ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Եղանակը Հայաստանում մայիսի 9-ին Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգում Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան Օհանյան Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը Կոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվել Նոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներ Հաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. Բաբուխանյան Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի պապը


Փաշինյանը դուրս է եկել ոչ թե Օնիկ Գասպարյան անձի, այլ ամբողջ բանակի դեմ. Վահե Գրիգորյան

Թեմա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, կարծես թե, շարունակում է մատների վրա խաղացնել ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը: Փաստացի, նա որեւէ կողմի «խաթրից» դուրս չի գալիս` մի կողմից` այնպես է անում, որ Օնիկ Գասպարյանը հեռացվի ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից, մյուս կողմից էլ` չի մերժում ընդդիմությանը եւ դիմում է Սահմանադրական դատարան` Զինծառայության օրենքի հետ կապված: Իսկ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման հրամանագրի վիճարկման առումով ՍԴ դիմում մինչեւ այս պահը չկա ու չկա: Տարբեր մասնագիտական մեկնաբանությունների համաձայն` վերջնական որոշումը պարզ կլինի մարտի 9-ին: Ըստ սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբան ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը կլինի այն դեպքում, երբ ՀՀ նախագահը, օգտագործելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնն օկուպացրած անձի միջնորդությունը կբողոքարկի Սահմանադրական դատարանում` դրանով նաեւ կկասեցվի դրա ուժի մեջ մտնելը:

- Այդ լիազորությունը տրված է ՀՀ նախագահին Սահմանադրությամբ, որտեղ հստակ նշվում է, որ եթե նա որեւէ առարկություն ունի, ապա կարող է դրանք ուղարկել ուղարկող մարմնին: Այսինքն` տվյալ դեպքում`  ՀՀ վարչապետին, ինչը ՀՀ նախագահը ի սկզբանե իրականացրել էր: Այնուհետեւ նա կարող է կա՛մ ստորագրել, եւ այն կմտնի ուժի մեջ, կա՛մ` չստորագրել, որի դեպքում արդեն երեք օր հետո այն կմտնի ուժի մեջ, կա՛մ բողոքարկել Սահմանադրական դատարանում: Ընդ որում` Սահմանադրականա դատարան դիմելու ժամկետը պահպանվում է: Գտնում եմ, որ, ամեն դեպքում, ՀՀ նախագահը պետք է ուղարկի այդ միջնորդությունը Սահմանադրական դատարան, որպեսզի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը շարունակի պաշտոնավարել: Ի վերջո,  տեսնում ենք, որ սրանով վարչապետը դուրս է եկել ոչ թե Օնիկ Գասպարյան անձի, այլեւ ամբողջ բանակի դեմ, քանի որ ամբողջ շտաբը` մեկ-երկուսի բացառությամբ, միացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Իսկ դրանից հետո բազմաթիվ գնդապետներ, գեներալներ, բարձրաստիճան զինվորականներ նույնպես իրենց աջակցությունն են հայտնում այդ պահանջին:

– Այս իրավիճակում որքա՞ն ժամանակ է մնացել Օնիկ Գասպարյանին պաշտոնավարման` 24 ժամ, 3 օր, 8 օր... Ի՞նչ է իրականում թելադրում Սահմանադրությունը:

– Հարգում եմ հակադիր կարծիքները` ժամկետի վերաբերյալ, բայց որպեսզի մենք ստանանք դրա պատասխանը, ՀՀ նախագահը պետք է ուղարկի այդ հրամանագիրը Սահմանադրական դատարան` դրա սահմանադրականության հարցը պարզելու համար: Այդ ժամանակ կստանանք նաեւ այն պատասխանը, թե որ ժամկետն է գործում եւ որ դեպքում:

– Իսկ այդ դեպքում մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումը` ի՞նչ է սպասվում Օնիկ Գասպարյանին:

– Եթե բողոքարկվում է այդ միջնորդությունը ՍԴ-ում, ապա կասեցվում է տվյալ իրավական ակտի գործողությունը` մինչեւ դատաքննության ավարտը: Դատաքննությունը Սահմանադրական դատարանում տվյալ գործերով տեւում է, եթե չեմ սխալվում, մոտ 10 օր: Մինչեւ դատաքննության ավարտը եւ վճռի հրապարակումը Օնիկ Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել` որպես ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այսինքն` ամենաբարձր զինվորական պաշտոնյա:

– Ռազմական դրության պայմաններում ի՞նչ լիազորություններ ունի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ, ըստ անհրաժեշտության, ի՞նչ գործիքակազմից կարող է օգտվել:

– Եթե խոսքը ստեղծված իրավիճակի մասին է, ապա Օնիկ Գասպարյանի լիազորությունները շարունակում են մնալ նույնը: Իշխանությունը շատ է շահարկում, թե ռազմական դրության ժամանակ Նիկոլ Փաշինյանը համարվում է գերագույն գլխավոր հրամանատար, մինչդեռ այդպիսի պաշտոն չկա: «Գերագույնը» արհեստական ավելացրել են, որպեսզի իբր փորձեն նրան ավելի բարձր ցույց տալ: Իսկ եթե գնանք ուղղակի Սահմանադրության մեկնաբանությամբ, ապա Օնիկ Գասպարյանը թե՛ ռազմական դրությասն դեպքում, թե՛ մնացած ժամանակներում հանդիսանում է ՀՀ զինվորական ամենաբարձրաստիճան պաշտոնյան: Եթե Հայաստանի Հանրապետությունը պատերազմ հայտարարի, կամ իրեն պատերազմ հայտարարեն, ապա միայն այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը կդառնար իր «երազանքների տղան»` գերագույն գլխավոր հրամանատարը: Բայց զուտ իրավական առումով` այդպիսի իրավիճակ չի եղել, որովհետեւ ռազմական դրության հիմքերից մեկը պատերազմ հայտարարելն է: Բայց պատերազմ քանի որ չի հայտարարվել, Օնիկ Գասպարյանը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը:

– Իշխանության կողմնակիցներն ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը կձերբակալի Օնիկ Գասպարյանին, ընդդիմության կողմնակիցները հույս ունեն, որ տեղի կունենա ճիշտ հակառակը: Երկու դեպքում էլ` սա ՀՀ գլխավոր դատախազի որոշման տիրույթո՞ւմ է, թե ում ձերբակալի` Փաշինյանին կամ Գասպարյանին:

– Իմ կարծիքով` խնդրի իդեալական լուծումը կլիներ այն, որ ՀՀ գլխավոր դատախազը, հետեւելով իր դասախոսների` 20 իրավաբան-գիտնականների պահանջին, անհապաղ կձերբակալեր պետական դավաճանության շարունակական հանցակազմի սուբյեկտ հանդիսացող Նիկոլ Փաշինյանին: Մնացած դեպքերին անդրադառնալ չեմ ցանկանում, քանի որ ցանկացած դեպքում ես կողմ եմ այնպիսի լուծմանը, որի դեպքում Նիկոլ Փաշինյանի կողմից օկուպացված երկրի ղեկավարի պաշտոնը կազատագրվի: Այսինքն` առավելապես հակված եմ գլխավոր դատախազի նախաքննական գլխավոր մարմնի կողմից Նիկոլ Փաշինյանի ձերբակալման տարբերակին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրումՌոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)Եղանակը Հայաստանում մայիսի 9-ինՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգումԹող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան ՕհանյանՄահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ ԿիրակոսյանըԿոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվելՆոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներՀաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. ԲաբուխանյանՈ՞վ է Նիկոլ Փաշինյանի պապըԱրոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսինՆոր հաղթանակները` ընդամենը ժամանակի հարց ենՄայիսի 9-ի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ ՄիշուստինինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք, մահացել է 10 մարդԱյսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար. ՓաշինյանՀՀ մարմնամարզիկները «Քութաիսիի Գավաթ - Մեր Ապագա Օլիմպիականները» միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով են վերադառնում տուն«Տարե՛ք էս աղջկան». Նիկոլ Փաշինյանը ախրանիկին հրահանգեց հեռացնել իրեն «Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս» հարցը տված լրագրողին (Video)ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ. ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆ «ԵՍ ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ ՏԵՂ ՈՒՆԵՄ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՄ ՊԱՊԵՐՈՎ».ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸՏԵՆՑ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԲԱՅՐԱՔԹԱՐՆ ԻՆՉԻ Ա ԱՄԵՆ ԳՆՈՎ ՍՈՂՈՍԿՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐ. ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Ռոսկոսմոս»-ի և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնացները Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել են Երկրի բնակիչներինՆիկոլ Փաշինյանը հարյուրավոր ախրանիկների ուղեկցությամբ գնացել է Եռաբլուր. տեսախցիկների առջև ծնկում է զոհերի շիրիմների մոտ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը, թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը Կորոնավիրուսի դեմ մեկ բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել են ՌուսաստանումՊետական համակարգի աշխատակիցներին սպառնացել են հետապնդումներով և աշխատանքից ազատելով. ԱՀ պատգամավորը ահազանգում էԵրբ գյուղ հասանք, Ստեփանակերտից արդեն լուրը հասել էր, որ Հայոց բերդաքաղաքն ազատագրված է...  Երթ-միջոցառում, որի արդյունքում ակնկալվում է ստանալ աննախադեպ մեծ չափերի Հայոց եռագույնըՓաշինյանն այսօր մեկնում է Գեղարքունիք. Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել այցի գրաֆիկը.MediaportԱնգելա Մերկել. Մենք պարտավոր ենք պահել նացիզմի ժամանակ զոհվածների հիշատակըՄի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ».Էլբակեան ԷդգարՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել դատավոր Բեկթաշյանի նկատմամբՓաշինյանը Եռաբլուրում է. ոստիկանները, անվտանգության աշխատակիցներն ու սպորտային հագուստով մարդիկ խոչընդոտում են Tert.am-ի և News.am–ի աշխատանքը (տեսանյութ)Մենակ Կապիտուլյանտ վիժվածքը Շուշին հանձնելուց հետո կարար Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրողին իր արյունոտ ձեռքերով մեդալ տար.Նարեկ Սամսոնյան2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին.Տիգրան ԱբրահամյանՄայիսի 9-ը մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով․ Գարեգին Բ Օրվա հանդիպումների անոնսՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 10-ից 16-ըՀաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ ՍարգսյանՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուՀՀ ԱՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում չի օգտագործել դեղամիջոց, որը նվազեցնում է մահացությունը․ Փաստահավաք խումբԱրմեն Մելիքյանը,Կարեն Ասլանյանն ու Հայկ Մնացականյանը Տոկիոյի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր նվաճեցին Վահագն Վերմիշյանը դատի է տվել ՓաշինյանինՆախագահը դիմել է ՍԴՄալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց«Իրավունքի» լուրը հաստատվեց, Կամո Ցուցուլյանը նշանակվեց փոխոստիկանապետԻշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան ԱբրահամյանՀայկ Մնացականյանը 3:2 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչԳիտնականները սովորել են ջնջել մարդկային հիշողությունըՆԺԴԵՀԻ ԱՐՁԱՆՆԵՐ ՊԵՏՔ Է ՇԱՏ ԴՐՎԵՆ․ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ