Հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ նյութեր ու փաստեր են հավաքվում. ԱՀ ոստիկանություն «Թոքաբորբ եմ, ես մեռնում եմ». շտապօգնության կարիք ունեցող շուռնուխցուն ծնկաչոք քարշ են տալիս ՔԿ-ում (Տեսանյութ) ԿԻՐԹ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Ա, ՈՐ ՀԻՄԱ ԷԼ ԿԳԱ ԶԱՆԳԵԶՈՒՐ. ԴԵ ՀԻՄԱ ԴՈՒԽՈՎ ԳԼԽԱՐԿԴ ԴԻՐ ՈՒ ՄՈՒՍԿՈՒԼՆԵՐԴ ՑՈՒՑԱԴՐԻ, ՆԻԿՈՈՈԼ Զոհված զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքները հոգեբանական վերականգնման ծառայություն կստանան Սեւանում բերման են ենթարկել ՀՅԴ անդամ Գուրգեն Սաղաթելյանին. yerkir.am Չէի ուզում ասել, բայց ստիպված եմ ասել. Սենոր Հասրաթյան Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար երթուղիներ «Քաղաքացիական հարթակ» վերլուծական կենտրոնի ղեկավարը. բարձր պաշտոն է ստացել «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունում Դավաճանի տեղը կախաղանում է. Տեսանյութ 18+ Մոտ մեկ ժամ շարունակ անկանոն կրակոցներ են հնչել Դիցմայր գյուղի ու Փայլասարի հատվածներում


Արտահերթ ընտրություններ իսկապես պետք է լինեն, բայց ի՞նչ տարբերակով եւ ինչպե՞ս, առայժմ չեմ կարող ասել. Վարդանյան

Ներքաղաքական

ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած այլեւս անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որպեսզի քննարկվի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի լիազորությունների դադարեցման հարցը: Այս եւ ներքաղաքական մի շարք հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական պատգամավոր ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿԱՋԱԿՑԻ՞ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

– Պարոն Վարդանյան, Անդրանիկ Քոչարյանը հարցազրույցներից մեկում ուղիղ հայտարարել էր, թե` «պետությունը շենքերը չի պահում, այլ պետականությունն է պահում, եւ նա իրավունք ունի կրակելու»: Ըստ պատգամավոր Գ. Պետրոսյանի` վերոնշյալ խոսքում առկա են բռնության տարրեր ժողովրդի մի զանգվածի նկատմամբ, ուստի` նման բառապաշարով եւ սպառնալիքներով հանդես եկող անձը չի կարող կատարել հանձնաժողովի նախագահի պարտականությունները: Աջակցելո՞ւ եք հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ա. Քոչարյանի լիազորությունների դադարեցման գործընթացին:

– Ճիշտն ասած, տեղյակ չեմ, նոր եմ լսում նման բան: Տեսնենք, թե ինչ ընթացք է տրվում այդ հարցին, բնականաբար, քննարկումներ կունենանք մեր խմբակցությունում, նոր արդեն կարծիք կարող ենք հայտնել: Հիմա ոչինչ չեմ կարող ասել: Ամեն դեպքում, Անդրանիկ Քոչարյանի կողմից արված հայտարարությունը լսել եմ, եւ պարոն Քոչարյանն էլ մի քանի անգամ մեկնաբանել է իր հայտարարությունը, որ հստակ չի ասել, թե կկրակեն: Իր մեկնաբանությունը չեմ ուզում հատ-հատ կրկնել, բայց, կարծես թե, մի երկու անգամ նա հրաժարվեց այդ ձեւակերպումից եւ ուղիղ ու շիտակ նշեց, որ չի ասել նման բան, թե պատրաստ են մարդկանց վրա կրակել:

– ԱԺ ամբիոնից փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե «Իսկանդերի» մասին Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը «պարզաբանված է, ու որեւէ խնդիր չկա»: Հետաքրքիր է` որպես ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Ձեզ համար պա՞րզ է, թե ով էր «Իսկանդերի» մասին սխալ տեղեկատվություն տվել Փաշինյանին:

– Վարչապետին սխալ զեկուցողի մասին պետք է ինքը հստակ իմանա, թե ով է, եւ անկախ զեկուցողի անձից, զբաղեցրած դիրքից, զինվորական աստիճանից, սխալ զեկուցելու համար, բնականաբար, պետք է պատիժ կրի: Բայց, չգիտես ինչու, մինչեւ հիմա չգիտենք զեկուցողի անունը: Կարծում եմ` դրան էլ լուծում կգտնվի, եւ պատասխանը հստակ կլինի: Եթե սխալ է զեկուցվել, ուրեմն` պետք է այդ անձը պատասխանատվության ենթարկվի:

«ՊԱՌԱԿՏՈՒՄ ԿԱ, ԲԱՅՑ ԱՅՆ ՉՊԵՏՔ Է ՎԵՐԱԾՎԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

– Ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ, մինչեւ այժմ մարդիկ դեռ կոնկրետ քայլեր են ակնկալում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից: Ըստ Ձեզ` ո՞րն է հնարավոր ելքը:

– Կոնկրետ քայլեր ասելով` ի՞նչ նկատի ունեք:

– Այն, որ Օնիկ Գասպարյանը չկաշկանդվի «ռազմական հեղաշրջում» ձեւակերպումից եւ ձերբակալի Նիկոլ Փաշինյանին, ինչը պահանջում են դրսում ցույցեր անող ընդդիմադիրները:

– Չեմ կարծում, որ Օնիկ Գասպարյանը նման քայլի գնա, որովհետեւ հիմա այնպիսի վիճակ է, որ ընդդիմություն-իշխանություն բոլորս էլ պետք է ամեն հնարավորն անենք, որ բախումներ չլինեն: Ժողովրդի մեջ, ճիշտ է, պառակտում կա, բայց այն չպետք է վերածվի քաղաքացիական պատերազմի: Կարծում եմ` բոլորս էլ պետք է դիմենք հնարավոր ամեն քայլի, որպեսզի խուսափենք արյունահեղությունից: Դեռ ժամանակ կա, կարծում եմ` քննարկումներ են գնում, եւ դրանք չեն վերջացել, եւ ամեն ինչ կորած չէ: Սպասենք, տեսնենք, թե դեպքերն ինչպես կզարգանան, բայց անկախ ամեն ինչից, կրկնում եմ` բոլորս էլ մի գերնպատակ պետք է ունենանք` խուսափենք հնարավոր արյունահեղությունից:

«ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՎԱՐՏԵՆՔ, ՆՈՐ ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱՆՔ»

– Ստեղծված իրավիճակի լուծման հնարավոր տարբերակ համարո՞ւմ եք` իշխանության առաջարկած նախապայմաններով գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչի հետ, ըստ էության, համաձայն է նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

– Արտահերթ ընտրություններ իսկապես պետք է լինեն, բայց ո՞ր տարբերակով եւ ինչպե՞ս, առայժմ չեմ կարող ասել: Իսկ Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի առաջարկած խնդիրները քննարկման փուլում են: Մենք քննարկումները կավարտենք, նոր հստակ պատասխան կտանք:

– Իսկ ի՞նչ համաձայնության էին եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

– Կոնկրետ ոչինչ դեռ չեմ կարող ասել:

– Այդ ոչ կոնկրետ իրավիճակո՞վ էր պայմանավորված, որ ԲՀԿ-ական պատգամավորները խորհրդարանում բոյկոտեցին կառավարության հետ հարցուպատասխանը եւ ոչ էլ մասնակցեցին այդ պահին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին:

– Նիստերը չենք բոյկոտել, պարզապես, պայմանավորվածություն կար, որ պետք է մասնակցեինք հանրահավաքին եւ դրա համար էլ հարցուպատասխանին չէինք մասնակցում:

«ԱՅՍ ՁԵՎՈՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՆ ԱՆՀՆԱՐԻՆ Է»

– Բացառո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն կհամաձայնի Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելը, թե՞ Ձեր ասած` հնարավոր արյունահեղությունից խուսափելու համար, համաձայնելու եք:

– Անկախ ամեն ինչից` ելք լինելու է, որովհետեւ իսկապես այս ձեւով շարունակելն անհնարին է: Եվ այդ ելքը պետք է գտնվի` քննարկման արդյունքներից ելնելով:

– Ըստ Ձեզ` ինչո՞ւ Հայրենիքի փրկության շարժումը, որի մաս է կազմում նաեւ ԲՀԿ-ն, չի կարողանում փրկել Հայրենիքը:

– Փորձում է, դեռ ոչ մեկը` ո՛չ Հայրենիքի փրկության շարժումը, ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, հույսները չեն կտրել, եւ բոլորն էլ պայքարում են: Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի:

– Փաստորեն, կարո՞ղ է ԲՀԿ-ի վերջնագրերով հայտարարությունները փոխվեն, եւ ոչ միայն հուշագիր ստորագրեք իշխանության հետ, այլեւ արտահերթ ընտրություններին դաշինք կազմեք կամ այլ ձեւաչափով հանդես գաք:

– Տեսնենք, թե դեպքերն ինչպես կզարգանան: Հիմա ոչ ոք չի կարող ասել, որովհետեւ օր օրի, ժամ առ ժամ ինչ-որ փոփոխություններ են լինում: «Բարգավաճ Հայաստանը» բոլոր դեպքերում ամեն հնարավորն անելու է, որ կանգնի ժողովրդի կողքին:

– Ո՞ր ժողովրդի կողքին` Բաղրամյան փողոցում հավաքվա՞ծ, թե՞ Փաշինյանի հանրահավաքին Հանրապետության հրապարակում գտնվող:

– Հայ ժողովրդի կողքին: Ե՛վ Բաղրամյանի, ե՛ւ, ինչու ոչ« նաեւ Հրապարակի ժողովուրդը, էլի մերն են: Մենք չենք կարող նրանիցից հրաժարվել, մենք սեւ-սպիտակներ, նման հասկացություններ չունենք, ունենք մեկ պետություն, մեկ ազգ եւ մեկ ժողովուրդ: Մեր սկզբունքը սա է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ նյութեր ու փաստեր են հավաքվում. ԱՀ ոստիկանությունԱմերիաբանկի խորհրդի անկախ անդամ Ֆիլիպ Լինչ. Հաջողությունը գործոնները կառավարելու և վերահսկելու ունակությունն է:«Թոքաբորբ եմ, ես մեռնում եմ». շտապօգնության կարիք ունեցող շուռնուխցուն ծնկաչոք քարշ են տալիս ՔԿ-ում (Տեսանյութ)ԿԻՐԹ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Ա, ՈՐ ՀԻՄԱ ԷԼ ԿԳԱ ԶԱՆԳԵԶՈՒՐ. ԴԵ ՀԻՄԱ ԴՈՒԽՈՎ ԳԼԽԱՐԿԴ ԴԻՐ ՈՒ ՄՈՒՍԿՈՒԼՆԵՐԴ ՑՈՒՑԱԴՐԻ, ՆԻԿՈՈՈԼԶոհված զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքները հոգեբանական վերականգնման ծառայություն կստանանՍեւանում բերման են ենթարկել ՀՅԴ անդամ Գուրգեն Սաղաթելյանին. yerkir.amՉէի ուզում ասել, բայց ստիպված եմ ասել. Սենոր ՀասրաթյանԱպրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար երթուղիներ«Քաղաքացիական հարթակ» վերլուծական կենտրոնի ղեկավարը. բարձր պաշտոն է ստացել «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունումԴավաճանի տեղը կախաղանում է. Տեսանյութ 18+Մոտ մեկ ժամ շարունակ անկանոն կրակոցներ են հնչել Դիցմայր գյուղի ու Փայլասարի հատվածներում Ռազմական դրության ծախսերի 120 մլրդ դրամից 52 մլրդ-ն է հատկացրել «Հայաստան» հիմնադրամը. Կառավարությունը հավանություն տվեց 2020-ի պետբյուջեի տարեկան հաշվետվությանըԱրցախցի դեռատի ծանրորդուհի Էլինա Նազարյանը աղջիկների ՀՀ փոխչեմպիոնուհի դարձավԻմ տեսակետը կհայտնեմ խորհրդի նիստին. Դատավոր Ազարյանը` Բուլգակովին ցիտելու համար Բադասյանի հարուցած վարույթի մասինԲայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. The Wall Street JournalՓոխհատուցում ստանալու համար զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկվել զոհվածների 3039 գործ. ՊՆ ներկայացուցիչ«Քիչ են՝ 2-3 հոգի». փոխոստիկանապետը հերքում է լուրերը, թե ավելի քան 100 սյունեցի է բերման ենթարկվելՀաշմանդամության կարգավիճակ չունեցող, սակայն վիրավորում ստացած 9000 քաղաքացու միանվագ վճարվել է 500 հազար դրամ. Ալեքսանդր Ավետիսյան Ընկերներ չենք. Փաշինյանի երբեմնի մտերիմ, այսօր նախարար դարձած ընկերն է՞լ ուրացավՀայտնի են շախմատի 2021թ ՀՀ պատանեկան առաջնության 1-ին չեմպիոններըՏԵՍԱՆՅՈՒԹ.«Ազգի ձայն» կուսակցության եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման ` Գյումրու գրասենյակի պաշտոնական բացման արարողությունըԶինծառայողների ապահովագրության հիմնադրամում առկա է անհետ կորածների 556 գործ. ՊՆ ներկայացուցիչՌԴ-ում ԱՄՆ դեսպանը մեկնել է Վաշինգտոն (լուսանկար)Դավաճանին հեռացնելու ամենաարդյունավետ և կարճ ճանապարհը հանրային ճնշումն է․ քաղաքագետՀեռացի՛ր, թող մենք մեր հայրենիքի պատառների վրա պետություն պահենք. Նաիրա ԿարապետյանԱյս հանցավոր քրգործը «թխող» ողջ ուղղահայացը չի ներվելու՝ հրաման տվողից մինչև վերջին «ուսադիրավոր»․ Ռ․ ՄելիքյանՆա կործանված անձնավորություն է, մահացել է, քաղաքական դիակ է, միայն թաղման օրը դեռ հայտնի չէ․ Գ․ Պետրոսյան (Video)Քաղաքացիներն իրենց շղթայել են կառավարության շենքի դարպասներին, որպեսզի Փաշինյանը չկարողանա մուտք գործել ներսԱպրիլի 23-ին ժամանակավորապես կդադարեցվի Սարուխան, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ համայնքների գազամատակարարումըՍյունիքում ՌԴ սահմանապահների մեքենայի ուղեկցմամբ վարչապետի շրջելը լավագույնս է արտացոլում իրավիճակը․ Տ.ԱբրահամյանԲիլբաոն չի հյուրընկալի Եվրո-2020-ի խաղերըԱՊՐԻԼԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸNYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել ենՌումբերի զարկ էր, մահագոչ, Արցախն էր, սևաթույր հագել.Newsmedia.am ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ Նավթի համաշխարհային գներն ընկնում են«Հպարտ քաղաքացու օրը խորոված կուտեն գեղացիներն ու ժեխերը»«Ժողովուրդ». Հասմիկ Պողոսյանի հարսը հարցաքննվել է«168 ժամ»․ Մեղրին՝ վտանգի տակ․ Փաշինյանի վրեժը«Փաստ». «Վերբովկայի» փորձեր իշխանությունների կողմից«Ժողովուրդ». Նախընտրական հայհոյանքներ՝ Սյունիքից․ Փաշինյանը նպատակ էր դրել իր առջևՄեղրիի քաղաքապետին տեղափոխում են Երևան․ փաստաբան«Հրապարակ»․ Սպասում է նոր նշանակման«Հրապարակ». Ըստ իշխանության՝ ՀՀԿ-ն է սյունեցիներին սովորեցրել՝ ոեվ ինչպես նախշի Փաշինյանին«Փաստ»․ Իրավիճա՞կ է փոխվել. սեփականատերերը հրաժարվում են իշխանությանը տարածք տրամադրել նախընտրական շտաբների համար«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու»«Հրապարակ»․ Բորիս Ավագյանն ինչո՞ւ Է հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում «Փաստ»․ Ինչ նպատակով էր Փաշինյանը մեկնել Սյունիքի մարզԲայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. WSJՊետք է ձերբակալվի Փաշինյանը՝ նախ որպես անկարգությունների գլխավոր սադրիչ, այնուհետև՝ որպես իրավապահ մարմինների գործունեությանն ապօրինի միջամտող. Էդգար ՂազարյանԼուկաշենկոն կայցելի Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցություններ անցկացնելու համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ