Մեղրիի համայնքապետը փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանություն Կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած Թաթուլ Հարությունյանին (yerkir.am) Պատասխան եք տալու անօրինական հրահանգներ կատարելու համար. Մեղրիի համայնքապետի փաստաբան Մեղրիի համայնքապետի բնակարանում սպասում են խուզարկող իրավապահներին Այսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն Չախալյան Բռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը Ժողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ Գևորգյան Հատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն Աշոտյան Այցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետ Հերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ Մովսիսյան


Թուրքիայի ԱԳ նախարարի` անթաքույց Փաշինյանին պաշտպանելը յուրատեսակ «մեսիջ» է. Կարապետյան

Միջազգային

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգին եւ Քիմմո Կիլյունենին հայտարարել են, որ խիստ մտահոգված են Հայաստանի վերջին զարգացումներից եւ անընդունելի են համարում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարումների պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

- Տիկին Կարապետյան, Ձեր գնահատմամբ` սա կարո՞ղ է համարվել ԵԽԽՎ դիրքորոշում, թե՞, պարզապես, երկու եվրոպատգամավորի տեսակետ է:

– Շատ կարեւոր է հասկանալ, թե ով է աշխատել ԵԽԽՎ համազեկուցողների հետ, եւ ինչ հարցադրումներ են եղել: Ենթադրում եմ, որ նրանց է ներկայացվել միակողմանի եւ սուբյեկտիվ կարծիք: Եվրոպայի խորհրդի ցանկացած երկրի մոնիթորինգ ենթադրում է այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մանրակրկիտ ուսումնասիրում, շատ դեպքերում` տեղում: Վստահ եմ, որ քաղաքական եւ քաղաքացիական հասարակության լայն շրջանակների դիրքորոշումը ուսումնասիրելուց հետո դժվար թե ԵԽԽՎ-ն նման կարծիք հնչեցնի, քանի որ մոնիթորինգի հիմնական նպատակը Հայաստանի պարտավորությունների կատարումն է` ժողովրդավարության ինստիտուտների պահպանման հարցում` մարդու իրավունքների եւ ազատությունների ենթատեքստում: Ճիշտ կլինի, որ ԵԽԽՎ իմ նախկին գործընկերներն ուսումնասիրեն, օրինակ, մարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդումների դեպքերը, անհեթեթ ֆեյք գործերը` ֆեյքերի մասին, խաղաղ հավաքների եւ երթերի մասնակիցների հանդեպ  անհամաչափ ուժի կիրառումների դեպքերը, էլ չեմ ասում, թե երկրի ղեկավարների մակարդակով անհանդուրժողականության եւ ատելության տարածումը` հենց նույն «վերջ թավիշին» արտահայությամբ: Խորհուրդ կտայի նաեւ ԵԽԽՎ նախկին գործընկերներիս էլ ավելի ուշադիր կարդալ ԳՇ հայտարարությունը եւ համոզվել, որ այնտեղ հեղաշրջման մասին խոսք չկա: Այս հայտարարությունն ընդամենը արագ արձագանք է` մինչ համազեկուցողների այցելությունը: Ես մեծ ցավ եմ ապրում, որ մեր երկիրը, որն իր ժողովրդավարացման մակարդակով արդեն հասել էր հաջորդ փուլի նախաշեմին` հետմոնիթորինգին, այսպես գահավիժեց` ամեն ինչում նմանվելով Ադրբեջանին:

– ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը պաշտոնապես անընդունելի են համարում նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ եվրոպատգամավորների հայտարարության վրա ազդեցություն է ունեցել թուրք-ադրբեջանական գործոնը, ինչի դառը փորձն ունի ԵԽԽՎ-ն:

– Այս հարցի պատասխանը հստակ ունենալու համար անհրաժեշտ է հասկանալ` արդյո՞ք Եվրոպայի խորհուրդը դիտարկում է Արցախյան հիմնահարցը լուծված, ինչպես պնդում է Ադրբեջանը, թե` ոչ: Արցախյան վերջին պատերազմի իրական պատկերը, ստորագրված փաստաթղթի շրջանակներում կատարվածը, պատանդ մնացած մեր գերիների հարցն ու Արցախից մնացած փոքր մասի կարգավիճակի հարցը պետք է ընկալելի եւ հասանելի լինի եվրոպատգամավորերի համար, եւ դա  մեր ԱԳՆ եւ խորհրդարանական պատվիրակության տքնաջան աշխատանքի շնորհիվ պետք է հաստատվի: Արդյոք կատարվել է նման աշխատանք, հիմա դժվարանում եմ ասել: Ինքս ԵԽԽՎ իմ գործընկերերի հետ պարբերաբար շփվում եմ, աշխատելու դաշտը մեծ է: Թուրքիայի ԱԳ նախարարը, ով, ի դեպ, ԵԽԽՎ նախագահ է եղել, պաշտոնապես կարծիք հայտնեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ավելին` դիրքորոշում հայտնեց` պաշտպանելով Փաշինյանի իշխանությունը: Սա նոր իրավիճակ է, եւ, բնականաբար, միջազգային մամուլում լայն տարածում ստացավ: Այսպես անթաքույց Փաշինյանին պաշտպանելը յուրատեսակ «մեսիջ» է: Մեկ բան պետք է հիշել` երբեք եւ որեւէ պարագայում Թուրքիան իր շահը չի ստորադասելու մեզ:

– Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին 2,5 տարվա ընթացքում, երբ մի քանի անգամ սահմանադրական կարգ էր տապալվում, դատարաններն էին շրջափակվում, ԵԽԽՎ-ից չեղան այսպիսի արձագանքներ:

– Ես կավելացնեի, որ չեղան պատշաճ արձագանքներ նաեւ պատերազմի ընթացքում` Ադրբեջանի կողմից իրականացվող վայրագությունների վերաբերյալ: Հստակ է, որ Եվրոպայի խորհրդի հետ աշխատանքը չի կատարվում ամբողջ ծավալով, ինչը եւ հանգեցնում է նման կողմնակալ ընկալման: Այստեղ բոլորիս թերացումը կա, սակայն հիմնական խնդիրը համակարգված աշխատանքի բացակայությունն է: Ի վերջո, դիվանագիտությունը նույնպես առաջնագիծ է:

– Արդյոք Արեւմուտքը չի տիրապետում իրավիճակին, եւ ընդդիմությունը ոչ միայն անելիք ունի երեւանյան փողոցներում, այլեւ միջազգային կառույցներում` բացատրելու, թե ինչ է կատարվում:

– Միանշանակ է, որ գործունեությունը պետք է լինի բազմաբեւեռ, եւ նպատակը առաջնահերթ արժանապատիվ ապագա եւ ամուր հայրենիք ունենալն է: Եվ մենք, վստահ եմ` կերտելու ենք մեր ապագան` առանց որեւէ օտարերկրյա միջամտության եւ նախասիրության:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեղրիի համայնքապետը փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանությունԿարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած Թաթուլ Հարությունյանին (yerkir.am)Պատասխան եք տալու անօրինական հրահանգներ կատարելու համար. Մեղրիի համայնքապետի փաստաբանՄեղրիի համայնքապետի բնակարանում սպասում են խուզարկող իրավապահներինԱյսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն ՉախալյանԲռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ ՎարդանյանըԺողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ ԳևորգյանՀատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն ԱշոտյանԱյցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ ՄովսիսյանԲԱՅՑ ՈՐՏԵՂԻ՞Ց ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ, ԱՅՆ ԷԼ` «ASTRAZENECA»«Մեր թրքասեր իշխանությունը, հատուկ, տեղադրում է Մահատմա Գանդիի արձանը, ով հայտնի է իր հակահայկական կեցվածքով»Նորաստեղծ կուսակցության համահիմնադիրը հերքում է Վահե ՀակոբյանինԱռայժմ կարելի է մի 5-6 կուսակցության անուն նշել` որպես առաջատար. սոցիոլոգԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱԺԻՈՏԱԺ Է ՍԿՍՎԵԼԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ Է ԿԻՆԸ«Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն». Նիկոլը` իր մտերիմներին. 168.amԵՎՍ ՄԵԿ ԿՆՃԻՌ ՍԱՐՔԵՑԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ«ՄԵԾՆ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏՈՐԻՆ ԲԱԽՏԸ ԴԵՌ ԺՊՏՈՒՄ ԷՍյունիքում այսօր հարուցված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է. ՓաստաբանՏեղի ունեցավ «Ազգի ձայն» կուսակցության անդրանիկ համագումարին  նախորդող շնորհանդեսը. ՖոտոՊուտինը հորդորել է բոլոր ռուսներին պատվաստվելԱսադը հայտ է ներկայացրել Սիրիայում նախագահի ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համարՇուռնուխցիները ձվեր նետեցին վարչապետի ավտոշարասյան վրաԻնչ հրահանգ տվեց Փաշինյանը ԱԱԾ պետին ու ՈստիկանապետինԱրմեն Գևորգյանն իշխանությանն առաջարկում է պետական համակարգի որոշ ինստիտուտներ տեղափոխել ՍյունիքՖլեշմոբ. Ի աջակցություն սյունեցիների՝ քաղաքացիները մեկնում են ՍյունիքԿապիտուլյանտը պետք է չկարողանա ազատ շրջել մարդկանց մեջ. ԿարապետյանՄիջադեպ՝ Փաշինյանի աջակիցների և ընդդիմադիր քաղաքացիների միջև (Տեսանյութ)Արման Անդրեասյանը ազատ ոճի ըմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացավ Հովիկ Վերանյանի սխրանքի ուղղին. Newsmedia.am-ը շարունակում է «Կյանք ու կռիվ» խորագրի ներքո ներկայացնել մեր հերոս տղաների սխրանքի ուղղինՌԴ ԱԳՆ֊ն Կիևին և ՆԱՏՕ-ին հորդորել է զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են տանել էսկալացիայիԶելենսկին Պուտինին կոչ է արել հանդիպել Դոնբասում«Իմ հերն էս ճանապարհը գրավել ա, կապիտուլյանտն ուզում ա տա». Վարչապետին Սյունիք չեն թողնում (Տեսանյութ)«Անվտանգության բացակայության խորը զգացողություն կա». Նախագահը հանդիպել է Մեղրիի, Կապանի և Քաջարանի քաղաքապետների հետ Գեներալի որդին որեւէ առնչություն չի ունեցել ոստիկանության հետ. ԳՇ-ն արձագանքում «Իրավունքի» հրապարակմանըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովինՄեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն այսօր դառնում է 95 տարեկանՎստահ եմ՝ մոնտաժված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչը մեզ սպասվում է. բացառվում է, որ Օնիկ Գասպարյանը ստի. մեղավորները միանշանակ պետք է պատժվեն. Մովսես ՀակոբյանՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԵԼ Է ԼԻՍԿԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՍՐՃԱՐԱՆ.hraparak.am«Պարո՛ն նախագահ, այժմ Ձեր ուժերի սահմանում է տասնամյակների ժխտումն ուղղելը». Ադամ Շիֆի բաց նամակը՝ ԲայդենինԿադրերը, որ տեսանք Սյունիքից, ավելի քան խոսուն են. դավաճանի հետ միայն այսպես.Հրանտ Մելիք-ՇահնազարյանՆիկոլ սյունեցիներից լսելով «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք, Նիկոլ սիկտիր» և այլ կոչերը, մեռնես ավելի լավ է.Ռոբերտ Մելքոնյան«Արա, դուք եք կապիտուլյանտը». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացունՆիկոլ Փաշինյան. «Ողջունում եմ ձեզ ժողովուրդ ջան». քաղաքացի. «Ողջույն, բ**-ի տղա» (Video).Mediaport «Տղերքի արյունը վրեդ ա, դավաճան». քաշքշուկ Ագարակում՝ Փաշինյանի այցի ժամանակՍյունեցիները թույլ չտվեցին Փաշինյանին երթ անել. նա հեռացավ Ագարակից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ