Ռեկորդային գնով վաճառքի է հանվել ԱՄՆ-ում միակ ՎԱԶ-2110 ավտոմեքենան
Միջազգային
Ամերիկյան DFW Cars & Trucks ավտոարդիլլերը վաճառքի է հանել 2001 թվականի արտադրության ռուսական ՎԱԶ-2110 ավտոմեքենան՝ 10 950 դոլարով (մոտ 815 000 ռուբլի): Վաճառողը նաև գրում է, որ հայտարարված 15 000 կմ վազքով մեքենան գտնվում է գերազանց վիճակում, «նոր Lada-ի հոտը գալիս է» սրահում, եւ այն պատրաստ է շահագործման:
Սակայն վաճառողը պատրաստ է մեքենայի վրա տալ միայն առք ու վաճառքի մասին փաստաթուղթ. այն փոստաթուղթը, որը թույլ է տալիս մեքենան օգտագործել ԱՄՆ-ում նշանակությամբ, առայժմ բացակայում է: Դիլերը նշում է, որ «հնարավոր է կարողանա ստանալ» պահանջվող փաստաթուղթը։ Թղթերի հետ կապված խնդիրները բացատրվում է օտարերկրյա ավտոմեքենաների ներմուծման լուրջ սահմանափակումների հետ, որոնց թողարկման տարին չի գերազանցում 25 տարին: