«Նիկոլը ծախու լրագրող էր, իսկ ես այնքանով եմ կաշառված, որ լինելով դրամատուրգ Յանդեքս տաքսի եմ վարում»
ՏեսանյութերԵրկիրը գտնվում է պառակտման եզրին: Հայը դուրս է եկել հայի դեմ: Ատելությունը, անհանդուրժողականությունը բույն է դրել մարդկանց սրտերում: Եվ հենց այս թեմայով էլ "Իրավունքը" զրուցեց դրամատուրգ, ռեժիսոր ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԻ հետ:
– Ինչպե՞ս եք վերաբերվում հանրահավաքներին, այն հանգամանքին, երբ արվեստագետը որեւէ խոսք է ասում, ասում ենª դրա համար որքա՞ն են վճարել: Ձեզ որքա՞ն են վճարել:
– Ինձ վճարել են այնքանով, որ տասնմեկ ամիսներին ունենալով հացի խնդիր, վերջին երեք ամիսը «Յանդեքս» տաքսի եմ վարում:
– Երբ իշխանափոխություն եղավ, եղան շատ խոստումներ, ոչ մի փոփոխություն չեղա՞վ, որ դրամատուրգը "Յանդեքս" տաքսի է վարում:
– 2018 թվականին, երբ մեր "մեծն փրկիչը" Գյումրիից գալիս էր դեպի Երեւան, ես այդ ճղճղոցից, հիստերիայից, անմակարդակ կոչերից հասկանում էի, որ ոչ մի լավ բան չի սպասվում: Երբ եկավ իշխանության ոմանց "փրկիչը", սկսվեցին հետապնդումները մշակույթի նկատմամբ... Ինչո՞ւ արվեստագետները դուրս չէին գալիս եւ խոսում: Մի քանիսը խոսեցին, որոնք մոլի կույր էին` ասացին, որ ի՞նչ է եղել որ: Եվ շարունակեցին բավականին երկար ժամանակ այդպես կարծել: Ես չեմ հասկանում, մի՞թե մտավորականը կարող էր լինել այդքան կույր կամ կարճամիտ: Մի՞թե կարելի էր հանդուրժել, լռել եւ հասցնել երկիրը այս վիճակին:
– Մտավորականներից մեկն այս հարցին պատասխանել էª ասելով` ոչ թե գնացին Նիկոլ Փաշինյանի, այլ նրա գաղափարի հետեւից: Իսկ ո՞րն էր գաղափարը, եթե կարդանք "Հայկական ժամանակ" թերթը, "Երկրի հակառակ կողմը" գիրքը:
– Հայաստանի թրքացումը... մտավորական, դու դրա հետեւի՞ց էիր գնում: Դու երբեւէ թերթ չէի՞ր բացում: Չէի՞ր տեսել հինգերորդ էջում հատուկ Թուրքիայի համար ինչպիսի գեղեցիկ խոսքերով խմբագրված հոդվածներ էին լինում: Ամեն տեղ հարգված էին: Ինչ ուզեցել են` ներկայացումներ, համերգներ միջոցառումներ արել են: Ինչե՞րն էր պակաս: Սերժ Ազատիչը չլինի աթոռին, ով ուզում էր լինե՞ր:
– Բայց որքանո՞վ էր խանգարում Սերժ Ազատիչը իրենց գործունեությանը:
– Սա արդեն ոչ թե մտավորականի, այլ ամբողջ ժողովրդի առումով եմ ասում: Ամեն դեպքում, այս իշխանազավթումը միմիայն նախանձի արդյունք էր: Այսօր այդ մարդու հետեւից քայլում են այն մարդիկ, ովքեր որ կյանքում սեփական կատու չեն ունեցել եւ չունեն, չեն էլ ունենա: Փորձը ցույց տվեց, որ այս երեք տարվա մեջ էլ չունեցան:
– Հավատո՞ւմ եք բումերանգի օրենքին, երբ մերժում էին Սերժին, իսկ հիմա մերժում են Նիկոլին:
– Ես ոչ մի օր դուրս չեմ եկել: Ընդհակառակը` այդ օրերին գնացել եմ Իջեւան քաղաք եւ երկու ներկայացում եմ խաղացել: Գնացել էի կազմակերպչական աշխատանքներով եւ մարդկանցից հետաքրքրվում էի` լավ ո՞վ է սա: Հավատացեք, մի մարդ չկար, որ լավ բան ասեր: Եվ իր ամբողջ պատմությունները մոր, հոր հետ կապված ես երեք տարի առաջ եմ իմացել: Դա ինձ պետք էր, որ պիես գրեի ու գրելու եմ... Երբ աղջիկս ասաց` արի դուրս գանք հրապարակ, ասացի, ո՞ր պատին գրեմ, որ լինելու է ռեպրեսիա: Երկու տարի հետո կխոսենք: Եվ խնդրեմ, այսօր մարդկանց տանում եւ փակում են: Լրագրողն իրավունք չունի հարց տալու եւ իր խոսքերը ցիտելու:
– Բայց ինքն էլ ժամանակին լրագրող է եղել:
Ինքը կաշառակեր լրագրող է եղել: Պարզվում էª բոմժի նման որ ման էր գալիս, ոչ թե նրանից է եղել, որ նա աղքատ էր, այլ նա անհագ, աչքածակ, շանտաժիստ, անճաշակության գերաստիճանի լրագրող է եղել: Փաստորեն նրա գրպաններն այնքան փող է մտել, գիտե՞ք նա ոնց կարող էր ապրել: Ծառուկյանի նվիրած "Նիվայով" կարելի էր չապրել: Կարելի էր շատ լավ մեքենա էլ ունենալ: Եվ չաչքադնել ուրիշների ավտոմեքենաներին: Ի դեպ, ինձ շատ մտերիմ մի մարդ ասել է, որ այդ 3-րդ մասի տունը շանտաժով են խլել մի կնոջ ձեռքից... Ոնց որ այսօր Սամվել Բաբայանին է շանտաժի ենթարկում: Թաքուն բան չկա: Նրա հետ բունկերում ուտես-խմես եւ ասես` ես նրա մասին այնպիսի մի կոմպրոմա՞տ ունեմ: Խոսի՛ր, Սամվել Բաբայան, այդ ի՞նչ կոմպրոմատի մասին է խոսքը: Այս մակարդակի անամոթություն ես չեմ պատկերացնում:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք «Իրավունք» TV-ի եթերում, ինչպես նաեւ կարդացե՛ք «Իրավունք» թերթի վաղվա համարում: