Ո՞Վ Է ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՑԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Ներքաղաքական
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ գնահատմամբ` ռազմական տեսանկյունից «Իսկանդերը» դարձավ քաղաքական «Իսկանդեր»:
– Մենք չգիտես, թե ինչպես ենք պատասխանում ռազմավարական գործընկերոջ հարցադրումներին եւ ինչու չենք պատասխանում Ալիեւին, որն ամեն օր ձեռ առնելով, բաներ է ասում, եւ դրան պատասխան չկա Հայաստանից: Երբ «Իսկանդերի» մասին բարձրագույն պաշտոնյան հայտարարություններ է կատարում, եւ դա թյուրիմացություն է առաջացնում, սա նշանակում է հայ-ռուսական հարաբերություններում նոր սեպ են փորձում խրել: Ես ուզում եմ իմանալ` ո՞վ է թյուրիմացության մեջ գցել բարձրագույն պաշտոնյային, եւ արդյոք այդ թյուրիմացությունները շարունակվելու են շքերթի նման:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ