«Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակությունը հանդիպԵլ է ՀՀ նախագահի հետ
Ներքաղաքական
Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Հանդիպումից հետո «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք հանդիպեցինք նախագահի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ազատման դիմումը ՍԴ ուղարկելուն: Նախագահը լսեց մեր տեսակետները եւ ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի: Նա ասաց, որ ի գիտություն կընդունի մեր խոսքը եւ կիրականացնի իր սահմանադրական լիազորությունը»:
Հիշեցնենք, որ Նախագահի աշխատակազմը երեկ հայտարարել է, որ Նախագահը չի ստորագրելու Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: