Մեղրիի համայնքապետը փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանություն Կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած Թաթուլ Հարությունյանին (yerkir.am) Պատասխան եք տալու անօրինական հրահանգներ կատարելու համար. Մեղրիի համայնքապետի փաստաբան Մեղրիի համայնքապետի բնակարանում սպասում են խուզարկող իրավապահներին Այսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն Չախալյան Բռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը Ժողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ Գևորգյան Հատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն Աշոտյան Այցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետ Հերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ Մովսիսյան


Մեր գլխավերեւում՝ սարի վրա, թուրքերն էին, ողջ մնալու հավանականությունը հիսուն-հիսուն էր.Պատերազմը՝ լեգենդար հրամանատար Վլադիմիր Բալայանի որդու՝ Ալեքսեյ Բալայանի աչքերով

Հանդիպում

Այնքան հերոսներ են ապրում մեր կողքին, իսկ մենք նրանց հաճախ չենք ճանաչում և հավուր պատշաճի չենք մեծարում․․.Հերոսներ, որոնք կյանքի գնով կասեցրեցին մոլեգնող աղետը․ բառի բուն իմաստով․ խիզախումից մինչև կյանքը դնելով, առանց հետ նայելու․․․

Նման հերոսների շարքին է դասվում  լեգենդար հրամանատար Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը, ով արցախյան երկրորդ պատերազմի ամենաթեժ օրերին՝  խախտելով ԱՀ նախագահի հետ պայմանավորվածությունը, վտանգելով սեփական կյանքը՝ գերի է վերցրել սիրացի ահաբեկչի՝ ի ցույց դնելով աշխարհին, որ հայ զինվորի, Հայոց բանակի դեմ կռվում են մեծամասամբ վարձկան ահաբեկիչներ: Նշված սխրանքի համար Ալեքսեյ Բալայանը պարգևատրվել է  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, պարգեւներից անմասն չեն մնացել նաեւ իր զինակից ընկերները:

Ի՞նչպես է մեր տղաներին հաջողվել գերի վերցնել ահաբկչին, ինչպիսի՞նն էր պատերազմը՝ պատերազմի ողջ արհավիրքը սեփական մաշկի վրա զգացած մեր Հերոսի աչքերով <<Իրավունքը>> փորձել է հետաքրքրվել անձամբ լեգենդար հերոսին արժանի որդուց՝ ԱԼԵՔՍԵՅ ԲԱԼԱՅԱՆԻՑ, ով պատմեց.

-Մեր աշխարհազորը  ձեւավորվել եւ սկսել է պայքարել Մարտակերտից, հետո, իրավիճակի թեժացման հետ կապված, կիսեցինք մեր՝ Վլադիրմիր Բալայանի անվան երեք հարյուր հոգանոց ջոկատը: Շուրջ ութսուն հոգով մենք առանձնացանք դեպի Կարմիր շուկա, որովհետեւ իրավիճակը այդ հատվածում շատ լարված էր, եւ լրացուցիչ օգնության կարիք կար հենց այդ կետում: Կարմիր շուկայում մենք մեր առաջին խրամատները գծեցինք եւ ողջ՝ մեզ վստահված ճակատով, դիրքավորվեցինք: Ինը օր մնացել ենք այնտեղ, օրը երկու-երեք անգամ թեժ մարտերի էինք բռնվում սիրացի ակաբեկիչների հետ: Ինչու եմ ասում սիրացի ահաբեկիչների, որովհետեւ հարյուր հոգուց բաղկացած ջոկատի իննսուն տոկոսը վարձկաններ էին:

-Պարոն Բալայան, ի՞նչպես Ձեզ հաջողվեց գերի վերցնել ահաբեկչին:

-Մեր հերթական մարտերի ընթացքում նրան նկատել էինք, վերջինս անտառում էր մենակ, վիրավոր ընկած: Իրենց լեզվով ալախ-ակբար էր կանչում, օգնություն խնդրում: Սկզբում մտածում էինք, որ հնարավոր է ծուղակ լինի, անգամ այդ օրը երեկոյան կապվեցի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ իրավիճակը ներկայացնելու, պատմեցի նաեւ, որ սիրիացի վարձկան է մեր առաջ անտառում: Նախագահը ասաց շատ լավ կլինի, որ կարողանանք վերցնել այդ վարձկանին, որպեսզի աշխարհին ցույց տանք, թե ովքեր են մեր դեմ կռվում, բայց նաեւ խորհուրդ տվեց, այսպես ասաց, ռիսկավատ չանեք, վտանգավոր է: Ամբողջ գիշեր տղաներով մտածում էինք, թե ինչ անենք, որ ճիշտ լինի, քանի որ կար տեսակետ տղաների մեջ, որ չի բացառվում, որ ծուղակ լինի: Առավոտ կանուղ յոթի կողմերը որոշեցինք որոշ խմբով առաջանալ եւ վերցնել այդ վարձկանին: Ամենաառաջինը մեր ջոկատից այդ վարձկանին մոտեցան Խաչատրյան Հարութը ու Բաղունց Արմենը, ապա Գարիկ Գալստյանը, որը նույն օրը զոհվեց: Իսկ եւս եւ Արթուր Մնացականյանը հսկում էինք շուրջբոլորը, որպեսզի գործողությունը հասցնենք իր նպատակին: Մեր գլխավերեւում սարի վրա թուրքերն էին, եւ ողջ մնալու հավանականությունը հիսուն-հիսուն էր: Մեծ էր հավանականությունը, որ թշնամու թիրախում կարող էինք հայտնվել: 

-Երբ վարձկանը այլեւս Ձեր, այսպես ասած, ձեռքերում էր, ի՞նչ էր ասում, ի՞նչպես էիք հասկանում նրան;

-Երբ սկզբում բռնեցինք մեր ոտքերն էր համբուրում, լացում էր, հիստերիկություն անում: Իրենց լեզվով ասում էր, որ եկել են հստակ աշխատավարձով, ամեն հայի գլուխը հարյուր դոլար եւ նման այլ արտահայտություններ: 

-Պատերազմից հետո, հետաքրքրվե՞լ եք այդ ահաբեկչի ճակատագրով:

-Որքանով, որ ես եմ տեղյակ, հստակ չեմ կարող ասել, նա շարունակում է մնալ մեր երկրում: Ավելին, որպես ահաբեկիչ դատապարտվելու է: Նորից եմ կրկնում իմ ունեցած տեղեկություններով, նա որպես գերի չի հանձնվելու, որովհետեւ քննության ընթացքում նրան վերցնելու օպերացիային մասնակից անձիք գնացել եւ ցուցմունք են տվել, թե ինչպես է դեպքը եղել, որ հատվածում ենք նրանք վերցրել եւ նման մանրամասներ: 

-Պարոն Բալայան, ինքներդ անցել եք պատերազմի դաժան ճանապարհով, որն՞  էր ըստ Ձեզ նման՝ ցավալի ելքի պատճառը:

-Մի քանի երկրի շատ հզոր բանակներ են կռվել մեր դեմ՝ ամենաժամանակակից զենքերով: Վերջին երեսուն տարվա մեջ աշխարհում տեղի ունեցած ամենադաժան պատերազմն էր արցախյան երկրորդ պատերազմը, ինչ զենք ունեին օգտագործեցին հայի դեմ: Անհարին էր դիմակայել, եթե պատերազմը չկանգներ լինելու ցեղասպանություն: Ասածս կարող են փաստել այն տղաները, ովքեր մնացել են ռազմի դաշտում մինչեւ վերջին օրը: Իսկ ովքեր փախած էին, այսօր իրավունք են վերապահում մեծ-մեծ խոսել: Մեծ մասը ուզում էր պատերազմին մասնակից լինել հեռվից, երիտասարդության մեծ մասը, ովքեր պարտավոր էին կանգնել եւ մաչտչնչել մինչեւ վերջ՝ կամ փախնում էր կամ գլուխ պահում, այդպես չի լինում:  Պատկերացրեք, եթե Սմերչ տեսակի զենքը տրված էր, որ պետք է խփեին քաղաքի վրա, իրենք այդ զենքով մի քանի անգամ պոստի վրա էին խփում: Եթե չկանգներ  պատերազմը, հաջորդ օրը կորցնելու էինք Ստեփանակերտը, որից հետո շրջափակման մեջ կընկներ Մարտունին, որին հաջորդելու էր թուրքի մշտական ձեռագիրը՝ ցեղասպանությունը: Սա իմ կարծիքն է:

-Պարոն Բալայան, ցավոք, մենք ականատես եղանք, որ Ձեր եւ Ձեր ջոկատի տղաների սխրանքը որոշ անձիք, մեղմ ասած, փորձում են ստվերել: Ընդհուպ, որ նոյեմբերի մեկին Ձեր ջոկատին նահանջի հրաման է տրվել:

-Այո, շատ մեծ ցավ եմ ապրում, առավելեւս, որ որ այդ անհիմն բամբասանքները տարածվում են առանց մանրամասնություններին տեղյակ լինելու: Հենց նման կեղտոտ բամբասանքներն են ստեղծում պատերազմի մասին աղավաղված իրականություն: Ես չեմ ուզում անդրադառնալ այս ստին, առավելեւս, որ ճշմարտությունն ակնհայտ է: Ցանկանում եմ ընդգծել միայն, որ ոչ մեկը մեզ նահանջի հրաման չի տվել` ես դա ասում եմ, որպես ջոկատի հրամանատար: Իրականում նոյեմբերի մեկին տեղի է ունեցել հերթափոխ` մենք գնացել ենք Մարտունի, մեր փոխարեն Կարմիր Շուկա-Շեխեր դիրքը մեկ այլ ջոկատ է ուղարկվել: Եվ, վերջապես, ասվածս փաստում է նաեւ այն, որ  Կարմիր Շուկան հիմա էլ, փառք Աստծո  մեր վերահսկողության տակ է: Պարզապես շատ մեծ ցավ եմ, որ ոմանք ինչ-ինչ հանգամանքներից դրդված փորձում են խեղաթյուրել իրողությունները, այն էլ հիմա, երբ բոլորս, ինչպես երբեւէ պետք է համախմբված մեր երկրի կողքին կանգնենք:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Մեղրիի համայնքապետը փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանությունԿարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած Թաթուլ Հարությունյանին (yerkir.am)Պատասխան եք տալու անօրինական հրահանգներ կատարելու համար. Մեղրիի համայնքապետի փաստաբանՄեղրիի համայնքապետի բնակարանում սպասում են խուզարկող իրավապահներինԱյսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն ՉախալյանԲռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ ՎարդանյանըԺողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ ԳևորգյանՀատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն ԱշոտյանԱյցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ ՄովսիսյանԲԱՅՑ ՈՐՏԵՂԻ՞Ց ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ, ԱՅՆ ԷԼ` «ASTRAZENECA»«Մեր թրքասեր իշխանությունը, հատուկ, տեղադրում է Մահատմա Գանդիի արձանը, ով հայտնի է իր հակահայկական կեցվածքով»Նորաստեղծ կուսակցության համահիմնադիրը հերքում է Վահե ՀակոբյանինԱռայժմ կարելի է մի 5-6 կուսակցության անուն նշել` որպես առաջատար. սոցիոլոգԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱԺԻՈՏԱԺ Է ՍԿՍՎԵԼԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ Է ԿԻՆԸ«Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն». Նիկոլը` իր մտերիմներին. 168.amԵՎՍ ՄԵԿ ԿՆՃԻՌ ՍԱՐՔԵՑԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ«ՄԵԾՆ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏՈՐԻՆ ԲԱԽՏԸ ԴԵՌ ԺՊՏՈՒՄ ԷՍյունիքում այսօր հարուցված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է. ՓաստաբանՏեղի ունեցավ «Ազգի ձայն» կուսակցության անդրանիկ համագումարին  նախորդող շնորհանդեսը. ՖոտոՊուտինը հորդորել է բոլոր ռուսներին պատվաստվելԱսադը հայտ է ներկայացրել Սիրիայում նախագահի ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համարՇուռնուխցիները ձվեր նետեցին վարչապետի ավտոշարասյան վրաԻնչ հրահանգ տվեց Փաշինյանը ԱԱԾ պետին ու ՈստիկանապետինԱրմեն Գևորգյանն իշխանությանն առաջարկում է պետական համակարգի որոշ ինստիտուտներ տեղափոխել ՍյունիքՖլեշմոբ. Ի աջակցություն սյունեցիների՝ քաղաքացիները մեկնում են ՍյունիքԿապիտուլյանտը պետք է չկարողանա ազատ շրջել մարդկանց մեջ. ԿարապետյանՄիջադեպ՝ Փաշինյանի աջակիցների և ընդդիմադիր քաղաքացիների միջև (Տեսանյութ)Արման Անդրեասյանը ազատ ոճի ըմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացավ Հովիկ Վերանյանի սխրանքի ուղղին. Newsmedia.am-ը շարունակում է «Կյանք ու կռիվ» խորագրի ներքո ներկայացնել մեր հերոս տղաների սխրանքի ուղղինՌԴ ԱԳՆ֊ն Կիևին և ՆԱՏՕ-ին հորդորել է զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են տանել էսկալացիայիԶելենսկին Պուտինին կոչ է արել հանդիպել Դոնբասում«Իմ հերն էս ճանապարհը գրավել ա, կապիտուլյանտն ուզում ա տա». Վարչապետին Սյունիք չեն թողնում (Տեսանյութ)«Անվտանգության բացակայության խորը զգացողություն կա». Նախագահը հանդիպել է Մեղրիի, Կապանի և Քաջարանի քաղաքապետների հետ Գեներալի որդին որեւէ առնչություն չի ունեցել ոստիկանության հետ. ԳՇ-ն արձագանքում «Իրավունքի» հրապարակմանըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովինՄեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն այսօր դառնում է 95 տարեկանՎստահ եմ՝ մոնտաժված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչը մեզ սպասվում է. բացառվում է, որ Օնիկ Գասպարյանը ստի. մեղավորները միանշանակ պետք է պատժվեն. Մովսես ՀակոբյանՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԵԼ Է ԼԻՍԿԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՍՐՃԱՐԱՆ.hraparak.am«Պարո՛ն նախագահ, այժմ Ձեր ուժերի սահմանում է տասնամյակների ժխտումն ուղղելը». Ադամ Շիֆի բաց նամակը՝ ԲայդենինԿադրերը, որ տեսանք Սյունիքից, ավելի քան խոսուն են. դավաճանի հետ միայն այսպես.Հրանտ Մելիք-ՇահնազարյանՆիկոլ սյունեցիներից լսելով «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք, Նիկոլ սիկտիր» և այլ կոչերը, մեռնես ավելի լավ է.Ռոբերտ Մելքոնյան«Արա, դուք եք կապիտուլյանտը». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացունՆիկոլ Փաշինյան. «Ողջունում եմ ձեզ ժողովուրդ ջան». քաղաքացի. «Ողջույն, բ**-ի տղա» (Video).Mediaport «Տղերքի արյունը վրեդ ա, դավաճան». քաշքշուկ Ագարակում՝ Փաշինյանի այցի ժամանակՍյունեցիները թույլ չտվեցին Փաշինյանին երթ անել. նա հեռացավ Ագարակից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ