Չէի ուզում ասել, բայց ստիպված եմ ասել. Սենոր Հասրաթյան Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար երթուղիներ «Քաղաքացիական հարթակ» վերլուծական կենտրոնի ղեկավարը. բարձր պաշտոն է ստացել «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունում Դավաճանի տեղը կախաղանում է. Տեսանյութ 18+ Մոտ մեկ ժամ շարունակ անկանոն կրակոցներ են հնչել Դիցմայր գյուղի ու Փայլասարի հատվածներում Ռազմական դրության ծախսերի 120 մլրդ դրամից 52 մլրդ-ն է հատկացրել «Հայաստան» հիմնադրամը. Կառավարությունը հավանություն տվեց 2020-ի պետբյուջեի տարեկան հաշվետվությանը Արցախցի դեռատի ծանրորդուհի Էլինա Նազարյանը աղջիկների ՀՀ փոխչեմպիոնուհի դարձավ Իմ տեսակետը կհայտնեմ խորհրդի նիստին. Դատավոր Ազարյանը` Բուլգակովին ցիտելու համար Բադասյանի հարուցած վարույթի մասին Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. The Wall Street Journal Փոխհատուցում ստանալու համար զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկվել զոհվածների 3039 գործ. ՊՆ ներկայացուցիչ


Փաշինյանը դուրս է եկել ոչ թե Օնիկ Գասպարյան անձի, այլ ամբողջ բանակի դեմ. Վահե Գրիգորյան

Թեմա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, կարծես թե, շարունակում է մատների վրա խաղացնել ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը: Փաստացի, նա որեւէ կողմի «խաթրից» դուրս չի գալիս` մի կողմից` այնպես է անում, որ Օնիկ Գասպարյանը հեռացվի ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից, մյուս կողմից էլ` չի մերժում ընդդիմությանը եւ դիմում է Սահմանադրական դատարան` Զինծառայության օրենքի հետ կապված: Իսկ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման հրամանագրի վիճարկման առումով ՍԴ դիմում մինչեւ այս պահը չկա ու չկա: Տարբեր մասնագիտական մեկնաբանությունների համաձայն` վերջնական որոշումը պարզ կլինի մարտի 9-ին: Ըստ սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբան ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը կլինի այն դեպքում, երբ ՀՀ նախագահը, օգտագործելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնն օկուպացրած անձի միջնորդությունը կբողոքարկի Սահմանադրական դատարանում` դրանով նաեւ կկասեցվի դրա ուժի մեջ մտնելը:

- Այդ լիազորությունը տրված է ՀՀ նախագահին Սահմանադրությամբ, որտեղ հստակ նշվում է, որ եթե նա որեւէ առարկություն ունի, ապա կարող է դրանք ուղարկել ուղարկող մարմնին: Այսինքն` տվյալ դեպքում`  ՀՀ վարչապետին, ինչը ՀՀ նախագահը ի սկզբանե իրականացրել էր: Այնուհետեւ նա կարող է կա՛մ ստորագրել, եւ այն կմտնի ուժի մեջ, կա՛մ` չստորագրել, որի դեպքում արդեն երեք օր հետո այն կմտնի ուժի մեջ, կա՛մ բողոքարկել Սահմանադրական դատարանում: Ընդ որում` Սահմանադրականա դատարան դիմելու ժամկետը պահպանվում է: Գտնում եմ, որ, ամեն դեպքում, ՀՀ նախագահը պետք է ուղարկի այդ միջնորդությունը Սահմանադրական դատարան, որպեսզի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը շարունակի պաշտոնավարել: Ի վերջո,  տեսնում ենք, որ սրանով վարչապետը դուրս է եկել ոչ թե Օնիկ Գասպարյան անձի, այլեւ ամբողջ բանակի դեմ, քանի որ ամբողջ շտաբը` մեկ-երկուսի բացառությամբ, միացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Իսկ դրանից հետո բազմաթիվ գնդապետներ, գեներալներ, բարձրաստիճան զինվորականներ նույնպես իրենց աջակցությունն են հայտնում այդ պահանջին:

– Այս իրավիճակում որքա՞ն ժամանակ է մնացել Օնիկ Գասպարյանին պաշտոնավարման` 24 ժամ, 3 օր, 8 օր... Ի՞նչ է իրականում թելադրում Սահմանադրությունը:

– Հարգում եմ հակադիր կարծիքները` ժամկետի վերաբերյալ, բայց որպեսզի մենք ստանանք դրա պատասխանը, ՀՀ նախագահը պետք է ուղարկի այդ հրամանագիրը Սահմանադրական դատարան` դրա սահմանադրականության հարցը պարզելու համար: Այդ ժամանակ կստանանք նաեւ այն պատասխանը, թե որ ժամկետն է գործում եւ որ դեպքում:

– Իսկ այդ դեպքում մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումը` ի՞նչ է սպասվում Օնիկ Գասպարյանին:

– Եթե բողոքարկվում է այդ միջնորդությունը ՍԴ-ում, ապա կասեցվում է տվյալ իրավական ակտի գործողությունը` մինչեւ դատաքննության ավարտը: Դատաքննությունը Սահմանադրական դատարանում տվյալ գործերով տեւում է, եթե չեմ սխալվում, մոտ 10 օր: Մինչեւ դատաքննության ավարտը եւ վճռի հրապարակումը Օնիկ Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել` որպես ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այսինքն` ամենաբարձր զինվորական պաշտոնյա:

– Ռազմական դրության պայմաններում ի՞նչ լիազորություններ ունի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ, ըստ անհրաժեշտության, ի՞նչ գործիքակազմից կարող է օգտվել:

– Եթե խոսքը ստեղծված իրավիճակի մասին է, ապա Օնիկ Գասպարյանի լիազորությունները շարունակում են մնալ նույնը: Իշխանությունը շատ է շահարկում, թե ռազմական դրության ժամանակ Նիկոլ Փաշինյանը համարվում է գերագույն գլխավոր հրամանատար, մինչդեռ այդպիսի պաշտոն չկա: «Գերագույնը» արհեստական ավելացրել են, որպեսզի իբր փորձեն նրան ավելի բարձր ցույց տալ: Իսկ եթե գնանք ուղղակի Սահմանադրության մեկնաբանությամբ, ապա Օնիկ Գասպարյանը թե՛ ռազմական դրությասն դեպքում, թե՛ մնացած ժամանակներում հանդիսանում է ՀՀ զինվորական ամենաբարձրաստիճան պաշտոնյան: Եթե Հայաստանի Հանրապետությունը պատերազմ հայտարարի, կամ իրեն պատերազմ հայտարարեն, ապա միայն այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը կդառնար իր «երազանքների տղան»` գերագույն գլխավոր հրամանատարը: Բայց զուտ իրավական առումով` այդպիսի իրավիճակ չի եղել, որովհետեւ ռազմական դրության հիմքերից մեկը պատերազմ հայտարարելն է: Բայց պատերազմ քանի որ չի հայտարարվել, Օնիկ Գասպարյանը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը:

– Իշխանության կողմնակիցներն ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը կձերբակալի Օնիկ Գասպարյանին, ընդդիմության կողմնակիցները հույս ունեն, որ տեղի կունենա ճիշտ հակառակը: Երկու դեպքում էլ` սա ՀՀ գլխավոր դատախազի որոշման տիրույթո՞ւմ է, թե ում ձերբակալի` Փաշինյանին կամ Գասպարյանին:

– Իմ կարծիքով` խնդրի իդեալական լուծումը կլիներ այն, որ ՀՀ գլխավոր դատախազը, հետեւելով իր դասախոսների` 20 իրավաբան-գիտնականների պահանջին, անհապաղ կձերբակալեր պետական դավաճանության շարունակական հանցակազմի սուբյեկտ հանդիսացող Նիկոլ Փաշինյանին: Մնացած դեպքերին անդրադառնալ չեմ ցանկանում, քանի որ ցանկացած դեպքում ես կողմ եմ այնպիսի լուծմանը, որի դեպքում Նիկոլ Փաշինյանի կողմից օկուպացված երկրի ղեկավարի պաշտոնը կազատագրվի: Այսինքն` առավելապես հակված եմ գլխավոր դատախազի նախաքննական գլխավոր մարմնի կողմից Նիկոլ Փաշինյանի ձերբակալման տարբերակին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Չէի ուզում ասել, բայց ստիպված եմ ասել. Սենոր ՀասրաթյանԱպրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար երթուղիներ«Քաղաքացիական հարթակ» վերլուծական կենտրոնի ղեկավարը. բարձր պաշտոն է ստացել «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունումԴավաճանի տեղը կախաղանում է. Տեսանյութ 18+Մոտ մեկ ժամ շարունակ անկանոն կրակոցներ են հնչել Դիցմայր գյուղի ու Փայլասարի հատվածներում Ռազմական դրության ծախսերի 120 մլրդ դրամից 52 մլրդ-ն է հատկացրել «Հայաստան» հիմնադրամը. Կառավարությունը հավանություն տվեց 2020-ի պետբյուջեի տարեկան հաշվետվությանըԱրցախցի դեռատի ծանրորդուհի Էլինա Նազարյանը աղջիկների ՀՀ փոխչեմպիոնուհի դարձավԻմ տեսակետը կհայտնեմ խորհրդի նիստին. Դատավոր Ազարյանը` Բուլգակովին ցիտելու համար Բադասյանի հարուցած վարույթի մասինԲայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. The Wall Street JournalՓոխհատուցում ստանալու համար զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկվել զոհվածների 3039 գործ. ՊՆ ներկայացուցիչ«Քիչ են՝ 2-3 հոգի». փոխոստիկանապետը հերքում է լուրերը, թե ավելի քան 100 սյունեցի է բերման ենթարկվելՀաշմանդամության կարգավիճակ չունեցող, սակայն վիրավորում ստացած 9000 քաղաքացու միանվագ վճարվել է 500 հազար դրամ. Ալեքսանդր Ավետիսյան Ընկերներ չենք. Փաշինյանի երբեմնի մտերիմ, այսօր նախարար դարձած ընկերն է՞լ ուրացավՀայտնի են շախմատի 2021թ ՀՀ պատանեկան առաջնության 1-ին չեմպիոններըՏԵՍԱՆՅՈՒԹ.«Ազգի ձայն» կուսակցության եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման ` Գյումրու գրասենյակի պաշտոնական բացման արարողությունըԶինծառայողների ապահովագրության հիմնադրամում առկա է անհետ կորածների 556 գործ. ՊՆ ներկայացուցիչՌԴ-ում ԱՄՆ դեսպանը մեկնել է Վաշինգտոն (լուսանկար)Դավաճանին հեռացնելու ամենաարդյունավետ և կարճ ճանապարհը հանրային ճնշումն է․ քաղաքագետՀեռացի՛ր, թող մենք մեր հայրենիքի պատառների վրա պետություն պահենք. Նաիրա ԿարապետյանԱյս հանցավոր քրգործը «թխող» ողջ ուղղահայացը չի ներվելու՝ հրաման տվողից մինչև վերջին «ուսադիրավոր»․ Ռ․ ՄելիքյանՆա կործանված անձնավորություն է, մահացել է, քաղաքական դիակ է, միայն թաղման օրը դեռ հայտնի չէ․ Գ․ Պետրոսյան (Video)Քաղաքացիներն իրենց շղթայել են կառավարության շենքի դարպասներին, որպեսզի Փաշինյանը չկարողանա մուտք գործել ներսԱպրիլի 23-ին ժամանակավորապես կդադարեցվի Սարուխան, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ համայնքների գազամատակարարումըՍյունիքում ՌԴ սահմանապահների մեքենայի ուղեկցմամբ վարչապետի շրջելը լավագույնս է արտացոլում իրավիճակը․ Տ.ԱբրահամյանԲիլբաոն չի հյուրընկալի Եվրո-2020-ի խաղերըԱՊՐԻԼԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸNYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել ենՌումբերի զարկ էր, մահագոչ, Արցախն էր, սևաթույր հագել.Newsmedia.am ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ Նավթի համաշխարհային գներն ընկնում են«Հպարտ քաղաքացու օրը խորոված կուտեն գեղացիներն ու ժեխերը»«Ժողովուրդ». Հասմիկ Պողոսյանի հարսը հարցաքննվել է«168 ժամ»․ Մեղրին՝ վտանգի տակ․ Փաշինյանի վրեժը«Փաստ». «Վերբովկայի» փորձեր իշխանությունների կողմից«Ժողովուրդ». Նախընտրական հայհոյանքներ՝ Սյունիքից․ Փաշինյանը նպատակ էր դրել իր առջևՄեղրիի քաղաքապետին տեղափոխում են Երևան․ փաստաբան«Հրապարակ»․ Սպասում է նոր նշանակման«Հրապարակ». Ըստ իշխանության՝ ՀՀԿ-ն է սյունեցիներին սովորեցրել՝ ոեվ ինչպես նախշի Փաշինյանին«Փաստ»․ Իրավիճա՞կ է փոխվել. սեփականատերերը հրաժարվում են իշխանությանը տարածք տրամադրել նախընտրական շտաբների համար«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու»«Հրապարակ»․ Բորիս Ավագյանն ինչո՞ւ Է հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում «Փաստ»․ Ինչ նպատակով էր Փաշինյանը մեկնել Սյունիքի մարզԲայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. WSJՊետք է ձերբակալվի Փաշինյանը՝ նախ որպես անկարգությունների գլխավոր սադրիչ, այնուհետև՝ որպես իրավապահ մարմինների գործունեությանն ապօրինի միջամտող. Էդգար ՂազարյանԼուկաշենկոն կայցելի Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցություններ անցկացնելու համարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՄեղրիի համայնքապետը փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանությունԿարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած Թաթուլ Հարությունյանին (yerkir.am)Պատասխան եք տալու անօրինական հրահանգներ կատարելու համար. Մեղրիի համայնքապետի փաստաբանՄեղրիի համայնքապետի բնակարանում սպասում են խուզարկող իրավապահներինԱյսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն Չախալյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ