Ոսկին թանկանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Ստամբուլում Նավթի գներն աճում են դրա պաշարների նվազման ֆոնին Փաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին Էլեկտրաէներգիայի անջատումների հասցեները Կոլումբիայի ամենափնտրվող նարկոբարոն Օտոնիելը ձերբակալվել է Փաշինյան, ախր դու էլ ես տեսնում, գիտակցում, որ չես կարողանում ղեկավարել,որ դու այլեւս անձայն ես որեւէ մեկի մոտ ՄԻԱՎ (ՁԻԱՀ) դեպքերը կտրուկ ավելացել են. «Փաստարկ» Ժողովուրդն այսօր չի վախենում կորոնավիրուսից, այլ վախենում է պարտադրվող պայմաններից. Սիմոնյան Պեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասին


Ինձ թվում է, որ թշնամին հստակ կոորդինատ է տվել, որ տղայիս խփեն.Պատերազմի դեմքն ու խորհրդանիշը դարձած ՀԵՐՈՍԻ հայրիկը որդու անմահանալու մասին

Տեսանյութեր - ՍԻՄ

Հիշում եք, չէ՞ արցախա-ադրբեջանական վերջին պատերազմի դեմքն ու խորհրդանիշը դարձած, տեղական ու միջազգային մամուլի առաջին էջերում, վահանակների վրա, շատերի սոցիալական օգտահաշիվներում հայտնված հայտնի լուսանկարի հերոսին` Ալբերտ Հովհաննիսյանին: Ալբերտի հոր` Արտակ Հովհաննիսյանի հետ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք հերոսի մանկության, վերջին զրույցի, նպատակների եւ հայտնի լուսանկարի պատմության մասին:

Միշտ մտածել է երկրի համար պիտանի մարդ դառնալու մասին

- Պարոն Հովհաննիսյան, ինչպիսի՞ մանուկ էր Ալբերտը:
- Ալբերտը շատ խելացի էր, երբեւէ թույլ չէր տալիս այնպիսի արարք, որի համար նկատողություն կստանար: Շատ զգուշավոր երեխա էր, նրբանկատ:
- Ի՞նչ նախասիրություններ  ուներ մանուկ հասակում:
- Զբաղվում էր կարատեով, միշտ առաջին տեղերն էր գրավում: Ասում էր` ես պետք է ուժեղ տղա դառնամ, որ եթե բանակ գնամ, ու պատերազմ լինի, ֆիզիկապես թշնամուց ուժեղ լինեմ:
- Ի՞նչ նպատակներ ուներ, որոնք կիսատ մնացին:
- Ալբերտս Սլավոնական համալսարանի ուսանող էր, ուզում էր շատ լավ տիրապետել ռուսերեն լեզվին: Անհամբեր սպասում էր բանակից վերադառնալուց հետո նորից ուսանող դառնալու կյանքին: Ուզում էր քաղաքագետ-իրավաբան դառնալ: Ասում էի` տղաս, ախր շատ դժվար բաժին ես ընտրել: Նա էլ, թե` պապ, ինձ համար հաճելի կլինի, երբ ես իմ մասնագիտությամբ մեր երկրին պիտանի լինեմ: Ինքը միշտ մտածել է երկրի համար պիտանի մարդ դառնալու մասին:

Ալբերտս ժպիտով գնաց Հայոց բանակ

- Կհիշե՞ք Ալբերտի մանկությունից մի դրվագ, որն ամեն անգամ վերհիշելիս` ակամայից ժպտում եք:
- Մի անգամ մեր բակում հողերի հետ խաղալուց հետո մի կենդանի ձեռքը բռնած եկավ տուն: Ասաց. տեսեք ինչ եմ գտել: Մայրն էլ, թե հետ տար տեղը: Ալբերտս ասաց. «Մամա՛, ինքը ինձանից փոքր ա, մեղք ա»: Երբեք ոչ մի կենդանու չէր վնասում, նրա մոտ խիղճ ասածը մի քիչ այլ կերպ էր ընդգծված: Միշտ թույլի կողմն էր Ալբերտս:
- Ո՞ւմ հետ էր ավելի շատ կիսվում` հայրիկի՞, թե` մայրիկի:
- Փոքր ժամանակ` մայրիկի, բայց պատանի հասկում արդեն ինձ հետ: Մեր մեջ ավելի շատ եղել է ընկերական շփում, քան հայր ու որդու: 
- Եղել եք նաեւ ընկերներ, ուրեմն հաստատ կիսված կլինի Ձեզ հետ` ունե՞ր սիրած աղջիկ:
- Անկեղծ ասած, այդ թեմայի շուրջ ընդհանրապես չենք խոսել: Ինքը միշտ մտածում էր սովորելու, աշխատելու, իրենը ստեղծելու մասին: 
- Պարոն Հովհաննիսյան, կխնդրեմ հիշեք Ալբերտին` Հայոց բանակ ճանապարհելու օրը:
- Հունվարի 13-ն էր, էսօրվա նման հիշում եմ: Ալբերտս ժպիտով գնաց Հայոց բանակ: 
- Գո՞հ էր ծառայության ընթացքից, հաճա՞խ էր զանգում, խոսում:
- Դժգոհ չէր երբեք: 

Երկու բառ ասաց` «Ալբերտն էլ մեզ հետ չի»

- Գանք չարաբաստիկ սեպտեմբերի 27-ին: Այդ օրը խոսե՞լ եք Ալբերտի հետ:
- Մինչեւ այդ` սեպտեմբերի 15-ին Ալբերտիս ծնունդն էր, գնացել էինք, զրուցեցինք: Վերջում բաժանվելիս ասացի. «Տղես, գիտես չէ՞, որ վերջին պատրոնը քոնն ա»: Ասաց. «Պապ, եթե պատերազմ լինի, մենք մեր սաղ հողերը հետ ենք բերելու: Իմ հրետանիով իջնելու եմ Բաքու»... 
Պատերազմի օրերին կապ չկար առհասարակ, վերջին անգամ խոսել եմ սեպտեմբերի 28-ին: Այդ օրը զանգեց անծանոթ համարից, մի երկու բառ խոսեց, ասեց` հոգնած եմ պապ, վաղը կզանգեմ: Անգամ չհասցրի ասել, որ իր լուսանկարը լայն տարածում է ստացել, ինքը այդ մասին ոչինչ չիմացավ:
- Պարոն Հովհաննիսյան, ասում են, որ բանակը մեր երիտասարդներին կոփում է: Ի՞նչ փոփոխություններ նկատեցիք Ալբերտի մեջ այդ ամիսների ընթացքում:
- Բավականին շատ էր հասունացել տղաս:
- Ո՞ւմից իմացաք Ալբերտի զոհվելու մասին բոթը:
- Սեպտեմբերի 30-ն էր, ցերեկվա 12:30-ը: Ամառանոցում էի, մայրիկիս հետ պետք է գնայինք հիվանդանոց. հայրիկս վատառողջ էր: Զանգ եկավ, ասացին Ալբերտի եղբա՞յրն է: Պատասխանեցի` չէ, իրա պապան է: Հեռախոսն անջատեցին: Փորձեցի ինքս զանգել, վերցրեց, երկու բառ ասաց. «Ալբերտն էլ մեզ հետ չի»...
Ութ-ինը օրը փնտրեցինք Ալբերտիս մարմինը, մինչեւ գտանք:

Ալբերտը թշնամու բազմաթիվ կենդանի ուժերի վնաս է հասցրել

- Վստահ եմ` խոսել եք մեր հերոսի ընկերների հետ: Ի՞նչ պայմաններում է զոհվել Ալբերտը:
- Անկեղծ ասած, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ինձ թվում է, որ թշնամին հստակ կոորդինատ է տվել, որ տղայիս խփեն: Շատ էր շրջանառվում որդուս լուսանկարը, անունը, իսկ Ալբերտը թշնամու բազմաթիվ կենդանի ուժերի վնաս է հասցրել: Բացի այդ, հստակ հարվածել է թշնամու ռազմատեխնիկայի եւ լուրջ կայանների վրա, անգամ մենք զարմանում էինք, թե ինչպես կարելի է հրետանիով նման գործ անել: Որդուս վիրավորումը եղել է գլխի եւ որովայնի շրջանում: Չգիտեմ, միգուցե եթե ունենար այդ չարաբաստիկ բրոնեժիլետը, գուցե փրկվեր Ալբերտը, չգիտեմ... 
Ալբերտի վիրավորման մասին ոչ ոք հստակ բան չի պատմում, որովհետեւ չեն կարողանում խոսել: Նրա հետի զինվորը մինչ օրս չի կարողանում ուշքի գալ, մինչ օրս էլ հենց Ալբերտի մասին բան ենք հարցնում, այլայլվում է:
- Կուզենամ անդրադառնաք նաեւ Ալբերտի հայտնի լուսանկարի պատմությանը:
- Ուշ երեկոյան նստած` հեռուստացույց էի դիտում, պատահական տեսա Ալբերտին: Ձայն տվեցի կնոջս, ասացի` արի-արի, Ալբերտն է: Ասաց` լո՞ւրջ: Ասացի` էդքան էրեխու մեջ գնացին Ալբերտի՞ն նկարեցին: Հետո անընդհատ էդ կադրերը ցույց էին տալիս, ապա մեզ տեղեկացրին, որ Ալբերտն է իսկապես: Հա՛մ հպարտություն էի ապրում, հա՛մ էլ վախ կար մի տեսակ մեջս: Հետո մտածեցի, որ եթե նկարել են, ուրեմն հանգիստ տեղ է, բայց ավաղ պարզվեց, որ դա ամենածանր տեղն է եղել: 
- Ասում են` ծնողները ներքուստ զգում են իրենց երեխային: Մեր հերոսի անմահանալու օրը ինչ-որ հատուկ զգացողություն ունեցե՞լ եք:
- Ալբերտի մայրը Ալբերտի զոհվելու օրը` սեպտեմբերի 29-ին` նույն ժամին գտնվել է եկեղեցում` մոմ վառելիս: Ասում է, երբ մոմ էի վառում, ակամայից արցունքներս հոսեցին... մայրական զգացում էր երեւի: Ինքս այնքան լարված էի այդ օրերին, որ չէի էլ պատկերացնի, որ նման բան կարող է պատահել:

Հ.Գ. Մեր հերոսի հայրիկի` Արտակ Հովհաննիսյանի հետ զրույցն ամբողջությամբ դիտեք «Իրավունք TV»-ի եթերում:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ոսկին թանկանում էԹուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ՍտամբուլումՆավթի գներն աճում են դրա պաշարների նվազման ֆոնինՓաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքինԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԿոլումբիայի ամենափնտրվող նարկոբարոն Օտոնիելը ձերբակալվել էՓաշինյան, ախր դու էլ ես տեսնում, գիտակցում, որ չես կարողանում ղեկավարել,որ դու այլեւս անձայն ես որեւէ մեկի մոտԱյլեւս ո՛չ մի ազգակործան ստորագրություն՝ նոյեմբերի 1-ին, կառավարության դիմաց. Տաթեւ ԱրցախՄԻԱՎ (ՁԻԱՀ) դեպքերը կտրուկ ավելացել են. «Փաստարկ»Ժողովուրդն այսօր չի վախենում կորոնավիրուսից, այլ վախենում է պարտադրվող պայմաններից. ՍիմոնյանՊեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասինԵրկրաշարժ Բավրայի հատվածումԵվրոպայի ամենաակտիվ հրաբուխը մոխրի և ծխի սյուներ է արտանետելԻնչ-որ մի ոչինչ, թող ապրի, ոչինչ. Իսահակ վարդապետը՝ Լեւոն ԲարսեղյանինԿԸՀ-ն հրապարակել է ՀՅԴ-ի՝ Իջևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցողների ցուցակըԹուրքիայում ձերբակալված ռուսներին կասկածում են «Բայրաքթարների» մասին տեղեկատվության տիրանալու փորձի մեջՍտանձնում եմ Լուսյա Հակոբյանի և նրա մերձավորների շահերի պաշտպանությունը«Դավաճա'ններ», «Հայասպա'ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին ԿիպրոսումՇուտով վերսկսվելու են «4+1»-ի հետ միջուկային բանակցությունները. Իրանի ԱԳ նախարարԵղանակը կցրտիՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակըՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 35 660 դեպք է գրանցվելՀալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը իշխանություններինՀռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրըՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակըՏեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունըԱդրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվիՖեյխոա Օգտակար և բուժիչ հատկություններըFacebook-ի նախկին թոփ մենեջերը հայտարարել է, որ Ցուկերբերգը «չի ցանկանում օգտատերերին պաշտպանել սոցկայքի վնասակար կոնտենտից»«Պուտինն էլ է թռնում դրանով». ռուս փորձագետները նշել են ամենաապահով ուղևորատար ինքնաթիռի մոդելըՆորվեգիան 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ կնվիրի Հայաստանին․ Ավանեսյան«11 ամիս փնտրել եմ տղայիս․․․ հետո գտանք նրա անճանչելի մարմինը»․ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ․ նախագիծը իրականացնում է Newsmedia.am լրատվական գործակալության հիմնադիր ղեկավար Գայանե Զարգարյանը3 հայտնի միֆ մրսածության եւ գրիպի մասինՄահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն ԹորոսյանԷրդողանը կարգադրել է արտաքսել 10 երկրների դեսպաններիԵրևանի կենտրոնում 23-ամյա խմած վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կա վիրավորՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 25-ից 31-ըԱՊՀ-ի դիտորդներն առայժմ խախտումներ չեն հայտնաբերել Ուզբեկստանի նախագահի ընտրություններումԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել, 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է«Թշնամի էլ կմնա». Սատանովսկին «մատների վրա» բացատրել է` ինչ պետք է անել Թուրքիայի հետ3 հայտնի միֆ մրսածության եւ գրիպի մասինՀԱՊԿ զորավարժություններն աշխարհին ցույց տվեցին անդամ երկրների տեսակետների միասնությունը սպառնալիքների հարցում. փորձագետ Հայտնի են Արագածոտնում «Գազել»-ի ողբերգական վթարից մահացածների և վիրավորների անուններըԻրանի ԱԳ նախարարը Բաքվին կոչ է արել դյուրացնել իրանական բեռնատարների անցումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներումԶարմանալի փաստեր նիկոտինի մասինԸնկույզն օգնում է վերացնել բորբոքումը. մասնագետԻրանը բարձր է գնահատել իրանցի երկու վարորդներին ազատ արձակելու՝ Ադրբեջանի իշխանությունների որոշումը. ԻԻՀ ԱԳՆՀենրիկ Ճղրիկյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնԿարոտել եմ… Եթե Աստված չվերադարձնի քեզ ինձ… Չեք կարող կարդալ առանց արցունքների (լուսանկար)Խնձորի քացախի 14 օգտակար հատկություն, որոնց մասին պետք է իմանալ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ