Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիներն այսօր՝ մարտի 1-ին, մուտք էին գործել Արաբկիր վարչական շրջանի թաղապետարան։ Նրան իրազեկման ակցիա էին իրականացնում։

Ակցիայի մասնակիցները շեշտում էին, որ ունեն տեղեկություններ, թե թաղապետարանի աշխատակիցներին ուղարկում են Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին։

Արաբկիրի թաղապետի տեղակալ  Արսեն Ղեւոնդյանն էլ ակցիայի մասնակիցներին ասաց, որ իրենք խանգարում են թաղապետարանի բնականոն աշխատանքին։

Ակցիայի մասնակիցն էլ իր հայտնեց, որ իրենք տեղեկություններ ունեն՝ բացի բնականոն աշխատանքից թաղապետը մարդկանց ստիպողաբար ուղարկում է հրապարակ։

Ղեւոնյանն էլ պատասխանեց, որ դա սուտ է։ 

«Սուտն ասում է ձեր թիմը արդեն արդեն 3 տարի, փաստերով սուտ են ասում»,- արձագանքեց ակցիայի մասնակիցը։

«Եթե մենք Նիկոլի հավաքին ենք գնում, ապա ինչո՞ւ ենք այստեղ գտնվում։ Իսկ աշխատանքային ժամից հետո բոլորն ազատ են իրենց գործողությունների մեջ»,- ասաց թաղապետի տեղակալը։

Ակցիայի ավարտին թաղապետարանի աշխատակցուհին դուրս եկավ միջանցք ու վանկարկեց՝ «Նիկոլ վարչապետ»։