Սեւանում բերման են ենթարկել ՀՅԴ անդամ Գուրգեն Սաղաթելյանին. yerkir.am Չէի ուզում ասել, բայց ստիպված եմ ասել. Սենոր Հասրաթյան Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար երթուղիներ «Քաղաքացիական հարթակ» վերլուծական կենտրոնի ղեկավարը. բարձր պաշտոն է ստացել «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունում Դավաճանի տեղը կախաղանում է. Տեսանյութ 18+ Մոտ մեկ ժամ շարունակ անկանոն կրակոցներ են հնչել Դիցմայր գյուղի ու Փայլասարի հատվածներում Ռազմական դրության ծախսերի 120 մլրդ դրամից 52 մլրդ-ն է հատկացրել «Հայաստան» հիմնադրամը. Կառավարությունը հավանություն տվեց 2020-ի պետբյուջեի տարեկան հաշվետվությանը Արցախցի դեռատի ծանրորդուհի Էլինա Նազարյանը աղջիկների ՀՀ փոխչեմպիոնուհի դարձավ Իմ տեսակետը կհայտնեմ խորհրդի նիստին. Դատավոր Ազարյանը` Բուլգակովին ցիտելու համար Բադասյանի հարուցած վարույթի մասին Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. The Wall Street Journal


Ի՞նչ է ձեզ հետ կատարվում, հայե՛ր, որտե՞ղ է ձեր ուղեղը. Տեր-Գրիգորյանց

Ներքաղաքական

Հայերը ոսկորի պես կանգնած են թուրքական աշխարհի կոկորդին: Իսկ ովքե՞ր մեզ դարձրին ոսկոր, հենց իրենք` թուրքերը, սակայն այստեղ իր դերակատարությունն ուներ նաեւ Ռուսաստանը: Այս տեսակետին է 90-ականներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ ՌԴ-ում բնակվող ԽՍՀՄ եւ ՀՀ գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ:

- Թուրքերը ոչնչացրին 1,5 միլիոն հայերին, իսկ դրանից հետո` ռուս բոլշեւիկները 1921 թվականի մարտի 16-ին եղբայրական դաշինք կնքեցին ցեղասպան Թուրքիայի հետ եւ խլեցին Նախիջեւանը: Ապա նաեւ ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որով խլեցին Ղարաբաղը մեզնից: Այդպես կամաց-կամաց Հայաստանի տարածքը դարձավ ընդամենը 29 հազ. քառ. կմ: Փառք Աստծո, շնորհիվ Նժդեհի մեզ մնաց Զանգեզուրը, եւ կեցցեն նրանք, ովքեր կանգնեցրին նրա արձանը Երեւանում: Եվ որպեսզի գոնե ունենայինք մեկ դաշնակից` մենք փորձեցինք ռուսական անկլավ ստեղծել Հայաստանում, ինչպիսին Գյումրիի ռուսական ռազմաբազան է: Մինչդեռ որոշ հայեր գոռում էին, թե թող գնան այստեղից: Մինչդեռ եթե ռուսներն էլ բազան հանեն եւ հեռանան Հայաստանից, այդտեղ ոչ ոք չի մնա: Ի վերջո, Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, եւ անհրաժեշտ է ունենալ գոնե մեկ ուժեղ դաշնակից, ինչպիսին այսօրվա Ռուսաստանի Դաշնությունն է, որն ունի ատոմային զենք, խոշորագույն զինված ուժեր եւ հեղինակավոր նախագահ, իսկ հայերը դեռ պոչ են խաղացնում: Հայաստանում չկան նույնիսկ գործարաններ, որտեղ ծանր հրետանու համար արկեր արտադրվեն ու փամփուշտներ, միայն հիմա է, որ այդտեղ սկսել են փամփուշտներ արտադրվել: Իսկ ձեզ համար այդ ամենն անում է ՌԴ-ն: Դուք չեք էլ պատկերացնում, թե այս կռվի ընթացքում ինչ միջոցներով եւ ինչպես է Ռուսաստանը կարողացել տարբեր երկրների միջոցով զենք մատակարարել` փակ սահմաններով եւ փակ օդային տարածքով: Իսկ ի՞նչ արեց Հայաստանի ղեկավարությունը, հրամայեց հետ քաշվել, եւ թողեցին մեծ քանակի զինամթերք ու փախան: Մի տեղում թողեցին մեծ քանակի զենք եւ փախան, իսկ մյուս տեղերում զենքը չէր բավարարում:

– Պարոն գեներալ, կարծում եք` արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ կոնկրետ մարտավարական սխալնե՞ր են եղել:

– Մի՞թե չէին կարդացել Հայրենական մեծ պատերազմի պատմությունը, որ հետ քաշվելիս պետք է ամեն ինչ պայթեցնել եւ ոչնչացնել` կամուրջները, գործարանները, ենթակառուցվածքները, որպեսզի հակառակորդն այն չօգտագործի: Իսկ հայերը հատուկ թողեցին այդ ամենը, եւ իրենք էլ չկարողացան պաշտպանվել: Կամ, օրինակ, պատերազմի ժամանակ ստեղծվում է երկրի պաշտպանության գլխավոր կոմիտե: Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը, նա վերցրեց իրեն խորհրդական մի մարդու, ով ռազմական գործում ընդհանրապես ոչինչ չի հասկանում: Մի՞թե կարելի էր այդպիսի հիմարություն անել: Դեռ լավ է, որ Հայաստանի զորքը չմտավ Ղարաբաղ, որովհետեւ հակառակ դեպքում` պատերազմ կսկսվեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Իսկ այդ ժամանակ Թուրքիան կասեր, որ իրենց երկրորդ պետության ապահովության համար հարձակվում են Հայաստանի վրա: Նիկոլ Փաշինյանը բղավում էր, թե հրավիրում է կամավորների, որ գնան պատերազմ: Լսե՛ք, ի՞նչ կամավորներ, եթե պատերազմ էր գնում ահաբեկչական զինված հանցագործների դեմ: 200 հազարանոց զինված խմբավորումը հարձակվել էր փոքրիկ Ղարաբաղի Պաշտպանության բանակի վրա: Պետք էր մոբիլիզացիոն պլան կազմվեր եւ իրականում ռազմական դրություն հաստատվեր: Մինչդեռ կամավորականները գնում էին զինկոմիսարիատ, ասում էին, որ` օրինակ, սակրավոր եմ, իսկ նրան տալիս էին զենքը եւ ասում` ահա գնա այսինչ դիրքը, փոխանակ նրան ուղարկեին ականապատելու կամ ականազերծելու ինչ-որ տարածքներ: Արդյունքում ավտոմեխանիկը կռվում էր զենքով, եւ կատարյալ խառնաշփոթ էր ստեղծվում: Ի՞նչ է ձեզ հետ կատարվում, հայե՛ր, որտե՞ղ է ձեր ուղեղը: Հենց սխալ հրահանգների պատճառով էլ ամեն ինչ քայքայվեց, եւ վաղուց պարզ էր, որ այս պատերազմն ավարտվելու է պարտությամբ:

– Ըստ Ձեզ, միտումնավո՞ր են որոշ գործողություններում ձախողել հնարավոր ամեն ինչ:

– Ուղղակի ամեն ինչ խառնեցին իրար: Կարծես թե, աջ ձեռքով բռնեին ձախ ականջը, ձախ ձեռքով` աջը: Տպավորություն էր, որ հատուկ է արվում, որովհետեւ անգամ անտաղանդ հիմարը չէր կարող անել այդպես: Ներողություն, եթե կոպիտ եմ իմ գնահատականների մեջ, բայց հոգիս ցավում է® Այս պատերազմում խախտված էին բոլոր ռազմական օրենքները եւ մարտական գործողությունների բոլոր կանոնները: Ամբողջ ռազմական քաղաքականությունը տակնուվրա էր, ամեն ինչ գլխիվայր էր: Ախր հնարավոր էր գոնե դիմադրել, եւ պետք է խոնարհվել հայ ժողովրդի առաջ, հայ սպաների ու զինվորների, ովքեր, այնուամենայնիվ, 44 օր շարունակ պայքարում էին ծայրահեղ իսլամիստականների դեմ: Վերջերս ՀՀ պաշտպանության նախարարը ելույթ ունեցավ եւ ասաց, որ պետք է փոփոխություններ անել բանակում: Սա ճիշտ քայլ է, պետք է փոխել ամբողջ համակարգը, կառուցվածքը, ղեկավարումը, որովհետեւ պատերազմը ցույց տվեց, որ այժմ պետք է այլ համակարգ ընտրել ղեկավարման: Այժմ ձեր դեմ պատերազմում է ոչ միայն Ադրբեջանը, այլ ամբողջ թուրքական աշխարհը` թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությամբ, որի բանակը երկրորդն է համարվում ՆԱՏՕ-ում` ԱՄՆ-ից հետո:

– Թուրքական հեռուստաալիքները վերջերս ներկայացրել էին իրենց հեղինակած աշխարհի նոր քարտեզը, ըստ որի, մինչեւ 2050 թվականն Անկարայի իշխանության ներքո պետք է անցնեն մի շարք տարածքներ, այդ թվում` ՌԴ-ի հարավային շրջաններից: Սա նշանակո՞ւմ է, որ պետք է սպասել նոր պատերազմի:

– Իրենք ամբողջ կյանքում էլ ցանկացել են գրավել մեծ տարածքներ եւ նախեւառաջ ոչնչացնել Հայաստանը, հետեւաբար միշտ էլ ունեին ինչ-որ քարտեզներ: Սա ընդհանրապես գաղտնիք չէ: 90-ականներին էլ իրենք ունեին նույն պլանը` վերցնել Ղարաբաղը, Զանգեզուրը, միանալ Նախիջեւանի հետ եւ հարձակվել Երեւանի վրա: Այսպես էր մտածում Ադրբեջանը այն ժամանակ եւ հիմա, որը կրկնում եմ` թուրքական երկրորդ պետությունն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սեւանում բերման են ենթարկել ՀՅԴ անդամ Գուրգեն Սաղաթելյանին. yerkir.amՉէի ուզում ասել, բայց ստիպված եմ ասել. Սենոր ՀասրաթյանԱպրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար երթուղիներ«Քաղաքացիական հարթակ» վերլուծական կենտրոնի ղեկավարը. բարձր պաշտոն է ստացել «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունումԴավաճանի տեղը կախաղանում է. Տեսանյութ 18+Մոտ մեկ ժամ շարունակ անկանոն կրակոցներ են հնչել Դիցմայր գյուղի ու Փայլասարի հատվածներում Ռազմական դրության ծախսերի 120 մլրդ դրամից 52 մլրդ-ն է հատկացրել «Հայաստան» հիմնադրամը. Կառավարությունը հավանություն տվեց 2020-ի պետբյուջեի տարեկան հաշվետվությանըԱրցախցի դեռատի ծանրորդուհի Էլինա Նազարյանը աղջիկների ՀՀ փոխչեմպիոնուհի դարձավԻմ տեսակետը կհայտնեմ խորհրդի նիստին. Դատավոր Ազարյանը` Բուլգակովին ցիտելու համար Բադասյանի հարուցած վարույթի մասինԲայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. The Wall Street JournalՓոխհատուցում ստանալու համար զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկվել զոհվածների 3039 գործ. ՊՆ ներկայացուցիչ«Քիչ են՝ 2-3 հոգի». փոխոստիկանապետը հերքում է լուրերը, թե ավելի քան 100 սյունեցի է բերման ենթարկվելՀաշմանդամության կարգավիճակ չունեցող, սակայն վիրավորում ստացած 9000 քաղաքացու միանվագ վճարվել է 500 հազար դրամ. Ալեքսանդր Ավետիսյան Ընկերներ չենք. Փաշինյանի երբեմնի մտերիմ, այսօր նախարար դարձած ընկերն է՞լ ուրացավՀայտնի են շախմատի 2021թ ՀՀ պատանեկան առաջնության 1-ին չեմպիոններըՏԵՍԱՆՅՈՒԹ.«Ազգի ձայն» կուսակցության եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման ` Գյումրու գրասենյակի պաշտոնական բացման արարողությունըԶինծառայողների ապահովագրության հիմնադրամում առկա է անհետ կորածների 556 գործ. ՊՆ ներկայացուցիչՌԴ-ում ԱՄՆ դեսպանը մեկնել է Վաշինգտոն (լուսանկար)Դավաճանին հեռացնելու ամենաարդյունավետ և կարճ ճանապարհը հանրային ճնշումն է․ քաղաքագետՀեռացի՛ր, թող մենք մեր հայրենիքի պատառների վրա պետություն պահենք. Նաիրա ԿարապետյանԱյս հանցավոր քրգործը «թխող» ողջ ուղղահայացը չի ներվելու՝ հրաման տվողից մինչև վերջին «ուսադիրավոր»․ Ռ․ ՄելիքյանՆա կործանված անձնավորություն է, մահացել է, քաղաքական դիակ է, միայն թաղման օրը դեռ հայտնի չէ․ Գ․ Պետրոսյան (Video)Քաղաքացիներն իրենց շղթայել են կառավարության շենքի դարպասներին, որպեսզի Փաշինյանը չկարողանա մուտք գործել ներսԱպրիլի 23-ին ժամանակավորապես կդադարեցվի Սարուխան, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ համայնքների գազամատակարարումըՍյունիքում ՌԴ սահմանապահների մեքենայի ուղեկցմամբ վարչապետի շրջելը լավագույնս է արտացոլում իրավիճակը․ Տ.ԱբրահամյանԲիլբաոն չի հյուրընկալի Եվրո-2020-ի խաղերըԱՊՐԻԼԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸNYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել ենՌումբերի զարկ էր, մահագոչ, Արցախն էր, սևաթույր հագել.Newsmedia.am ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ Նավթի համաշխարհային գներն ընկնում են«Հպարտ քաղաքացու օրը խորոված կուտեն գեղացիներն ու ժեխերը»«Ժողովուրդ». Հասմիկ Պողոսյանի հարսը հարցաքննվել է«168 ժամ»․ Մեղրին՝ վտանգի տակ․ Փաշինյանի վրեժը«Փաստ». «Վերբովկայի» փորձեր իշխանությունների կողմից«Ժողովուրդ». Նախընտրական հայհոյանքներ՝ Սյունիքից․ Փաշինյանը նպատակ էր դրել իր առջևՄեղրիի քաղաքապետին տեղափոխում են Երևան․ փաստաբան«Հրապարակ»․ Սպասում է նոր նշանակման«Հրապարակ». Ըստ իշխանության՝ ՀՀԿ-ն է սյունեցիներին սովորեցրել՝ ոեվ ինչպես նախշի Փաշինյանին«Փաստ»․ Իրավիճա՞կ է փոխվել. սեփականատերերը հրաժարվում են իշխանությանը տարածք տրամադրել նախընտրական շտաբների համար«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու»«Հրապարակ»․ Բորիս Ավագյանն ինչո՞ւ Է հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում «Փաստ»․ Ինչ նպատակով էր Փաշինյանը մեկնել Սյունիքի մարզԲայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. WSJՊետք է ձերբակալվի Փաշինյանը՝ նախ որպես անկարգությունների գլխավոր սադրիչ, այնուհետև՝ որպես իրավապահ մարմինների գործունեությանն ապօրինի միջամտող. Էդգար ՂազարյանԼուկաշենկոն կայցելի Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցություններ անցկացնելու համարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՄեղրիի համայնքապետը փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանությունԿարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած Թաթուլ Հարությունյանին (yerkir.am)Պատասխան եք տալու անօրինական հրահանգներ կատարելու համար. Մեղրիի համայնքապետի փաստաբանՄեղրիի համայնքապետի բնակարանում սպասում են խուզարկող իրավապահներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ