"Թղթի վրա քաղաքականություն խաղալու ժամանակ չունենք"  «Ժողովուրդ». Իշխանությունների նպատակները ձախողվել են․Օնիկ Գասպարյանի դեմ որեւէ բան չեն կարողացել գտնել «Հրապարակ». Կտեսնենք՝ որ ուժը որ ոլորտը կտնօրինի. Նիկոլ Փաշինյանը ոսկե ձկնիկի դերում է «Ժողովուրդ». Նոր օրենսգիրքը բերում են․ իշխանությունները խնդրի առաջ են կանգնած Ի՞նչ նպատակով և ի՞նչ առաքելությամբ է Փաշինյանը սողոսկել իրեն մերժած և անիծած Սյունիք, ի՞նչ է նրան այս անգամ հանձնարարել Ալիևը. Արթուր Ղազինյան Ալե՛ն, իսկ ինչու՞ մի քանի շուռնուխցիների տներից և գյուղամիջից նկարներ չես հրապարակել. Գագիկ Համբարյան «Հրապարակ»․ Զարեհ Սինանյանը պետբյուջեի հաշվին ամիսը մեկ Մոսկվա է գնում «Ժողովուրդ». Մանե Թանդիլյանին բերելով՝ Մարուքյանի ձայներն են «կոտրելու» Թուրքից էլ բեթար. Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը «Հրապարակ»․ Ինչո՞ւ էր Վաղարշակ Հարությունյանն այցելել ԲԴԽ


ԻՆՉ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԼՏՊ-ԻՆ, ՀԱՋՈՂՎԵՑ ՆԻԿՈԼԻՆ

Հասարակություն

(Սկիզբը` թիվ 13, 16 եւ 19-ում, նաեւ` iravunk.com-ում)

Այսպիսով, Արցախյան առաջին պատերազմի հետ կապված, ականատեսների վկայություններով եւ բազում այլ փաստերով հստակ արձանագրված են մի շարք կոնկրետ դեպքեր (1992թ.-ին՝ Շահումյան-Մարտակերտ, 1993թ. վերջ-1994թ. սկիզբ՝ Օմար-Քելբաջար, Հորադիս եւ այլն), երբ ուղղակիորեն ՀՀ-ից ղեկավարվող կոնկրետ ստորաբաժանումներ ինչ-ինչ պատճառներով հեռացել են ճակատային գծի որոշակի հատվածներից: Արդյունքում, առաջացել են մեծ կամ փոքր «դատարկ» գոտիներ, որը թշնամին չի հապաղել լցնել իր զորքերով եւ առաջ շարժվել՝ ռեալ վտանգ ստեղծելով ամբողջական ճակատների համար: Եվ ոչ միայն. ինչպես 1992թ.-ին, այնպես էլ՝ 1994-ին ստեղծվեց իրավիճակ, երբ թշնամին կարող էր իր օգտին լուծել պատերազմի ելքը: Այսպես, 1992թ.-ի հարձակման արդյունքում ազերիները գրեթե հասնում էին Ստեփանակերտ: 1994թ.-ին Քելբաջարից գրեթե հասնում էին Լաչին, իսկ Հորադիսի ճեղքման արդյունքում նույն՝ Լաչինի ուղղությամբ ակտիվ շարժի դեպքում թիկունքում գրեթե չկային հայկական ուժեր: Ու նաեւ ֆիքսենք. ռազմավարական տեսանկյունից` բառացիորեն նույն պատկերն էր 2020թ.-ին: Խոշոր հարձակում հյուսիսում, որը հայկական ուժերին զրկում էր մանեվրականությունից: Ու միեւնույն ժամանակ «անհասկանալի» ճեղքում նույն Հորադիզի հատվածում: Ընդ որում, բազում են վկայություններն այն մասին, որ ճեղքումն իրականացվել է նեղ՝ մոտ 10 կիլոմետրանոց հատվածում, որտեղ պաշտպանության վերահսկողությունը, ինչպես 1994թ.-ին, ուղղակիորեն ՀՀ-ից էր իրականացվում: Այն տարբերությամբ, որ 1994թ.-ին այդ ճեղքումային ուղղությունները փակելու հնարավորություն գտնվեց...

Սակայն այստեղ արժե նաեւ հիշեցնել, թե ինչ ուժային հարաբերություն կար մասնավորապես 1994թ. այդ հարձակումների ժամանակ: 1994թ. հունվարի սկզբներին ղարաբաղա-ադրբեջանական դիմակայության գծում հետեւյալ իրավիճակն էր: 1993թ. նոյեմբերից մինչեւ 1994թ. գարուն Հեյդար Ալիեւը բանակի համալրման նպատակով իրականացրեց 4 զորահավաք 18-40 տարեկան անձանց շրջանակներում: Այդ տարիքային խմբի մոբիլիզացիոն ռեսուրսը նախապատերազմյան ժամանակաշրջանի հաշվարկներով 950 հազարի կարգի էր: Արդյունքում՝ 1994թ. հունվարի դրությամբ, ադրբեջանական ազգային բանակի թվակազմը 100 հազար մարդու կարգի էր: Դրանից զատ, 1993թ. նոյեմբերից սկսած, ակտիվորեն զբաղված էր վարձկանների հավաքագրմամբ: Տարբեր գնահատականներով ադրբեջանական բանակին օժանդակող վարձկանների թիվն այդ ժամանակահատվածում մոտենում էր 10 հազար մարդու: Նրանց օժանդակում էին մոտ 1000 միավոր զրահատեխնիկա, 500 հրետանաականանետային համակարգ, 50 ինքնաթիռ եւ 30 մարտական ուղղաթիռ: Արցախյան հատվածում գործող հայ զինվորականների թիվը 25 հազարի կարգի էր, որոնցից 10 հազարը՝ Հայաստանից: Արցախում կենտրոնացված էր մոտ 400 միավոր զրահատեխնիկա, 170 միավոր հրետանային տեխնիկա, մոտ 20 ինքնաթիռ եւ 10 ուղղաթիռ: Հայաստանյան զինված ուժերի թվաքանակն էլ գնահատվում էր 30 հազարի կարգի, որոնցից 10 հազարը Ղարաբաղում էր, մի զգալի մասն էլ պաշտպանում էր հայաստանա-ադրբեջանական սահմանները: 2020թ.-ին ադրբեջանական բանակը, ըստ հրապարակային տվյալների, 130 հազարի կարգի էր, այդ թվում ցամաքային ուժերը՝ մոտ 120 հազար (ադրբեջանցի զինվորականների անվան տակ ներկայացվող թուրք-ահաբեկչական ուժերով հանդերձ): Հայկական ուժերի թվաքանակը գնահատվում էր մոտ 60 հազարի կարգի (ներառյալ Պաշտպանության բանակը, որի ուժերի մասին հստակ հրապարակային տվյալներ չկան): Ադրբեջանն ունի նաեւ զինտեխնիկայի զգալի առավելություն (տե՛ս լուսանկարը): Սակայն, եթե համեմատում ենք 1994թ. իրավիճակի հետ, ապա ադրբեջանական առավելությունը մոտավորապես նույն տրամաբանության մեջ է մնում: Այսինքն, պատերազմի ժամանակ շրջանառության մեջ դրված թեզը, թե ազերիների առավելությունն այն կարգի էր, որ դրան դիմակայելու որեւէ հնարավորություն հայկական ուժերը չունեին, առնվազն մեկնաբանության կարիք ունի: Մասնավորապես, թե ինչպե՞ս նույն առավելության պարագայում 1990-ականներին հայկական ուժերը ոչ միայն դիմակայեցին, այլ ջախջախիչ հաղթանակ տարան, իսկ 2020թ.-ին ընդամենը 44 օրում պարտվեցին: Բայց վերադառնանք 1994թ.-ին ազերիների հորադիսյան ճեղքմանը: Այն, որ այդ ճեղքումը, ինչպես ներկայացրինք մեր նախոդ հրապարակման մեջ, այն պատճառով էր, որ «այդ հատվածում ՌԱԶՄԱՃԱԿԱՏԸ ԼԻՈՎԻՆ ԴԱՏԱՐԿՎԵԼ էր», թերեւս կհաստատեն այդ օրերի իրադարձությունների բազում ականատեսներ: Կրկնենք, նույնը տեղի ունեցավ նաեւ 2020թ.-ին: Փոխարենը` 1994թ.-ին ճեղքումը փակվեց, երբ՝ «Քոչարյանը հենց իմ ներկայությամբ էլ զանգահարեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, շատ ծանր զրույց սկսվեց, անգամ ամենակոպիտ բառերով: Եվ արդյունքում, հաջորդ առավոտյան օգնությունը եկավ...»,- պատմում է երջանկահիշատակ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Այսինքն, եթե չզանգեր, կոպիտ բառերով չխոսեր, օգնությունը երեւի չգար: Իսկ ի՞նչ եղավ 2020թ.-ին, երբ նորից ռազմաճակատի որոշակի հատված հանկարծ «լիովին դատարկվեց»: Ո՛չ, այս դեպքում Արայիկ Հարությունյանը չզանգեց Նիկոլ Փաշինյանին եւ նման ծանր զրույց տարավ: Ընդհակառակը, 2020թ. հոկտեմբերի սկզբներին, երբ ճակատը ճեղքվեց եւ թշնամին հայտնվեց Ջաբրաիլի մատույցներում, պատկերը հետեւյալն էր: Բերենք միայն այս պարզ փաստը. այդ օրերին ՀՀ ԱԱԾ-ն պաշտոնապես նման հայտարարություն տարածեց...

(Շարունակությունը՝ հաջորդ երեքշաբթի)

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

"Թղթի վրա քաղաքականություն խաղալու ժամանակ չունենք" «Ժողովուրդ». Իշխանությունների նպատակները ձախողվել են․Օնիկ Գասպարյանի դեմ որեւէ բան չեն կարողացել գտնել«Հրապարակ». Կտեսնենք՝ որ ուժը որ ոլորտը կտնօրինի. Նիկոլ Փաշինյանը ոսկե ձկնիկի դերում է«Ժողովուրդ». Նոր օրենսգիրքը բերում են․ իշխանությունները խնդրի առաջ են կանգնածԻ՞նչ նպատակով և ի՞նչ առաքելությամբ է Փաշինյանը սողոսկել իրեն մերժած և անիծած Սյունիք, ի՞նչ է նրան այս անգամ հանձնարարել Ալիևը. Արթուր ՂազինյանԱլե՛ն, իսկ ինչու՞ մի քանի շուռնուխցիների տներից և գյուղամիջից նկարներ չես հրապարակել. Գագիկ Համբարյան«Հրապարակ»․ Զարեհ Սինանյանը պետբյուջեի հաշվին ամիսը մեկ Մոսկվա է գնում«Ժողովուրդ». Մանե Թանդիլյանին բերելով՝ Մարուքյանի ձայներն են «կոտրելու»Թուրքից էլ բեթար. Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը«Հրապարակ»․ Ինչո՞ւ էր Վաղարշակ Հարությունյանն այցելել ԲԴԽ«Իրավունք»․ «Գայթակղիչ է նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք անհնար է լինելու իրականացնել»․ Գևորգ Գորգիսյանը՝ Փաշինյանի մասին«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի դեմ Դատախազություն հաղորդում է ներկայացվել«Հրապարակ»․ Որոշ կուսակցություններ գրեթե բոլոր մարզերում և համայնքներում կուսակցական գրասենյակներ են բացում, հատկապես ակտիվ է իշխող ՔՊ-ն«Իրավունք»․ Իշխանությունը հույս ունի շահարկել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունըՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինենՉավուշօղլուն հայտարարել է, որ ռուս զբոսաշրջիկների հարցով թուրքական պատվիրակություն կմեկնի Մոսկվա⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Ամբողջ Հայաստանն է վտանգված, բայց Լեռնահայաստանը՝ հատկապես. Հայկ Բաբուխանյան (aravot.am)«Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր հավատում են թուրքին»․ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ (a1plus.am-ի անդրադարձը)Բողոքի ակցիա՝ հանուն հայ գերիների վերադարձի (5-րդ ալիքի անդրադարձը)Հիշե՛ք ձեր պարտականությունը. ՄԱԿ-ին նամակ է հանձնել «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը (Հ2-ի անդրադարձը)Այլեւս չենք լռելու եւ մեր պահանջատիրությունից հետ չենք կանգնելու. Նատալյա ՍաղիյանԵԽԽՎ-ի պես միջազգային հարթակները երբեւէ որեւէ կոնկրետ հարց չեն լուծում. Վահրամ ՄկրտչյանԽելքի եկեք, սա ուղղակի արդեն Հայաստանի ֆիզիկական գոյության խնդիր է. ԱբովյանԾառից կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայողը Թալին քաղաքից էր ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻՆՉ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԼՏՊ-ԻՆ, ՀԱՋՈՂՎԵՑ ՆԻԿՈԼԻՆ«ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, ԵՐԲ ԱԶԳԻՆ ԿԻՍՈՒՄ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՎ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԻՋԵՎ»«Եթե Նիկոլը մնա , մենք կկորցնենք Հայաստանը, պետականությունը, մեր ազգությունն ու տեսակը». ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆ«Վարչապետ կոչեցյալի ձեռքով դավադրություն կատարվեց մեր լուսե երիտասարդների հանդեպ». ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍԻՅԱՆ«ՊԱՏԵՐԱԶՄՈՎ ԱՆՑԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՁԵՎՈՎ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ...»ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔ«ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՆԴԻ ԱՌՋԵՎ»ԵՎՍ ՉՈՐՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՄԱՅԻՍԻՆ` ՈՎՔԵՐ ԵՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՄՏՆԻ՞ ԵՏՄ«Հանուն նոր միության» շարժումը ՄԱԿ-ից պահանջում է գերիների վերադարձ, փախստականների իրավունքների եւ մշակութային կոթողների պաշտպանությունՈ՞Վ ԿԿԱՍԵՑՆԻ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆՀայտնաբերվել է ժամկետային զինծառայող Նարեկ Խաչատրյանի դին` ծառից կախված վիճակումՀՐԱՏԱՊ. Կապիտուլյանտը գաղտագողի գնում է Սյունիք«Իշխանություն» ֆիլմի պրեմիերային ես պատահական չէի հայտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին. Մհեր ՄկրտչյանՀայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն«Սերժ Սարգսյանը դիմադրում է հայրենիք ու պետություն ունենալու համար։ Դու՞ք ի՞նչի համար չեք դիմադրում». Աննա ՄկրտչյանՄերկելի կուսակցությունը Գերմանիայի կանցլերի թեկնածու է ընտրելԵվ՛ ռուսները և՛ Արևմուտքը վերցրել են այն, ինչ իրենց պետք էր. կողմերից ոչ ոք դեռ չունի ստատուս քվոյի փոփոխության ցանկություն. ՄինասյանDas ist fantastisch անեմ ձեզ ու ձեր արտաքին քաղաքականությունը, դավաճան ու անգրագետ ուսապարկեր. Արմեն Աշոտյան«ՖՈՏՈ. Լկտի տոնով են խոսում և փաստացի ապրանքս չեն փոխանցում ինձ. Չօգտվեք Glavdostavka Armenia-ի ծառայություններից». Մարիամ ՂանդիլյանՌուսաստանում 2020 թվականին կանխվել է 44 ահաբեկչությունՈր փողոցներն են փակ լինելու ապրիլի 24-ինԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս ճանապարհորդելիս պահանջել COVID-19 պատվաստումների մասին տվյալներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ