VBET ՀՊԼ. «Փյունիկը» գրանցեց առաջին հաղթանակը, «Ալաշկերտն» ուժեղ գտնվեց «Լոռիից», իսկ «Արարատը» չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած «Վանին»
Սպորտ
Կայացել են Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի հանդիպումները:
«Ալաշկերտը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել «Լոռիի» նկատմամբ: Հաղթող թիմի կազմում աչքի են ընկել Նիկիտա Տանկովն ու Արտակ Գրիգորյանը։ Վանաձորի ակումբի միակ գոլն իր հաշվին է գրանցել Անդրե Մենսալաոն:
«Շիրակը» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտություն է կրել «Փյունիկից»:
Երևանյան ակումբի կազմում գոլի հեղինակներ են դարձել Նիկիտա Տատարկովն ու Օլեգ Կոժուշկոն։
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացած «Արարատ» - «Վան» հանդիպումն էլ ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։
Այս հանդիպումից հետո «Արարատն» իր միավորների թիվը հասցրեց 25-ի և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Վարդան Բիչախչյանի թիմը, սակայն, երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտին» գերազանցում է ընդամենը մեկ միավորով: «Վանը» 12 միավորով 7-րդն է:
«Ալաշկերտը» 24 միավորով 2-րդ տեղում է և շարունակում է հետապնդել առաջատարին, իսկ «Լոռին» վաստակած 20 միավորով գտնվում է 4-րդ տեղում։
«Փյունիկն» ու «Շիրակը» համապատասխանաբար 8 և 6 միավորներով զբաղեցնում են 8-րդ և 9-րդ հորիզոնականները։
16-րդ տուրի վերջին` «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա մարտի 2-ին, ժամը` 14:00-ին։