Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 486 նոր դեպք
COVID-19Մարտի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178385 դեպք, որոնցից 166180 -ն առողջացած, 3255 -ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 837 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8113 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 774383 թեստավորում:
Այսպիսով` մարտի 14-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 486 նոր դեպք, 2 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։