«Հրապարակ»․ Եթե նախագահը չդիմի՝ ընդդիմությունը կդիմի ՍԴ Եղանակը Հայաստանում «Փաստ»․ Իշխանությունն ապավինում է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան «Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ «Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը «Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է «168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում են Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Մենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան ⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️


ՆԻԿՈԼԻՆ ԿՀԵՌԱՑՆԵ՞Ն, ԹԵ՞ «ՄԱՎՐԸ» ԴԵՌ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ

Միջազգային

Դեռ այս ամսվա սկզբներին, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնեց Մոսկվա, առիթ ունեցանք կարծիք հայտնել, որ ի հայտ են գալիս ազդակներ՝ ներհայաստանյան եւ մեր երկրի շուրջ իրավիճակի հերթական գերսրացման մասին: Այդ ազդակները շատ ավելի հստակ դարձան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցից հետո: Վերջապես, երբ զուգահեռաբար Հայաստան վերադարձավ  հարազատ Լոնդոնում իր համար հանգիստ «բուժում անցնող» Արմեն Սարգսյանը, ակնհայտ էր նաեւ, որ արտաքին ուժերը եւս կողմնորոշվել են Հայաստանի, ավելի կոնկրետ՝ Նիկոլի հարցով:

 

ՄԻ ՓՈՔՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, ի՞նչ իրավիճակ է ստեղծվել արտաքին հարթակում Հայաստանի եւ, մասնավորապես՝ Նիկոլի հետ կապված: Իհարկե, հարցի պատասխանն ուղղակիորեն կապված է մեկ այլ հարցի հետ՝ ի՞նչ էին ի սկզբանե արտաքին ուժերն ակնկալում Նիկոլից: Այս մասին շատ է խոսվել, կրկնելը երեւի իմաստ չունի: Սակայն հակիրճ կարելի է հիշել տարածված հիմնական գնահատականները: Մասնավորապես այն, որ 2018թ. իշխանափոխության հիմնական նպատակը Արցախն էր, ներկայումս խոսվում է գրեթե ամեն քայլափոխի: Այսինքն, որ Նիկոլի ձեռքով պետք է լուծվեր կամ արեւմտյան որոշակի շրջանակների ծրագրած՝ Արցախը լիովին ազերիներին տալու, Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմանները բացելու եւ ռուսական զորքերին տարածաշրջանից դուրս մղելու հարցը: Կամ պետք է տրվեր Արցախի մի մասը՝ «Լավրովի պլանի» համաձայն, տեղակայվեին ռուս խաղաղապահներ, որով էապես կավելանային տարածաշրջանում ռուսական զորքերը: Ու դրանից հետո արդեն կարող էր խոսք գնալ նաեւ սահմանների բացելու մասին, նաեւ այն հաշվարկով, որ Հայաստանը ԵՏՄ կազմում մնալու եւ ռուսական զինուժի առկայության դեպքում թուրք-ազերիական քաղաքական եւ տնտեսական ինտերվենցիայի ռիսկը լիովին նվազում էր: Ի սկզբանե անձամբ Նիկոլն ու նրա թիմ կոչվածը (հաշվի առնելով, որ այստեղ էլ կան արտաքին թելադրանքների եւ շահերի լուրջ բախումներ) որ տարբերակի օգտին էին կողմնորոշված, դա եւս շատ է խոսվել: Համենայնդեպս՝ չմոռանանք, որ մինչ վարչապետական աթոռը զավթելը Նիկոլը պահանջում էր, որ Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից, իսկ նրա թիմակիցները ՌԴ դեսպանատան դիմաց ռուսական դրոշ էին վառում: Բայց ահա երկու առանցքային տեսլականներից Նիկոլի պաշտոնավարման վերջում ակնհայտորեն հաղթեց ռուսականը: Փաստը սա է. հողերը հանձնվեցին՝ համաձայն Մինսկի խմբի առաջարկի՝ 5+2-ի կամ Լավրովի պլանի ¥մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմն աշխարհաքաղաքականության տեսանկյունից բան չի փոխում¤: Ռուսական զորքերն Արցախում են, իսկ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու դեռ նշույլ էլ չկա: Իսկ վերջին փուլում, եթե Նիկոլը ստորագրի նաեւ ռուսական վերահսկողությամբ սահմանները բացելու փաստաթուղթը, ապա արեւմտյան պլանի պարտությունը կդառնա վերջնական:

 

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՆՈ՞ՒՅՆՆ Է

Ահա այս իրավիճակում էլ հատկապես այս ամսվա սկզբներից սկսեցին ի հայտ գալ ազդակներ, որ Նիկոլին այլ խամաճիկով փոխարինելը դառնում է Արեւմուտքի համար թիվ 1 հարցը: Ընդ որում, ազդակներ կային տարբեր սցենարների մասին: Սկսած՝ ռազմական հեղաշրջումից, վերջացրած՝ Նիկոլի հրաժարականով եւ գործող ԱԺ-ով նոր դրածո ընտրելով: Օրինակ, թեեւ ԼՏՊ-ն պարբերաբար խոսում է ռուսների հետ լավ հարաբերությունների անհրաժեշտությունից, սակայն փաստացի, օրինակ, 2008թ. «գունավոր» հեղաշրջման փորձով դրանով՝ 2018թ. հեղաշրջման համար ծանրակշիռ հիմքեր ապահովելով՝ նա հերթական անգամ ապացուցեց, թե իրականում որտեղ է գործում: Եվ ահա լեւոնական թեւը, այս օրերին շրջանառության դնելով նրա թիմի կարկառուն անդամներից մեկին՝ Անդրանիկ Քոչարյանին վարչապետ դարձնելու վարկածը, պարզ ցույց տվեց, որ կա «պալատական հեղաշրջման» սցենար: Կամ, օրինակ, «ծայրահեղ արեւմտամոլների» համարում ունեցող «Ծռերի» ոչ պակաս կարկառուն ներկայացուցիչ Պավլիկ Մանուկյանը, երբ օրերս խոսում էր Նիկոլին «աղբանոց նետելու», «ճիպոտով քշելու» մասին, ապա դա արդեն իսկ խոսում էր ռազմական հեղաշրջման ծրագրերի մեծ հավանականության մասին: Առավել եւս, երբ դեռ պատերազմի ժամանակներում խոսակցություններ եղան, որ «Ծռերը» զենք են ստացել, թեեւ այդպես էլ նրանց «զորագնդերը» Երեւանից դուրս չեկան: Ընդ որում, արեւմտամետները պետք է որ ինչ-որ տարբերակով Նիկոլին փոխելու հարցը փորձեն հնարավորինս արագացնել: Ի վերջո, ակտիվ տեմպերով ընթանում է ճանապարհների գործարկման գործընթացը, անգամ այս թեժ օրերին են փոխվարչապետների մակարդակով եռակողմ նիստեր տեղի ունենում: Այսինքն, հեռու չէ նաեւ այն օրը, երբ կլինի փաստաթուղթ, որը կարող է դառնալ խաղավարտ: Ու թերեւս պատահական չէր նաեւ այն, որ Նիկոլն այս նույն օրերին հատկապես վտանգավոր ուժերի՝ «Ծռերի» գլխին կախեց երկար տարիներ վանդակաճաղերից այն կողմ հայտնվելու վտանգը, որը նման էր այս ուժին չեզոքացնելու փորձին: Մյուս կողմից, եթե «Ծռերը» արեւմտյան միակ «հարվածային գործիքը» չեն, ապա այս ուժին կալանավորելով, խնդիրը չի լուծվում: Թերեւս, Նիկոլի կողմից Արեւմուտքի հետ հարցերը լուծելու փորձ էր ռուսական զենքը՝ «Իսկանդերները» փնովելը: Եվ արդյոք պատահակա՞ն էր, որ դա հաջորդեց Արմեն Սարգսյանի՝ Հայաստան կատարած «աշխատանքային այցին»:

 

ՄՈՍԿՎԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՓՈԽՎԵ՞Ց

Բայց փոխարենը, եթե Մոսկվայից մինչ այդ ստացվում էին զգուշացման նմանվող ազդակներ՝ Նիկոլին «կտրուկ ցնցումներից» զերծ պահելու համար, ապա «Իսկանդերների» թեման դարձավ ահազանգ, որ կարող է լինել նման «ցնցում»: Եվ կարծես թե Մոսկվան եւս կողմնորոշվեց հնարավորինս շուտ Նիկոլից ազատվելու գաղափարի օգտին: Այսինքն, հազիվ թե ՀՀ ԳՇ-ն, առանց թիկունքին ռուսական բանակի աջակցությունը զգալու, գնար այնպիսի քայլի, ինչպիսին էր Նիկոլի հրաժարականի պահանջը: Բայց ահա երեկ Նիկոլը պաշտոնապես ետ կանգնեց «Իսկանդերները» փնովելու խոսքից, այն էլ՝ ամենախայտառակ տարբերակով: Այսպես, նրա խոսնակ Մանե Գեւորգյանը հայտարարեց. «Հայաստանի վարչապետն առկա փաստերի եւ տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական եւ ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում եւ այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ու մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»:

Պատկերացնո՞ւմ եք, ուր է հասել. իր «վրա է վերցնում», թե սեփական զինվորականները կարող էին իրեն «ֆռռացնել», այն էլ՝ այնպիսի կարեւորագույն հարցով, ինչպիսին «Իսկանդերի» կրակել-չկրակելն է: Ավելին, որ ինքն էլ այն ապաշնորհն է, որ կարող են հանգիստ խաբել, ու ինքն էլ պաշտոնապես հայտարարություններ է անում նման կարեւորագույն հարցով: Կարճ ասած, Նիկոլը խոսել է Պուտինի հետ, վերջինս տեղը տեղին նրան բացատրել է, թե ինչ ես խոսում, քեզ խաբել են, ու Նիկոլն էլ «ճշմարիտ ուղի՞» է վերադարձել: Ու ինչի՞ համար, որ ռուսները ընդունեն, թե նա Արեւմուտքի գիրկը «թռնել» չի՞ պատրաստվում: Թե՞ պարզապես կարող է այս գնով ապաստարան ստանալ, հաշվի առնելով, որ մինչ այս Աննայի շրջագայությունները ՌԴ-ում, ԱՄՆ-ում եւ Կանադայում կարծես «անփորձանք վայրէջքի» հնարավորություն Նիկոլին չէին տվել: Նկատենք, որ Մանեի հետ գրեթե միաժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եւս հաստատեց, որ Նիկոլը «դարձի է եկել», այսինքն՝ «Իսկանդերների» հարցում Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո «Ճշմարտությունը վերականգնված է»: Ինչ է սա նշանակում, որ Մոսկվան որոշել է դեռ մի փոքր սպասե՞լ Նիկոլին հեռացնելու հարցում, խոստացել է լուծե՞լ նրա ապաստարանի հարցը, թե՞ ինչ-որ այլ բան, կտեսնենք առաջիկա զարգացումներից ելնելով: Նկատենք նաեւ, որ Թուրքիան եւս խիստ շահագրգռված է, որ քանի դեռ կոմունիկացիաների հարցը փակված չէ, Նիկոլը մնա: Եվ այն միակ աջակցությունը, որը Նիկոլը ստացավ դրսից, նաեւ այս բացատրությունն ունի: Իսկ ընդհանրական իրավիճակն այս պահին սա է: Նիկոլը գործնականում կորցրել է իր գրեթե ողջ հենարանը երկրի ներսում: Իսկ ահա արտաքին հարթակում թեեւ բոլոր ուղղություններից հարվածներ են գալիս, բայց միայն մի փոքր շանս կա, որ Մոսկվան դեռ մի կարճ ժամանակ կարող է նրան հանդուրժել, մինչեւ ավարտին հասնի կոմունիկացիաների թեման: Սակայն անգամ այս դեպքում Նիկոլի հարցը պարզ է: Իսկ այս պարագայում շատ ավելի կարեւոր է, թե այս խառը իրավիճակում կարո՞ղ է «կողմնակի» ինչ-որ ուժ կարողանա խլել հայաստանյան իշխանությունը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հրապարակ»․ Եթե նախագահը չդիմի՝ ընդդիմությունը կդիմի ՍԴԵղանակը Հայաստանում«Փաստ»․ Իշխանությունն ապավինում է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան«Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ«Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը«Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է«168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում ենԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՄենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում…Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան ԲաբայանՌուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպքՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 578-ով«Կգա ազգի առաջ պատասխան տալու ժամանակը»Ես ինձ դժբախտ եմ զգում` Շուշին կորցնելու համար. պետք է պայքարենք, որ հետ բերենք մեր հայրենիքը. Լալա Մնացականյան Չենք խաբել, չենք խաբում եւ չենք խաբի, չենք թալանել, չենք թալանում ու չենք թալանի. Հայկ Բաբուխանյանը` ԳյումրիումԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել ՈւկրաինայիցԳյումրիում բացվեց «Ազգի ձայնի» եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գրասենյակըԵրևանում ասուլիս տալուց հետո Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալն ազատվել է աշխատանքիցԹուրքը հայատյացություն է «ռեկլամ» անում, սրանք հայ-թուրքական հարաբերություններից են խոսում. Ջուլիետա Ստեփանյան Թալին Գյումրիի ճանապարհատվածը խայտառակ վիճակում էՀիմա գոնե, հանուն ապագայի, պետք է թույլ չտալ, որ նիկոլական կեղծիքը շարունակի աղավաղել մարդկանց միտքն ու հոգին. Արտակ ԶաքարյանՃապոնիայի վարչապետը հայտարարել է Բայդենի հետ վստահելի հարաբերությունների հաստատման մասին«Վկայական ենք պահանջել, ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ». Զոհվածի հայրն արձագանքել է ՊԲ-ի հերքմանըԱրցախի 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված քրգործերը վարույթ են ընդունվելՆիկոլ Փաշինյանը ստախոս է. Լևոն ԶուրաբյանՌոմանոս Պետրոսյանը զայրացած բղավել է` կոտրելով սեղանին դրված բաժակըՎիտալի Բալասանյանը Sputnik-V պատվաստանյութով պատվաստվել է COVID-19-ի դեմ«Շարունակել հայրենադավ իշխանություններին օր առաջ հեռացնելու պայքարը». ՀՅԴ-ն կմասնակցի արտահերթ ընտրություններինՀայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգումՊՆ-ն ցինիկ վերաբերմունք է դրսևորում պատերազմ անցած երեխեքի հանդեպ. Արցախում ծառայող ժամկետայինի ծնողԲացառում եմ, որ որևէ ադրբեջանցի մտնի Ստեփանակերտ. եթե այդպիսի բան լինի, իմ «տաբելնի» զենքով կգերեվարեմ նրան. ԱԻՊԾ պաշտոնյաԲելգիան թույլատրել է իր քաղաքացիներին ճանապարհորդելՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 298 դեպք, մահացել է 19 մարդՋահերով երթը կմեկնարկի Ազատության հրապարակիցԷլիզաբեթ Աբրահամյանը կանանց սեղանի թենիսի 2021թ Ռուսաստանի առաջնությունում 3մեդալ նվաճեց՝ 1 արծաթե և 2 բրոնզե «Պատերազմ անցած երեխաների նկատմամբ ամենացինիկ վերաբերմունքն են դրսևորում». Զինծառայողների ծնողները պահանջում են կրճատել ծառայության ժամկետըԻսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Ինչ ասեմ` ուրացողներ են, Աստված իրենց հետ, բարի երթ. Վահե Հակոբյանը Սյունիքում բացվող նորաստեղծ կուսակցությունների մասինԵրևանցի Հովհաննես Փափազյանը ապահովեց բռնցքամարտի 2021թ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալըԱյսօր Հայաստանը ղեկավարում է «հեռատես»  ու փառասեր չմարդը12 թոփ-ակումբներ ստեղծեցին Սուպերլիգա. ՈւԵՖԱ-ն սպառնում է, ՖԻՖԱ-ն չի ողջունումԳլխուղեղում թրոմբի առաջացման հավանականությունը 10 անգամ մեծ է կորոնավիրուսով վարակվելուց հետո, քան պատվաստումից հետոՎարժանք Փոքր Մանթաշում. գործարկվելու է համայնքի շչակը, տեղի է ունենալու տարհանում«Ռազմական ուժերի բարոյական ոգին և սպառազինության մակարդակը երբեք ավելի բարձր չեն եղել»․ Ռոհանին շնորհավորել է Բանակի օրվա առթիվԱրքայազն Հարին պապի հուղարկավորությունից անմիջապես հետո 2-ժամյա առանձնազրույց է ունեցել եղբոր և հոր հետ․ The Sun (լուսանկարներ)Ոչ ոք չհիշեց, որ Նիկոլը պատռում էր դոշի շորերը եւ հայտարարում, որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը.Աղասի ԵնոքյանԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՐԺԵԶՐԿԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼԻՆ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԵՏԸԱպրիլի 20-ին 8 ժամով կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ