Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ.  Կոչումով բժիշկ. Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վատացած մասնակիցներից մեկին շտապեց օգնություն ցուցաբերել պրոֆեսոր Արմեն Չարչյանը Այս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ Քոչարյան Դանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Եղանակը Հայաստանում մայիսի 9-ին Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգում Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան Օհանյան Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը


Արտահերթ ընտրություններն իրատեսական են հունիսի վերջ-հուլիսի սկզբին. Համազասպ Դանիելյան

Հանդիպում

Վերջիվերջո, իշխող քաղաքական ուժը կգնա՞ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, թե` ոչ, ի՞նչ ձեւաչափով եւ ինչպե՞ս: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀԱՄԱԶԱՍՊ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

«ԿԵՍԸ ՈՒԶՈՒՄ Է ԱՐՏԱՀԵՐԹ, ԿԵՍԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ»

– Խորհրդարանական ընդդիմությունը` ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ արտախորհրդարանական Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է պնդել, որ պետք է ամեն գնով կանխել այս իշխանության օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը: Հիմա գնալո՞ւ եք արտահերթ ընտրության, թե՞ մինչեւ բոլորի համաձայնությունը չստանաք, չեք գնալու:

– Բոլորի համաձայնությանը չենք կարող սպասել, բայց գոնե առանցքային խաղացողները պետք է գան դրան: Կա պարզ ճշմարտություն, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հանգամանքը ինքնանպատակ չէ, այլ հնարավորություն է` որոշակի քաղաքական լարվածությունը հաղթահարելու: Բայց այդ հնարավորությունը կարող է օգտագործվել` կախված այն հանգամանքից, թե ինչ ժամկետներում եւ ինչ պայմաններով են տեղի ունենում: Օրինակ, վերջին հարցումների համաձայն, ՀՀ բնակչության 90 տոկոսն ասում է, որ ռեյտինգային համակարգը չի ընկալում, իր համար պարզ չէ: Ընդ որում` սա մարդկանց չիմացվածության խնդիրը չէ, այլ ռեյտինգայինն է խիստ բարդ եւ հատուկ 2017-ի խորհրդարանական ընտրություններին իշխանության համար նախապատվելի արդյունքներ գրանցելու համար մշակված մեխանիզմ էր: Եթե անգամ վերապահումով մոտենանք նշածս հարցման արդյունքներին, միեւնույնն է, գերակշիռ մասը գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո: Ըստ էության, հասարակության կարծիքը կիսված է` կեսը ուզում է արտահերթ, կեսը չի ուզում, բայց ճնշող մեծամասնությունն ասում է` խաղի կանոնները պետք է փոխվեն:

– Ովքե՞ր են Ձեզ համար առանցքային խաղացողները, որոնց համաձայնությանն եք սպասելու` արտահերթ ընտրությունների հետ կապված: ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞...

– Այստեղ խոսքը ոչ թե համաձայնության մասին է, այլ` ընդհանրապես ընտրության մասնակիցների համար հասկանալի լինելու: Խաղացողները շատ են, դուք երկու կուսակցության անուն տվեցիք, բայց դրանից բազմապատիկ ավելի կուսակցություններ կան, որ եթե անգամ դժգոհ են գործող իշխանությունից եւ պահանջում են արտահերթ ընտրություններ, սակայն ավելի պատասխանատու քաղաքական վարք են դրսեւորում, քան առանց որեւէ հստակ նպատակի, ասենք, Երեւան քաղաքի կենտրոնը կազմալուծելն է: Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց պահանջը շատ ավելի կառուցողական ձեւով են ներկայացնում, էլ չեմ ասում «Իմ քայլին» կամ վարչապետին աջակցող ուժերի մասին, որոնց համար էլ պետք է պարզ լինի խաղի կանոնները:

«ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՅԴՊԻՍԻ ՎԵՐՋՆԱԳՐԵՐՈՎ ԽՈՍԵԼԸ»

– Փաստորեն, բացառո՞ւմ եք, որ առանց նոր Ընտրական օրենսգրքի ընդունման հնարավոր լինի գնալ արտահերթ ընտրությունների:

– Չեմ բացառում, բայց համարում եմ շատ վտանգավոր եւ սխալ որոշում: Եվ այդ համատեքստում ինձ համար անհասկանալի է վերջնագրային տեքստով «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի արած հայտարարությունը, որ հունիսին պետք է ընտրություն լինի: Իսկ եթե հուլիսին լինի՞, եւ մինչ այդ հասցնենք արդեն իսկ շրջանառված Ընտրական օրենսգիրքը ընդունենք եւ դրա մասին պայմանավորվածություն լինի... Պարզապես արկածախնդրություն է այդպիսի վերջնագրերով խոսելը:

– Ըստ Ձեզ` ե՞րբ կարող են տեղի ունենալ ընտրություններ` Ընտրական օրենսգրքի  փոփոխություններով հանդերձ:

– Արտահերթ ընտրություններն իրատեսական է հունիսի վերջ-հուլիսի սկիզբին:

– Ինչո՞ւ, որ Նիկոլ Փաշինյանի ուզած վեց ամիս ժամկետը լրանա նո՞ր տեղի ունենան ընտրություններ:

– Սա ոչ թե պայմանավորված է այդ ժամանակի հետ, այլ նաեւ այն պարզ հանգամանքի, որ մենք անհրաժեշտություն ենք տեսնում` Ընտրական օրենսգիրքը փոխելու:

«ՀԱՊՇՏԱՊ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ՈՐԱԿԻ ՀԱՇՎԻՆ»

– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում արտահերթ ընտրությունները` վարչապետը հրաժարական է տալիս, իսկ փոխվարչապետը կազմակերպում է ընտրություննե՞րը:

– Սահմանադրությունը, որը շատ առումներով տարօրինակ է, այլ տարբերակ չի թողնում: Խորհրդարանական բազմաթիվ երկրներում Ազգային ժողովի լուծարման շատ ավելի լայն պայմաններ կան, քան վարչապետի երկու անգամ չընտրվելն է:

– Օր առաջ ստեղծված ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու համար` կարո՞ղ է,  այդուհանդերձ, հապշտապ կազմակերպվեն ընտրություններ:

– Հապշտապ ընտրությունները լինելու են որակի հաշվին` սխալ եւ ոչ բարենպաստ խաղի կանոններով: Եվ եթե կուզեք իմանալ, այդ ընտրություններին նաեւ ընդդիմության ավելի պատրաստ հանդես գալու հաշվին:

– Արդեն իսկ կան խոսակցություններ, որ հաջորդ խորհրդարանում կոալիցիա է կազմվելու: Հնարավոր համարո՞ւմ եք այն, օրինակ, «Լուսավոր Հայաստանի» հետ:

– Նման քննարկում չի եղել, եկեք շատ առաջ չընկնենք, այսօր շատ ավելի օրհասական խնդիրներ կան: Ես որեւէ բան չեմ կարող դրա հետ կապված ասել, որովհետեւ նախ պետք է իմանանք ընտրությունների արդյունքները եւ առավելագույնն անենք, որ այդ ընտրությունները որակյալ լինեն` որակյալ խաղի կանոններով, հասկանալի եւ ընդունելի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի եւ քաղաքացիների համար: Քաղաքացիների 90 տոկոսն ասում է` մենք այս ԱԺ ընտրակարգը լավ չենք պատկերացնում կամ ընդհանրապես չենք պատկերացնում: Այդ բնակչությանը նորից խնդրել գնալ քվեատուփի մոտ, արդար չի լինի:

Ի՞ՆՉ ՁԵՎԱՉԱՓՈՎ Է «ԻՄ ՔԱՅԼԸ» ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

– Արդեն մի անգամ գնացել եք ընտրության գործող Ընտրական օրենսգրքով, ի՞նչ է եղել որ...

– Բայց դա եղել է այն պարզ պատճառով, որ 2018-ի աշնանը վեցերորդ գումարման Ազգային ժողովը բավարար կամք չի դրսեւորել. մի զգալի մասը քվեարկել է, մնացածը չեն քվեարկել փոփոխություններին:

– Եթե այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության մի շենքից մյուսը` առանց ոստիկանության զորքերի չի կարողանում տեղաշարժվել, ինչպե՞ս եք պատկերացնում ՔՊ-ականների քարոզարշավը փողոցում:

– Չգիտեմ` ինչ նկատի ունեք, ես` որպես իմքայլական պատգամավոր, ոչ միայն փողոցում քայլում եմ, այլ քաղաքացիների հետ հանդիպում եմ, աշխատանքային քննարկումներ եմ իրականացնում` ներառյալ վարչապետի հրաժարականը պահանջող ուժերի ներկայացուցիչների հետ: Մի քանի հարյուր հոգով են այդ պատրանքը ստեղծում, որ օրհասական է վիճակը: Այո, դժգոհություն կա, եւ այն արտահայտելու ձեւեր էլ կան, այդտեղ որեւէ խնդիր չեմ տեսնում:

– Ամեն դեպքում, հնարավոր արտահերթ ընտրություններին «Իմ քայլի» մասնակցության ձեւաչափը քննարկվե՞լ է:

– Այդ թեմայով որեւէ քննարկում չի եղել:

– Բայց տեսնո՞ւմ եք «Իմ քայլի» նախընտրական ցուցակում փոփոխության անհրաժեշտություն: Օրինակ` առաջին համարի...

– Ցուցակի մասին առայժմ չի խոսվել: Հիմա ավելի կարեւոր են ընտրություններին ճիշտ քայլերի հաջորդականությամբ նախապատրաստվելը, որ թե՛ քաղաքացիները, թե՛ քաղաքական հանրույթը հնարավորինս օգտագործեն ընտրությունների առիթը, որովհետեւ էլի եմ ասում` ընտրություններն ինքնանպատակ չեն:

– Իսկ կարո՞ղ է «Իմ քայլը» ընդհանրապես չմասնակցի արտահերթ ընտրություններին:

– Ինչի՞ց եք այդպես ենթադրում:

– Հարցնում եմ` հնարավո՞ր է...

– Կարծում եմ` սա խիստ անտրամաբանական տարբերակ է:

«ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ՊԻՏԱԿ ԿՊՑՆՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՆՈՒՅՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ ԵՂԵԼ»

– Մերժված իշխանությունը Դուք եք, այս համատեքստում ինչո՞ւ է անտրամաբանական:

– Այսինքն` ո՞վ է մերժել, ո՞վ է հասցրել մերժել:

– Ձեր քաղաքական ուժի հասցեին են ամեն օր փողոցում գոռում` «դավաճաններ»...

– Եթե նայենք պատմությունը, դավաճանների պիտակ կպցնող կուսակցության  առաջնորդները 100 տարի առաջ նույն վիճակում են եղել եւ ավելի ցավոտ քայլերի են գնացել: Հետեւաբար, եթե այդ կրկնակի ստանդարտներով չառաջնոդվեն, երեւի, այդ կուսակցության ներկայացուցիչները պետք է գնան, եւ այն մարդկանց նկարները, որոնք իրենց գրասենյակում կպցրած են, նաեւ իրենց վերագրեն դավաճանների պիտակը: Մի քանի հոգու ասածով չէ, քաղաքացիները պետք է որոշեն:

– Դուք ակնարկում եք ՀՅԴ-ին` մի կուսակցություն, որը երեք տարի առաջ Ձեր կողքին էր եւ աջակցում էր` Ձեր ձեւակերպմամբ` «թավշյա հեղափոխությանը»:

– Հեղափոխությանը չէին աջացում, պարզապես, իրավիճակն այնպես դասավորվեց, որ հասկացան` այլ տարբերակ չունեն գոնե այդ պահին առերես պետք է ցույց տան, թե աջակցում են: Բայց հետո տեսանք, թե ինչպես էին աջակցում: Հիշեք, թե ինչ տեղի ունեցավ հեղափոխությունից մի քանի ամիս անց` հոկտեմբերի 2-ին:

– Հիմա ուզում եք ասել, որ ԲՀԿ-ն է՞լ Ձեզ չի աջակցել:

– Հեղափոխությունն ունեցել է զարգացման փուլեր, եւ ինչ-որ մի փուլից անգամ որոշ ՀՀԿ-ականներ էին աջակցում, երբ Նիկոլ Փաշինյանին ընտրեցին վարչապետ: Սա, ըստ էության, ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասի պահանջն էր: Երբ զուգահեռ եք անցկացնում, նայեք այսօրվա իրավիճակը եւ նայեք 2018-ի ապրիլ-մայիսը: Հանրության պահանջն այսօր այլ տեղ է, հանրությունը պահանջում է կառավարելի, կանխատեսելի իրավիճակ եւ որոշակի քայլերի հաջորդականություն: Եվ եթե կարծիքները կիսված են այսօր արտահերթ ընտրություների անհրաժեշտության մասին, ապա մեծամասնությունը նախ շատ ավելի կարեւոր է համարում, որպեսզի արտահերթից առաջ որոշակի քայլեր իրականացվեն: Եվ հիմա իմ եւ իմ գործընկերների գերխնդիրն այդ քայլերն իրականացնելն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ.  Կոչումով բժիշկ. Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վատացած մասնակիցներից մեկին շտապեց օգնություն ցուցաբերել պրոֆեսոր Արմեն ՉարչյանըԱյս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ ՔոչարյանԴանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրումՌոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)Եղանակը Հայաստանում մայիսի 9-ինՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգումԹող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան ՕհանյանՄահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ ԿիրակոսյանըԿոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվելՆոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներՀաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. ԲաբուխանյանՈ՞վ է Նիկոլ Փաշինյանի պապըԱրոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսինՆոր հաղթանակները` ընդամենը ժամանակի հարց ենՄայիսի 9-ի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ ՄիշուստինինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք, մահացել է 10 մարդԱյսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար. ՓաշինյանՀՀ մարմնամարզիկները «Քութաիսիի Գավաթ - Մեր Ապագա Օլիմպիականները» միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով են վերադառնում տուն«Տարե՛ք էս աղջկան». Նիկոլ Փաշինյանը ախրանիկին հրահանգեց հեռացնել իրեն «Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս» հարցը տված լրագրողին (Video)ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ. ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆ «ԵՍ ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ ՏԵՂ ՈՒՆԵՄ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՄ ՊԱՊԵՐՈՎ».ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸՏԵՆՑ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԲԱՅՐԱՔԹԱՐՆ ԻՆՉԻ Ա ԱՄԵՆ ԳՆՈՎ ՍՈՂՈՍԿՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐ. ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Ռոսկոսմոս»-ի և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնացները Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել են Երկրի բնակիչներինՆիկոլ Փաշինյանը հարյուրավոր ախրանիկների ուղեկցությամբ գնացել է Եռաբլուր. տեսախցիկների առջև ծնկում է զոհերի շիրիմների մոտ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը, թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը Կորոնավիրուսի դեմ մեկ բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել են ՌուսաստանումՊետական համակարգի աշխատակիցներին սպառնացել են հետապնդումներով և աշխատանքից ազատելով. ԱՀ պատգամավորը ահազանգում էԵրբ գյուղ հասանք, Ստեփանակերտից արդեն լուրը հասել էր, որ Հայոց բերդաքաղաքն ազատագրված է...  Երթ-միջոցառում, որի արդյունքում ակնկալվում է ստանալ աննախադեպ մեծ չափերի Հայոց եռագույնըՓաշինյանն այսօր մեկնում է Գեղարքունիք. Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել այցի գրաֆիկը.MediaportԱնգելա Մերկել. Մենք պարտավոր ենք պահել նացիզմի ժամանակ զոհվածների հիշատակըՄի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ».Էլբակեան ԷդգարՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել դատավոր Բեկթաշյանի նկատմամբՓաշինյանը Եռաբլուրում է. ոստիկանները, անվտանգության աշխատակիցներն ու սպորտային հագուստով մարդիկ խոչընդոտում են Tert.am-ի և News.am–ի աշխատանքը (տեսանյութ)Մենակ Կապիտուլյանտ վիժվածքը Շուշին հանձնելուց հետո կարար Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրողին իր արյունոտ ձեռքերով մեդալ տար.Նարեկ Սամսոնյան2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին.Տիգրան ԱբրահամյանՄայիսի 9-ը մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով․ Գարեգին Բ Օրվա հանդիպումների անոնսՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 10-ից 16-ըՀաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ ՍարգսյանՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուՀՀ ԱՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում չի օգտագործել դեղամիջոց, որը նվազեցնում է մահացությունը․ Փաստահավաք խումբԱրմեն Մելիքյանը,Կարեն Ասլանյանն ու Հայկ Մնացականյանը Տոկիոյի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր նվաճեցին Վահագն Վերմիշյանը դատի է տվել ՓաշինյանինՆախագահը դիմել է ՍԴՄալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց«Իրավունքի» լուրը հաստատվեց, Կամո Ցուցուլյանը նշանակվեց փոխոստիկանապետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ