ բացեց շաբաթներ շարունակ փակ պահվող Բաղրամյան փողոցը` միեւնույն ժամանակ հայտարարելով, որ իրենց նպատակն ու օրակարգը մնում է անփոփոխ: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ հետ:

– Բաղրամյանից վրանները հանելն արդյոք հայտնի խոսք դարձած «տաԳԴիկական նահանջ» չէ Հայրենիքի փրկության շարժման կողմից:

– Չէի ուզենա որեւէ ընդհանրություն ունենալ Արծրուն Հովհաննիսյանի հետ` նույնիսկ խոսքային մեջբերումների մակարդակում: Իսկ ինչ վերաբերում է փողոցին, այն փակ պահելը բավական մեծ խնդիրներ էր առաջացնում Արաբկիրի բնակիչների համար, ու առաջին հերթին` հենց քաղաքացիների հորդորով մենք տեղափոխում ենք Բաղրամյանի վրանները Դեմիրճյան փողոց: Մեր պայքարը դավաճանի եւ դավաճանի խունտայի ուսապարկերի հավաքածուի դեմ է, եւ չենք ուզենա որեւէ կերպ անհարմարություն պատճառել քաղաքացիներին: Բայց սա ես նահանջ չէի որակի, որովհետեւ ցայսօր  յուրաքանչյուր գործողություն, որ Հայրենիքի փրկության շարժումն իր առջեւ դրել է, մեծ մասը պսակվել է հաջողությամբ: Փակ ենք պահել երկու հիմնական փողոց կենտրոնում, խաղաղ անհնազանդության ակցիաներ ենք իրականացրել տարբեր փողոցներում, մուտք ենք գործել համալսարաններ, վարչական շրջանի ղեկավարի շենքեր, որտեղ հետագայում, ինչպես պարզվեց, գումար էր բաժանվում` Նիկոլ Փաշինյանի միտինգին մասնակցելու համար եւ այլն: Այնպես որ, զուտ մեր համաքաղաքացիներին ավելորդ անհանգստություն չպատճառելու համար մենք մեր պիկետը տեղափոխում ենք Դեմիրճյան փողոց:

– Բայց համաձայնեք, որ Հայրենիքի փրկության շարժման որեւէ պահանջ մինչեւ այսօր չի իրականացվել` Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել, իսկ Վազգեն Մանուկյանն էլ չի դարձել ժամանակավոր վարչապետի պաշտոնակատար...

– Եթե վերցնենք առավելապաշտական տեսանկյունից, մեր ամբողջական պահանջը, ինչ խոսք, չի իրականացել, այլապես մենք հիմա չէինք լինի ոչ էլ Դեմիրճյան փողոցի վրա: Բայց ցանկացած մեծ հաղթանակ կերտվում է փոքր հաղթանակներով: Ուզում եմ բոլորս հիշենք, թե ինչպես էինք սկսում նոյեմբերի 10-ին հանրահավաքները եւ ինչ մարդաքանակով: Կարծիք ստեղծող մարդիկ` չորս նախագահները, երկու կաթողիկոսները, բուհերը, ԳԱԱ-ն եւ այլն, եւ այլն, բոլորը միացան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ապա ԳՇ-ի հայտարարությունը, որին հետեւեց Զինված ուժերի հայտարարությունը: Այս ամենը, ըստ իս, Հայրենիքի փրկության շարժման փոքր հաղթանակներն են: Իսկ թե ինչքանով են դրանք փոքր, կարելի է երկար վիճել, բայց, իհարկե, դեռեւս չենք հասել մեր վերջնական նպատակին: Դրա համար էլ չենք գնում տուն եւ չենք նահանջում ու չենք պատրաստվում թուլացնել ճնշումը:

«ԱՅԴՊԻՍԻ ԴԱՆԻԵԼՆԵՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՇԱՏ ՈՒՆԻ»

– Պայքարը բավական թափ էր առել, հետո ակցիաների մասնակիցների մարդաքանակը գնալով պակասեց: Ինչո՞ւ վերջնարդյունքը եղավ այն, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակեց տեսանյութ եւ «հրճվում էր», որ իրականում մի քանի մարդ է մնացել Բաղրամյան փողոցը փակող:

– Դանիել Իոննիսյանը շատ դժգույն կյանք ունի, եւ եթե սա իրեն հրճվանքի առիթ է պատճառում, կարող է գնալ մնացած փողոցներն էլ շրջել եւ ուրախանալ դրա վրա, սա չէ խնդիրը: Շատ վիճելի է, որ ես Դանիելի հրճվելու կամ չհրճվելու առիթները մեկնաբանեմ: Իսկ ինչ վերաբերում է մարդաքանակին, ինչպես եւ ցանկացած շարժում, Հայրենիքի փրկության շարժումը ունեցել է իր վերելքները եւ «անկումները»: Ինչ Հայրենիքի փրկության շարժումը ստեղծվել է, անդադար լսում եմ լուրեր այն մասին, որ այն քայքայվել է, փլվել է, ձախողվել է եւ այլն: Բայց, այնուամենայնիվ, այն շարունակում է գործել բավական բարձր արդյունավետությամբ: Անդրադառնալով Դանիելի հրապարակած տեսանյութին` ասեմ, որ մարդիկ ընդամենը վրաններում էին, եւ եթե, ամեն դեպքում, ռիսկ աներ (դե ռիսկն իր մասին չէ) եւ փորձեր մտնել վրանները, կտեսներ, որ այնտեղ մարդիկ են: Եթե վրաններում մարդիկ չլինեին, մենք այդ վրանները չէինք դնի, ուղղակի կկանգնեինք Բաղրամյան փողոցում: Վստահեցնում եմ` Հայրենիքի փրկության շարժման անդամներից որեւէ մեկը չի աշխատում եւ գործում, որպեսզի Դանիելը կարողանա գնահատական տալ: Այդպիսի դանիելներ Փաշինյանը շատ ունի, հիմա այս անգամ օգտագործեց այս Դանիելին, մի ուրիշ անգամ, որպես սադրիչ, ուղարկել էր մի ուրիշ Դանիելի, անունները փոխվում են, բայց էությունը նույնն է: Փաստն այն է, որ Հայրենիքի փրկության շարժումն ունի այնքան հասարակական աջակցություն, որ կարողանում է իրականացնել մի շարք գործողություններ, որոնք արդեն թվարկեցի:

– Կա՞ հիասթափություն, որ շարժման մաս կազմող քաղաքական ուժերից մի քանիսը, որոնց հետ գիշերուզօր պայքարում էիք, ընդամենը Փաշինյանի ֆեյսբուքյան մի գրառմամբ, թե լինելու են արտահերթ ընտրություններ, միանգամից վրաններից տեղափոխվեցին նախընտրական քարոզարշավի պատրաստություններ տեսնելու:

– Որպես ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար` մեր կուսակցության անունից հայտնում եմ, որ մեզ համար ոչինչ չի փոխվել: Մենք ինչպես փողոցային պայքարը անում էինք, շարունակելու ենք: Չէի ասի, որ հիասթափություն կա, որովհետեւ եթե գաք մեր ցանկացած ակցիայի, որին մասնակցում են մեր երիտասարդները, կտեսնեք, թե մարդիկ ինչ ավյունով են պայքարում դավաճանին հեռացնելու համար:

– Այսինքն` գիտեի՞ք` ով է ձեր կողքին կանգնած ու դրա համար էլ չհիասթափվեցի՞ք:

– Հպարտ եմ, որ մեր հարազատ կուսակցության բոլոր սերնդի անդամների շրջանում հիասթափություն չի եղել այս շրջանում եւ չէր էլ կարող լինել: Նույնն էլ Հայրենիքի փրկության շարժման համակարգողն իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ որեւէ բան մեզ համար չի փոխվել: Մի կողմ դնենք արտահերթ ընտրությունները, որովհետեւ ես գիտեմ, որ դրանք կեղծվելու են, բայց նույնիսկ դժվարանում եմ հավատալ Փաշինյանի խոստմանը, որ այն լինելու է: Մի մարդ, ով պատերազմ է փորձել կեղծել, շատ դժվար է նրան հավատալ, մեկ էլ տեսար` հունիսի 1-ի կողմերը հայտարարեց, թե «Քովիդի» թվերը բարձր են, ու չի կարելի ընտրություն անել: Միլիոն պատճառաբանություն կարող է հորինել, որովհետեւ խոսում ենք ՀՀ-ի թիվ մեկ ստախոսի մասին:

«ՄԵԿ ԷԼ ՏԵՍԱՐ` ՇԱԲԱԹՆ ՈՒՐԲԱԹԻՑ ՇՈՒՏ ԵԿԱՎ»

– Ընդունեք, որ այսօր չունենք այնպիսի խորհրդարան, որը երբեւէ կընտրի Վազգեն Մանուկյանին` որպես վարչապետի ժամանակավոր թեկնածու: Այս տարբերակից բացի, այլ հնարավոր սցենար ունի՞ ՀՀԿ-ն:

– Նախ չեմ համաձայնի ձեզ հետ, որովհետեւ մենք ունենք, որոշ բացառություններով, սեփական ձայն չունեցող, սեփական որոշումներ կայացնելու ունակությունից զուրկ, պատահմամբ Ազգային ժողովում հայտնված մարդկանց խումբ, որը սովոր չէ ո՛չ քաղաքական ճնշման, ո՛չ էլ ունակ է թիմային գործելաոճի: Մեկ էլ տեսար` շաբաթն ուրբաթից շուտ եկավ:

– Դե այս ամիսներին տեսանք, որ քաղաքական ճնշումների արդյունքում ընդամենը մի քանի պատգամավոր դուրս եկավ «Իմ քայլը» խմբակցությունից եւ վերջ:

– Երբեք մի համեմատեք հրաժարական տված վարչապետի կարգավիճակը` գործող վարչապետի կարգավիճակի հետ, դրանք երկու շատ տարբեր մեծություններ են: Եկեք սպասեք մինչեւ ապրիլի 23-ից մայիսի 7-8-ը:

«ՄԵՆՔ ԽՐԱՄԱՏԸ ՄԻՇՏ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ»

– Այնուամենայնիվ, եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան, ՀՀԿ-ն ուղիղ մասնակցություն ունենալո՞ւ է, թե՞ հնարավոր է ինչ-որ փուլում սատարի որեւէ այլ ուժի:

– Քաղաքականությունն ահավոր չի սիրում «եթե»-ներ: Երբ ինձ հարցնում են այս մասին, ես էլ հակընդդեմ մի քանի հարց եմ ուղղում` ի՞նչ արտահերթ ընտրություններ, ստախոսի ստատուսի հիման վրա՞: Ժամանակին ֆեյսբուքում ինձ հայտեր էին ուղարկում ընկերանալու` «Անձնական հանդիպում», «Գործնական հանդիպում», «Դինուլ մերսում» պրոֆիլներից, իրենք էլ էին ստատուսներ գրում: Իրենց գրած ստատուսներն ինձ համար մի քիչ ավելի արժանահավատ են, քան Փաշինյան Նիկոլինը: Այս համեմատությունն եմ անում, որպեսզի պատկերացնեք, թե ինչպես եմ վերաբերվում իրեն, իր գրած ստատուսին` արտահերթ ընտրությունների մասին եւ մյուս ստերին: Եվ, ի վերջո, ի՞նչ ֆորմատով ընտրություն է լինելու` 100% համամասնակա՞ն, պահպանվելու է ռեյտինգայի՞նը, փոխվելո՞ւ են շեմերը: Այս մարդն այնքան աբսուրդի մեջ է թաթախվել, որ պատրաստվում է իբր անցկացվելիք ընտրություններից 3 ամիս առաջ Ընտրական օրենսգիրք փոխել: Նույնն է, որ մարդուն ընդունես անգլիական թեքումով դպրոցում 1-ին դասարան ու հոկտեմբերին հայտարարես, որ դեկտեմբերին չինարեն ես ուսումնասիրելու եւ հենց այդ ամիս ավարտական քննություն ես հանձնելու չինարենից: Սա քաղաքագիտական ցանկացած տրամաբանությանը հակասում է: Ի դեպ, սա էլ է լինելու շատ լավ պատրվակ` ընտրությունները հետաձգելու: Երբ փոխի Ընտրական օրենսգիրքը, ասելու է` դե չգրված օրենքներով առնվազն 6 ամիս հետո պետք է լինեն ընտրությունները: Տարբերակ է Նիկոլի համար` սուտ ասելու: Հաջորդ հարցն էլ այն է, թե ի՞նչ կարգավիճակ է ունենալու Նիկոլ Վովայի Փաշինյանն այդ ընտրությունների ժամանակ:

– Լինելու է ժամակավոր վարչապետի պաշտոնակատար...

– Դուք մեջբերում եք Ալեն Սիմոնյանի ասածը, մինչդեռ նրա ստատուսներն ինձ համար մի քիչ ավելի վատն են, քան թե Նիկոլինը: Արժանահավատության տեսանկյունից` ինձ համար այդ եռյակի առաջին տեղում «Մերսում Դինուլն է», հետո` Նիկոլ Փաշինյանը, ապա` նոր Ալեն Սիմոնյանը: Այնպես որ, մի քանի հարցեր կան, որոնց պատասխանները մինչեւ տրված չլինեն, արտահերթի մասին պատասխան տալը շատ բարդ է լինելու: Բնականաբար, ՀՀԿ-ն, լինելով վերջին խայտառակ ընտրությունների արդյունքում ՀՀ 4-րդ քաղաքական ուժը եւ Հայրենիքի փրկության շարժման գործունեության ընթացքում էլ ունենալով տեսանելի դերակատարություն, որեւէ քաղաքական պրոցեսին, ինչպես ասել է մեր կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, դիտորդ երբեք չի լինելու եւ ինչպես ասել է մեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը` մենք քաղաքական խրամատ լքող տղաներ եւ կանայք, աղջիկներ չենք, մեր խրամատը միշտ մինչեւ վերջ ենք պահում: Մեր ավագ ընկերները սա արել են 90-ականներին, մեր տարեկիցները արել են ապրիլյանին ու վերջին պատերազմում, եւ մեր ամբողջ կուսակցությունն արել է իր ողջ գործունեության ու գոյության ընթացքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ.  Կոչումով բժիշկ. Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վատացած մասնակիցներից մեկին շտապեց օգնություն ցուցաբերել պրոֆեսոր Արմեն ՉարչյանըԱյս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ ՔոչարյանԴանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրումՌոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)Եղանակը Հայաստանում մայիսի 9-ինՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգումԹող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան ՕհանյանՄահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ ԿիրակոսյանըԿոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվելՆոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներՀաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. ԲաբուխանյանՈ՞վ է Նիկոլ Փաշինյանի պապըԱրոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսինՆոր հաղթանակները` ընդամենը ժամանակի հարց ենՄայիսի 9-ի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ ՄիշուստինինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք, մահացել է 10 մարդԱյսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար. ՓաշինյանՀՀ մարմնամարզիկները «Քութաիսիի Գավաթ - Մեր Ապագա Օլիմպիականները» միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով են վերադառնում տուն«Տարե՛ք էս աղջկան». Նիկոլ Փաշինյանը ախրանիկին հրահանգեց հեռացնել իրեն «Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս» հարցը տված լրագրողին (Video)ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ. ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆ «ԵՍ ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ ՏԵՂ ՈՒՆԵՄ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՄ ՊԱՊԵՐՈՎ».ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸՏԵՆՑ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԲԱՅՐԱՔԹԱՐՆ ԻՆՉԻ Ա ԱՄԵՆ ԳՆՈՎ ՍՈՂՈՍԿՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐ. ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Ռոսկոսմոս»-ի և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնացները Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել են Երկրի բնակիչներինՆիկոլ Փաշինյանը հարյուրավոր ախրանիկների ուղեկցությամբ գնացել է Եռաբլուր. տեսախցիկների առջև ծնկում է զոհերի շիրիմների մոտ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը, թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը Կորոնավիրուսի դեմ մեկ բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել են ՌուսաստանումՊետական համակարգի աշխատակիցներին սպառնացել են հետապնդումներով և աշխատանքից ազատելով. ԱՀ պատգամավորը ահազանգում էԵրբ գյուղ հասանք, Ստեփանակերտից արդեն լուրը հասել էր, որ Հայոց բերդաքաղաքն ազատագրված է...  Երթ-միջոցառում, որի արդյունքում ակնկալվում է ստանալ աննախադեպ մեծ չափերի Հայոց եռագույնըՓաշինյանն այսօր մեկնում է Գեղարքունիք. Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել այցի գրաֆիկը.MediaportԱնգելա Մերկել. Մենք պարտավոր ենք պահել նացիզմի ժամանակ զոհվածների հիշատակըՄի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ».Էլբակեան ԷդգարՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել դատավոր Բեկթաշյանի նկատմամբՓաշինյանը Եռաբլուրում է. ոստիկանները, անվտանգության աշխատակիցներն ու սպորտային հագուստով մարդիկ խոչընդոտում են Tert.am-ի և News.am–ի աշխատանքը (տեսանյութ)Մենակ Կապիտուլյանտ վիժվածքը Շուշին հանձնելուց հետո կարար Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրողին իր արյունոտ ձեռքերով մեդալ տար.Նարեկ Սամսոնյան2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին.Տիգրան ԱբրահամյանՄայիսի 9-ը մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով․ Գարեգին Բ Օրվա հանդիպումների անոնսՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 10-ից 16-ըՀաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ ՍարգսյանՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուՀՀ ԱՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում չի օգտագործել դեղամիջոց, որը նվազեցնում է մահացությունը․ Փաստահավաք խումբԱրմեն Մելիքյանը,Կարեն Ասլանյանն ու Հայկ Մնացականյանը Տոկիոյի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր նվաճեցին Վահագն Վերմիշյանը դատի է տվել ՓաշինյանինՆախագահը դիմել է ՍԴՄալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց«Իրավունքի» լուրը հաստատվեց, Կամո Ցուցուլյանը նշանակվեց փոխոստիկանապետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ