«Հրապարակ»․ Եթե նախագահը չդիմի՝ ընդդիմությունը կդիմի ՍԴ Եղանակը Հայաստանում «Փաստ»․ Իշխանությունն ապավինում է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան «Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ «Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը «Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է «168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում են Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Մենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան ⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️


Մեր բանակին ամենաուժեղ հարված հասցնողը եղել է Նիկոլը. Սամվել Նիկոյան

Ներքաղաքական

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ: ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները եւ շեշտում, որ անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված եւ հաստատակամ: Նույնքան անդրդվելի է շարունակում մնալ Նիկոլ Փաշինյանը եւ ամեն գնով փորձում է պաշտոնանկ անել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Իսկ թե այս պատային վիճակում ի՞նչ է մտածում ընդդիմությունը, «Իրավունքը» պարզեց ԱԺ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՑ:

«ՆԻԿՈ՛Լ, ՔՈ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ»

– Պարոն Նիկոյան, Հանրապետության հրապարակում հրավիրված մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երկրորդ շանսն է տալիս ընդդիմությանը եւ պատրաստակամություն է հայտնում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որին արդեն իսկ կարելի է ասել, որ համաձայն է նաեւ «Լուսավոր Հայաստանը»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իսկ ինքն ո՞վ է, որ, այսպես ասած, շանս տա, կամ չտա: Հիշում եք, երբ նախորդ տարվա դեկտեմբերին Երեւանում միտինգներ էին, նա կրկին շրջանառության մեջ դրեց արտահերթ ընտրությունների գաղափարը: Իսկ երբ ինչ-ինչ խնդիրներից ելնելով` տեւական ժամանակ ընդդիմությունն ընդմիջում վերցրեց` իրենք հայտարարեցին, որ անհրաժեշտություն եւ հանրային պահանջ չկա: Այսինքն` այդ պահանջարկն իրենց մոտ առաջանում է, եթե կա ճնշում, իսկ եթե չկա, ուրեմն` ասում են հանրային պահանջ էլ չկա: Հիմա կա ճնշում, իրենք կրկին համաձայնում են: Բայց իրեն շատ հստակ ասվել է, որ առանց քեզ պետք է լինի այդ արտահերթ ընտրությունը: Խնդիրը ոչ թե այն է, որ արտահերթ ընտրություն է ուզում ժողովուրդը, այլ ասում է` ռադդ քաշի, գնա՛: Իսկ դրանից հետո, եթե արտահերթ ընտրություն կլինի, դու կարող ես մասնակցել: Բայց ընտրությունը պետք է անցկացվի առանց քո ղեկավարության: Սա է պահանջվում, մի՞թե չի հասկանում, թե ինչ ենք ասում: Շատ պարզ ենք ասում` Նիկո՛լ, քո ղեկավարությամբ ընտրություն չենք ուզում: Եթե ուզում ես, դու գնա ընտրության, դրա իրավունքն ունես, կարող ես անել, բայց մի մտածի, որ մենք պետք է դրան համաձայնենք եւ ասենք` այո: Նա այս երեք տարվա մեջ որեւիցե խոսք, որեւիցե լուրջ միտք մի ժամվա մեջ չի կարողացել կրկնել, ասել է մի բան, 5 րոպե հետո` հակառակն է ասել: Ամեն անգամ մի հիմարություն դուրս է տալիս, հետո ներողություն է խնդրում, ինչպես «Իսկանդերի» հետ կապված ստիպված եղավ ներողություն խնդրել Ռուսաստանի Դաշնությունից: Նույնն էլ սա է, ո՞վ է նրան հավատում:

– Նիկոլ Փաշինյանը հրապարակային նաեւ հայտարարեց, որ իր հրաժարականի պահանջով հայտնի հայտարարության տակ ստորագրած գեներալիտետը պետք է վերադառնա իրենց ծառայությանը, իսկ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը` հեռանա: Ինչպե՞ս սա հասկանալ:

– Նա գործարք է առաջարկում, ցանկանում է գեներալների եւ գլխավոր շտաբի մեջ հակասություններ առաջացնել ու տարանջատել գլխավոր շտաբի պետին եւ մյուսներին: Բայց նա չի հասկանում, որ նրանք բոլորն էլ իրեն ճանաչում են, իսկ խնդիրը վերաբերում է ամբողջ զինվորականությանը: Չէ որ  ամբողջ զինվորականությունը շատ լավ հասկացավ, որ պատերազմի ընթացքում իրենք կռվել են Թուրքիայի, Ադրբեջանի, Սիրիայից եկած վարձկանների դեմ, եւ իրենց թիկունքից խփել է հենց ինքը` Նիկոլը: Նրանք գիտեն, որ չորս ճակատով են պատերազմել, եւ այդ ճակատներից ամենավտանգավորը Նիկոլն է եղել: Մեր բանակին ամենաուժեղ հարված հասցնողը եղել է Նիկոլը: Հիմա ի՞նչ է, մեր գեներալներն այդ ամենն իմանալով եւ շատ ավելի ինֆորմացիայի տիրապետելով, քան դուք եւ ես, պետք է համաձայնե՞ն նրա հետ: Գեներալները փաստացի ներկայացրել են ինչ թշնամություն եւ դավաճանություն է արել Նիկոլը մեր պետության եւ բանակի դեմ: Դրա համար էլ Նիկոլն իր քայլերով փորձում է բանակի մեջ պառակտում մտցնել, բայց չի՛ ստացվելու: Միգուցե, ինչ-որ տեղ իր մոտ դեռեւս ստացվում է ժողովրդի մի մասին «բերման ենթարկել» իր հավաքներին ու հակադրել ժողովրդի մյուս մասին, որովհետեւ ամենաբարձր մակարդակով ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանությունը, բայց ես ապշում եմ այն ժողովրդի վրա, որը հինգ հազար մեր զավակներին սպանած թուրքի եւ ադրբեջանցու ղեկավարների պաշտպանած Նիկոլի կողքին են կանգնում ու էլի հայ ժողովրդի դեմ նույն ճակատով կռվում են: Սա է ամբողջ խնդիրը:

«ԵԹԵ ԲԱՆԱԿԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԻՐ ՊԱՇՏՈՆԸ ԼՔԱԾ ՆԱԽԱԳԱՀԻՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ, ԲԱ ԴՈՒ Ո՞Վ ԵՍ»

– Ըստ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ գլխավոր շտաբի հայտնի հայտարարության ստորագրությունների պրոցեսը սկսելու որոշումը կայացրել է Օնիկ Գասպարյանը` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դրդմամբ: Ավելին` «վարչապետը» վստահեցնում է, թե իր նշանակած Գլխավոր շտաբի պետը կատարում է Սերժ Սարգսյանի հրամանները: Սա նշանակո՞ւմ է, որ Փաշինյանն ի պաշտոնե, պարզապես, իրավիճակին չի տիրապետում: 

– Եթե նման հիմար հայտարարություն է արել, իսկ նա ամեն օր հիմար հայտարարություններ է անում, ուրեմն` համարում է, որ ամբողջ բանակը` գեներալիտետով եւ սպայական կազմով ենթարկվում է Սերժ Սարգսյանին: Այդ դեպքում` դու ի՞նչ գործ ունես ՀՀ վարչապետի աթոռին, եթե երեք տարի առաջ իր պաշտոնը լքած նախագահին է ենթարկվում ամբողջ բանակը: Բա դու ո՞վ ես, ի՞նչ գործ ունես այդտեղ: Եթե քեզ պաշտպանում է Ալիեւը, Էրդողանը եւ հրապարակ «բերման ենթարկված» քաղաքացիները, բա էլ ի՞նչ գործ ունես դու Հայաստանի Հանրապետությունում: 

– Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին եւ վերահաստատել իր սատարումն ու զորակցությունը Հայոց բանակին: Գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը եւս միացել է ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը, միեւնույն ժամանակ, հայտարարել է, որ հեռանում է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Այս գործընթացն ի՞նչ հետեւանք կունենա:

– Սա շարունակական է լինելու, բոլոր արժանապատիվ քաղաքացիները, բոլոր ղեկավարները եւ շուտով կտեսնեք նաեւ ներպետական այլ կառույցներ միանշանակ կանգնելու են ժողովրդի եւ բանակի, մեր պետության կողքին: Բոլորը հասկացան, որ ազգադավ Նիկոլը կործանել է մեր Արցախը, Հայաստանի Հանրապետությունը եւ ցանկանում է ավերել այն, ինչ մնացել է: Ինչո՞ւ, որովհետեւ ինքն իր էությամբ` ավերող է, իռացիոնալ է: Նա ուզում է պետությունը լինի այնպես, ինչպես իր ուղեղն է` քաոս: Համաձայնեք, որ երեք տարի մեր պետության մեջ քաոս է, որովհետեւ իր ուղեղն է այդպիսին:

– Երեկ փաստացի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը, արձանագրելով, որ Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագրի նախագիծը հակասում է Սահմանադրությանը` թույլ տվեց, որ այն մտնի ուժի մեջ£ Ըստ Ձեզ` ի՞նչ փոխվեց Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից հետո:

– Չեմ կարող ասել, բայց կարծում եմ` նախագահին ինչ փաստեր որ ներկայացրել են մեր գեներալները, բավարար էր, որ նա իր մեջ համոզվի, որ գործ ունի ազգադավի հետ: Եվ, ի վերջո, նախագահն այն մարդն է, որ ինքն է պահանջել վարչապետի հրաժարականը, ինչպե՞ս նա հիմա կարող է այլ դիրքորոշում ունենալ: Խնդիրն այն է, որ ով ուզում է լինի, ինչ սխալներ ուզում է թույլ տված լինի, մենք նրանից գոհ լինենք, թե դժգոհ, բայց հիմա պետք է կանգնի ազգի եւ պետության, ժողովրդի ու բանակի կողքին: Բնական է, այդ դեպքում մենք նրան կպաշտպանենք եւ թույլ չենք տա, որ ոհմակը հարձակվի իր վրա, ինչպես հոխորտում են ԶՈւ գլխավոր շտաբի վրա: Բայց ի՞նչ են իրենցից ներկայացնում, ընդամենը լիազորություն ունեն տեղաշարժվելու կառավարությունում, կառավարական ամառանոցում եւ Ազգային ժողովում: Սա է իրենց «փայ» հայրենիքը, մնացածին իրենք չեք տրապետում, եւ ոչ ոք թույլ չի տա, որ տիրապետեն, որովհետեւ իրենք ընդամենն իրենց գորշ, ազգադավ գոյությունն են քարշ տալիս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Հրապարակ»․ Եթե նախագահը չդիմի՝ ընդդիմությունը կդիմի ՍԴԵղանակը Հայաստանում«Փաստ»․ Իշխանությունն ապավինում է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան«Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ«Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը«Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է«168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում ենԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՄենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում…Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան ԲաբայանՌուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպքՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 578-ով«Կգա ազգի առաջ պատասխան տալու ժամանակը»Ես ինձ դժբախտ եմ զգում` Շուշին կորցնելու համար. պետք է պայքարենք, որ հետ բերենք մեր հայրենիքը. Լալա Մնացականյան Չենք խաբել, չենք խաբում եւ չենք խաբի, չենք թալանել, չենք թալանում ու չենք թալանի. Հայկ Բաբուխանյանը` ԳյումրիումԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել ՈւկրաինայիցԳյումրիում բացվեց «Ազգի ձայնի» եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գրասենյակըԵրևանում ասուլիս տալուց հետո Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալն ազատվել է աշխատանքիցԹուրքը հայատյացություն է «ռեկլամ» անում, սրանք հայ-թուրքական հարաբերություններից են խոսում. Ջուլիետա Ստեփանյան Թալին Գյումրիի ճանապարհատվածը խայտառակ վիճակում էՀիմա գոնե, հանուն ապագայի, պետք է թույլ չտալ, որ նիկոլական կեղծիքը շարունակի աղավաղել մարդկանց միտքն ու հոգին. Արտակ ԶաքարյանՃապոնիայի վարչապետը հայտարարել է Բայդենի հետ վստահելի հարաբերությունների հաստատման մասին«Վկայական ենք պահանջել, ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ». Զոհվածի հայրն արձագանքել է ՊԲ-ի հերքմանըԱրցախի 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված քրգործերը վարույթ են ընդունվելՆիկոլ Փաշինյանը ստախոս է. Լևոն ԶուրաբյանՌոմանոս Պետրոսյանը զայրացած բղավել է` կոտրելով սեղանին դրված բաժակըՎիտալի Բալասանյանը Sputnik-V պատվաստանյութով պատվաստվել է COVID-19-ի դեմ«Շարունակել հայրենադավ իշխանություններին օր առաջ հեռացնելու պայքարը». ՀՅԴ-ն կմասնակցի արտահերթ ընտրություններինՀայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգումՊՆ-ն ցինիկ վերաբերմունք է դրսևորում պատերազմ անցած երեխեքի հանդեպ. Արցախում ծառայող ժամկետայինի ծնողԲացառում եմ, որ որևէ ադրբեջանցի մտնի Ստեփանակերտ. եթե այդպիսի բան լինի, իմ «տաբելնի» զենքով կգերեվարեմ նրան. ԱԻՊԾ պաշտոնյաԲելգիան թույլատրել է իր քաղաքացիներին ճանապարհորդելՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 298 դեպք, մահացել է 19 մարդՋահերով երթը կմեկնարկի Ազատության հրապարակիցԷլիզաբեթ Աբրահամյանը կանանց սեղանի թենիսի 2021թ Ռուսաստանի առաջնությունում 3մեդալ նվաճեց՝ 1 արծաթե և 2 բրոնզե «Պատերազմ անցած երեխաների նկատմամբ ամենացինիկ վերաբերմունքն են դրսևորում». Զինծառայողների ծնողները պահանջում են կրճատել ծառայության ժամկետըԻսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Ինչ ասեմ` ուրացողներ են, Աստված իրենց հետ, բարի երթ. Վահե Հակոբյանը Սյունիքում բացվող նորաստեղծ կուսակցությունների մասինԵրևանցի Հովհաննես Փափազյանը ապահովեց բռնցքամարտի 2021թ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալըԱյսօր Հայաստանը ղեկավարում է «հեռատես»  ու փառասեր չմարդը12 թոփ-ակումբներ ստեղծեցին Սուպերլիգա. ՈւԵՖԱ-ն սպառնում է, ՖԻՖԱ-ն չի ողջունումԳլխուղեղում թրոմբի առաջացման հավանականությունը 10 անգամ մեծ է կորոնավիրուսով վարակվելուց հետո, քան պատվաստումից հետոՎարժանք Փոքր Մանթաշում. գործարկվելու է համայնքի շչակը, տեղի է ունենալու տարհանում«Ռազմական ուժերի բարոյական ոգին և սպառազինության մակարդակը երբեք ավելի բարձր չեն եղել»․ Ռոհանին շնորհավորել է Բանակի օրվա առթիվԱրքայազն Հարին պապի հուղարկավորությունից անմիջապես հետո 2-ժամյա առանձնազրույց է ունեցել եղբոր և հոր հետ․ The Sun (լուսանկարներ)Ոչ ոք չհիշեց, որ Նիկոլը պատռում էր դոշի շորերը եւ հայտարարում, որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը.Աղասի ԵնոքյանԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՐԺԵԶՐԿԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼԻՆ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԵՏԸԱպրիլի 20-ին 8 ժամով կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ