«Ժողովուրդ». Սթրեսային վիճակ. շուկայում հեղուկ գազ չկա «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետի տունը խուզարկել են. որդուն գտնել չի հաջողվում «Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. որոշում է կայացվել «Փաստ». Անասնապահությամբ զբաղվող մարզերում խոտի գները հասել են ռեկորդային չափերի. Գյուղացիները խուճապի մեջ են «Փաստ». Գյուղացիները խուճապի մեջ են «Փաստ». Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում «Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. ինչ է քննարկվել «Իմ քայլում» «Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում «Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ «Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են


Ա. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ

Մշակութային

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը մեկնարկել է 2021 թվականի գարնանային թատերաշրջանը: Մեկ տարի է թատրոնն աշխատում է համավարակի պայմաններում: Անցնող տարվա ընթացքում իրականացված առցանց գործունեության եւ ընթացիկ ծրագրերի մասին «Իրավունքի» զրույցը Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ հետ է:

– Մաեստրո, արդեն մեկ տարի է համավարակի պատճառով խաթարվել է թատրոնի բնականոն գործունեությունը, եւ ընդամենը վերջերս հնարավոր եղավ վերսկսելու աշխատանքները: Փորձենք ամփոփել անցնող մեկ տարվա գործունեությունը:

– Շատ ճիշտ է Ձեր դիտարկումը այն մասին, որ մեր բնականոն գործունեությունը խաթարվեց, եւ մենք մեկ տարի շարունակ ստիպված էինք հանդիսատեսի հետ կապի նոր ձեւաչափ փնտրել եւ այն էլ առցանց հարթակներում: Բնականաբար, առցանց գործունեությունը այն առավելագույնն էր, որ տանը մնալու պայմաններում մենք կարող էինք անել: Մեկ տարի շարունակ հսկայական աշխատանք իրականացվեց, մենք առցանց գործունեության նոր ձեւեր սկսեցինք կիրառել` մշտապես պահելով կապը հանդիսատեսի հետ: Արդյունքում ունեցանք 6 միլիոն դիտում մեկ տարվա ընթացքում: Բոլոր համերգների նկարահանումները, որոնք ցուցադրել ենք առցանց մեր ֆեյսբուքյան հարթակում, մեծամասամբ իրականացրել ենք իմ ֆինանսական աջակցությամբ: Բացի համերգներից, ցուցադրվել են նաեւ թատրոնի խաղացանկային ներկայացումները, որոնց տեսաձայնագրումների զգալի մասն այս տարիների ընթացքում նույնպես իրականացվել է իմ ֆինանսական աջակցությամբ: Դժվարություններով, փորձություններով, կորուստներով լի տարի էր 2020 թվականը, հույս ունենք, որ այս տարին առավել բարենպաստ կլինի մեր գործունեության համար, եւ կկարողանանք իրագործել բոլոր այն ծրագրերը, որոնք պլանավորել ենք:

– Արդեն մեկնարկել է թատրոնի գարնանային թատերաշրջանի գործունեությունը, ինչ նոր ծրագրեր ունեք:

– Համավարակի դադարից հետո առաջին անգամ բացեցինք թատրոնը հանդիսատեսի առջեւ 2020-ի դեկտեմբերի 26-ին «Վերադարձ» համերգային ծրագրով, այնուհետեւ հունվարի վերջին նշեցինք հանրահայտ տենոր Գեղամ Գրիգորյանի հոբելյանը` ցուցադրվեց արտիստի մասին պատմող տեսաֆիլմ եւ իր բեմադրած «Անուշ» օպերան: Նշեցինք նաեւ թատրոնի գլխավոր բալետմեյստեր Վիլեն Գալստյանի հոբելյանը: Եվ, իհարկե, հանդես ենք գալիս մեր խաղացանկային ներկայացումներով ու տարբեր համերգային ծրագրերով: Դեռեւս կան բազմաթիվ սահմանափակումներ ստեղծագործական մեծ կոլեկտիվների հետ աշխատելու համար: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահով եւ առողջ մթնոլորտ ապահովենք մեր թատրոնի արտիստների, աշխատակիցների եւ, իհարկե, հանդիսատեսի համար: Ըստ Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորումների՝ թատրոնները դահլիճների 1/3-ով են կարողանում ընդունել հանդիսատես: Այս պահին էլ շարունակում ենք տարբեր ծրագրեր նախատեսել, սակայն համավարակի արդյունքում ստեղծված անորոշությունը մեզ մեծապես կաշկանդում է առավել մեծ ծրագրեր պլանավորելու համար: Այս տարվա ընթացքում նախատեսված են նոր առաջնախաղեր Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնում: Բնականաբար, դեռեւս անցյալ տարվանից մենք ունենք չիրագործված առաջնախաղեր, որոնք ցանկություն ունենք այս տարվա ընթացքում ներկայացնելու հանդիսատեսին, սակայն դժվար է ապահովել լիարժեք գործունեություն այնպիսի կարեւոր մշակութային կառույցի, ինչպիսին Օպերային թատրոնն է` առանց երկարատեւ ծրագրերի պլանավորման եւ դեռեւս շարունակվող համավարակի պայմաններում: Ծրագրավորել ենք մի քանի պրեմիերա ունենալ, այս պայմաններում միգուցե հնարավոր չլինի ներկայանալ լիարժեք նոր օպերային ներկայացումներով, բայց կփորձենք հանդիսատեսի դատին հանձնել մի քանի օպերաների համերգային կատարումները: Կապրենք՝ կտեսնենք, թե ժամանակի ընթացքում ինչպիսի պայմաններ կձեւավորվեն հետագա գործունեության համար: Ես հայրենիք եմ հրավիրվել եւ եկել ոչ թե պաշտոն ունենալու նպատակով, այլ իմ երկրի մշակույթին օգտակար լինելու մեծ ցանկությամբ` օգտագործելով իմ անձնական կապերն ու հնարավորությունները: Մեր կոլեկտիվի եւ իմ ընկերների հետ հսկայածավալ ծրագրեր ենք իրագործել այս ընթացքում` ինչ մասին փաստում է մեր վերջին տարիների գործունեությունը: Հուսանք, որ ամեն ինչ կկարգավորվի, եւ մեր գործունեությունն էլ կիրականացնենք բնականոն ընթացքով:

– Ինչպես արդեն Ձեր խոսքում նշեցիք համավարակի ընթացքում ձեւավորվել է առցանց ակտիվ գործունեություն: Արդյոք այսուհետ նույնպես թատրոնի առցանց գործունեությունը նույն ձեւով կշարունակվի:

– Ժողովուրդն ասում է՝ չկա չարիք առանց բարիքի: Մենք համավարակի ընթացքում դադարեցրինք թատրոնի գործունեությունը, սակայն մեծապես ակտիվացավ մեր առցանց հարթակներում դրսեւորման հնարավորությունները: Այս ընթացքում առցանց գործունեության նոր գործիքներ մեզ համար բացահայտեցինք, որոնք վստահաբար կշարունակենք հետագայում նույնպես կիրառել: Ի դեպ, համավարակի ընթացքում մենք հնարավորություն ունեցանք առավել մեծացնելու մեր թատրոնի գործունեության նկատմամբ հանդիսատեսի հետաքրքրությունը: Վստահ ենք, որ բոլոր այն հանդիսականները, որոնք մեր գործունեությանը ակտիվորեն հետեւում էին առցանց տարբերակով, ցանկություն կունենան գալու թատրոն եւ տեղում, բնական թատերական միջավայրում վայելելու բարձրարժեքը: Մենք իսկապես շատ ենք կարոտել մեր հանդիսատեսին եւ սիրով սպասում ենք Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

«Ժողովուրդ». Սթրեսային վիճակ. շուկայում հեղուկ գազ չկա«Ժողովուրդ». Սյունիքի մարզպետի տունը խուզարկել են. որդուն գտնել չի հաջողվում«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. որոշում է կայացվել«Փաստ». Անասնապահությամբ զբաղվող մարզերում խոտի գները հասել են ռեկորդային չափերի. Գյուղացիները խուճապի մեջ են«Փաստ». Գյուղացիները խուճապի մեջ են«Փաստ». Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում«Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. ինչ է քննարկվել «Իմ քայլում»«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում«Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում ենWindows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասինԵղանակը հայաստանում«Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումըՀիմա էլ «Բաքվի դեկլարացիա»Քարտուղարուհու փորձով փոխնախարար«Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ՍՄՆ֊ում անբուժելի վիրուս է բռնկվելՄաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊԹուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարելՕշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»«Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով 1֊ին կարգի հաշմանդամը անվտանգության խնդիր ունիԻնչ պաշտոն են զբաղեցնելու Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը. մեկնաբանում է Ալեն ՍիմոնյանըՍերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատներըՄանե Թանդիլյանը ևս ներկա է եղել «Շիշ բռնողի» հարսանիքին Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել. Ալեն ՍիմոնյանԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզՌուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համարԻ՞նչ կապ ունի Հրաչյա Հակոբյանի ասածը` թատրոնի վատ կամ լավ լինելու հետ. Անահիտ Կիրակոսյան Արմենչիկի կնոջ 35-ամյակի խնջույքը ԱՄՆ-ում և երգչի անակնկալըՊարեկը հանցագործին վնասազերծելու համար կարող է կիրառել ձեռնաշղթա, մահակ, ընդհուպ մինչեւ ատրճանակՈւնենք ամեն ինչ և կարող ենք ցանկացած թշնամու, ստորջրյա, վերգետնյա, օդային, անհրաժեշտության դեպքում անխուսափելի հարված հասցնելՄեր երկիրը այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը. Վրաստանի վարչապետՎրաստանում հանգիստ վայելող զբոսաշրջիկները պետք է երեք օրը մեկ թեստ հանձնենԱմերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներովՀակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացում է փորձում ապահովվել նաեւ Կապանի հատվածումԿարիք չկա նոր բան հնարել.Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել. ԲայրամովՊայքարի դուրս չգալու դեպքում, իրենց բնօրրանում նորից ցեղասպանվելու են օսմանցի քոչվորների կողմից. Գևորգ ԳևորգյանՆոր սահմանափակումնե՞ր. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում կարո՞ղ են պարտադիր դառնալԳյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերըՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականապատման քարտեզներ, թե՞ ալիևյան խաբկանք. Բացառիկ զրույց գերիների խնդրով զբաղվող գնդապետ Բորիս Ավագյանի հետՆիկոլ Փաշինյանը գնում է ՔՊ գրասենյակ․ կհանդիպի թիմակիցներինԵրկու վախը` մի մահ, կամ Փաշինյանի վախվորած կենցաղը Աշխարհասփյուռ հայության համար Արցախն ու արցախյան հարցը ունեն բացառիկ կարևորություն.ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Մեր խնդրանքն է, որպեսզի այստեղ` Մուրացանում երեխայիս բուժումն իրականացվի, որից հետո շարունակի ծառայությունը. Զինվորի մայրը դիմում է խնդրանքով27.000 դոլար Իվետա Մուկուչյանին, 40.000 դոլար Թաթուլին ու Թաթային, 7000 դոլար հարսանեկան տորթին. մանրամասներ՝ «Շիշ բռնողի» հարսանիքիցԲաքվում շարունակվում է 2 հայ ռազմագերու նկատմամբ շինծու գործով դատական նիստը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ