Օնիկ Գասպարյանին և Հայոց բանակին սատարող քաղաքացիները ՊՆ-ի մոտից քայլերթ կիրականացնեն՝ դեպի Բաղրամյան պողոտա
Ներքաղաքական
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և Հայոց բանակին սատարող քաղաքացիները և զինվորականները, որոնք ՊՆ շենքի մոտայս պահին ակցիա են իրականացնում, քայլերթ կիրականացնեն ՊՆ շենքի մոտից և կմիանան Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին՝ մասնակցելու Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները Պաշտպանության նախարարության դիմաց են՝ սատարելու իրենց հրամանատարին։ Նախաձեռնությունը մեծ արձագանք էր գտել նաև հասարակական գործիչների շրջանակում։ Շատերը, այդ թվում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը հայտարարել էին, որ թեև Օնիկ Գասպարյանի հրամանատարությամբ չեն ծառայել, սակայն մասնակցելու են հանրահավաքին։