Մեղրիի համայնքապետը փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանություն Կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած Թաթուլ Հարությունյանին (yerkir.am) Պատասխան եք տալու անօրինական հրահանգներ կատարելու համար. Մեղրիի համայնքապետի փաստաբան Մեղրիի համայնքապետի բնակարանում սպասում են խուզարկող իրավապահներին Այսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն Չախալյան Բռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը Ժողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ Գևորգյան Հատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն Աշոտյան Այցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետ Հերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ Մովսիսյան


Դեռեւս արտահերթ ընտրությունների մասնակցության առումով քննարկում չենք ունեցել. Իսայան

Ներքաղաքական

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանն անցավ ԼՀԿ-ՔՊ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում: Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, թեպետ խորհրդարանում էին, բայց այդպես էլ չներկայացան նիստերի դահլիճ եւ որեւէ հարց չուղղեցին գործադիրի ներկայացուցիչներին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆԻ հետ:

«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ Է ԴՐՎԱԾ ԱՅՍՕՐ»

– Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ականները նիստերի դահլիճում չէին, ոչ էլ հենց այդ պահին ընթացող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին էին մասնակցում, ինչո՞ւ:  

– Այդպես չէ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերները Բաղրամյան փողոցում էին, իսկ ես եւ մի քանի պատգամավորներ մի փոքր այլ գործառույթ ունեինք այդ պահին իրականացնելու, որը վերջացնելուց հետո` միացել ենք մեր ընկերներին դրսում: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու չենք մասնակցել կառավարության հետ հարցուպատասխանին, կարծում եմ` դուք տեսել եք, որ մենք առիթ ունեցել ենք բարձրաձայնելու կարեւորագույն խնդիրները, որոնք այսօր մեր երկրի ներսում կան, բայց վարչապետը եւ կառավարությունն ամեն կերպով մանիպուլացնում են: Օրինակ, իրենք կարող են վեր կենալ եւ հակառակ այն պնդումներին, որ դու ներկայացնում ես, առանց ամաչելու թիվ մեկ ամբիոնից հայտարարեն, թե Սյունիքն անվտանգ է: Դրա համար որոշել ենք, որ առայժմ այս կառավարությանը որեւէ հարց ուղղելը, պարզապես, մեր կողմից հերթական ժամանակի վատնում է: Այս մարդիկ պատասխանում են այնպես, ինչպես իրենց է հարմար, իրենք տեսնում են այն, ինչն իրենց է ձեռնտու, եւ այդպես շարունակ: Ես եւ իմ գործընկերները որոշել ենք, որ հարց «չկա» այս կառավարությանը, այո՛, չակերտավոր «չկա», որովհետեւ իրականում շատ են հարցերը, բայց, միեւնույնն է, իրենք պատասխանում են այն մանիպուլացնելով, ստելով եւ դրանից որեւէ կարեւոր հարց մեր քաղաքացիների համար չի լուծվում: Բացի այդ, տեսնում ենք նաեւ, որ իրենց պատասխաններում փորձում են ամենատարբեր կողմերը ներքաշել, էլ ավելի փոքրացնել եւ մանրացնել խնդիրը, մինչդեռ այս պահին շատ կարեւոր հարցեր կան: Մեր երկրի պետականության հարցն է դրված այսօր, ամեն օր շատ լարված է իրավիճակը դրսում եւ ներսում, ու այս իրավիճակում վեր կենանք եւ ինչ-որ հարցադրումներ անենք, որոնց այս կառավարությունը եւ վարչապետը իրենց պրիզմայով են պատասխանելու, որոշել ենք, որ սա ճիշտ գործելաոճ չէ:

– Կարելի է ասել, որ «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստանը» եկել են համաձայնության, որպեսզի անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ավելին` նույնիսկ հանուն այս գաղափարի` պատրաստ են հուշագիր ստորագրել Փաշինյանի հետ: Փաստացի գնդակը ԲՀԿ-ի դաշտում է, հնարավո՞ր է, որ գնաք զիջումների եւ համաձայնեք առաջարկվող սցենարով մասնակցել ընտրությունների:

– Որքանով տեղյակ եմ, «Լուսավոր Հայաստանը» ասել է, որ պատրաստ է նման քայլի գնալ միայն այն դեպքում, երբ առաջնային կետով Օնիկ Գասպարյանի՝ Գլխավոր շտաբի պետից ազատելու հարցը մեկընդմիշտ դուրս գա: Բայց դրանից հետո «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները եւ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը միանգամից արձագանքեցին` շեշտելով, որ այդ առաջին կետն իրենց համար անընդունելի է: Հիմա ես չգիտեմ, թե ինչ կորոշվի Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան հանդիպումների արդյունքում: Ինչ վերաբերում է մեզ, անկեղծ պետք է ասեմ` խմբակցության ներսում դեռեւս արտահերթ ընտրությունների մասնակցության առումով քննարկում չենք ունեցել: Այդ իսկ պատճառով մեր վերջնական որոշման մասին չեմ կարող ասել: Կարծում եմ` առաջիկա օրերին կունենանք այդ որոշումը, ինչի մասին կբարձրաձայնենք:

«ԹՈՂ «ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀՈՒՇԱԳԻՐ ԿՆՔԵՆ»

– Ի վերջո, Նիկոլ Փաշինյան եւ Գագիկ Ծառուկյան հանդիպում ե՞րբ է նախատեսվում:

– Այդ մասով որեւէ ինֆորմացիայի չեմ տիրապետում, բայց վստահ եղեք, որ եթե որեւէ հանդիպում լինի, ինչպես տարեվերջին էր, բացահայտ դրա մասին կհայտարարենք: Այս անգամ եւս որեւէ թաքուն պայմանավորվածություն տեղի չի ունենա: Ի դեպ, վերադառնալով ձեր նախորդ հարցին` ուզում եմ հավելել, որ հուշագրի մասին խոսք գնալ չի կարող, որովհետեւ եթե հուշագիր պետք է ստորագրվի, ապա «Իմ քայլը» խմբակցության հետ պետք է վարչապետը ստորագրի: Փաստացի Նիկոլ Փաշինյանը չի վստահում իր իսկ թիմին, եւ եթե հուշագրի կարիք կա, թող բարի լինեն, «Իմ քայլը» խմբակցության հետ հուշագիր կնքեն: 

– Իսկ ի՞նչ էին քննարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ, բովանդակությունից տեղյա՞կ եք:

– Ոչ, ցավոք, այդ մասին եւս հիմա ոչինչ ասել չեմ կարող: Բայց առաջիկայում եւս այդ մասին հայտարարություն կլինի, որտեղ նաեւ պարոն Ծառուկյանն առիթ կունենա անձամբ ասելու հանդիպումների եւ քննարկումների մանրամասների վերաբերյալ:

– «Հայրենիքի փրկության շարժումը» գիշերը գնաց Բաղրամյան 26 եւ ՀՀ նախագահին ծափահարեց, իսկ չարդարացված սպասումներից հետո` առավոտյան նրան արդեն «դավաճան» էին անվանում: Կա՞ մտավախություն, որ Օնիկ Գասպարյանին էլ են շտապում հերոսացնել, մանավանդ, որ նրանից էլ են ակնկալում քայլեր, որը չի անում: 

– Չգիտեմ, թե ով ինչ քայլ պետք է անի կամ չպետք է անի, բայց այս օրերի ընթացքում մեր խմբակցության ներկայացուցիչները բազմաթիվ անգամ ընդգծել են այն փաստը, որ որեւէ քայլ չպետք է անենք, որը դուրս կլինի սահմանադրականության ճանապարհից: Հասկանում եմ` այս իշխանությունները բազմիցս Սահմանադրությունն արհամարհել են, ոտնատակ են տվել, բայց սա չի նշանակում, որ բոլորս պետք է առաջնորդվենք այդ ճանապարհով եւ ասենք՝  եթե իրենք այդպես են արել, հիմա էլ թող այդպես լինի: Ո՛չ, ճիշտ հակառակը` պետք է ամեն ինչ անենք, որպեսզի իսկապես հանգուցալուծումը լինի քաղաքական, բայց նաեւ լինի սահմանադրականության շրջանակներում: Իսկ շտապեցին Օնիկ Գասպարյանի հարցում, թե` ոչ, ժամանակը ցույց կտա: Միայն կարող եմ ասել, որ պետք է հասկանանք պահի լրջությունը, որ եթե Գլխավոր շտաբը, կորպուսի հրամանատարները, փաստորեն, բանակի սպայական կազմի ճնշող մեծամասնությունը նման հայտարարությամբ է հանդես գալիս, ուրեմն` շատ ավելի լուրջ իրավիճակ է երկրում: Սպաները, զինվորականները շատ ավելի վատ հեռանկար են տեսել, որ փորձում են հենց այդ ճանապարհին կանգնեցել այս իշխանություններին, որոնք բազմաթիվ անվանումներ տվեցին ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությանը: Այդ թվում` հեղաշրջման փորձ էին համարում, ինչը ես այդպես չէի անվանի, որովհետեւ հեղաշրջումն անում են, ոչ թե զգուշացնում են խաղաղ հեռանալու մասին: Համենայնդեպս, ես Գլխավոր շտաբի հայտարարությունն այդպես եմ ընկալել: 

ԻՆՉՈ՞Ւ ԲՀԿ-Ն ԻՐ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵՑ ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ «ԾՌԵՐԻՆ»

– Վերջիվերջո, արցախյան պատերազմում պարտության մեջ Օնիկ Գասպարյանը չունի՞ իր մեղքի բաժինը:

– Այս օրերին, հատկապես երբ այս կամ այն հեռավոր մարզում, փոքրիկ գյուղական համայնքներում մասնակցում ես հոգեհանգստի արարողություններին եւ տեսնում, որ փոքր գյուղում կա 10-ից ավելի զոհ, վստահեցնում եմ` որեւէ մեկը, ով ունի իր մեղքի բաժինը, գուցե կոպիտ է ասածս, բայց ուղղակի չի կարող մարսել մեր անմեղ զոհերի արյունը: Այնպես որ, ով կլինի մեղավորը, որտեղ կլինի, ով ինչքան մեղավորության մասնաբաժին կունենա, վաղ թե` ուշ այդ ամենը բացահայտվելու է, եւ բոլորը միանշանակ կրելու են իրենց պատիժը:

– Ի դեպ, պատիժը կրելու մասին. «Սասնա ծռերի» գործով ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի, Պավել Մանուկյանը` 10, իսկ Վարուժան Ավետիսյանը` 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Չեք ափսոսո՞ւմ, որ ժամանակին երաշխավորություն էիք ներկայացրել «Ծռերի» խափանման միջոց կալանքը փոխելու համար: 

– Այդ հարցը չենք քննարկել` ափսոսելու կամ չափսոսելու տեսակետից: Այն ժամանակ, իսկապես, մենք հանդիպել ենք «Սասնա ծռերի» անդամներին, բավական երկար քննարկում ենք ունեցել: Իրենք իրենց քայլն այդ ժամանակահատվածում բացատրում էին երկրում ինչ-որ բան փոխելու անզորությամբ: Դրա հետ կապված ունեցել ենք մեր քաղաքական որոշումը՝ հանդես գալ երաշխավորությամբ՝ մինչեւ դատարանն իր վճիռը կկայացնի: Այսինքն՝ մեր քայլը միտված էր մինչեւ դատարանի վերջնական որոշումը, իսկ այժմ դատարանի որոշումը կա եւ, բնականաբար, այլեւս այդտեղ անելիք չունենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեղրիի համայնքապետը փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանությունԿարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած Թաթուլ Հարությունյանին (yerkir.am)Պատասխան եք տալու անօրինական հրահանգներ կատարելու համար. Մեղրիի համայնքապետի փաստաբանՄեղրիի համայնքապետի բնակարանում սպասում են խուզարկող իրավապահներինԱյսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն ՉախալյանԲռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ ՎարդանյանըԺողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ ԳևորգյանՀատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն ԱշոտյանԱյցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ ՄովսիսյանԲԱՅՑ ՈՐՏԵՂԻ՞Ց ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ, ԱՅՆ ԷԼ` «ASTRAZENECA»«Մեր թրքասեր իշխանությունը, հատուկ, տեղադրում է Մահատմա Գանդիի արձանը, ով հայտնի է իր հակահայկական կեցվածքով»Նորաստեղծ կուսակցության համահիմնադիրը հերքում է Վահե ՀակոբյանինԱռայժմ կարելի է մի 5-6 կուսակցության անուն նշել` որպես առաջատար. սոցիոլոգԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱԺԻՈՏԱԺ Է ՍԿՍՎԵԼԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ Է ԿԻՆԸ«Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն». Նիկոլը` իր մտերիմներին. 168.amԵՎՍ ՄԵԿ ԿՆՃԻՌ ՍԱՐՔԵՑԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ«ՄԵԾՆ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏՈՐԻՆ ԲԱԽՏԸ ԴԵՌ ԺՊՏՈՒՄ ԷՍյունիքում այսօր հարուցված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է. ՓաստաբանՏեղի ունեցավ «Ազգի ձայն» կուսակցության անդրանիկ համագումարին  նախորդող շնորհանդեսը. ՖոտոՊուտինը հորդորել է բոլոր ռուսներին պատվաստվելԱսադը հայտ է ներկայացրել Սիրիայում նախագահի ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համարՇուռնուխցիները ձվեր նետեցին վարչապետի ավտոշարասյան վրաԻնչ հրահանգ տվեց Փաշինյանը ԱԱԾ պետին ու ՈստիկանապետինԱրմեն Գևորգյանն իշխանությանն առաջարկում է պետական համակարգի որոշ ինստիտուտներ տեղափոխել ՍյունիքՖլեշմոբ. Ի աջակցություն սյունեցիների՝ քաղաքացիները մեկնում են ՍյունիքԿապիտուլյանտը պետք է չկարողանա ազատ շրջել մարդկանց մեջ. ԿարապետյանՄիջադեպ՝ Փաշինյանի աջակիցների և ընդդիմադիր քաղաքացիների միջև (Տեսանյութ)Արման Անդրեասյանը ազատ ոճի ըմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացավ Հովիկ Վերանյանի սխրանքի ուղղին. Newsmedia.am-ը շարունակում է «Կյանք ու կռիվ» խորագրի ներքո ներկայացնել մեր հերոս տղաների սխրանքի ուղղինՌԴ ԱԳՆ֊ն Կիևին և ՆԱՏՕ-ին հորդորել է զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են տանել էսկալացիայիԶելենսկին Պուտինին կոչ է արել հանդիպել Դոնբասում«Իմ հերն էս ճանապարհը գրավել ա, կապիտուլյանտն ուզում ա տա». Վարչապետին Սյունիք չեն թողնում (Տեսանյութ)«Անվտանգության բացակայության խորը զգացողություն կա». Նախագահը հանդիպել է Մեղրիի, Կապանի և Քաջարանի քաղաքապետների հետ Գեներալի որդին որեւէ առնչություն չի ունեցել ոստիկանության հետ. ԳՇ-ն արձագանքում «Իրավունքի» հրապարակմանըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովինՄեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն այսօր դառնում է 95 տարեկանՎստահ եմ՝ մոնտաժված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչը մեզ սպասվում է. բացառվում է, որ Օնիկ Գասպարյանը ստի. մեղավորները միանշանակ պետք է պատժվեն. Մովսես ՀակոբյանՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԵԼ Է ԼԻՍԿԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՍՐՃԱՐԱՆ.hraparak.am«Պարո՛ն նախագահ, այժմ Ձեր ուժերի սահմանում է տասնամյակների ժխտումն ուղղելը». Ադամ Շիֆի բաց նամակը՝ ԲայդենինԿադրերը, որ տեսանք Սյունիքից, ավելի քան խոսուն են. դավաճանի հետ միայն այսպես.Հրանտ Մելիք-ՇահնազարյանՆիկոլ սյունեցիներից լսելով «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք, Նիկոլ սիկտիր» և այլ կոչերը, մեռնես ավելի լավ է.Ռոբերտ Մելքոնյան«Արա, դուք եք կապիտուլյանտը». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացունՆիկոլ Փաշինյան. «Ողջունում եմ ձեզ ժողովուրդ ջան». քաղաքացի. «Ողջույն, բ**-ի տղա» (Video).Mediaport «Տղերքի արյունը վրեդ ա, դավաճան». քաշքշուկ Ագարակում՝ Փաշինյանի այցի ժամանակՍյունեցիները թույլ չտվեցին Փաշինյանին երթ անել. նա հեռացավ Ագարակից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ