Նիկո՛լ, ժամդ գալու է, եւ գնալու ես բանտախուցդ. Գեղամ Նազարյան
ՆերքաղաքականՀանրապետության հրապարակում տեղի ունեցած մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ դեռ վարչապետի աթոռին մնացած Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց պատերազմի զոհերի հարազատներից, նրանց մայրերից ու հայրերից, կանանցից եւ երեխաներից: Այս մասին «Իրավունքը» զրուցեց արցախյան մերօրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հոր` «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:
– Պարոն Նազարյան, Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է. «Խոնարհվում եմ բոլորիդ առաջ, եւ եթե կարող եք, ներեցեք մեզ` մեր բոլոր-բոլոր սխալներըե: Դուք կկարողանա՞ք ներել:
– Ես չեմ ներողը, ներողն Աստված է: Երբեք իրեն չեմ հասկանա, իր ձեռքը չեմ սեղմի, որովհետեւ նա մեր երկիր բերեց պատերազմ եւ գիտակցված տարավ երեխեքին սպանության: Այդ մարդուն ոչ թե ներում են կամ մտածում են` ձեռքը սեղմեն, թե` ոչ, այլ նման մարդկանց մեկուսացնում են, որպեսզի ազգին կրկին վնասներ չտա, արհավիրք չբերի եւ այլեւս որեւէ մոլագար ընտանիքի մտքով չանցնի վարվել այդպես: Շեշտում եմ` ընտանիքի, որովհետեւ երբ ասում եմ ` Նիկոլ, Աննան էլ հետն է: Տեղի ունեցած ոճրագործության ուղիղ մասնակիցը նաեւ Աննան է, եթե ոչ ավելի, քան Նիկոլը: Կոպիտ բան եմ ասում, բայց ինչպե՞ս կարելի է մեկի որդուն սպանել, հետո ասել` եթե կարող եք, ինձ ներեք: Շատ ներողություն, բայց անգամ, երբ գառնուկին պատահաբար ավտոյի տակ են գցում, էլի ավելորդ է այդ հարցը` կներես, թե` ոչ: Էլ չեմ ասում դիտավորյալ ավտոյի տակ գցելու մասին: Սա մարդու գիտակցումից, աստվածայինից դուրս հասկացողություն է: Այլ հարց կլիներ, եթե անակնկալ, չնախատեսված ինչ-որ պատերազմ լիներ, բայց նա դիտավորյալ ձախողեց բանակցային գործընթացը եւ հանգեցրեց պատերազմի: Դեռ մեկ տարի առաջ այդ ընտանիքը հետաքրքրվում էր, թե որ պատերազմ լինի, քանի զոհ կլինի, ու երբ ասում էին` առնվազն 5 հազար, Աննան հռհռում էր: Ես կամ զոհվածների մյուս ծնողները կյանքում կմոռանա՞մ այդ հռհռոցը...
– Այդ հանրահավաքի օրը ներողությանն ու փաշինյանական արցունքներին հաջորդեց այն, որ իր կողմնակիցները սուլոցներով ու վուվուզելներով «հաղթականե կամ «տոնականե քայլերթ իրականացրին` Փաշինյանի գլխավորությամբ: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ալիեւի ասած` ջհանդամին, գյոռին անեն, այդ օրը Բաղրամյան պողոտայում էլ 36-50 հազար մարդ էր հավաքվել: Ամեն դեպքում, երբ գիշերը տանը տեսանյութերը նայեցի եւ տեսա, որ ծաղրածու Ալենը (նկատի ունի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին - հեղինակ) դմփ-դմփ-հու է անում մոլագար Նիկոլի հետ, իրոք, ծանր էր ինձ համար... Աչքիս առաջ Աբգարս է գալիս...Ուզում եմ հասկանալ` լավ, չարքն իրո՞ք այդքան չար է... Ալե՛ն, դու հետո գիշերը ո՞նց քնեցիր, հըն, այլանդա՛կ: Նիկոլին չեմ ասում, էն մարդ չի, բայց Ալեն, դու ո՞նց ես քո երեխու, կնոջ աչքերի մեջ նայում դրանից հետո, երբ 5 հազար տղերքի արյան վրա կանգնած դմփ-դմփ-հու էիր անում, տականք:
– Կարծես թե, երկրում ներքաղաքական պատային իրավիճակ է ստեղծվել, քանի որ Փաշինյանի հրաժարականի պահանջով Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը որեւէ գործողություն չհաջորդեց: Ինչպե՞ս եք տեսնում ելքը:
– Բացարձակ ոչ մի պատային իրավիճակ էլ չի ստեղծվել: Եթե շախմատային լեզվով եք ասում, ուրեմն իմացեք, որ ամբողջ հայ ժողովուրդը, մեր պետությունը եւ հասարակությունը շախմատային պարտիան հաղթել է: Եվ ոչ թե նրա համար, որ շատ խելոք է խաղացել, այլ` դիմացինը, պարզապես տականք հիմար է, բայց նաեւ այնքան նենգ է, որ դեռ ժամանակ ունի: Իր ժամանակը դեռ չի սպառնվել եւ դիմացինին նյարդայնացնելու համար կապիկություններ է անում, որ հաղթողը նյարդայնանա եւ շախմատի տախտակը գլխին տա: Բայց չենք անելու, Նիկո՛լ, ժամդ գալու է, եւ գնալու ես բանտախուցդ: Մարդասպան, մոլագար, հայրենիքը չսիրող, Թալեաթից ավելի հայատյաց Նիկո՛լ, քեզ ոչինչ չի փրկի` ո՛չ ավտոմատավորները, ո՛չ մոլագար երազանքներդ: Դու մնալու ես ամբողջ հայ ժողովրդի պատմության մեջ` որպես տականք: Թալեաթին հայ ժողովուրդը մոռանալու է, քեզ հիշելու է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ